Ծածուկ աղոթիր Տիրոջը եւ հայտնապես կստանաս աղոթքիդ պատասխանը »
“Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետեւ նրանք սիրում են ժողովարանների մեջ եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անել, որ մարդկանց երեւան: Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքը առած են”
(Մատթ. 6.5):
Այստեղ գրված է, որ եթե մարդկանց երեւալու համար ես աղոթում, ուրեմն արդեն վարձքդ առել ես: Սա չի նշանակում, որ խմբակային աղոթել չի կարելի: Տարիներ առաջ հրապարակում հավաքույթ էինք անցկացնում, եւ երբ սկսեցինք աղոթել, մի մարդ ասաց. «Բայց չէ որ Աստված ասում է, որ հրապարակներում չաղոթենք»: Նա ճիշտ չէր հասկացել Աստծո Խոսքը:
Աստված չի ասում, որ հրապարակներում չի կարելի աղոթել: Դու կարող ես աղոթել ամենուրեք: Այստեղ խոսվում է սրտի դիրքի մասին: Փարիսեցիներն աղոթում էին ոչ թե Աստծուն, այլ մարդկանց երեւալու համար: Մարդիկ ծափահարում էին նրանց, փառավորում, գովում: Եվ Աստված ասում է, որ նրանք իրենց վարձքն արդեն առել են:
Սիրելինե’րս, պետք չէ մարդկանց ցույց տալ, թե որքան հոգեւոր եք դուք եւ որքան լավ եք աղոթում: Մի’ եղեք կեղծավորների նման, այլ եղեք իրական: Մի անգամ աղոթում էինք մի ծառայողի հետ: Նա այնպես էր աղոթում, որ ես մտածեցի. «Այս մարդը հավատում է արդյոք իր աղոթքին»: Նա պարզապես հոգեւոր մարդու դիմակ էր հագել:
Սրտանց աղոթեք Տիրոջը, եւ Տիրոջից կստանաք ձեր վարձքը: Ունեցեք ծածուկ աղոթքներ: Եվ երբ աղոթում եք, հավատացեք, որ ձեր աղոթքները պատասխանվելու են, որովհետեւ Հիսուսն ասաց. «Եվ ինչ էլ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ…»
(Հովհ. 14.13):
Տերը օրհնի ձեզ, մնացեք աղոթքի մեջ, աղոթքը հզոր ուժ ունի: Ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий