Մի քանդիր Աստծո ստեղծած ինստիտուտը
Մի քանի օր առաջ ինձ համար շատ թանկ մարդկանց ընտանիքում բաժանության հզոր
ալիք էր բարձրացել: Անկեղծ ասած շատ էի տխրել, և երբ ամեն խորհուրդներս ապարդյուն եղան, ինձ մեկ բան էր մնում խնդիրը բերել ամենակարող Աստծո առաջ:
_ ,, Տեր այն ինչ միավորեցիր աղոթում եմ որ չարը չքանդի ,,... միայն կարող էի աղոթել ուրիշ ոչ մի բան: Մթնոլորտը գնալով միայն շիկանում էր, և թվում էր, որ կկատարվի անդառնալին և անուղղելին, բայց ես միայն այս պարագայում գիտեի աղոթել:
Փառք Աստծուն, որ միայն դա գիտեի քանի որ Աստված ինքը միջամտեց, և կրքերը հանդարտեց, հոգու խոր վերքերը բուժեց, և սպեղանի դրեց:
Հնչեց զանգը և երբ վախվորած վերցրեցի հեռախոսը ապա լսեցի մեկ ուղղերձ ,, մենք ընդունեցինք հաշտության որոշում, ամեն բան մնաց անցյալում, և հիմա մեզ մոտ նոր սկիզբ է,,... Չկար իմ հոգում ուրախության չափ ու սահման Նա լսեց իմ աղերսանքը և ընտանիքը շահեց: Այն ինչ Աստված միավորեց Ինքն էլ պահպանեց:
Սիրելիներս չայրենք ու չոչնչացնենք Աստծո ստեղծած ինստիտուտը, որը ԸՆՏԱՆԻՔՆ է:
Առանց ընտանիք դու պարզապես մի նավ ես, որը այդպես էլ չհասավ իր ափին, այլ ճանապարհի կեսին նավաբեկության հանդիպեց, և խորտակվեց մնալով ծովի հատակում միայնակ և անպիտան:
ԱՅՆ ԻՆՉ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՎՈՐԵՑ ԹՈՂ ՄԱՐԴԸ ՉԲԱԺԱՆԻ:
Փառք Աստծո որ այս պատմությունը ավարտվեց հաղթանակով...
Հեղ.Ա`Քոչարյան

Комментариев нет:
Отправить комментарий