Страницы

понедельник, 20 июня 2011 г.

Слово Жизни - (Youth Worship) Печать Твоей Любви (2010)


-Ինչ առաքելությամբ է հիմնադրվել եկեղեցին:   Եկեղեցու առաքելությունը Ավետարանի խոսքը մարդկանց հասցնելն է, Աստծուն պաշտամունք մատուցելը, իր հավատավոր ժողովրդի նկատմամբ հոգևոր խնամք իրականացնելը, մարդկանց մեջ քրիստոնեական արժեքների, գաղափարների եւ բարոյականության սերմանումը:   Եկեղեցին իրականացնում է նաեւ գթասիրական ծրագրեր: Ինչպես օրինակ` 90-ականների սկզբներին, երբ մեր երկրում ծանր իրավիճակ էր, կյանքի կոչվեց «Կերակրենք կարիքավորներին» ծրագիրը, որի շրջանակներում 10 հազար մարդ օգնություն ստացավ: Այնուհետև իրականացվեց «Շարժական ճաշարան» ծրագիրը, որի շնորհիվ 1996-1998 թթ. 400 մարդ շաբաթական երեք անգամ ապահովվում էին անվճար սննդով:   2001 թ-ից իրականացվում է «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, ինչի արդյունքում կանխարգելվել է նախկինում բռնության ենթարկված շուրջ 600 երեխաների մուտքը մանկատուն: Պատկան մարմինների հետ գործակցությամբ այդ երեխաների զգալի մասը հանձնվել է խնամատար ընտանիքների, երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ եւ հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում: Երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք, երբ ծնողների հետ իրականացված աշխատանքի շնորհիվ լիովին վերացած է եղել երեխաների կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված են եղել սոցիալական պայմանները և վտանգի տակ չի եղել կրթության շարունակականությունը:   Ի դեպ, եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեծամասամբ ուղղված չեն եկեղեցու անդամներին, ավելին` հենց եկեղեցու անդամների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ է, որ սոցիալական ծրագրերի մեծ մասի շահառուները դառնում են մեր հասարակության առավել խոցելի խմբերը` խիստ կարիքավոր անձինք, հաշմանդամները, միայնակ ծերերը, անապահով երեխաները:   Հատված "Պառլամենտ" ամսագրից, հարցազրույց "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու մամլո քարտուղարի հետ 

суббота, 18 июня 2011 г.

Քրիստոնյա մարդը չի կարող անտարբեր մնալ իր քաղաքում, երկրում կատարվող անարդարությունների հանդեպ

0847
Հարցազրույց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդ,Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի Հայաստանիներկայացուցիչ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանի հետ
Վերապատվելի, վերջին շրջանում գրանցվեց որոշակի իրավիճակ, որը կրոնական հալածանքի և խտրականության տպավորություն է ստեղծում և կապված է նաեւ ավետարանական ուղղվածության եկեղեցիների հետ: Ինչպե՞ս եք բացատրում դա:
-         Անկեղծ ասած ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, սակայն ընդհանուր առմամբ երբեմն տպավորվություն է ստեղծվում, որ դիտավորյալ փորձ է արվում ինչ-ինչ պատճառներով սրել իրավիճակը:
Փորձեմ ավելի լայն պատասխանել ձեր հարցին: Եթե երկիրն ունի առողջ օրենքներ և օրենսդրական դաշտ, ապա դա նվազեցնում է նման դեպքերի հավանականությունը: Եթե օրենքը հավասարակշռված է և գործում է, ապա յուրաքանչյուր ոք կարող է կամ բարեկամաբար լուծել առաջացած խնդիրը, կամ, բարդանալու դեպքում, դիմել դատարան: Վերջին դեպքում, իհարկե, անհրաժեշտ է ունենալ անկախ և արդար դատարան, որը չի ենթարկվում որևէ կողմից եկող միջամտություններին: Պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի, որպեսզի որևէ մեկի մոտ չառաջանա տպավորություն, թե իր արդար իրավունքները խախտված են` անկախ նրանից` դա սոցիալական հարց է, քաղաքական, թե հոգևոր: Դժբախտաբար, մեր հայրենիքում մինչ այսօր մենք չունենք առողջ օրենքներ,  և բացի դրանից` վերջին երկու-երեք տարիներին պետական մարմինների միջոցով փորձ է արվում, որ այդ անառողջ օրենքներն առավել ռեպրեսիվ դառնան: Եթե պետությունը հասկանա, որ մեր երկրի համար օգտակար է կրոնական ոլորոտում առողջ ու ներդաշնակ մթնոլորտի կայացումը, ապա նա պետք է երաշխավորի սահմանադրությամբ ամրագրված խղճի ազատության ապահովումը և տա դրան համապատասխան օրենսդրական տեսք: Եթե մենք ցանկանում ենք որդեգրել Հայաստանի համար հարմար օրենք, ապա գործընթացի մեջ պետք է ներգրավել բոլոր նրանց, ում առնչվում է այդ օրենքը: Խնդիրը լուծելու համար Հայաստանում պետք է ձևավորվի բազմակարծության մթնոլորտ բոլոր` այդ թվում կրոնական ոլորտներում:
Ի վերջո, Հայաստանում որքա՞ն է ոչ առաքելական համայնքների անդամների թիվը:
-         Իրականում դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ պաշտոնական տվյալներ չեն  հրապարակվում: Հայաստանում կան մասնագետներ և շահագրգիռ անձինք, որոնք փորձում են կրոնական դաշտը ներկայացնել հետևյալ կերպ. ըստ նրանց` Հայաստանում այսօր կա մոտ 300 հազար «աղանդավոր», իսկ պաշտոնապես գրանցված է ավելի քան 60 «աղանդավորական» կազմակերպություն: Սա ապատեղեկատվություն է, որը տարածողները կա՛մ ընդհանրապես տեղյակ չեն` ինչ է կատարվում Հայաստանում, կա՛մ շատ լավ տեղյակ են, բայց խաբում են մեր ժողովրդին: Ես ցանկանում եմ որոշ տվյալներ տրամադրել, որոնք հեշտությամբ կարող են ստուգվել պետական մարմիններում (Պետռեգիստրում և այլուր): Նախ սկսենք գրանցված կրոնական կազմակերպություններից: Եթե դուք ուսումնասիրեք այդ ավելի քան 60 կազմակերպությունները, ապա կտեսնեք, որ նրանց շարքում նշված են Հայաստանյաց առաքելական եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայաստանյաց ավետարանական եկեղեցին և այլ հարանվանություններ ու կրոնական կազմակերպություններ: Կան եկեղեցիներ ավետարանական ուղղվածության, որոնք տարբեր քաղաքներում նույն անվան տակ առանձին-առանձին պետական գրանցումներ ունեն: Նույն պատկերը բազմաթիվ անգամ կրկնվում է այլ եկեղեցիների դեպքում: Ես հաշվեցի, որ իրականության մեջ կա միայն 15 կրոնական համայնք` ներառյալ ազգային-կրոնական փոքրամասնությունները, եւ ոչ ` 60: Երկրորդ ապատեղեկատվությունն «աղանդավորների» 300 հազարանոց բանակն է, որը կազմում է անհավատալի թիվ` ՀՀ բնակչության մոտ 10%-ը: Ըստ ներկայացվող հաշվարկների` դրա մեջ մտնում են մոտ 150 հազար կաթոլիկներ, մոտ 100 հազար ավետարանականներ և մոտ 50 հազար` մնացյալը: Եվ  այսօր փաստորեն տարբեր լրատվամիջոցներով ու որոշ փորձագետ համարվողների կողմից քարոզվում է, որ ՀՀ բնակչության 10%-ը ժողովրդի թշնամի են: Այս թյուր տվյալները խանգարում եմ մեր ժողովրդին ազատ մտածել: Ավելի լավ է մտածենք` ինչպես անենք, որ մեր ժողուրդը հոգեւոր զարթոնք ապրի, քան թե անընդհատ անստույգ թվերով թյուրիմացության մեջ գցենք նրան եւ փոխանակ միմյանց հանդեպ հարգանք եւ սեր տարածելու մեր ժողովրդի մեջ, ստացվում է, որ մեկը մյուսի հանդեպ անհանդորժողականություն, բաժանում եւ ատելություն է տարածվում: Ես աղոթում եմ, որ Աստված շնորհի բարություն, ազնվություն եւ դրական վերաբերմունք մեկս մյուսի հանդեպ:
Ըստ ձեզ` կրոնական համայնքն ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ հասարակական կյանքում (մասնավորապես` Հայաստանում):
-         Հաշվի առնելով տեղեկատվական բազմազան աղբյուրների գոյությունը Հայաստանում` ես համոզված եմ, որ եթե կրոնական համայնքները ճիշտ ձևով մատուցեն կրոնի, հավատքի, հոգևոր աշխարհի ինչպես նաև տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրենց համոզմունքները և դիրքորոշումները, ապա նրանք կարող են լուրջ դերակատարություն ստանձնել: Ցանկալի է, որ կրոնական համայնքներն ակտիվ լինեն հասարակության մեջ, ինչը, եթե անկեղծ խոսենք, այդպես չէ:
Իսկ ի՞նչ պատճառներով այդպես չէ:
-         Պատճառն այն է, որ շատ անգամ տպավորություն ունենք, որ հայ մարդը կամ Հայաստանի քաղաքացին պարտավոր է միատեսակ վերաբերմունք ունենա կրոնական հարցերի նկատմամբ: Այստեղ վարժված չեն, որ կարող է լինել նորմալ ՀՀ քաղաքացի, որը մի փոքր այլ դիրքորոշում ունենա կրոնական հարցերում, թեպետ Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի խղճի ազատության իրավունքը: Մյուս խնդիրն այն է, որ հաճախ տարբեր կրոնական համայնքների անդամներ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել որևէ, պարտադիր չէ` կրոնական խնդրի առնչությամբ: Պատկերն ամբողջացնում են ԶԼՄ-ները, որոնք, խոսելով Հայաստանում գերիշխող կրոնական համայնքի մաս չկազմող անձանց մասին, ժխտական, վիրավորական կամ արհամարհական վերաբերմունք են դրսեւորում: Հայաստանում բացակայում է նորմալ լրատվական մթնոլորտը, ինչը ցանկացած քաղաքացու հնարավորություն կտար առանց  պիտակի արժանանալու, հանգիստ և ապահով խոսել որևէ թեմայի մասին: Մեր հասարակությունը թերեւս չունի համապատասխան ընկալում կամ դաստիարակություն, որը թույլ կտար դիմացինին ընդունել որպես նորմալ մարդ և քաղաքացի: Մենք` իբրև Հայաստանի քաղաքացիներ, շատ լավ մարդիկ ենք, բայց դժվարությամբ ենք ընդունում, որ մեր հայրենիքում մարդ կարող է սեփական, մի փոքր տարբերվող  կարծիք ունենալ:
Իսկ արդյո՞ք հնարավոր չէ փոփոխել այդ մթնոլորտն առավել ակտիվ հասարակական ներգրավման միջոցով: Որքանո՞վ է Հայ Ավետարանական եկեղեցին ներգրավված հասարակական կյանքում:
-         Ընդհանրապես ցանկալի է, որ բոլոր եկեղեցիները (այդ թվում` ավետարանական ուղղվածության) իրենց դիրքորոշումները հայտնեն ցանկացած հանրային խնդրի առնչությամբ, ընդ որում, եկեղեցին պետք է ոչ միայն կարծիք արտահայտի, այլև փորձի լուծումներ առաջարկել: Շատերը մտավախություն ունեն, որ նման հարցերի շուրջ բարձրաձայնված տեսակետները կարող են իրենց ներքաշել քաղաքական ոլորտ: Սակայն ես համոզված եմ, որ քրիստոնյա մարդը չի կարող անտարբեր մնալ իր քաղաքում, երկրում կատարվող անարդարությունների հանդեպ և չպետք է վախենա բարձրաձայնել դրանց մասին:
Ես հիշում եմ կոնկրետ մի դեպք` «Լեզվի մասին օրենքում» փոխոխությունները, երբ Ավետարանական ուղղվածության եկեղեցիները հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ: Կարո՞ղ եք ևս մի քանի օրինակներ բերել:
-         Վերջին նախագահական ընտրություններից առաջ մենք հանդես եկանք հայտարարությամբ` կոչ անելով, որ ընտրություններն անցնեն առանց խախտումների, արդար և թափանցիկ: Ընդունում եմ, որ նման դեպքերը շատ քիչ են, սակայն համոզված եմ, որ այսօր-վաղը մեր ներդրումը հասարակական կյանքում ավելի կմեծանա: Աստվածաշունչը կոչ է անում քրիստոնյաներին աղ և լույս լինել աշխարհի մեջ, և քրիստոնյա մարդը պետք է խոսքով և գործով ցույց տա դա:
Ինչպե՞ս եք վերաբերվում այն գաղափարին, որ յուրաքանչյուր եկեղեցի պարտավոր է հաշվետու լինել իր հոտին` կատարած աշխատանքների և ծախսած միջոցների համար:
-         Չեմ կարող խոսել բոլոր եկեղեցիների անունից, սակայն կասեմ, որ Հայ Ավետարանական եկեղեցին ամբողջ աշխարհում վաղուց ի վեր մշտապես փորձել է այնպես ներկայացնել եկեղեցու ծրագրերը և ֆինանսական միջոցները, որ երբեք տպավորություն չստեղծվի, որ սա հոգևոր հովվի կամ մի քանի ընտրյալ մարդկանց ձեռքերում է: Ժողովուրդը պետք է տեղյակ լինի` որտեղից են ֆինանսական միջոցները և ինչպես են ծախվում դրանք: Կոնկրետ մեր եկեղեցու համայնքի անդամները 2 տարով ընտրում են Հոգեբարձուների խորհուրդ (5-10 հոգի), որը կատարում է տարեկան ընդհանուր ժողովում անդամների կողմից հաստատված ծրագրերն ու բյուջեն: Վերջինիս մեջ մտնում են հոգևոր հովվի և գրասենյակային ծառայողների աշխատավարձները, որոնց չափը Խորհրդի առաջարկով հաստատվում է ընդհանուր ժողովի անդամների կողմից: Նույն տարեկան ժողովում ներկայացվում են նաև անցած տարվա ծախսերը: Մենք չունենք որևէ գաղտնի ծրագիր կամ ֆինանսական ծախս: Նշեմ, որ ընդհանուր ժողովի անդամ կարող է լինել Ավետարանական եկեղեցու ցանկացած անդամ:
Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը www.religions.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ընթերցող, 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդի ժամանակներում մեծ կարևորություն և հրատապություն պարունակող եկեղեցական փաստաթուղթ` "Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության սոցիալական հայեցակարգը": Հաշվի առնելով այն, որ Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դավանանքը և հանրային նշանակության հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները երբեմն անտեղյակության պատճառով, իսկ երբեմն էլ միտումնավոր կերպով ներկայացվում են աղավաղված, հավաստի պաշտոնական տեղեկատվություն ապահովելու առումով այս փաստաթղթի հրապարակումը համարում ենք ժամանակի թելադրանք:

"Սոցիալական հայեցակարգը" համակարգված ձևով մատուցում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ Համագործակցության սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ անձանց` առաջին ձեռքից ծանոթանալու Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դիրքորոշումներին այնպիսի հիմնահարցերի առնչությամբ, ինչպիսին են` Եկեղեցի և պետություն, Եկեղեցի և ազգ, միջեկեղեցական հարաբերություններ, քաղաքականություն, տնտեսություն, աշխատանք, կրթություն, գիտություն եւ մշակույթ, Եկեղեցի-ընտանիք-հասարակություն, պատերազմ եւ զինծառայություն, բարոյագիտություն, կենսաբժշկություն և շատ այլ հիմնախնդիրներ:
"Սոցիալական հայեցակարգը" նախատեսվում է ինչպես Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների սպասավորների և հավատավորների, այնպես էլ պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվամիջոցների, կրոնական փորձագետների և շահագրգիռ հասարակայնության համար: Հուսով ենք, որ այն լավագույնս կլուսաբանի անգամ ամենանուրբ և զգայուն հիմնահարցերի հանդեպ Համագործակցության վերաբերմունքը` տալով ճիշտ պատկերացում եկեղեցիների դավանաբանության եւ սոցիալական հայեցակարգի մասին:

Տիրոջ օրհնություններով`
Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության համանախագահներ`

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների "Կյանքի Խոսք" եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.Արթուր Սիմոնյան

ՀՀ Ավետարանի հավատքի "Միաբանություն" եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.
Ռուբիկ Թումանյան

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.Ռաֆայել Գրիգորյան

Համագործակցության քարտուղար` Հայաստանի Ամբողջաավետա-րանական եկեղեցու ավագ հովիվ, վեր., դոկտ. Սամվել Նավոյան

вторник, 14 июня 2011 г.

Угол: Генадий Мохненко - Время ''Добрых перемен'' Часть 1



Հովհաննես Թումանյան - Հայոց ամենահանճարներից մեկը:
Ձեվն ու Հոգին.
Ամեն երևույթ ունի իր արտաքին, կերպարանքը – ձևը և ներքին իմաստը – հոգին: Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությանը դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վագում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երթ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում: պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում:

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հեց բառը – եկեղեցի բոլորովին այյ բան կնշանակի:

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ:

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք: Եվ եթե նա ավետարանը փչացնի – ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողաթյուններ են հասկանում:

Воскресший из мертвых

CHRIS TOMLIN -- HOW GREAT IS OUR GOD (HD version)

понедельник, 13 июня 2011 г.

Պենտեկոստեի զորությունը

Կապանի ,,Կյանքի խոսք,, եկեղեցին երեկ տոնում էր Սուրբ Հոգու գալուստը...
Հրավիրված էին նաև տեղական երիտասարդական հասարակական կազմակերպություններից:
Հրաշալի էր տեսնել` թե որչափ էր մարդկանց զարմացրել այս փաստը`. _ ,,Փաստորեն մենք քրիստոնյա ենք, բայց մինչև այսօր չգիտեինք Սուրբ Հոգու տոնակատարության մասին,, ... ասում էին հրավիրվածներից շատերը: Մարդիք օրհնված էին ու հիացած: Աստծո սքանչելի ներկայությունը հպվել էր շատերին: Ես քարոզում էի Հովhն. 16:5-10ից մեկնելով մեր Տեր Հիսուսի բնութագրումը Սուրբ Հոգու մասին, Որին  Ինքը Հիսուս պատշած ձևով ներկայացրրեց ու կարևորեց: Մարդիք հասկացան, որ այսօր իրենցից ամեն մեկը կարիք ունի անձամբ ճանաչելու Սուրբ Հոգուն, և Նրա հետ փոխհարաբերություններ կառուցելու...Քարոզում էի նաև Գործք.առ.1,2-րդ գլուխներից: Մեր եկեղեցու մշակույթային խումբը ներկայացրեց ,,ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ,, ներկայացումը, մարդիք մեծ բավականություն ստացան գիտության հետ մեկտեղ քանի որ, շատ բաներ չգիտեին, և այն`հասանելի եղավ ներկայացման միջոցով: Փառաբանության խումբը հնչեցրեց Սուրբ Հոգու մասին երգեր, նաև եղավ մի փոքր համերգային մաս: Վերջում աղոթեցինք ապաշխարհության, և Սուրբ Հոգու մկրտության, ինչպես նաև բժշկության համար: Հիասքանչ է երբ այցելում է Տիրոջ Հոգին և հպվելով մեզ, փոխում մեր կյանքերը: