Страницы

суббота, 26 ноября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Խնդիրների այս շղթայի մեջ կարևոր օղակ է ԶԼՄ-ների գործոնը: 
Բանն այն է, որ ԶԼՄ-ները հսկայական ազդեցություն ունեն 
հասարակական կարծիքի ձևավորման և հանրային իրազեկության
 ապահովման գործընթացի վրա, ուստի խելամիտ, պրոֆեսիոնալ և 
օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն վարելու դեպքում 
հնարավոր է ստեղծել կրոնական դաշտի, դրա խնդիրների և 
կարգավորման ուղիների առավել ամբողջական և թափանցիկ 
համապատկեր: 

Սա կարևոր նախապայման է կրոնական հանդուրժողականության 
մթնոլորտ ձևավորելու, կրոնական բազմազանության մեջ
 հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու
 համար: Այլապես սոսկ լսարանի ուշադրությունը գրավելու 
նկատառումով կրոնական սենսացիաներ մատուցելու և առանց
 հոգևոր հարցերում խորամուխ լինելու, այսպես կոչված «աղանդների»
 մասին թեժ քննարկումներ ծավալելու գործելաոճը, որն այսօր
 գերակշռում է հայկական ԶԼՄ-ների շրջանում, միմիայն նպաստում 
է բաժանարար գծերի խորացմանն ու առկա կարծրատիպերի 
ամրապնդմանը՝ հանրային գիտակցության մակարդակում չլուծված
 թողնելով բազմաթիվ հիմնահարցեր: 

Հեռուստալսարանին և ընթերցող հասարակայնությանը 
«հետաքրքիր զբաղեցնելու» ճանապարհով վարկանիշ ապահովելու
 այսրոպեական մոտեցումն ազգային միասնության խնդիրների լուծման համատեքստում կարող է խիստ թանկ արժենալ: Երբեմն լրագրողները, 
սկանդալային եւ աղմկահարույց պատմություններ փնտրելիս,
 պատրաստ են լինում կեղծել դեպքերը, արհեստականորեն 
մտակառուցել դրանք` սեփական հորինվածքները մատուցելով
 իրականության տեղ:

Հարկ է գիտակցել, որ լրագրողի մասնագիտությանը բնորոշ 
պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշիռ աշխատանքով է
 նաև պայմանավորված պետաեկեղեցական հարաբերությունների
 բնագավառում պետական մարմինների կողմից օպտիմալ 
քաղաքականության մշակման և իրագործման հրամայականը:
Արմեն Լուսյան, քաղվածք "Կրոն եւ հասարակություն" ամսագրում,
 ինչպես նաեւ religions.am կայքում հրապարակված
 "Հայաստանի հոգեւոր-կրոնական դաշտի խնդիրները" հոդվածիցախապայման է կրոնական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, կրոնական բազմազանության մեջ հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու համար: Այլապես սոսկ լսարանի ուշադրությունը գրավելու նկատառումով կրոնական սենսացիաներ մատուցելու և առանց հոգևոր հարցերում խորամուխ լինելու, այսպես կոչված «աղանդների» մասին թեժ քննարկումներ ծավալելու գործելաոճը, որն այսօր գերակշռում է հայկական ԶԼՄ-ների շրջանում, միմիայն նպաստում է բաժանարար գծերի խորացմանն ու առկա կարծրատիպերի ամրապնդմանը՝ հանրային գիտակցության մակարդակում չլուծված թողնելով բազմաթիվ հիմնահարցեր:

Հեռուստալսարանին և ընթերցող հասարակայնությանը «հետաքրքիր զբաղեցնելու» ճանապարհով վարկանիշ ապահովելու այսրոպեական մոտեցումն ազգային միասնության խնդիրների լուծման համատեքստում կարող է խիստ թանկ արժենալ: Երբեմն լրագրողները, սկանդալային եւ աղմկահարույց պատմություններ փնտրելիս, պատրաստ են լինում կեղծել դեպքերը, արհեստականորեն մտակառուցել դրանք` սեփական հորինվածքները մատուցելով իրականության տեղ:

Հարկ է գիտակցել, որ լրագրողի մասնագիտությանը բնորոշ պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշիռ աշխատանքով է նաև պայմանավորված պետաեկեղեցական հարաբերությունների բնագավառում պետական մարմինների կողմից օպտիմալ քաղաքականության մշակման և իրագործման հրամայականը:

Արմեն Լուսյան, քաղվածք "Կրոն եւ հասարակություն" ամսագրում, ինչպես նաեւ religions.am կայքում հրապարակված "Հայաստանի հոգեւոր-կրոնական դաշտի խնդիրները" հոդվածից

Комментариев нет:

Отправить комментарий