Страницы

суббота, 26 ноября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Խնդիրների այս շղթայի մեջ կարևոր օղակ է ԶԼՄ-ների գործոնը: 
Բանն այն է, որ ԶԼՄ-ները հսկայական ազդեցություն ունեն 
հասարակական կարծիքի ձևավորման և հանրային իրազեկության
 ապահովման գործընթացի վրա, ուստի խելամիտ, պրոֆեսիոնալ և 
օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն վարելու դեպքում 
հնարավոր է ստեղծել կրոնական դաշտի, դրա խնդիրների և 
կարգավորման ուղիների առավել ամբողջական և թափանցիկ 
համապատկեր: 

Սա կարևոր նախապայման է կրոնական հանդուրժողականության 
մթնոլորտ ձևավորելու, կրոնական բազմազանության մեջ
 հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու
 համար: Այլապես սոսկ լսարանի ուշադրությունը գրավելու 
նկատառումով կրոնական սենսացիաներ մատուցելու և առանց
 հոգևոր հարցերում խորամուխ լինելու, այսպես կոչված «աղանդների»
 մասին թեժ քննարկումներ ծավալելու գործելաոճը, որն այսօր
 գերակշռում է հայկական ԶԼՄ-ների շրջանում, միմիայն նպաստում 
է բաժանարար գծերի խորացմանն ու առկա կարծրատիպերի 
ամրապնդմանը՝ հանրային գիտակցության մակարդակում չլուծված
 թողնելով բազմաթիվ հիմնահարցեր: 

Հեռուստալսարանին և ընթերցող հասարակայնությանը 
«հետաքրքիր զբաղեցնելու» ճանապարհով վարկանիշ ապահովելու
 այսրոպեական մոտեցումն ազգային միասնության խնդիրների լուծման համատեքստում կարող է խիստ թանկ արժենալ: Երբեմն լրագրողները, 
սկանդալային եւ աղմկահարույց պատմություններ փնտրելիս,
 պատրաստ են լինում կեղծել դեպքերը, արհեստականորեն 
մտակառուցել դրանք` սեփական հորինվածքները մատուցելով
 իրականության տեղ:

Հարկ է գիտակցել, որ լրագրողի մասնագիտությանը բնորոշ 
պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշիռ աշխատանքով է
 նաև պայմանավորված պետաեկեղեցական հարաբերությունների
 բնագավառում պետական մարմինների կողմից օպտիմալ 
քաղաքականության մշակման և իրագործման հրամայականը:
Արմեն Լուսյան, քաղվածք "Կրոն եւ հասարակություն" ամսագրում,
 ինչպես նաեւ religions.am կայքում հրապարակված
 "Հայաստանի հոգեւոր-կրոնական դաշտի խնդիրները" հոդվածիցախապայման է կրոնական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, կրոնական բազմազանության մեջ հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու համար: Այլապես սոսկ լսարանի ուշադրությունը գրավելու նկատառումով կրոնական սենսացիաներ մատուցելու և առանց հոգևոր հարցերում խորամուխ լինելու, այսպես կոչված «աղանդների» մասին թեժ քննարկումներ ծավալելու գործելաոճը, որն այսօր գերակշռում է հայկական ԶԼՄ-ների շրջանում, միմիայն նպաստում է բաժանարար գծերի խորացմանն ու առկա կարծրատիպերի ամրապնդմանը՝ հանրային գիտակցության մակարդակում չլուծված թողնելով բազմաթիվ հիմնահարցեր:

Հեռուստալսարանին և ընթերցող հասարակայնությանը «հետաքրքիր զբաղեցնելու» ճանապարհով վարկանիշ ապահովելու այսրոպեական մոտեցումն ազգային միասնության խնդիրների լուծման համատեքստում կարող է խիստ թանկ արժենալ: Երբեմն լրագրողները, սկանդալային եւ աղմկահարույց պատմություններ փնտրելիս, պատրաստ են լինում կեղծել դեպքերը, արհեստականորեն մտակառուցել դրանք` սեփական հորինվածքները մատուցելով իրականության տեղ:

Հարկ է գիտակցել, որ լրագրողի մասնագիտությանը բնորոշ պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշիռ աշխատանքով է նաև պայմանավորված պետաեկեղեցական հարաբերությունների բնագավառում պետական մարմինների կողմից օպտիմալ քաղաքականության մշակման և իրագործման հրամայականը:

Արմեն Լուսյան, քաղվածք "Կրոն եւ հասարակություն" ամսագրում, ինչպես նաեւ religions.am կայքում հրապարակված "Հայաստանի հոգեւոր-կրոնական դաշտի խնդիրները" հոդվածից

вторник, 15 ноября 2011 г.

wow shat krakot havatqi serund mer hayer@ cncum en Vrastan@ PARQ ASTCO

Պատմական ակնարկ շարքից

«Մեղու Հայաստանի» թերթում շուրջ մեկուկես դար 
առաջ քննարկվում էր այն հարցը, թե կաթոլիկ եւ բողոքական հայերին կարելի՞ է հայ համարել: 
Ի պատասխան, հայ մեծանուն գրող Րաֆֆին 1880թ. 
«Մշակում» գրում է. «Երկրագնդի վրա թե՛ քաղաքակիրթ եւ թե՛ վայրենի ազգերի մեջ չկա եւ չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ: ...
«Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական եւ հունադավան հայերը, նա ազգային օրգան է եւ ոչ` եկեղեցական: ...Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միեւնույն ընտանիքի զավակներն ենք: ...Կաթոլիկությունը, բողոքականությունը եւ մինչեւ անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց...»:

Պատմական ակնարկ


Ըստ Ստ.Նազարյանցի` ինչպիսի դավանության էլ պատկանելիս լինեն` 
հայերը «մնում են միշտ արյունակից եղբայրք, մի ազգի որդիք, մի 
լեզվի կցորդ, մի ազգային պատմութեան... ժառանգներ»: 
Ստ.Նազարյանցը, ազգի և կրոնի «ջոկ-ջոկ» լինելու խնդիրն առաջադրելով`
 սկիզբ դրեց այն մեծ բանավեճին, որն իր տարբեր դրսևորումներով 
շարունակվում է նաև մեր օրերում: Որպես օրինակ գերմանական 
ռեֆորմացիան վկայակոչելով` Ստ.Նազարյանցը նշում է, որ կաթոլիկությունը 
և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում 
գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը, 
նոցա քաղաքական միաբանությանը, նոցա մատենագրության բարգավաճանքին»: 
Նա հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական 
անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը, 
որովհետև ազգը պատկանում է և՛ լուսավորչականին, և՛ կաթոլիկին, 
և՛ բողոքականին: 
Ստեփանոս Նազարյանց (1812-1879) - հրապարակախոս, փիլիսոփա, 
մանկավարժ, արևելագետ, գրականագետ-պատմաբան

Sovershenniy bog rruss

Sovershenniy bog rruss

IM HAYR

IM HAYR

Kadosh

Kadosh

Mez het es Ter

Mez het es Ter

Menq vordiner enq mek siro

Menq vordiner enq mek siro

вторник, 1 ноября 2011 г.


Հիմա որտեղ են այդ հոգեւորականները



Հայաստանի անկախության քսանամյակի զորահանդեսի ժամանակ զինված ուժերի ստորաբաժանումների շարքում քայլում էին նաեւ հոգեւորականները: Շատերն էլ դրանից խորիմաստորեն եզրակացնում էին, որ դրանով Հայաստանն ուզում է ցույց տալ, թե պատերազմի դեպքում անգամ հոգեւորականը զենք կառնի: Այսինքն, բանակը ցույց ես տալիս, դա կարող է ոչ մեկի վրա չազդել, բայց ցույց ես տալիս հոգեւորականին, ու բոլոր մեր թշնամիները “մկան ծակը” վախից հազար թումանով են առնում:
Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու զրահատեխնիկայի հետ մեկտեղ նաեւ ասենք շտապօգնության մեքենաներ չանցան զորահանդեսով, որպեսզի ցույց տային, որ եթե պետք լինի շտաօպգնությունն էլ կզինվի:
Մարդիկ էլ կային, որ հոգեւորականների մասնակցությունը բացատրում էին նրանով, որ բանակում նրանք յուրօրինակ հոգեբանի դեր են կատարում զինվորների համար: Սա քիչ թե շատ ավելի ծանրակշիռ փաստարկ է, թեեւ այստեղ էլ հարց է առաջանում, թե ինչու ոչ հոգեբան, այլ հոգեւորական: Իսկ եթե զինվորը հավատացյալ չէ, ուրեմն ինչ, բա նրա հոգեբանությամբ ով պետք է զբաղվի:
Բայց, այդ ամենը մի պահ ընդունենք անվերապահ: Բա ուր են այդ հոգեւորականները, այդ եկեղեցին, որ քայլում էր զինուժի զորահանդեսով: Այդ հոգեւորականները, այդ եկեղեցին տեղյակ են արդյոք, թե ինչքան զինծառայող է Հայաստանի բանակում սպանվում եւ “ինքնասպանվում”: Բա այդ ինչպես են աշխատում բանակի հոգեբանության վրա, որ անընդհատ սպանություն կամ “ինքնասպանություն” է:
Ինչու այդ հոգեւորականներից մեկը, ինչու եկեղեցին որեւէ մտահոգություն չի հայտնում բանակում առկա իրավիճակի, այդ մահերի համար: Թե եկեղեցուն այդ իրավունքը տրված չէ` զորահանդեսով քայլեք, ու վերջ, ավելին ձեր գործը չէ: Եվ իսկապես, բանակում նույնիսկ զորահանդեսին քայլելը եկեղեցու գործը չէ, ուր մնաց բանակի առօրյա կյանքում ինչ որ բան անելը:
Բայց հասարակության կյանքում եկեղեցին, ի վերջո, ինչ որ բան անելու պատրա՞ստ է, թե ոչ` նորանոր տարածքներ, արտոնություններ, Բենտլիներ եւ տարբեր բիզնեսներում բաժնեմասեր վերցնելուց բացի:


ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

18:12:29 - 13/10/2011