«Մեր նստացույցերը կհիշեցնեն, որ արհեստական վիժեցումը ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է»
«Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության» (ՌԱՀՔՄ) ավագ եպիսկոպոս, ՌԴ Հասարակական պալատի անդամ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր աջակցությունն է հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնած «Ռուսաստանը կյանքի ջատագովն է: Ռուսաստանն առանց որբերի» խորագրով ակցիային:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում եպիսկոպոսի խոսքը:
Արհեստական վիժեցումների առումով մեր հայրենիքն առաջին տեղում է աշխարհում, ինչը ազգային ողբերգություն է: Այդ պատճառով խիստ գնահատելի է Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնած`«Ռուսաստանը կյանքի ջատագովն է: Ռուսաստանն առանց որբերի», ակցիան: Վստահ եմ, որ հօգուտ մանկածնության կազմակերպված համերգները, բեմականացումները, ֆլեշմոբերը և միտինգները կտան իրենց դրական արդյունքը: Ավետարանական եկեղեցիները ևս չեն անտեսում ռուս ազգի թիվ մեկ համընդհանուր խնդիրը: Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը, քրիստոնյաները նստացույց են կազմակերպելու արհեստական վիժեցում իրականացնող կենտրոնների շրջակայքում:
Խնդրի մյուս կարևոր կողմն այն է, որ Ռուսաստանի օրենսդրությունն արհեստական վիժեցումների մասին շարունակում է ամենալիբերալը լինել ամբողջ աշխարհում: Դա լուրջ անհանգստության պատճառ է: Մենք այդ խնդրին ենք անդրադարձել ՌԴ Պետդումայի «Հանրային ասոցիացիաների և կրոնական կազմակերպությունների» նախագահ Յարոսլավ Նիլովի հետ հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի:
Լինելով բազմանդամ ընտանիքի ներկայացուցիչ (ես 10 երեխաներից ավագն էի) և հիմա արդեն բազմազավակ հայր (ունեմ վեց երեխա), ամենայն վստահությամբ ասում եմ, որ երեխաները ամենամեծ երջանկությունն են, և արհեստական վիժեցումն արդարացնելու համար ոչ մի սոցիալական պատՃառ չի կարող լինել:
«Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության» (ՌԱՀՔՄ)
ավագ եպիսկոպոս,
ՌԴ Հասարակական պալատի անդամ,
եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկի

Комментариев нет:
Отправить комментарий