Այս օրերին Ուպսալայի “Կյանքի Խոսք” եկեղեցում ընթացող սեմինարի գլխավոր ուսուցումներից մեկը վերաբերում էր հոգեւոր հայրությանը: Պարզապես հիասքանչ ուղերձ էր: Հովիվ Ուլֆ Էկմանը որպես հիմնական սուրբգրային համար էր վերցրել Մաղաքիա 4.6-ը. “Եվ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիները եւ որդիների սիրտը`դեպի իրենց հայրերը…”: Ահա մի քանի մեջբերումներ այդ ուսուցումից.
“Կան երեխաներ, որոնք մեծանում են առանց հայրերի, եւ նույնը կարելի է տեսնել հոգեւոր աշխարհում”:
“Արդյոք մենք ունենք հայրեր, ընդ որում խոսքը միայն մեկ հոր մասին չէ: Սա չափազանց կարեւոր հարց է մեր հոգեւոր կյանքի բնականոն զարգացման համար”:
“Հայրը նա է, ով ժամանակ է անցկացնում քեզ հետ, մարզում եւ ուղղում է քեզ”:
“Հիշե´ք ձեր առաջնորդներին, որ Աստծո խոսքը խոսեցին ձեզ: Նայեք նրանց վարմունքի վախճանին եւ ընդօրինակեք նրանց հավատքը” (Եբր. 13.7):
“Մեզ հարկ է մեր ունեցած հոգեւոր արժեքները, հավատքը, տեսիլքը, ուսուցումները փոխանցել հաջորդ սերնդին, եւ նրանք կդիտեն մեզ որպես հոգեւոր հայրեր”:
“Ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար` որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությամբ անեն դա, այլ ոչ թե հառաչելով, ինչը ձեզ օգուտ չէ” (Եբր. 13.17):
“Ես առակով կբացեմ բերանս, դուրս կբերեմ խրթին բաներ հին ժամանակից: Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ: Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը եւ Նրա զորություններն ու հրաշքները, որ արեց” (Սաղ. 78.2-4):
“Հայրերը պետք է խոսեն: “Ուրեմն, եղբայրնե´ր, հաստատ կացեք եւ պինդ բռնեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե´ խոսքով, եւ թե´ մեր թղթով (Բ Թես. 2.15)”:
“Պողոս առաքյալը եկող սերնդին տվեց այն, ինչ ինքն էր ստացել: “Որովհետեւ առաջուց այն տվեցի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ` գրքերի համեմատ (Ա Կորնթ. 15.3)”:
“Ինչ է անում հայրը: Նախ` ուղղակի կերպով խոսում է մեկի կյանքին, երկրորդ` ձեռնադրում եւ աղոթում է, եւ երրորդ` հանդիպում է Աստծո մարդկանց հետ”:
“Ոչ մի սերունդ ի վիճակի չէ ինքն իրեն մարզել եւ հայրերի կարիք ունի, իսկ հայրերն էլ երիտասարդ սերնդի կարիքն ունեն”:
“Այժմ կարեւոր հարց տուր քեզ` արդյոք ունես հայրեր քո կյանքում”:
“Ես իմ կյանքում երեք հայր եմ ունեցել՝ Ստեն Նիլսոնը, Բրուր Սպեցը եւ Լեսթեր Սամրալը”:
“Պատվի´ր քո հորը եւ քո մորը, որ քո օրերը երկարանան այս երկրի վրա. սա առաջին պատվիրանն է խոստումով: Մենք պետք է հարգենք թե մեր ֆիզիկական ծնողներին, եւ թե այն մարդկանց, ում միջոցով Աստված ինչ-որ բան է արել կամ այժմ անում է եկեղեցում”:
Комментариев нет:
Отправить комментарий