Страницы

четверг, 10 февраля 2011 г.

Փախուստ...
Աշխարհում ամեն բան փոփոխական է, բայց Աստծո մոտ ամեն բան հաստատուն է:
Մենք չպետք է մոռանանք Տիրոջ մարգարեական խոսքերը, որոնք անկախ մեր մտքից  կամ ցանկությունից կյանք են դառնում: Այսօր շատերը խուճապահար են,ընկճված,հուսալքված և քաոսի մեջ փորձում են երկրի վրա ապահով անկյուն գտնել` դարձյալ մոռանալով Աստծո խոսքը:Մարդը չճանաչելով իր ստեղծողին փորձում է  արարիչ դառնալ և իր կյանքը դրախտ դարձնել` չհասկանալով, որ Աստված իրական դրախտ է պատրաստել իր ժողովրդի համար:Մարդը փորձում է իր այս երկրային կարճ կյանքն ապրել ինչպես դրախտում, կորցնելով իրական հավիտենական դրախտը:Մի կառչիր այն բանից, որ այսօր տեսնում ես, իսկ վաղը չես տեսնելու, կառչիր Նրանից ով Քո վաղն է ու ապագան`Հիսուս Քրիստոսը:Ինչ կտա Նա քեզ?Կտա, հաստատ կտա ավելին քան կարծում  ես  կամ երազում:Մի փոխիր արժեքները,մի վաճառվիր,մի փոր հացի և ժամանակավոր կոմֆորտի համար մի հրաժարվիր հավիտենական ապահովածությունից ու թագավորությունից, քանի որ այն անխուսափելի է…Եվ ինչու հետո հեռվից նայենք ու դառը զղջանք, երբ այլևս հնարավորություն չենք ունենա այն վերադարձնելու: 
Արթուր Քոչարյան

Комментариев нет:

Отправить комментарий