Страницы

вторник, 26 апреля 2011 г.








                                    ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼԵՑ
Այսօր Կապանի ,,Կյանքի խոսք,, եկեղեցին տոնում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ զատիկը: Եկեղեցին լի էր նոր մարդկանցով ովքեր եկել էին նշելու Տիրոջ կողմից շնորհված մեծ հաղթանակը: Զատկի տոնակատարությունն անցավ Աստծո գերբնական ներկայության մեջ: Եկեղեցու մշակույթային խումբը ներկայացրեց Հիսուս մանրապատումը,որը մեծ տպավորուտյուն թողեց հանդիսատեսի վրա: Մարդիկ մեծ ոգևորությամբ էին լսում զատկի մասին քարոզը, և վերջում մեծ քանակությամբ մարդիկ եկան առաջ,  իրենց կյանքը նվիրելու Աստծուն: Արցունքները հոսում էին նրանց աչքերից երբ նրանք գիտակցում էին ինչ արեց Հիսուս խաչի վրա իրենց համար:Վերջում հովիվն աղոթեց հիվանդների բժշկության համար,որից հետո էլ ջերմ մթնոլորտում ֆուրշետի շուրջ կայացավ շփում:Մարդիք արձագանքում էին մեծ հիացմունքով և անգամ հովիվը կիսվեց իր սրտից ասելով,որ .,,Սա Կապանի պատմության մեջ նոր էջ է...արթնություն է սկսվում ,,...

Комментариев нет:

Отправить комментарий