Ինչ է ամոթը?
... Իրականում ինչ է ամոթը?Միգուցե զարմանում ես իմ վրա կարծելով, թե չգիտեմ ամոթի մասին: Բանն այն է ,որ ամոթն էլ է դարձել անհաստատ մի բան,այն ինչ ամոթ էր նախկինում` հիմա արդեն ամոթ չէ:Եկեք փոքր-ինչ վերադառնանք անցյալին, ու վերհիշենք, կամ մտաբերենք:Անցյալից երևի հիշում ես որ ստելն ամոթ է, դավաճանելն ամոթ է, ընտանիքը լքելը, չաշխատելը, գողանալը, խաբեբայությամբ գումար վաստակելը, մերձավորիդ կնոջը կամ ամուսնուն ցանկանալը, ցենզուրայից դուրս ամսագրեր նայելը, մասսայի առջև հայհոյելը...ու շատ սրա նման բաներով զբաղվելը:Վերադառնանք ներկային ու համեմատենք:Այսօր մարդիք կարող են առանց ամաչելու նայել աչքերիդ, համառորեն ստել, համարվել ընկեր և առանց խղճի խայթի ցանկացած հարմար պահի դավաճանել, հանգիստ լքել ընտանիքը և ամուսնանալ համարյա թե իր երեխայի հասակակից աղջկա կամ տղայի հետ, պարապ զվռնել ու հանգիստ ուտել ուրիշի աշխատանքը, գողանալ ցանկացած պահի, ումից որ պատահի: Անարդար ճանապարհով գումար վաստակել, հանգիստ նայել մերձավորիդ կնոջը կամ ամուսնուն, առիթը բաց չթողնելով անպարկեշտ առաջարկություն անել, նայել էրոտիկ կայքեր ինտերնետով կամ նմանատիպ TV ալիքներ, առանց մտածելու և հասկանալու հայհոյել ,չնայելով, որ շրջապատում կան մայրեր, քույրեր, և անչափահաս երեխաներ|մեզանից ինչ որ մեկի մոր, քրոջ կամ երեխայի ներկայությամբ|: Խորհելով այս սարսափելի փաստի շուրջ ավելի ըմբռնելի և կենդանի է դառնում մեր Տեր` Աստծո խոսք 2Տիմ.3:1-6,,Սա գիտեցիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան,,...Գաղ.5:19-22,,...և հայտնի են մարմնի գործերը, որ են` շնություն,պոռնկություն,պղծություն,,... Նայելով Աստծո խոսքին և այս աշխարհին մի բան շատ պարզ է դառնում, որ ամեն բան ունի իր վախճանը, իսկ վախճանը անխուսափելի մոտենում է իր ավարտին: Զարմանալի չի լինի, որ գան ժամանակներ, երբ ամոթ բառը վերանա գործածությունից:Այսօր ամոթ է հավատալ Աստծուն ու ապրել բարեպաշտ կյանքով և ամոթ չէ հավատալ ամեն դատարկ բաների` ձիու նալի, հորոսկոպների, կամ սուրճի բաժակի: Ամոթ չէ բացահայտ ապրել շնության մեջ, բայց ամոթ է երբ բարոյական ես և չես նմանվում մյուսներին: Սիրելիս Աստծո խոսքը հորդորում է մեզ ասելով ,,...քեզ կանչող սուրբի պես դու էլ սուրբ եղեիր,,...,,ով որ սուրբ է թող էլ ավելի սրբանա իսկ պիղծը ավելի կպղծվի,,...P.S

Комментариев нет:
Отправить комментарий