by Կյանքի Խոսքը աղանդ չէ Word of Life is not a sect on Sunday, June 5, 2011 at 4:12pm
Երեւանի գրողների միության նախագահ, ճանաչված գրականագետ Աբգար Ափինյանը, ով, ի դեպ, Գարեգին Ա կաթողիկոսի օրոք եղել է Մայր Աթոռի դիվանապետը, օրերս հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում կրոնական աղանդների խնդրին, "աղանդ" հասկացության սահմանմանը եւ դրա հատկանիշներին: Mardik.am լրատվական կայքի փոխանցմամբ, նա փաստել է, որ ի տարբերություն "Եհովայի վկաների" եւ մորմոնների, ովքեր համապատասխանում են աղանդի դասական բնորոշմանը, "Կյանքի Խոսքը" բնավ աղանդ չէ, այլ ավետարանական ընտանիքին պատկանող եկեղեցի:
Նա ընթերցել է "Կյանքի Խոսք" եկեղեցու պաշտոնական պարզաբանումը, որում մասնավորապես ասված է. "Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին մաս է կազմում Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, որը միավորում է բազմահազար մեր համաքաղաքացիների: Ավետարանական եկեղեցիներին ոչ մի կերպ չի կարելի «աղանդ» կոչել, քանի որ վերջիններս, որպես քրիստոնեության բողոքական ուղղության եկեղեցիներ, ճանաչված են Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու բաղկացուցիչ մաս եւ իրենց ավելի քան 700 մլն հետեւորդների թվով երկրորդն են
Կաթողիկե եկեղեցուց հետո: Մենք ընդունում ենք Նիկիական հավատո հանգանակը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Երրորդությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը եւ համաքրիստոնեական նշանակության մյուս վարդապետական հիմնադրույթները":
Ի պատասխան լրագրողի այն հարցին, որ որոշ քահանաներ "Կյանքի Խոսք" եկեղեցին անվանում են "աղանդ", պարոն Ա.Ափինյանը նկատել է, որ նման հայտարարությունների համար չկան աստվածաբանական հիմքեր, քանի որ "Կյանքի Խոսք"-ն ավետարանական եկեղեցի է: Ընդ որում նա վկայակոչել է այն իրողությունը, որ գոյություն ունեն Վազգեն Ա եւ Գարեգին Ա կաթողիկոսների հրապարակավ արտահայտված տեսակետները, որոնց համաձայն ավետարանական եկեղեցիները քույր եկեղեցիներ են:
Комментариев нет:
Отправить комментарий