Страницы
среда, 29 июня 2011 г.
воскресенье, 26 июня 2011 г.
суббота, 25 июня 2011 г.
Ազատագրում թմրամոլությունից
Դժվար է պատկերացնել անհոգ ու երջանիկ մանկություն այն դեպքում, երբ ընտանիքում անվերջ վիճաբանություններ են հարբեցող հոր պատճառով: Ցավոք, իմ մանկությունն անցավ նման պայմաններում: Հորս բանտարկությունից հետո ես ու եղբայրս մնացինք մորս խնամքի տակ: Մեծացանք փողոցում, ստացանք փողոցային դաստիարակություն: Այդպես է, երբ ծնողը չի կրթում իր զավակին, փոխարենը դա անում է փողոցը:
Սկսեցի թմրադեղեր վաճառել, իսկ հետո նաեւ ինքս օգտագործել: Սկզբում ինձ թվում էր, թե դրանից լավ հաճույք չկա, բայց հետո հասկացա, որ սատանայի ձեռքերի մեջ գործիք եմ դարձել, որով նա կործանում է մարդկանց:
Հարազատներս տեսնելով քայքայված կյանքս` որոշեցին տեղափոխվել Բեյրութ: Սակայն քաղաքը փոխելով` իմ կյանքը չփոխվեց: Ընդհակառակը, վիճակս ավելի բարդացավ, հիվանդագին կապվածությունն օրեցօր ավելի անհաղթահարելի եւ կործանարար էր դառնում:
Երկու անգամ դատապատվեցի: Բանտից դուրս գալուց հետո նորից շարունակեցի թմրադեղեր օգտագործել: Այդ ընթացքում հարազատներս սկսեցին հաճախել եկեղեցի: Ես գիտեի, որ եղբայրս ու կինս անդադար աղոթում էին ինձ համար:
Մի օր գնացի ընկերոջս մոտ, որպեսզի երկուսով գնանք թմրադեղ գնելու: Միշտ միասին էինք գնում, բայց այս անգամ նա հրաժարվեց: Շատ զարմացա, բայց հետո հասկացա, որ Աստված պատ էր կառուցել իմ ու նրա միջեւ: Երեւի դա եղբորս աղոթքների արդյունքն էր: Բեյրութում մի տղա կար, ով ժամանակին թմրադեղեր էր օգտագործել, բայց Աստված փրկել եւ բժշկել էր նրան: Եղբայրս մի քանի անգամ նրան հրավիրել էր մեր տուն, որպեսզի վկայի իր ազատագրման մասին: Ես լսել էի նրան, բայց իմ կյանքում ոչինչ չէր փոխվել:
Քայլերս ուղղեցի դեպի նրա աշխատավայրը: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ գնում այնտեղ: Երբ նա ինձ տեսավ, ամբողջ մարմնով սկսեց դողալ: Հետո իմացա, որ այդ պահին նա զգացել էր Աստծո ներկայությունն ու զորությունը: Ես ասացի, որ չեմ եկել իրենից ինչ-որ բան ուզելու, այլ եկել եմ ապաշխարելու, եւ եթե չապաշխարեմ, ինքնասպան կլինեմ, որովհետեւ զգում եմ, որ հասել է վերջը:
Հետաքրքիրն այն էր, որ քիչ անց այնտեղ եկավ նաեւ այն եկեղեցու հովիվը, ուր հաճախում էին հարազատներս: Մենք միասին գնացինք եկեղեցի: Ճանապարհին խոսում էինք Աստծո մասին: Ես չէի կարողանում զսպել արցունքներս, որովհետեւ զղջում էի իմ ապրած կյանքի համար:
Այդ օրը Աստված բժշկեց ինձ: Ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Օրական 10-12 ժամ կարդում էի Աստծո Խոսքը եւ զգում, թե ինչպես է Նրա օծությունն իջնում ինձ վրա եւ մաքրում ինձ: Աստծո կրակով լցված` ես սկսեցի վկայել մարդկանց Հիսուսի մասին: Լսողներից շատերն ապաշխարում էին: Դրա պատճառով ինձ աշխատանքից ազատեցին, բայց Աստված ինձ համար ավելի լավ բան էր նախապատրաստել:
Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեցին եւ լավ աշխատանք առաջարկեցին: Բացի այդ աշխատանքից ես հիմնեցի նաեւ իմ անձնական ընկերությունը: Աստված երկնքի պատուհանները բացեց իմ առջեւ, եւ օրհնությունների հոսք սկսվեց իմ կյանքում:
Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ փրկությանը: Աստծո կամքն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անգամ ամենավերջին անօրենը, դարձի գա եւ ապրի: Ուստի նշանակություն չունի, թե դու որքան ես ընկել եւ ինչ իրավիճակում ես գտնվում այսօր, Աստծո կամքն է` վերականգնել, բժշկել, ազատագրել եւ երջանկացնել քեզ: Հիսուսն ասաց. "Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ Ես ձեզ հանգստություն կտամ":
Ռոբերտ Կոյումջյան, 42 տարեկան
Լիբանան
Բժշկություն քաղցկեղից /Արմինե Քոչարյան/
Երկար տարիներ աշխատելով Սոչի քաղաքում` Արմինեի ընտանիքն ապրում
էր ֆինանսապես ապահով ու բարեկեցիկ կյանքով: Տարիների ընթացքում նրա
ամուսինը ներգրավվեց այդ քաղաքի հանցագործ շրջապատի մեջ, սկսեց
հաճախակի բացակայել տնից, ընտանիքի հանդեպ անհարգալից վերաբերմունք
ունենալ: Մշտական վիճաբանությունների արդյունքում նրանց ընտանիքը կանգնեց
քայքայման եզրին: Ամուսինը որոշեց հեռանալ Կանադա:
Արմինեն կարծում էր, որ ամուսինն ընդմիշտ հեռացել է իրենից, սակայն մեծ էր
նրա զարմանքը, երբ հանկարծ մի օր ամուսնուց հրավեր ստացավ` մեկնելու Կանադա
եւ միասին ապրելու:
Կանադայում Արմինեի ամուսինը հանդիպել էր մի քրիստոնյայի, որի վկայության
Կանադայում Արմինեի ամուսինը հանդիպել էր մի քրիստոնյայի, որի վկայության
շնորհիվ ապաշխարել եւ նոր կյանք էր սկսել: Նա շատ էր ցանկանում, որ Արմինեն
էլ հետեւի իր քայլին, սակայն անցած տարիների վիրավորանքը խանգարում էր Արմինեին:
Աստծուն դառնալու յուրաքանչյուր առաջարկ նա համառորեն մերժում էր:
Ընտանիքում նորից վիճաբանություններ սկսվեցին: Արմինեն որոշեց մեկնել Հայաստան:
Ընտանիքում նորից վիճաբանություններ սկսվեցին: Արմինեն որոշեց մեկնել Հայաստան:
Սակայն թռիչքի նախորդ օրը որովայնի շրջանում սուր ցավեր սկսվեցին, եւ նրան
տեղափոխեցին հիվանդանոց: Հետազոտությունը ցույց տվեց, որ աղիքներում քաղցկեղ
էր սկսվել եւ տարածվել օրգանիզմում: Արմինեի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկներն
ապրելու հույս չէին տալիս. նրանք նույնիսկ հրաժարվում էին վիրահատել: Բայց քանի որ
Արմինեն հաստատ որոշել էր, վիրահատություն նշանակեցին:
Ամուսինն ու նրա ընկերները անդադար աղոթում էին Արմինեի բժշկության համար:
Ամուսինն ու նրա ընկերները անդադար աղոթում էին Արմինեի բժշկության համար:
Նրանք այցելում էին Արմինեին, հույս տալիս, սակայն Արմինեն չէր հավատում
Աստծո բժշկությանը:Վիրահատությունից հետո Արմինեի վիճակը շարունակում էր մնալ անհույս:
Բժիշկներն ինչ որ կարողացել էին անել` արել էին, իսկ մնացածը միայն Աստված կարող էր անել:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմինեին քիմիոթերապիա նշանակեցին:
Նրան սայլակով էին տեղափոխում, քանի որ ուժ չուներ շարժվելու. սարսափելի
նիհարել եւ հյուծվել էր: Նա զգում էր, որ այլեւս ոչինչ չի մնում անելու, բացի Աստծուն
դիմելուց, որովհետեւ միայն Աստված կարող է օգնել, բժշկել եւ վերականգնել:
Նա սկսեց եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ: Հասկացավ, որ պետք է ների
Նա սկսեց եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ: Հասկացավ, որ պետք է ների
ամուսնուն եւ մոռանա անցյալը: Ժամերով կլանված դիտում էր քրիստոնեական
հեռուստաալիքներ, քարոզներ լսում, տեսնում, թե ինչպես են մարդիկ վկայում
իրենց կյանքում տեղի ունեցած հրաշքների մասին: Եվ դա նրան լցնում էր հավատքով:
Օրերից մի օր ծնկի գալով` նա սկսեց աղոթել. "Տե'ր Աստված, շատ եմ խնդրում բժշկիր ինձ…":
Անցավ մեկ տարի, Արմինեն շարունակում էր քիմիոթերապիա ընդունել: Նա ամեն օր
Անցավ մեկ տարի, Արմինեն շարունակում էր քիմիոթերապիա ընդունել: Նա ամեն օր
տեսնում էր Աստծո միջամտությունը եւ զգում, որ կազդուրվում է:
Երկրորդ վիրահատությունից առաջ բժիշկները եւս մեկ անգամ հետազոտեցին նրան:
Երկրորդ վիրահատությունից առաջ բժիշկները եւս մեկ անգամ հետազոտեցին նրան:
Վիրաբույժը կանչեց Արմինեի աղջկան եւ շատ զարմացած ասաց. "Չեմ կարողանում
հասկանալ, թե այս ինչ հրաշք է կատարվում: Երբ մայրիկիդ տուն ուղարկեցինք, նրա
վիճակն անհույս էր, բայց հիմա բոլոր վերքերն անհայտացել են":
Բժիշկները զարմացած էին, թե ինչպես էին քաղցկեղածին բջիջներն անհետացել նրա օրգանիզմից:
Բժիշկները զարմացած էին, թե ինչպես էին քաղցկեղածին բջիջներն անհետացել նրա օրգանիզմից:
Արմինեն բացատրեց, որ ապաշխարել է եւ Հիսուսին ընդունել որպես իր Տեր եւ Փրկիչ:
Նա էլ բժշկել է իրեն:
Արմինե Քոչարյան
Երևան
Արմինե Քոչարյան
Երևան
Բանտում էի` Ինձ այցի եկաք...
