Հիմա որտեղ են այդ հոգեւորականները | |||
Հայաստանի անկախության քսանամյակի զորահանդեսի ժամանակ զինված ուժերի ստորաբաժանումների շարքում քայլում էին նաեւ հոգեւորականները: Շատերն էլ դրանից խորիմաստորեն եզրակացնում էին, որ դրանով Հայաստանն ուզում է ցույց տալ, թե պատերազմի դեպքում անգամ հոգեւորականը զենք կառնի: Այսինքն, բանակը ցույց ես տալիս, դա կարող է ոչ մեկի վրա չազդել, բայց ցույց ես տալիս հոգեւորականին, ու բոլոր մեր թշնամիները “մկան ծակը” վախից հազար թումանով են առնում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու զրահատեխնիկայի հետ մեկտեղ նաեւ ասենք շտապօգնության մեքենաներ չանցան զորահանդեսով, որպեսզի ցույց տային, որ եթե պետք լինի շտաօպգնությունն էլ կզինվի: Մարդիկ էլ կային, որ հոգեւորականների մասնակցությունը բացատրում էին նրանով, որ բանակում նրանք յուրօրինակ հոգեբանի դեր են կատարում զինվորների համար: Սա քիչ թե շատ ավելի ծանրակշիռ փաստարկ է, թեեւ այստեղ էլ հարց է առաջանում, թե ինչու ոչ հոգեբան, այլ հոգեւորական: Իսկ եթե զինվորը հավատացյալ չէ, ուրեմն ինչ, բա նրա հոգեբանությամբ ով պետք է զբաղվի: Բայց, այդ ամենը մի պահ ընդունենք անվերապահ: Բա ուր են այդ հոգեւորականները, այդ եկեղեցին, որ քայլում էր զինուժի զորահանդեսով: Այդ հոգեւորականները, այդ եկեղեցին տեղյակ են արդյոք, թե ինչքան զինծառայող է Հայաստանի բանակում սպանվում եւ “ինքնասպանվում”: Բա այդ ինչպես են աշխատում բանակի հոգեբանության վրա, որ անընդհատ սպանություն կամ “ինքնասպանություն” է: Ինչու այդ հոգեւորականներից մեկը, ինչու եկեղեցին որեւէ մտահոգություն չի հայտնում բանակում առկա իրավիճակի, այդ մահերի համար: Թե եկեղեցուն այդ իրավունքը տրված չէ` զորահանդեսով քայլեք, ու վերջ, ավելին ձեր գործը չէ: Եվ իսկապես, բանակում նույնիսկ զորահանդեսին քայլելը եկեղեցու գործը չէ, ուր մնաց բանակի առօրյա կյանքում ինչ որ բան անելը: Բայց հասարակության կյանքում եկեղեցին, ի վերջո, ինչ որ բան անելու պատրա՞ստ է, թե ոչ` նորանոր տարածքներ, արտոնություններ, Բենտլիներ եւ տարբեր բիզնեսներում բաժնեմասեր վերցնելուց բացի:
|
Страницы
вторник, 1 ноября 2011 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий