«Կյանքի խոսքն» ու հոգեգալստականներին դասել մորմոնների ու Եհովայի վկաների շարքում՝ նշանակում է հավասարության նշան դնել քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների միջև: Մարդկանց մոլորեցնելն էլ Աստծուց չէ:
Աստվածաշնչյան հայտնի «Մի՛ դատիր, որ չդատվես» ճշմարտությունը Եսայի քահանան, ըստ ամենայնի, չի կարդացել: Կամ կարդացել և ընկալել է յուրովի՝ «Դատի՛ր, որպեսզի կարծեն, թե արդար ես ու չդատեն»:
Աստվածաշնչյան հայտնի «Մի՛ դատիր, որ չդատվես» ճշմարտությունը Եսայի քահանան, ըստ ամենայնի, չի կարդացել: Կամ կարդացել և ընկալել է յուրովի՝ «Դատի՛ր, որպեսզի կարծեն, թե արդար ես ու չդատեն»:
Այս կարծիքին հանգեցի քահանայի մամլո ասուլիսի մասին կարդալիս: Հերթական անգամ քահանան ասուլիս է անցկացնում և վիրավորում, իր իսկ խոսքերով՝ 350 հազար հայրենակիցների հավատը: Հերթական անգամ քահանան նրանց հայտարարում է «քայքայիչ», «աղանդավոր», «պրիմիտիվ» …: Հերթական անգամ քահանան ինկվիզիցիան վերածնելու կոչ է անում, իհարկե, առանց օգտագործելու «ինկվիզիցա» բառը. «աղանդների դեմ պայքարում անհրաժեշտ է նաև պետական մոտեցում՝ ազգային անվտանգության, օրենսդիր մարմնի և այլ ատյանների կողմից»:
Քահանան հպարտությամբ արձանագրում է, որ իրենց եկեղեցում էլ քարոզ կա: Այս նորությունը շատ ուրախալի կլիներ, սակայն, դատելով քահանայի ասուլիսի ոգուց, կա մի ցավալի հանգամանք. եթե Եսայի քահանայի քարոզները տոգորված են ատելության և թշնամանքի նույն ոգով, ինչպիսին մամլո ասուլիսն է, ապա խիստ կասկած է առաջանում այդ քարոզների օգտակարության հարցում:
Քրիստոսի մեծագույն պատգամը Սերն է: Թշնամանքն ու անհանդուրժողականությունը Աստծուց չեն:
Ավետարանական հավատի եկեղեցիների հետևորդների համար Աստվածաշունչ կարդալը, ավետարանական պատգամներով առաջնորդվելը և աղոթելը կենսակերպ են, ավելի անհրաժեշտ, քան հացն ու ջուրը: Այս մասին քարոզում են բոլոր ավետարանական հովիվները բոլոր քարոզներում: Իսկ քահանան պնդում է, թե «աղանդների» միջոցն է «…հեշտ հոգևոր կյանքով ապրելու գայթակղությունը: Նրանք ասում են՝ ոնց ուզում ես ապրի, մեկ ա փրկվելու ես»: Ինչու՞ է քահանան լեգենդ հնարում «հեշտ հոգևոր կյանքի» մասին: Սուտ վկայություն տալը Աստծուց չէ:
Աստվածաշնչում 365 անգամ կրկնվում է՝ «Մի՛ վախեցիր»: Ինչու՞ են մեր քահանաները վախենում ուղիղ եթերում «աղանդավորների» հետ հանդիպելուց: Ինչու՞ են ամեն անգամ ասուլիս տալիս ամարյանների հետ ու կրկին անհետանում մինչև հաջորդ ասուլիսը: Վախը նույնպես Աստծուց չէ:
«Կյանքի խոսքն» ու հոգեգալստականներին դասել մորմոնների ու Եհովայի վկաների շարքում՝ նշանակում է հավասարության նշան դնել քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների միջև: Մարդկանց մոլորեցնելն էլ Աստծուց չէ:
Քահանան մեղադրանքներ է հնչեցնում, թե աղանդների միջոցներից են «պրիմիտիվ, պարզ քարոզները»: Իսկ ինքը պարծենում է, թե «աղանդների դեմ Հայ Առաքելական Եկեղեցին պայքարում է մատչելի ու պարզ քարոզով»: Ինքն իրեն հակասելն էլ Աստծուց չէ, Եսայուց է (նկատի չունեմ Եսայի մարգարեին):
Քահանան կաթոլիկներին հանում է «աղանդավորների» շարքից, բայց ավետարանական-բողոքականներին հայտարարում «ամենավտանգավոր աղանդ»: Աչառությունը նույնպես Աստծուց չէ, մանավանդ, երբ օրինաչափ հարց է ծագում` ինչո՞վ են վտանգավոր, իրենց բարոյական արժեքներո՞վ, բարեխիղճ աշխատանքո՞վ, հայրենիքի սահմանները պաշտպանելո՞վ, տնանկին, հիվանդին ու կարիքավորին հասնելո՞վ:
Մեջբերեմ մի քանի մտքեր, որոնք կարծում եմ օգտակար կլինեին քահանայի համար: «Նա, ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել ». Պարույր Սևակ:
«Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն». Րաֆֆի:
«Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից». Նախագահ Ս.Սարգսյան
«Խարիզմատ համայնքները Եկեղեցու կյանքի անգնահատելի աղբյուր են». Հռոմի Պապ:
Գուցե Եսայի քահանան Հռոմի Պապից կաթոլի՞կ է…
Մենք՝ ավետարանական հավատքի քրիստոնյաներս, սիրում ենք բոլոր քրիստոնյաներին և միշտ աղոթում նրանց համար:
Հ.Գ. Եսայի քահանայի համար ես աղոթում եմ կրկնակի, քանի որ նրա մամլո ասուլիսների շնորհիվ ես սովորեցի աղոթել ինձ հալածողների համար:
Ֆեյսբուքյան գրառում
Աշոտ Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий