Եթե աղն անհամանա…
Աստվածաշունչը քրիստոնյաներին համեմատում է աղի հետ: Մատթեոս 5.13-ում գրված է. “Դուք երկրի աղն եք: Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի, այլեւս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի եւ մարդկանցից ոտնակոխ լինի”:
Անալի կերակուրն անհամ է: Ես նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր կերակուրը: Աստված մեզ կոչ է անում, որ համ ու հոտ ունենանք մեր մեջ, որպեսզի մարդիկ ցանկանան ճաշակել այն հոգեւոր կերակուրը` խոսքը, որը մենք մատուցում ենք: Եկեք ոչ թե ասենք` մենք այսպիսին ենք, այլ ամեն վայրկյան, ամեն ժամ, ամեն օր աշխատենք մեզ վրա, որպեսզի մեր աղը չպակասի: Եթե մեր բնավորությունը փոխվի դեպի լավը, մեր կյանքում շատ բան կկարգավորվի:
Գրված է. “…աղ ունեցեք ձեր անձերում եւ իրար հետ խաղաղություն արեք” (Մարկոս 9.49): Սատանան միշտ փորձում է գողանալ մեր խաղաղությունը: Նա թշնամություն է սերմում հավատացյալների միջեւ: Այդ պատճառով էլ Աստված ասում է. “…իրար հետ խաղաղություն արեք”: Մենք ոչ թե պետք է սպասենք, որ Տերը մեզ խաղաղություն տա, այլ ինքներս պետք է ամեն բան անենք, որ իրար հետ խաղաղություն ունենանք:

Комментариев нет:
Отправить комментарий