Страницы

вторник, 12 июня 2012 г.

Ո՞րն է Երրորդության մասին քրիստոնյաների տեսակետը

Քրիստոնյաները հավատում են, որ միայն մեկ Աստված կա, Ով հանդես է գալիս երեք Անձով` Հայր Աստված, Որդի Աստված (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգի Աստված:
Վաղ շրջանի քրիստոնյաները հետևյալ կերպ են մեկնաբանել Երրորդության գաղափարը` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին նույն Աստվածն է, բայց այդ անունները մեկ Անձին չեն վերաբերվում. Հայրը Որդին չէ, Որդին Սուրբ Հոգին չէ, իսկ Սուրբ Հոգին Հայրը չէ:
Աստված բացարձակ կատարյալ Էակ է: Մենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն կոչում ենք Անձեր, որովհետև Նրանց միջև միջանձնային հարաբերություններ գոյություն ունեն:
Աստվածաշունչը պարզ խոսում է այն մասին, որ միայն մեկ Աստված կա:
«Լսիր, ով  Իսրայել, մեր Եհովա Աստվածը` Եհովան, մեկ է» (Բ Օրին. 6.4):
Ոմանք ասում են. «Աստվածաշնչում չկա «Երրորդություն» բառը, այդ ուսմունքը հնարվել էքրիստոնյաների կողմից 4-րդ դարում»:
Ճշմարտությունն այն է, որ իսկապես «Երրորդություն» բառը չի հանդիպում Աստվածաշնչում, այնուամենայնիվ, «Երրորդության» հանդեպ հավատքը սուրբգրային հիմք ունի: «Աստվածաշունչ» բառը նույնպես չենք հանդիպում Աստվածաշնչի մեջ:
«Երրորդություն» բառն օգտագործվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև հավիտենական փոխհարաբերությունը նկարագրելու համար: Երրորդությունը հանդես է գալիս աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներում (Օրինակ`Մատթ. 3.16-17, Մատթ. 28.19, 2-րդ Կոր. 13.13, Տիտ. 3.4-6 և այլն): Կեղծ կարծիքները ծաղկում էին քրիստոնեության վաղ շրջանում, դրանք քիչ չեն նաև այսօր: Առաջին դարի քրիստոնյաները ստիպված են եղել հաճախ պաշտպանել իրենց համոզմունքները:
Ոմանք սխալմամբ կարծում ենոր քրիստոնյաները երեք Աստծո են հավատում:
Ճշմարտությունն այն է, որ քրիստոնյաները հավատում են, որ կա միայն մեկ Աստված: Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն մեկ Աստված կա: Սակայն «Աստված» բառն օգտագործվում է իրարից տարբեր երեք Անձերի նկատմամբ: Դարերի ընթացքում, մարդիկ իրենց սահմանափակ ուղեղով փորձել են բացատրություն տալ այս հարցին: Օրինակ` ոմանք կարծում են.
Աստված` ոչ թե «1 + 1 + 1 = 3», այլ` «1 x 1 x 1 = 1»:
Աղբյուր` «Центр Апологетических Исследований»

Комментариев нет:

Отправить комментарий