1998 թվականի ապրիլի 17-ին հայտնվեցի բանտում. մարդ էի սպանել,
ինչ-որ մեկը վիճաբանության ժամանակ դանակով ուզում էր հարվածել հորս,
բայց ես նրան հարվածեցի, ու նա մահացավ: Ինձ ձերբակալեցին եւ
դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:
Բանտային կյանքը շատ բարդ ու լարված է, մի կողմից կարոտում ես հարազատներիդ,
մյուս կողմից պետք է յուրացնես բանտային չգրված օրենքները, գոնե կենդանի մնալու համար:
Հետզհետե սկսեցի հարմարվել այդ կյանքին, նույնիսկ հարցեր էի լուծում:
Շուտով ինձ վստահեցին, որ "նայեմ գաղութ":
Կալանքի մեջ գտնվողների մեծ մասը մտածում է երջանկության մասին, երազում
որ իր երեխայի ձեռքից բռնած զբոսնի, իր կնոջ հետ գնա հանգստանալու,
ապրի իր տան մեջ, վայելի իր ծնողների, հարազատների սերն ու քնքշանքը:
Իսկ բանտում կոպտությունից, դաժանությունից բացի ուրիշ ոչինչ չես տեսնում:
Շատերս մեր կամքով ենք մտնում այդ կյանքի մեջ եւ չենք կարողանում դուրս գալ,
որովհետեւ ճանապարհը չգիտենք:
2001 թվականի դեկտեմբերի 29-ին համաներման շնորհիվ ես ազատ արձակվեցի:
Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնվեցի բանտում` գողության
եւ կեղծ փաստաթղթերի մեղադրանքով: Դա կրկնվեց մի քանի անգամ, կարծես
բանտը անեծքի նման հետեւում էր ինձ: Ես սկսեցի ելք փնտրել, բայց ինձ շրջապատոող
մարդիկ գտնվում էին նույն թակարդում, որտեղ ես էի, եւ չէին կարող ինձ օգնել:
Մորս, եղբորս ու նրա կնոջ աղոթքների, քարոզների, զրույցների եւ իհարկե Աստծո
ողորմության շնորհիվ աստիճանաբար սկսեցի աղոթել ու կարդալ Սուրբ Գիրքը:
Հասկացա, որ կա ճանապարհ եւ պետք է քայլել այդ ճանապարհով, միայն թե
ինձ ուժ էր հարկավոր: Ես շարունակ մտածում էի` ինչպե՞ս թողնեմ ընկերներիս,
ի՞նչ կմտածեն իմ մասին: Այդ մտքերը ինձ հանգիստ չէին տալիս:
Զգում էի, որ սիրում եմ Աստծուն, բայց միաժամանակ չէի դադարում մեղք գործել,
որի արդյունքում կրկին հայտնվեցի բանտում` գողության մեղադրանքով: Այնտեղ
հանդիպեցի մի մարդու, ով նախկինում եղել էր թմրամոլ, հանցագործ, սակայն
ապաշխարել էր: Նրա հետ զրուցելուց հետո իմ հավատքը զորացավ, նույնիսկ,
իմ կողքի կալանավորներին սկսեցի քարոզել Աստծո Խոսքը, թեեւ ինքս էլ լավ չգիտեի:
Բանտից ազատվելուց հետո ինձ հրավիրեցին եկեղեցական հավաքույթի:
Ես ապաշխարեցի իմ մեղքերից եւ խնդրեցի, որ Տերը ինձ ուժ տա,
որպեսզի կարողանամ քայլել Նրա ճանապարհով:
Հիսուս Քրիստոսը գերբնականորեն փոխեց իմ կյանքը: Նա իմ կյանքում արեց այն,
ինչ ոչ ոք չէր արել եւ չէր էլ կարող անել: Այժմ ես ազատ եմ, կարողանում եմ
մարդկանց հանդեպ ցուցաբերել իմ սեր ու բարությունը: Ես հասկանում եմ, որ այդ
ամենը կատարելով` Տիրոջ կամքն ու պատվիրանն եմ կատարում: Աստված
ինձ տվեց այն ամենը, ինչ փնտրում էի աշխարհում, բայց չէի կարողանում գտնել:
Այժմ, երբ առիթ է լինում եկեղեցու ծառայողների հետ այցելել բանտեր եւ հանդիպել
իմ ծանոթներին, ես անպայման նրանց վկայում եմ Աստծո գործերի մասին:
Նրանցից շատերի աչքերում տեսնում եմ այն մոլորվածությունն ու անհուսությունը,
որով մի ժամանակ տառապում էի ես: Այդ պատճառով երազում եմ, որ
նրանցից յուրաքանչյուրը ապաշխարի ինձ նման եւ ճաշակի Տիրոջ քաղցրությունը:
Արթուր Սեդրակյան,
Երևան
Երևան
Երիտասարդական ճամբար 2011
:երեկոներ և վերջապես համեղ կերակուր` բնության գրկում
Երբեմն ուզում ես կտրվել քաղաքային բուռն կյանքից, աղմկոտ կենսակերպից ու հանգիստ գտնել բնության գրկում, փարվել Աստծո ստեղծագործությանն ու լիովին լիցքաթափվել: Այս ամենը ստանալու համար պետք է լրացնել հարցաթերթիկը և մեկնելով հանգստի վայր` վայելել ընձեռված հանգիստը: Մանրամասների համար կարող եք զանգահարել "Կյանքի խոսքի" գրասենյակ
пятница, 24 июня 2011 г.
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ. Մեջբերում "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու սոցիալական հայեցակարգից
“Կյանքի Խոսք” ավետարանական եկեղեցին հարգանքով է վերաբերվում լրագրողների աշխատանքին, ովքեր կանչված են հասարակության լայն շերտերին ապահովելու յուրաժամանակ տեղեկատվությամբ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին:
Մեր համոզմամբ` հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին իրազեկելը պետք է հիմնված լինի ոչ միայն ճշմարտության նկատմամբ անխախտ հավատարմության, այլ նաև անհատի և հասարակության բարոյական վիճակի մասին հոգածության վրա, որն իր մեջ ներառում է դրական իդեալների մատուցումը, ինչպես նաև չարիքի, մեղքի և արատի տարածման դեմ պայքարը:
ԶԼՄ-ները հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև` հասարակական գիտակցության, անձի բարոյական և աշխարհայացքային համոզմունքների ձևավորման գործիք: Այդ իսկ պատճառով “Կյանքի Խոսք” ավետարանական եկեղեցու համար անհանդուրժելի են ԶԼՄ-ներով բռնության, թշնամության, ատելության, ազգային, սոցիալական և կրոնական խտրականությունների քարոզչությունը, ինչպես նաև մարդկային բնազդների մեղսալի շահագործումը:
Եկեղեցիների և աշխարհիկ ԶԼՄ-ների համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Լրագրողին տրամադրվող և նրա կողմից լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի: Հոգևոր ծառայողի` ԶԼՄ-ի միջոցով տարածվող տեսակետը պետք է համապատասխանի հասարակական հարցերի վերաբերյալ Եկեղեցու ուսմունքին և դիրքորոշմանը: Իր հերթին` լրագրողը պետք է անաչառ լուսաբանի Եկեղեցու գործունեությունը, չխեղաթյուրի հոգևոր ծառայողների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև ստույգ ներկայացնի Եկեղեցու սկզբունքային մոտեցումները բարձրացված հարցերին:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Եկեղեցու և աշխարհիկ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների ընթացքում կարող են բարդություններ և նույնիսկ լուրջ հակասություններ առաջանալ: Խնդիրները ծնվում են եկեղեցական կյանքի մասին ո´չ ճշգրիտ կամ թյուր տեղեկատվությունից, ո´չ պատշաճ համատեքստում այն հիշատակելուց, հասարակական դիրքորոշումը հեղինակի անձնական մոտեցումով փոխարինելուց:
Միաժամանակ Եկեղեցու և աշխարհիկ ԶԼՄ-ների միջև կարող են ծագել ավելի խոր սկզբունքային վեճեր: Դա տեղի է ունենում Աստծո անունն անարգելու, սրբապղծության այլ դրսևորումների, եկեղեցական կյանքի վերաբերյալ տեղեկատվության գիտակցված և կանոնավոր խեղաթյուրման, Եկեղեցու և հոգևոր սպասավորների մասին ակնհայտ չարախոսությունների պարագայում: Բոլոր դեպքերում բարդություններն ու հակասությունները պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
четверг, 23 июня 2011 г.
ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏԵՐ "ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ" ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ-2
Հայաստանի "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու առաքելությունը Ավետարանի խոսքը Քրիստոսին Տեր եւ Փրկիչ չընդունած մարդկանց հասցնելն է, Աստծուն պաշտամունք մատուցելը, իր հավատավոր ժողովրդի նկատմամբ հոգևոր խնամք իրականացնելը, մարդկանց մեջ քրիստոնեական արժեքների, գաղափարների եւ բարոյականության սերմանումը:
Եկեղեցու առաքելության բաղկացուցիչ մասն են կազմում նաեւ գթասիրական ծրագրերը: Ինչպես օրինակ` 90-ականների սկզբներին, երբ մեր երկրում ծանր իրավիճակ էր, կյանքի կոչվեց «Կերակրենք կարիքավորներին» ծրագիրը, որի շրջանակներում 10 հազար մարդ օգնություն ստացավ: Այնուհետև իրականացվեց «Շարժական ճաշարան» ծրագիրը, որի շնորհիվ 1996-1998 թթ. 400 մարդ շաբաթական երեք անգամ ապահովվում էին անվճար սննդով:
2001 թ-ից իրականացվում է «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, ինչի արդյունքում կանխարգելվել է նախկինում բռնության ենթարկված ավելի քան 600 երեխաների մուտքը մանկատուն: Պատկան մարմինների հետ գործակցությամբ այդ երեխաների զգալի մասը հանձնվել է խնամատար ընտանիքների, երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ եւ հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում: Երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք, երբ ծնողների հետ իրականացված աշխատանքի շնորհիվ լիովին վերացած է եղել երեխաների կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված են եղել սոցիալական պայմանները և վտանգի տակ չի եղել կրթության շարունակականությունը:
Ի դեպ, եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեծամասամբ ուղղված չեն եկեղեցու անդամներին, ավելին` հենց եկեղեցու անդամների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ է, որ սոցիալական ծրագրերի մեծ մասի շահառուները դառնում են մեր հասարակության առավել խոցելի խմբերը` խիստ կարիքավոր անձինք, հաշմանդամները, միայնակ ծերերը, անապահով երեխաները, անօթեւանները եւ այլն:
среда, 22 июня 2011 г.
вторник, 21 июня 2011 г.
Մի քիչ էլ Աստծո պարգեւի եւ ձվածեղի մասին
Նախորդ երկուշաբթի տպագրված իմ հոդվածը` «Իսկ սրանից ոչ
միայն ֆաշիզմի հոտ է գալիս» վերնագրով, ի ուրախություն ինձ,
բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Թող անհարկի
շինծու համեստություն չթվա, սակայն կարծում եմ, որ ոչ այնքան
հոդվածն էր ուշադրության արժանի, որքան այնտեղ արծարծված թեման:
Թեման այն էր, որ չի կարելի օգտագործել
երիտասարդությանը արկածախնդիր նախաձեռնություններում`
փչացնելով այն, որ չի կարելի սահմանափակել մարդու
ազատությունները միայն «ազգը պառակտելու» կասկածելի
մեղադրանքով, որ այլընտրանքի դեմ պայքարելու լավագույն մեթոդը
ներքին ռեֆորմներն են: Շատերը կիսեցին իմ տեսակետները,
ոմանք փնովեցին, մեղադրեցին «փողով» (չգիտեմ ումից ստացված)
