Страницы

пятница, 7 сентября 2012 г.

«Կյանքի Խոսք» եկեղեցին մտահոգված է

«Մեր խորին համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի կատարվածին՝ ամենախիստ գնահատականը տալով այս ամոթալի գործարքի մասնակիցներին: Լռությունը կնշանակի հավանություն տալ հայատյացությանն ու մարդասպանությանը»: «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակ` Արմեն Լուսյան


«Կյանքի Խոսք» եկեղեցին իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում Բուդապեշտում Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու խնդրի առնչությամբ` հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
Հունգարական իշխանությունների կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը խիստ դատապարտելի քայլ էր: Ամեն ինչ հուշում է, որ սա երկու պետությունների միջև կնքված գործարք էր, ինչի հետևանքով անարգվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը, իսկ ազգային հողի վրա մարդասպանություն գործած դաժան հանցագործը հայտնվեց ազատության մեջ, այն էլ հերոսի կարգավիճակով: Մեր խորին համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի կատարվածին՝ ամենախիստ գնահատականը տալով այս ամոթալի գործարքի մասնակիցներին: Լռությունը կնշանակի հավանություն տալ հայատյացությանն ու մարդասպանությանը:
 «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակ` Արմեն Լուսյան

Комментариев нет:

Отправить комментарий