Страницы

вторник, 12 июня 2012 г.

180°. Поиск истины

Ո՞րն է Երրորդության մասին քրիստոնյաների տեսակետը

Քրիստոնյաները հավատում են, որ միայն մեկ Աստված կա, Ով հանդես է գալիս երեք Անձով` Հայր Աստված, Որդի Աստված (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգի Աստված:
Վաղ շրջանի քրիստոնյաները հետևյալ կերպ են մեկնաբանել Երրորդության գաղափարը` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին նույն Աստվածն է, բայց այդ անունները մեկ Անձին չեն վերաբերվում. Հայրը Որդին չէ, Որդին Սուրբ Հոգին չէ, իսկ Սուրբ Հոգին Հայրը չէ:
Աստված բացարձակ կատարյալ Էակ է: Մենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն կոչում ենք Անձեր, որովհետև Նրանց միջև միջանձնային հարաբերություններ գոյություն ունեն:
Աստվածաշունչը պարզ խոսում է այն մասին, որ միայն մեկ Աստված կա:
«Լսիր, ով  Իսրայել, մեր Եհովա Աստվածը` Եհովան, մեկ է» (Բ Օրին. 6.4):
Ոմանք ասում են. «Աստվածաշնչում չկա «Երրորդություն» բառը, այդ ուսմունքը հնարվել էքրիստոնյաների կողմից 4-րդ դարում»:
Ճշմարտությունն այն է, որ իսկապես «Երրորդություն» բառը չի հանդիպում Աստվածաշնչում, այնուամենայնիվ, «Երրորդության» հանդեպ հավատքը սուրբգրային հիմք ունի: «Աստվածաշունչ» բառը նույնպես չենք հանդիպում Աստվածաշնչի մեջ:
«Երրորդություն» բառն օգտագործվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև հավիտենական փոխհարաբերությունը նկարագրելու համար: Երրորդությունը հանդես է գալիս աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներում (Օրինակ`Մատթ. 3.16-17, Մատթ. 28.19, 2-րդ Կոր. 13.13, Տիտ. 3.4-6 և այլն): Կեղծ կարծիքները ծաղկում էին քրիստոնեության վաղ շրջանում, դրանք քիչ չեն նաև այսօր: Առաջին դարի քրիստոնյաները ստիպված են եղել հաճախ պաշտպանել իրենց համոզմունքները:
Ոմանք սխալմամբ կարծում ենոր քրիստոնյաները երեք Աստծո են հավատում:
Ճշմարտությունն այն է, որ քրիստոնյաները հավատում են, որ կա միայն մեկ Աստված: Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն մեկ Աստված կա: Սակայն «Աստված» բառն օգտագործվում է իրարից տարբեր երեք Անձերի նկատմամբ: Դարերի ընթացքում, մարդիկ իրենց սահմանափակ ուղեղով փորձել են բացատրություն տալ այս հարցին: Օրինակ` ոմանք կարծում են.
Աստված` ոչ թե «1 + 1 + 1 = 3», այլ` «1 x 1 x 1 = 1»:
Աղբյուր` «Центр Апологетических Исследований»

Վկայություն / Testimony

ՄՐՑԱՆԱԿԸ

воскресенье, 10 июня 2012 г.

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ


Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տե՛ր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմը աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տե՛ր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում` չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդի՛կ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ ամուր կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձներ:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ… Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտես:
Միշտ կա «վաղը» և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ  ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար «վաղը» կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե «վաղը» երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե որքան են նրանք քեզ պետք, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես  «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է…

суббота, 2 июня 2012 г.

ԿԱՄՈՒՐՋ MOST

Մենք երբեք չգիտենք երբ հողը կփաղչի մեր ոտքեր տակից:
Եթե դու կարծում ես թե հաստատ կանգնած ես զգուշացիր, որովհետև արդեն ընկած ես:
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՄԱՐԴՈՒ ԱՆԿՈՒՄՆ Է...
Մի քանդիր Աստծո ստեղծած ինստիտուտը

Մի քանի օր առաջ ինձ համար շատ թանկ մարդկանց ընտանիքում բաժանության հզոր
ալիք էր բարձրացել: Անկեղծ ասած շատ էի տխրել, և երբ ամեն խորհուրդներս ապարդյուն եղան, ինձ մեկ բան էր մնում խնդիրը բերել ամենակարող Աստծո առաջ: 
  _ ,, Տեր այն ինչ միավորեցիր աղոթում եմ որ չարը չքանդի ,,... միայն կարող էի աղոթել ուրիշ ոչ մի բան: Մթնոլորտը գնալով միայն շիկանում էր, և թվում էր, որ կկատարվի անդառնալին և անուղղելին, բայց ես միայն այս պարագայում գիտեի աղոթել:
   Փառք Աստծուն, որ միայն դա գիտեի քանի որ Աստված ինքը միջամտեց, և կրքերը հանդարտեց, հոգու խոր վերքերը բուժեց, և սպեղանի դրեց:
  Հնչեց զանգը և երբ վախվորած վերցրեցի հեռախոսը ապա լսեցի մեկ  ուղղերձ ,, մենք ընդունեցինք հաշտության որոշում, ամեն բան մնաց անցյալում, և հիմա մեզ մոտ նոր սկիզբ է,,...  Չկար իմ հոգում  ուրախության չափ ու սահման Նա լսեց իմ աղերսանքը և ընտանիքը շահեց: Այն ինչ Աստված միավորեց Ինքն էլ պահպանեց:
Սիրելիներս չայրենք ու չոչնչացնենք Աստծո ստեղծած ինստիտուտը, որը ԸՆՏԱՆԻՔՆ է:
Առանց ընտանիք դու պարզապես մի նավ ես, որը այդպես էլ չհասավ իր ափին, այլ ճանապարհի կեսին նավաբեկության հանդիպեց, և խորտակվեց մնալով ծովի հատակում միայնակ և անպիտան:
   ԱՅՆ ԻՆՉ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՎՈՐԵՑ ԹՈՂ ՄԱՐԴԸ ՉԲԱԺԱՆԻ:
Փառք Աստծո որ այս պատմությունը ավարտվեց հաղթանակով...
                                                                                                                                   Հեղ.Ա`Քոչարյան

пятница, 1 июня 2012 г.


   
 "Мы еще живы, а нас уже нет.


Несколько лет назад в редакцию одной популярной газеты пришло письмо от 18-летней девушки, которая к тому времени уже 2 года болела СПИДом. Это послание - крик души человека, обреченного на смерть. Эти строки трогают до глубины души и буквально выбивают из-под ног почву успокоения. Они обязательно заставят задуматься все поколения.
Дорогая редакция, пишу вам, потому что надеюсь, что с вашей помощью я смогу помочь спасти кому-то жизнь. Прошу мое письмо напечатать. Мне очень надо, чтобы его прочитали люди старшего поколения, особенно те, кто может что-то изменить в этом мире. Пусть мое письмо прочтут и молодые и задумаются. Желаю им не повторять чужих ошибок. Мне 18 лет. Зовут Ольга. Фамилию не сообщаю. Вот уже два года как я больна СПИДом. В больнице я не одна, здесь у меня такие же подруги и друзья. Теперь на все смотрю иначе, чем раньше.
Хочу спросить у всех взрослых людей и особенно у тех, кто имеет власть: "Зачем вы, взрослые, нас, детей своих, под "танк" бросили? Зачем смяли сексом, порнухой, наркотиками?" Вы виноваты в наших смертях! Вам хотелось "раскованности", "расслабленности", "свободы". Вы проповедуете свободные связи, афишируете артистов-педиков. Вы внушаете нам, что так живут все! А мы умираем! У нас не будет любви, не будет семей, мы не родим детей. Вы понимаете, что происходит с нами, поколением, которое пришло после вас? Мы еще живы, а нас уже нет. Нас лишили детства, его отобрали злость, безысходность, страх, зависть, бессилие и невозможность что-либо поправить и изменить. Вот вы дожили до 60, 70, 80 лет и больше, а мы не проживем! Мы умрем молодыми! Почему? За что?
Почему вы не научили нас таким понятиям, как "стыд", "позор", "нравственность", "любовь", "целомудрие"? Четверо моих друзей, вчерашних школьников, умерли. В моргах лежат молодые. Мы уже хороним друг друга! Почему вы навязали нам ваш "безопасный секс"? Лучше бы нам целину пахать, трактора водить, чем умирать в иномарках от СПИДа. Вы приложили все усилия, чтобы растлить и развратить нас, растрезвонивая во всех средствах массовой информации про "это" и про "современный" образ жизни. Вы жеманничали в школах, "открывая" нам глаза, как хорошо "этим" заниматься не в подвалах, а "цивилизованно", уговаривали "раскрепоститься", отбросить "ложный стыд", преподносили фильмы, брошюры. И никто вас не осудит за нас. Вы же никого собственными руками не убивали. Таких насильников ныне не судят, их поощряют, выбирают во власть. И вы продолжаете это делать с другими детьми, которые младше нас. Остановитесь!
Как бы была я теперь благодарна тому, кто вырвал бы у меня из рук сигарету, кто отхлестал крапивой по заднему месту, когда меня можно было еще спасти, "вытащить из-под танка". Помогите остановить то, что происходит в стране повсюду. Помогите прекратить безумие. Срочно необходимо в средствах массовой информации ввести цензуру, запрещающую всевозможные развращающие ток-шоу, порнофильмы, рекламу спиртных напитков и сигарет. А вы, кто прочтет это письмо, можете дать прочитать его еще кому-то. Может быть, оно кому-то поможет, ведь мы погибаем. И вы тоже!
Ольга, поселок Усть-Ижора, Санкт-Петербург.


