Страницы

суббота, 22 июня 2013 г.

В Донецке священники разных конфессий вместе взывали к Богу

E-mailПечать

IMG 20130621 184819 685 pr






21 июня во второй день межконфессионального поста за предстоящую Кампанию спасения, освобождения и чудессвященники Протестантской, Православной и пятидесятнической церкви молились вместе.
Протопресвитер по межцерковным связям Донецкой епархии Украинской Православной церкви Киевского Патриархата отец Сергий молился о разумении для всех людей силы Креста Христова, посредством которого всякое проклятие, зло и непотребство были разрушены.
Епископ «Церкви Божьей» Владимир Ковынев просил у Бога о том, чтобы ключи от города Донецк были у Иисуса, чтобы Его силою город пришел в движение и была явлена великая слава.
Просьбой к Богу епископа ПЦУ Сергия Яковлева было прошение о том, что во время Кампании люди увидели то, что Бог желает им явить.

«Հոգևորականները դարձել են իշխանությունների ձեռքի խաղալիք»

Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան զրուցել էԳԱԼԱ-ի հետ, և իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Տեր Սահակ քահանան, խոսելով արտագաղթի մասին, ասել է, որ սա ազգային ողբերգություն է: Նրա խոսքով` խորհրդային տարիներին ունեցանք ներգաղթ, անկախության շրջանում որոշակի արտագաղթ եղավ, որը տրամաբանական էր, որովհետև երկիրը պատերազմի մեջ էր, և Խորհրդային Միությունը փլուզվեց:
«Բայց հիմա ինչո՞ւ են գնում, եթե ՀՀԿ-ն այսօր գլուխ է գովում, թե ամեն ինչ անում է ժողովրդի համար և բարձր ամբիոններից հայտարարում է` ժողովուրդն իրենց է ընտրում, սա չի համապատասխանում իրականությանը, և դա հենց իրենք են փաստում: Բավական է տեսնել, թե օդանավակայանում ինչպես են մարդիկ հերթ կանգնում, որ լքեն երկիրը, տոմս են առնում մեկ ուղղությամբ և հեռանում, ավելի շատ մեկնում են ՌԴ: Չնայած արդեն ուրիշ երկրներ էլ են գնում, ես ամբողջ Եվրոպայում ման եմ եկել և տեսել եմ, թե ինչքան հայություն կա այնտեղ և փախել են հիմնականում 1999 թվականից սկսած: Հիմա ընտանիքներով են փախնում, և ո՞ւր է այսպես գնալու մեր երկիրը, սա կանգնեցնելու է մեր երկիրը անդունդի առջև, որովհետև մենք չենք ունենալու ինտելեկտուալ պոտենցիալ, մենք մտավորականություն կկորցնենք և ընդհանրապես` աշխատուժը կկորցնենք: Մենք կորցնում ենք ժողովուրդ, սա ողբալի վիճակ է»,- ասել է քահանան:
Ինչ վերաբերվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի` օֆշորային սկանդալում ներգրավվածությանը, Տեր Սահակն ասել է.
«Թեև այս պահվածքը, այս բոլորը, ինչ-որ կատարվում է, վայել չէ սրբազան մարդուն, բայց ես մի համոզում ունեմ, որ այս նույն մարդիկ, որ այսօր նման քայլեր են գործում, իրենք իրենցով չեն գործում, իրենք անում են այն, ինչ-որ իրենց թելադրում են այս իշխանությունները, իրենց ձեռքի խաղալիք են դարձել, քանի որ իրենք գիտեն, որ Գարեգին Բ-ն այս իշխանության հովանավորն է, եթե չանեն, ուրեմն իրենք կզրկվեն այդ պաշտոններից: Եվ եթե վաղը փոխվի վիճակը, եթե ուրիշ կաթողիկոս ունենանք, ես համոզված եմ, որ այս մարդիկ փոխվելու են: Եվ երբ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր ելույթներից մեկում ասել էր, որ Նավասարդ Կճոյանի դեպքում իր լեզուն չի պտտվում նրան արքեպիսկոպոս ասել, ես էլ կասեմ՝ իմ լեզուն չի պտտվում Գարեգին Բ-ին կաթողիկոս ասեմ: Որովհետև Նավասարդը շատ գրագետ, կիրթ անձնավորություն է, ես իրեն ճանաչում եմ որպես կիրթ մարդ, և այս տարիներին, թե ինչ պատահեց իրեն, դժվար չէ կռահել` ինչն է պատճառը, սակայն չստացվի, թե ես ուզում են արդարացնել նրան»,- ասել է քահանան:
Առաջին հերթին, քահանայի խոսքով, եկեղեցին բիզնեսի և քաղաքականության հետ գործ չպետք է ունենա, իսկ եթե խառնվում են, արդեն հեռանում են իրենց առաքելությունից:
«Եկեղեցականի գործը չէ մտնել տնտեսական, քաղաքական գործերի մեջ, այս կամ այն քաղաքական ուժի պոչը բռնել, գնալ օրհնել իշխանական կուսակցության համագումարները, այս բոլորը ապացուցում են մեկ բան, որ այսօր եկեղեցու և՛ գլուխը, և՛ մյուսները, ովքեր այս նավակի մեջ են, նրանք շեղվել են իրականությունից, ճշմարտությունից, հետևում են այլ բաներին, մնացած բաները չասեմ: Ինչո՞ւ պետք է արդարանա Նավասարդ Կճոյանը՝ ասելով, որ ինքը այդ օֆշորային պատմության մեջ չկա, նախ` արդեն էդ հարցը չպետք է լիներ, եթե էդ հարցը կա, արդեն արդարացում չկա: Հիմա իր անունն է դուրս եկել, բայց եթե պրպտեք, կգտնեք, թե քանի մարդ ինչով է զբաղվում ու ինչ գործունեություն է իրականացնում»,- ասել է Տեր Սահակը:
Վերջինս, խոսելով նաև Սփյուռքից եկեղեցուն ուղարկվող բարեգործական գումարների մասին, ասել է, որ շատ մեծահարուստներ կան, որոնք բարի սրտով են նվիրում այդ գումարները , բայց իրենք անգամ պատկերացում չունեն, թե այդ գումարները ինչպես են փոշիանում և ուր են գնում: Եվ քահանային զարմացնում է այն, թե ինչո՞ւ նրանք Էջմիածնից հաշվետվություն չեն պահանջում:
Տեր Սահակը, ով ծնունդով երևանցի է, իր մտահոգությունն է հայտնել նաև Երևանի մասին, մասնավորապես` նրան մտահոգում է Հանրապետության հրապարակի վերակառուցման խնդիրը:
«Ներկայիս քաղաքապետը և նրան նախորդող քաղաքապետները չեն սիրում Երևանը, և Երևանը իրենց համար ընդամենը նվաճված տարածք է, որտեղ իրենք միայն բիզնես են անում և իրենց գրպաններն են փողերով լցնում: Թամանյանը, ով հանճարեղ ճարտարապետ էր, Երևանը դարձրել էր մի գեղեցիկ քաղաք, մասնավորապես հրապարակին եմ ուզում անդրադառնալ, որ ոչ մի ԽՍՀՄ երկրում նման հրապարակ չի եղել, անգամ այլ երկրներից մարդիկ գալիս են ու հիանում մեր հրապարակով: Իսկ այսօր, որ մենք տեղեկանում ենք, որ հրապարակը պետք է քանդեն, նոր բաներ կառուցեն, օրինակ` պատկերասրահը, որ պիտի քանդեն, մյուս շենքերը պետք է բարձրացնեն և այլն, սա վանդալիզմ է, եթե ոչ այլ ինչ: Եվ ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է դրան բացասական վերաբերվում ճարտարապետների միության նախագահը՝ պարոն Մինասյանը, երևի միակ լուրջ ճարտարապետը, որ հին սերնդից մնացել է»,- ասել է քահանան և հիշեցրել, որ եթե քաղաքի գլխավոր ճարտարապետը և իր նմանները մասնագետ լինեին, ապա Ազատության հրապարակի տակ ավտոկանգառ չէին սարքի, ինչի հետևանքով հիմա այդ շենքն արդեն ճաքեր է տալիս:


Լիլիթ Թադևոսյան

вторник, 18 июня 2013 г.

Հռոմի նոր Պապը ավետարանական քրիստոնյաների ընկերն է

Հռոմի նոր Պապը ավետարանական քրիստոնյաների ընկերն է

Արգենտինացի ավետարանիչ Լուիս Պալաուն, ով ճանաչում է Ֆրանցիսկոս Պապին և ժամանակին անգամներ աղոթել է նրա  հետ, 1.2մլրդ կաթոլիկների նոր առաջնորդին անվանել է ավետարանական քրիստոնյաների ընկեր:
Եռանդուն քարոզիչը, ում շատերն անվանում են «Լատինացի Բիլլի Գրեհեմ», նշել է, որ ամեն անգամ աղոթելիս, Բերգոլյոն (Ֆրանցիսկոս Պապի աշխարհիկ անունը) խնդրում էր աղոթել իր համար, որպեսզի Աստված պահի իրեն որպես Իր ծառա:
«Նոր պապը հարգում է բոլոր քրիստոնյաներին»,- ասել է Պալաուն՝ հավելելով, որ 2008թ-ին մամուլը նրան անվանել է «Ավետարանական Պապ»:
«Ես նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ, մենք զրուցել ենք, աղոթել միասին: Նա կամուրջներ է կառուցում այլ դավանանքների քրիստոնյաների հետ, ինչպես, օրինակ՝ ավետարանականների: Նա ընկեր է՝ իրական ընկեր»,- հայտնել է Պալաուն:
Իսկ ահա Բուենոս Այրեսում պատվելի Նորբերտո Սարակկոն, ով հայտնի ավետարանական առաջնորդ է Արգենտինայում, հաստատել է, որ Ֆրանցիսկոս Պապը հայտնի է իր լավ հարաբերություններով ավետարանական քրիստոնյաների և այլ քրիստոնյա առաջնորդների հետ: «Բացի այդ նա «աղոթքի մարդ է», «Աստվածաշնչային ընկերության» կողմնակից»,- ասել է Ջեֆֆ Թուննիքլիֆֆը՝ Համաշխարհային ավետարանական միության գլխավոր քարտուղարը:
Ֆրանցիսկոսը հայտնի է նաև իր հովվական հատկություններով: Նա կոչ է արել Հռոմի կաթոլիկ եկեղեցուն երբևէ չընկնել հիասթափության, վրդովմունքի կամ հոռետեսության մեջ, այլ կենտրոնանալ առաքելության վրա:
Աղբյուր՝ crossnews.am