Страницы

понедельник, 8 ноября 2010 г.

Դժողքը քաշում է մարդկանց իր հորձանուտը ավելի ու ավելի խորը


Դժողքը քաշում է մարդկանց իր հորձանուտը ավելի ու ավելի խորը:
Սիրելիներս այսօր, ակտուալ են Սուրբ գրքի մարգարեական խոսքերը, որոնք կյանք են դարձել. մեկ այլ խոսքով մարմին են դարձել: Մեղքը իշխում է ողջ երկրի վրա, արժեքային համակարգը փոխվել է, և մեղքը  առավել քան հասանելի է դարձել հասարակության բոլոր շերտերին: Մարդիք դարձել են դաժան,անգութ,անողորմ,ցասկոտ,հանդուգն,դյուրագրգիռ,չարաբարո,ծնողներին անհնազանդ,ավելի հեշտասեր քան Աստվածասեր,հակված ամեն տեսակ մոլորությունների:
                Զանազան ինտերնետային կայքերի միջոցով ապականվում են
թե `երիտասարդներ,թե`պատանիներ, թե`միջին տարիքի մարդիք: Մեր օրերում ամուսանլուծությունները ավելի հաճախակի բնույթ են կրում, քան ամուսնությունները: Թանկագին բարեկամս  այս ամենը ըստ Սուրբ գրքի վերջին օրերի ախտանիշն է,որ շատերի կյանքում իր տեղը կգտնի: Ինչ~ ենք մտածում մենք այս ամնեի շուրջ,ինչպես~կանգ առնել և կանգնեցնել այս կործանարար ալիքը,ինչ~ ենք ձեռնարկում այսօրվա կործանվող աշխարհին հորձանուտիրց դուրս բերելու համար… Եկեք խորհենք և միգուցե բացահայտենք նաև ինքներս մեզ համար,որ մենք էլ կարիք ունենք շտկելու մեր կյանքը, և քանի դեռ այն լիովին խորտակված չէ  վերադառնանք Աստծուն:

Комментариев нет:

Отправить комментарий