( Лук.10:2 и сказал им: жатвы много, а делателей мало; итак, молите Господина жатвы, чтобы выслал делателей на жатву Свою.)(Лук.11:2 Он сказал им: когда молитесь, говорите: Отче наш, сущий на небесах! да святится имя Твое; да приидет Царствие Твое; да будет воля Твоя и на земле, как на небе)Прошу поддержать эту нужду в связи с прочитанным об этой девушке, верю что Господь желает проявить нечто новое и славное на земле, как на небе. Поверьте и вы, и как сказано просите и дано будет вам, тогда и мы застанем славные времена".
«Մեր նստացույցերը կհիշեցնեն, որ արհեստական վիժեցումը ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է»
                                                                                     «Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության» (ՌԱՀՔՄ) ավագ եպիսկոպոս, ՌԴ Հասարակական պալատի անդամ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր աջակցությունն է հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնած «Ռուսաստանը կյանքի ջատագովն է: Ռուսաստանն առանց որբերի» խորագրով ակցիային:


Ստորև Ձեզ ենք ներկայացնում եպիսկոպոսի խոսքը:


Արհեստական վիժեցումների առումով մեր հայրենիքն առաջին տեղում է աշխարհում, ինչը ազգային ողբերգություն է: Այդ պատճառով խիստ գնահատելի է Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնած`«Ռուսաստանը կյանքի ջատագովն է: Ռուսաստանն առանց որբերի», ակցիան: Վստահ եմ, որ հօգուտ մանկածնության կազմակերպված համերգները, բեմականացումները, ֆլեշմոբերը և միտինգները կտան իրենց դրական արդյունքը: Ավետարանական եկեղեցիները ևս չեն անտեսում ռուս ազգի թիվ մեկ համընդհանուր խնդիրը: Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը, քրիստոնյաները նստացույց են կազմակերպելու արհեստական վիժեցում իրականացնող կենտրոնների շրջակայքում:


Խնդրի մյուս կարևոր կողմն այն է, որ Ռուսաստանի օրենսդրությունն արհեստական վիժեցումների մասին շարունակում է ամենալիբերալը լինել ամբողջ աշխարհում: Դա լուրջ անհանգստության պատճառ է: Մենք այդ խնդրին ենք անդրադարձել ՌԴ Պետդումայի «Հանրային ասոցիացիաների և կրոնական կազմակերպությունների» նախագահ Յարոսլավ Նիլովի հետ հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի:


Լինելով բազմանդամ ընտանիքի ներկայացուցիչ (ես 10 երեխաներից ավագն էի) և հիմա արդեն բազմազավակ հայր (ունեմ վեց երեխա), ամենայն վստահությամբ ասում եմ, որ երեխաները ամենամեծ երջանկությունն են, և արհեստական վիժեցումն արդարացնելու համար ոչ մի սոցիալական պատՃառ չի կարող լինել:


«Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության» (ՌԱՀՔՄ)


ավագ եպիսկոպոս,


ՌԴ Հասարակական պալատի անդամ,


եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկի