Աստվածաշունչն ասում է, որ դրախտը գոյություն ունի հիմա (Ղուկաս 23:43) և դժոխքը՝ տանջանքի վայրը, նույնպես գոյություն ունի հիմա (Ղուկաս 16:23):
Չեմ դադարում զարմանալ ընթերցածս նյութերով: Կարդացի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բացատրությունը Մեռելոցի վերաբերյալ: Ահա մի մեջբերում հոդվածից. «…Տեր Եսային նաև հավելեց, որ մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը չկա ո՛չ դրախտ, ո՛չ դժոխք: Հիմա բոլոր հոգիները սպասում են, որ միայն Երկրորդ գալուստից հետո են լինելու դրախտը և դժոխքը»,- նկատեց քահանան՝ հիշեցնելով, որ Ավետարանը Երկրորդ գալստյան ժամկետը չի նշում:
Ուզում եմ հարցնել այդ քահանային կամ նրա ծառայակից եղբայրներին կամ էլ ցանկացած մեկին, ով ծանոթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությանը դրախտի ու դժոխքի վերաբերյալ՝ այն, ինչ ասել է քահանան, արդյոք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշու՞մն է, թե՞ պարզապես մի քահանայի մոլորություն: Իսկ գուցե լրագրողական անփութությու՞ն… Ամեն դեպքում, բերված պնդումը չունի սուրբգրային և ոչ մի հիմք ու շատ նման է Եհովայի վկաների վարդապետությանը, ովքեր նույնպես մերժում են դրախտի ու դժոխքի գոյությունը: Սա իրական աղանդավորություն է: Նման պնդումները մոլորեցնում են հավատավոր ժողովրդին: Աստվածաշունչն ասում է, որ դրախտը գոյություն ունի հիմա (Ղուկաս 23:43) և դժոխքը՝ տանջանքի վայրը, նույնպես գոյություն ունի հիմա (Ղուկաս 16:23):
Իսկ կարդացածս հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արման Մանուկյան
Ֆեյսբուքյան գրառում
Комментариев нет:
Отправить комментарий