"…Մարդի Որդին մեղավոր մարդկանց ձեռը կմատնվի և կխաչվի և երրորդ օրը հարություն կառնի" (Ղուկաս 24:7):
Շուտով Զատիկ է: Հիսուսը մահացավ, հարություն առավ, նստեց Աստծո աջ կողմը և հիմա բարեխոսում է Հոր առաջին մեզ համար: Եվ սա է այն բարի լուրը, որ մենք ողջունում ենք իրար ասելով` "Քրիստոս հարեավ ի մեռելոց…", "Օրհնյալ է հարությունը Քրիստոսի":
Քրիստոնյաները զատիկը նշում են ի նշան Հիսուս Քրիստոսի մահվան և հարության, իսկ հրեաները` ի նշան Եգիպտոսի գերությունից ազատվելուն: Քրիստոսի հարության տոնն ուղղակիորեն կապված է հրեական Պասեքի հետ, որը տոնվում է ի հիշատակ եգիպտական գերությունից Իսրայելի ժողովրդի դուրս գալու: Զատիկը եբրայերեն פסח (անցում, զատում, բաժանում) բառն է:
Հին կտակարանում հրեա ժողովրդի Եգիպտոսից դուրս գալուց առաջ, Աստված պատվիրեց Իսրայել ժողովրդին մի գառնուկ վերցնել, մորթել և արյունը իրենց դռնդիների վրա քսել: Եվ երբ Նա անցնելուց լինի Եգիպտոսով, որպեսզի զարկի ամեն մի առաջնեկի, տեսնելով դռան վրայի արյունը` կանցնի նրանց կողքով:
"Այն ժամանակ ասեք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիների տների վրայից անցավ Եգիպտացիներին զարկելիս, և մեր տները ազատեց" (Ելից 12:27):

Ինչպես այդ ժամանակ գառան արյունը փրկեց Իսրայելին, այնպես էլ Հիսուս Քրիստոսի արյունը փրկեց մեզ մեղքից և մահից: Պողոս առաքյալը Ա Կորնթ. 5:7-ում Հիսուսին այդպես էլ կոչում է` Զատիկ. "…քանզի Քրիստոսը` մեր զատիկը, մորթվեց…":
Քրիստոսի հարությունը քրիստոնեական վարդապետության եւ հավատքի հիմքն է. "Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատքը" (Ա Կթ. 15. 13,14):
Հիսուս Քրիստոսը խաչվեց, մահացավ եւ գերեզման դրվեց Պասեքի տոնակատարության նախօրեին, իսկ երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Նրա մահը բերեց մեղքերի քավություն աշխարհին, իսկ հարությունը` հաղթություն չարի զորության հանդեպ եւ Աստծո կողմից հավիտենական կյանքի պարգեւում:

Զատկի գառի նման Հիսուս Քրիստոսը, զոհաբերելով Իրեն խաչի վրա, մարդկանց պարգեւեց ազատություն հավիտենական մահից եւ անեծքից` մարդկային մեղքի անխուսափելի հետեւանքներից: Եւ երրորդ օրն Նա հարություն առավ:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Комментариев нет:
Отправить комментарий