հոդված գրելու մեջ, հոգեւորական ընկերներս զարմանք հայտնեցին,
որ ես ունակ եմ այսպիսի տեքստ գրելու, ընթերցողներից մեկն էլ
մաղթեց, որ իմ կինը կամ երեխան աղանդավոր դառնան:
«Երեւի սեփական մաշկի վրա հարազատի կորուստը զգալուց
հետո հասկանա, թե ինչ է կենդանի հարազատը անկենդան
ուղեղով»,- գրում է ինձ մեր ընթերցողներից մեկը: Ոչ մի առարկայական
դիալոգ այդպես էլ տեղի չունեցավ հակընդդեմ կարծիք արտահայտողների հետ,
ուստի մնում է ենթադրել, որ մեզնից շատերը, գուցեեւ ճնշող
մեծամասնությունը «ազգի պառակտում», «կործանարար աղանդներ»,
«միակ ճշմարիտ կրոն» պաթետիկ կոդերը մենք մեր գեներում կրում
ենք լռելյայն, առանց ռացիոնալ որեւէ բացատրության: Եվ ամենասարսափելին
այն է, որ դա մենք անում ենք բացառիկ հպարտությամբ: Հենց այս
մասին խոսելով է համաշխարհային գրականության հանճարներից մեկը`
Ջոնաթան Սվիֆթն իր «Գուլիվերի ճանապարհորդություններում» գրում,
որ պատրաստ է զիջողամտաբար վերաբերվել մարդկային արատների
ցանկացած խմբի, բայց երբ դրան գումարվում է նաեւ հպարտությունը,
«իմ համբերությունը հատում է»: Ուստի ստիպված եմ ավելի բացվել:
ԼԻԼԻՊՈՒՏԻԱՅԻ ԵՎ ԲԼԵՖՈՒՍԿՈՒ
Դեռ 300 տարի առաջ նույն «Գուլիվերի ճանապարհորդություններում»
Սվիֆթն այլաբանորեն անդրադարձել է այնպիսի երեւույթի,
ինչպիսին է դավանաբանական վեճը` փորձելով ցույց տալ
դրա կործանարար նշանակությունը: «Բթածայրերի եւ սրածայրերի
միջեւ թշնամանքը» գրոտեսկի միջոցով դավանաբանական
վեճի դասական արտացոլում է: Լիլիպուտիայում դարեր ի վեր
ընդունված է եղել ձուն կերակրի մեջ օգտագործելիս կոտրել
բութ ծայրից: Սակայն գործող կայսեր պապը դեռեւս մանուկ
հասակում, կոտրելով ձուն բութ ծայրից, կտրել է մատը, ինչից
հետո երեխայի հայրը հրաման է արձակել խստագույն պատժի
ահի ներքո այսուհետ ձուն կոտրել սուր ծայրից: Պատմիչների
խոսքերով՝ այս օրենքն այնքան է բարկացրել բնակչությանը, որ
առիթ է հանդիսացել վեց ապստամբությունների, որոնց արդյունքում
կայսրերից մեկը կորցրել է թագը, իսկ մեկն էլ` կյանքը:
Հազարավոր ֆանատիկոսներ գիտակցաբար գնացել են մահապատժի
միայն այն բանի համար, որ հրաժարվել են դադարել կոտրել
ձուն բութ ծայրից: Հարյուրավոր հատորներ են գրվել՝ նվիրված այս
պոլեմիկային, բայց բութծայրականների գրքերը վաղուց արգելված են,
նրանց արգելված է բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել:
Ի պատասխան սրան՝ հարեւան Բլեֆուսկուի կայսրը
բազմաթիվ անգամներ մեղադրանքներ է հնչեցրել Լիլիպուտիայի
հասցեին, մեղադրելով եկեղեցական երկպառակության մեջ,
ինչի արդյունքում, փաստորեն, երկարատեւ ու արյունարբու
պատերազմ է սկսվում: Այս իրավիճակի վրա կարելի է երկար
ծիծաղել, քանի որ պատկերը մտացածին է, կերպարները՝
հորինված, իսկ դավանաբանական վեճի առարկան` ձուն, ինքնին
զավեշտալի: Սակայն համաշխարհային պատմությանը
փոքրիշատե ծանոթ մեկն անմիջապես գլխի կընկնի, որ մեծ
մտածողը մեկին մեկ պատկերել է կաթոլիցիզմի եւ
բողոքականության պայքարը: Պարզապես իրականության
մեջ այն ժամանակին համեմվել է պաթոսով, վերամբարձությամբ,
խորհրդավորությամբ` իսպառ արմատախիլ անելով
դավանաբանական վեճի դրդապատճառների զավեշտալիությունը
եւ լավագույնս քողարկելով դրանց իրական դրդապատճառները`
իշխանություն, ազդեցություն, փող… Հանուն արդարության պետք
է նշել, որ Ջոնաթան Սվիֆթը չէր կիսում առանձին մարդու իրավունքը
որպես բացարձակ արժեք ընդունելու գաղափարը, նա համարում էր,
որ բարոյական նորմերն են հասարակության շարժիչ ուժը,
սակայն…ՍԱՔՍՈՖՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՆԱԿ ՄԵԿ ՔԱ՞ՅԼ Է
Խորհրդային ժամանակներում մեր հասարակությունը բռնի կերպով
ապակրոնացվեց, ըստ այդմ հնարավորինս չեզոքացվեց
դավանաբանական վեճերի հնարավորությունը, եւ հասարակությանը
պարտադրվեց նոր` հեղափոխական բարոյական նորմերի համակարգ:
Այդ նորմերն ըստ էության մտցվեցին հանուն
«հասարակական շահի», հանուն ինտերնացիոնալ բարօրության
եւ կապիտալիզմի մնացուկները ոչնչացնելու եւ դրանց նոր ներթափանցումը
կանխելու նկատառումներով: Եվ ահա մի օր Ստալինի ամենասերտ
զինակիցներից մեկը` արիստոկրատիզմի, մոդեռնիզմի, դեկադանսի
ամենաոխերիմ թշնամի Անդրեյ Ժդանովն արտասանեց արդեն
թեւավոր դարձած իր խոսքը. «Սաքսոֆոնից մինչեւ ֆիննական դանակ
մեկ քայլ է»: «Բարոյական նորմերի» անվան տակ եւ
«անվտանգության նկատառումներից ու հասարակական շահից ելնելով»,
կրկին խստագույն պատժի ահի ներքո երեւան եկան բազմաթիվ
կուլտուրոլոգիական սահմանափակումներ, գնդակահարվեցին պոետներ,
երաժիշտներ, մտավորականներ: ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ Այսօր մենք խորհրդային
կարծրատիպային մտածողությամբ, սակայն արդեն նոր իրականության
պարտադրած ծայրահեղությունների մեջ ընկած հասարակություն ենք:
Մենք դեռեւս չգիտենք ինչպես օգտագործել մեր ազատությունը,
չսահմանափակելով ուրիշինը: Հասարակարգից հասարակարգ թռիչք
կատարելով՝ մենք դեռ չենք կարողանում
(նախորդ անգամ պատահական չէի ասել) տարբերել Աստծո
պարգեւը ձվածեղից: Վերգտնելով սեփական հողը` մենք
նրան փառաբանելու ընթացքում ժամանակ չունենք մտածելու
նրա վրա ապրող մարդու մասին, վերգտնելով ազգային կրոնը,
մենք ժամանակ չունենք զբաղվելու քրիստոնեությամբ, վերջիվերջո
ստանալով փոքրիկ ազատություններ, մենք սկսում ենք ուրանալ
ազատության բացարձակ արժեքը: Մենք չենք կարողանում գտնել այն
միջինը, որը մեզ հնարավորություն կտա, պահպանելով
ազգային առանձնահատկությունները, շարունակել մնալ քրիստոնյա,
թեկուզ հայկական իրականության շրջանակներում շարունակել մնալ մարդ:
Մենք կամ ՀԱԵ հոտի անդամ ենք, կամ «ազգը պառակտող».
մենք կամ «հայ» ենք, կամ «թուրք» (ազգի թշնամի),
մենք տոտալիտար հավակնություններով ժողովուրդ ենք, որը դեռ
երկար ճանապարհ ունի անցնելու նույնիսկ մինչեւ հասարակություն
դառնալը: Այս ներքին ճեղքվածքը մեզ ավելի շատ է պառակտում,
քան ցանկացած այլ երեւույթ, առավել եւս` կրոնական,
սեռական կամ այլ փոքրամասնությունները: Ինչն է ստիպում ինձ
այդպես մտածե՞լ: Այդ մասին՝ հաջորդիվ:
Շարունակելի Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ «Հրապարակ» օրաթերթ

Подписаться на:
Сообщения (Atom)