Ըստ Ստ.Նազարյանցի` ինչպիսի դավանության էլ պատկանելիս լինեն`
հայերը «մնում են միշտ արյունակից եղբայրք, մի ազգի որդիք, մի
լեզվի կցորդ, մի ազգային պատմութեան... ժառանգներ»:
Ստ.Նազարյանցը, ազգի և կրոնի «ջոկ-ջոկ» լինելու խնդիրն առաջադրելով`
սկիզբ դրեց այն մեծ բանավեճին, որն իր տարբեր դրսևորումներով
շարունակվում է նաև մեր օրերում: Որպես օրինակ գերմանական
ռեֆորմացիան վկայակոչելով` Ստ.Նազարյանցը նշում է, որ կաթոլիկությունը
և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում
գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը,
նոցա քաղաքական միաբանությանը, նոցա մատենագրության բարգավաճանքին»:
Նա հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական
անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը,
որովհետև ազգը պատկանում է և՛ լուսավորչականին, և՛ կաթոլիկին,
և՛ բողոքականին:
Ստեփանոս Նազարյանց (1812-1879) - հրապարակախոս, փիլիսոփա, մանկավարժ, արևելագետ, գրականագետ-պատմաբան
Комментариев нет:
Отправить комментарий