Страницы

вторник, 29 мая 2012 г.

Մայիսի 27-ին կիրակնօրյա հավաքութի ժամանակ, բժշկվեց մեր եկեղեցու անդամներից մեկը, ով ուներ մեջքի շրջանում սուր ցավեր: Նա եկել էր ոտքը մի կերպ քարշ տալով կիրակնօրյա պատգամը լսելու: Հավաքույն անցնում էր Սուրբ Հոգու օծության ներքո: Ներկաները վերապրում էին Աստծո հիասքանչ ներկայությունը: Սուրբ Հոգին առաջնորդեց ինձ աղոթել հիվանդների համր: Հավաքույթի վերջում եղբայրը վկայեց իր բժշկվելու համար, ցուցադրաբար կքանստելով ու ցատկելով:Նա այլևս թոթովելով չէր քայլում, և մեջքի ցավերն էլ լիովին անցել էին: Երկու կին այդ օրը ազատագրվեցին դեպրեսիայից,սթրեսից և միայնության զգացումից: ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ

суббота, 26 мая 2012 г.

Часть 10- Секреты исцеления - (30.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 9- Секреты исцеления - (30.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 8- Секреты исцеления - (29.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 7- Секреты исцеления - (29.1.11 ) Карри Блэйк - Curry Blake

Часть 6- Секреты исцеления - (29.1.11 ) Карри Блэйк - Curry Blake

Часть 5- Секреты исцеления- (28.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 4- Секреты исцеления - (27.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 3- Секреты исцеления - (26.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 2- Секреты исцеления - (25.1.11) Карри Блэйк - Curry Blake

Часть 1- Секреты исцеления - (24.1.11) Карри Блэйк - Curry Blake

вторник, 22 мая 2012 г.


Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում «աղանդների» դեմ պայքարողները

By Editor  /   21/05/2012  /   No Comments

Հնարավոր չէ թշնամանք սփռելով Սեր սերմանել:

Pages: 1 2
Ցանկացած հասարակությանն անհրաժեշտ է բարոյական արժեքների համակարգ, որն ընդունելի կլինի բոլոր խավերի կամ գոնե մեծամասնության կողմից: 1700‑ամյա քրիստոնեական պատմություն ունեցող Հայաստանի համար, անտարակույս, քրիստոնեական արժեհամակարգն այլընտրանք չունի: Այն համահունչ է և´ազգային, և´ համաշխարհային արժեքներին:


Իսկ ովքե՞ր պետք է լինեն քրիստոնեական արժեքների կրողներն ու տարածողները: Իհարկե քրիստոնյաները, առաջին հերթին`Առաքելական, նաև Ավետարանական ընտանիքի և Կաթողիկե եկեղեցիները: Հիշեցնենք, որ ըստ սահմանման` եկեղեցին բոլոր հավատացյալների համախումբն է, այլ ոչ միայն հոգևոր առաջնորդների կամ կղերի: Հետևաբար, հենց հավատացյալները պետք է լինեն քրիստոնեական արժեքներ, քրիստոնեական սկզբունքներ ու բարքեր տարածողները:


Նրանց համար, ովքեր իրենք իրենց համարում են հայ քրիստոնյա, բայց չեն առնչվում Աստվածաշնչի հետ, թվենք քրիստոնեության հիմնական արժեքներից մի քանիսը. սեր, արդարության և ճշմարտության ձգտում, կարեկցանք, հանդուրժողականություն և այլն:


Հիմա տեսնենք, թե մի՞շտ են արդյոք քրիստոնեության, քրիստոնյա եկեղեցու պաշտպանության ջատագովները հավատարիմ մնում այս արժեքներին: Որպես օրինակ դիտարկենք վերջերս ԶԼՄ-ներից մեկում տպագրված  հոդվածներից մեկը:


Ըստ հոդվածագրի` «Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար»:


Այս տվյալի աղբյուրն անհայտ է: Կասկածելով դրա արժանահավատությանը, այդուհանդերձ հարցնենք միմյանց՝ քրիստոնեաբա՞ր է արդյոք ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում հայտարարել, թե 300-400 հազար մարդուց «…յուրաքանչյուրը վտանգ է սպառնում ոչ միայն մեր եկեղեցուն, այլ նաեւ վտանգավոր է ազգային անվտանգության եւ պետության հիմքերը խարխլելու տեսանկյունից»: Ինչո՞ւ է վտանգավոր, ինչո՞վ է արտահայտվում վտանգը: Հայտնի չէ:


Եթե հաշվի առնենք, որ «աղանդավոր» համարում են գիտակից, չափահաս մարդկանց, ապա կարելի է սպասել, որ նրանց երեխաներն էլ ապագա «աղանդավորներ» են: Ուրեմն բերված թիվն առնվազն կրկնապատկվում է: Մյուս կողմից, ըստ տարբեր տվյալների, Հայաստանի 3 միլիոն բնակչությունից մոտ 300-500 հազարը գտնվում է հանրապետությունից դուրս: Ստացվում է, որ Հայաստանի իրական բնակչության մոտ կեսը «վտանգավոր» է:


Ավելին` այդ «վտանգավորները» «կուլ են տվել» հայերին: Այսինքն՝ իրենք հայ չեն, բայց կուլ են տվել հայերին:


Հայաստանն այն քիչ երկրներից է, որ հայտնի է իր ազգային միատարրությամբ: Եվ հանկարծ պարզվում է, որ ազգի մի կեսը ոչ միայն վտանգավոր է մյուս կեսի համար,այլ նաև հայ էլ չէ… Ո՞ւմ  օգտին է «պառակտության» այսպիսի պատրանք ստեղծելը՝ եկեղեցո՞ւ, ազգային անվտանգությա՞ն, պետությա՞ն…


Որտեղի՞ց  այսքա՜ն «քրիստոնեական հանդուրժողականություն»:


Տեսնենք, թե ու՞մ նկատի ունի հոդվածագիրը «աղանդավոր» ասելով: Դրանք բապտիստներն են, հիսունականները կամ հոգեգալստականները, Ավետարանական հավատի քրիստոնյաները, Եհովայի վկաները, մորմոնները:


Մեր նպատակը քրիստոնեական արժեքների հաստատման մասին խոսելն է, ուստի առայժմ հանգիստ թողնենք Եհովայի վկաներին և մորմոններին:


Բապտիստական եկեղեցին հայերեն կոչվում է մկրտական (բապտիզմ՝ հունարեն մկրտություն): Մկրտականները ընդունում են միայն երկու խորհուրդ՝ մկրտությունն ու հաղորդությունը: Սակայն հոդվածագիրը պնդում է, որ նրանք «…մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի»: Ինչու՞ է հեղինակը պնդում իրականության ճիշտ հակառակը: Հնարավոր է երկու պատճառ. կամ անտեղյակությունը, կամ միտումնավորությունը՝ հանուն ինչ-որ նպատակների: Առավել հավանական է նաև երրորդ տարբերակը՝ երկուսը միասին: Այսինքն՝ ճշմարտության մասին սոսկ մակերեսային պատկերացում ուենալով, նենգափոխել այն՝ բապտիստների նկատմամբ թշնամանք սերմանելու նպատակով: Սա էլ «քրիստոնեական սիրո» վառ դրսևորման օրինակ:


Անցնենք հիսունականներին կամ հոգեգալստականներին, ավետարանական հավատի քրիստոնյաներին, այդ թվում՝ հոդվածում հիշատակված «Կյանքի խոսք» եկեղեցուն: Սրանք բոլորը (ինչպես նաև մկրտականները) ավետարանական-բողոքական ընտանիքի եկեղեցիներ են: Այս եկեղեցիների որոշիչ առանձնահատկությունն այն է, որ նրանք որպես հավատի աղբյուր հռչակել են բացառապես ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Ոչ թե «Դիտարանը», ոչ թե որևէ «…առաջնորդի “հորինած” հակաեկեղեցական գաղափարները», այլ՝ բացառապես ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Բողոքականների դավանաբանության մասին «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002թ., էջ 180) գրված է. «…միակ և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որտեղ Քրիստոսի խոսքը համարվում է գերագույն, հայտնութենական ճշմարտություն»:


Հարցս ուղղում եմ Հայաստանի բոլոր քրիստոնյաներին՝ նրանց, ովքեր իրենք իրենց հայ քրիստոնյա են համարում, նրանց, ում «աղանդավոր» են կոչում, նաև նրանց,  ովքեր, պարզապես, հարգանքով են վերաբերվում քրիստոնեությանը.


— Հնարավո՞ր է, որ Քրիստոսի խոսքը գերագույն, հայտնութենական ճշմարտություն համարող մարդիկ «հետապնդեն քայքայիչ, կործանիչ նպատակներ»: Ո՛չ, և կրկին ո՛չ:


Ավետարանական-բողոքական եկեղեցին հավատացյալների քանակով երկրորդն է աշխարհում՝ Կաթողիկե եկեղեցուց հետո: Այսօր բողոքականների թիվն աշխարհում հասնում է 800 միլիոնի: Բողոքականությունը տարածված է Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայում: Հարավային Կորեայի բնակչության մոտ 25%-ը բողոքականներ են: Եվ այս հսկա բանակը «հետապնդում է քայքայիչ, կործանիչ նպատակներ»… Թող Աստված ների ինձ այս անհեթեթությունն այստեղ կրկնելու համար:


Դառնանք Եհովայի վկաներին և մորմոններին: Դրանք քրիստոնեական ուղղություններ չեն: Որոշ առումով կարող են անգամ խաթարել պետության որոշ գործառույթներ: Բոլորին հայտնի է զինծառայությունից խուսափելը՝ պատճառաբանելով զենք վերցնելու արգելանքը, հայտնի է արյան փոխներարկումից հրաժարվելը: Սակայն այս դեպքում անգամ քրիստոնեական բարոյականության տեսակետից անընդունելի է նրանց նկատմամբ ատելություն քարոզելը: Նրանց հարկավոր է կարեկցել և անել առավելագույնը՝ քարոզչական-բացատրական եղանակներով ճշմարտությանը հաղորդակից դարձնել: Ո՞վ պետք է դա անի: Դարձյալ քրիստոնյաները, այդ թվում՝ ավետարանականները: Իսկ ինչպե՞ս անեն, եթե հայտարարված են «վտանգավոր ու կործանիչ»:


Ամփոփելով, պատասխանենք վերնագրում բարձրացված հարցին՝ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում «աղանդների» դեմ պայքարողները: Պատասխանն ակնհայտ է՝ նրանց, ովքեր ուզում են, որ Հայաստանը հեռու լինի քրիստոնեական արժեքներից, ովքեր ձգտում են պառակտել ազգը, ստեղծել «թշնամու» կերպար և պայքարել այդ «թշնամու» դեմ՝ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից և իրական արժեքներից շեղելու նպատակով: Նրանց, ովքեր սարսափում են քրիստոնեական բարոյականությունից, ովքեր իրենք գող լինելով, ամենից բարձր են գոռում՝ «բռնե՜ք գողին»:

Pages: 1 2
Share      Print        Email
Published: 1 day ago on 21/05/2012
By: Editor
Last Modified: May 21, 2012 @ 10:33 am
Filed Under: Թարմ գրառումներ, Հոդվածներ
Tagged With: աղանդավորներ, բողոքական, Եհովայի վկա, մկրտական, մորմոն
NEXT ARTICLE →
Ավետարանի ընթերցանություն Սանկտ Պետերբուրգի կենտրոնում
← PREVIOUS ARTICLE
Ավետարանն ավելի կարևոր է, քան քաղաքականությունը
http://www.crossnews.am/

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը հարություն է առել մեռելներից


By Editor  /   15/05/2012  /   No Comments


Գնդակի փոխանցման պահին Ֆաբրիս Մուամբայի սրտի կանգը դարձավ բազմաթիվ ֆուտբոլիստների և եկեղեցիների աղոթքի պատճառ:


«Ես Աստծուն խնդրել էի պաշտպանել ինձ ,և Նա թույլ չտվեց, որ ես հեռանամ կյանքից»: Սա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ֆաբրիս Մուամբայի վկայությունն է, ֆուտբոլիստ, որ ցնցեց երկիրը սրտի կանգից հետո իր հրաշալի բժշկությամբ:


FA գավաթի առաջնության ժամանակ՝ այս տարվա մարտին, Bolton Wanderers – ի կենտրոնական խաղացողը Tottenham – ի դեմ խաղի ժամանակ անսպասելիորեն ընկել էր: Նրա սիրտը դադարել էր բաբախելուց և չէր աշխատել 78 րոպե: Անհասկանալի էր՝ կապրի՞ արդյոք նա: Բայց Մուամբան հրաշալի կերպով բժշկվեց և անցած շաբաթ դուրս գրվեց լոնդոնյան հիվանդանոցից:


 SUN հրատարակչությանը տված հրացազրույցում 24 – ամյա ճշմարիտ քրիստոնյան ասել է. «Այն, ինչ կատարվեց ինձ հետ, իրականում ավելին է, քան հրաշքը»:


«Իմ ապրելը վկայում է աղոթքի ուժի մասին: 78 րոպե ես մեռած էի: Եթե անգամ ես կենդանի լինեի, իմ ուղեղն ամենայն հավանականությամբ վնասված պետք է լիներ: Սակայն ես կենդանի եմ, նստած եմ այստեղ և զրուցում եմ ձեզ հետ: Այդ առավոտ ես հորս հետ աղոթում էի և խնդրում Աստծուն պաշտպանել ինձ, և Նա ինձ թույլ չտվեց գնալ»:


Հիվանդանոցային մահճակալից հետո իր առաջին քայլերի մասին պատմելիս` Մուամբան ասել է, որ իրեն «ջարդված» էր զգում: «Ես ընդամենը հինգ քայլ արեցի իմ մահճակալի մոտ, բայց այնպիսի զգացում ունեի, կարծես մասնակցել էի լոնդոնյան մարաթոնին: Ինձ համար այդպիսի զգացումն անսպասելի էր, քանի որ ես միշտ մարզվել եմ և եղել եմ լավ մարզավիճակում»:


Մի քանի ամիս առաջ մի քանի կիլոմետր վազելը նրա համար սովորական բան էր, սակայն հիմա նա հոգնում է նույնիսկ 20 րոպեանոց զբոսանքից հետո: Դեռևս հայտնի չէ, կկարողանա՞ վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, թե՞ ոչ, բայց այդ խաղը նա սիրում է:


Հիմա նա շատ երջանիկ է, երբ ամեն բան, այդ թվում՝ իր ֆուտբոլային ապագան հանձնել է Աստծո ձեռքը:


«Գիտեմ, որ կապաքինվեմ: Դեռ շատ վաղ է խոսել այն մասին` կխաղա՞մ արդյոք պրոֆեսիոնալ ֆուտբոլ, բայց ես ամբողջ հոգով հավատում եմ Աստծուն և հույս ունեմ: Եթե ինձ հաջողվեց վերադառնալ մեռելներից, ապա հնարավոր է, որ կարողանամ ինչ որ բանի հասնել: Ո՞վ գիտե…»:


Հաղորդում է www.newgeneration.am-ը` վկայակոչելով CNL News-ը:

суббота, 12 мая 2012 г.


Игорь Никитин: Заявление Барака Обамы в поддержку однополых браков — то, что преднамеренно готовила администрация президента США
Председатель Всемирного Христианского Совета, Никитин И.Ю.        Председатель Всемирного Христианского Совета, Никитин И.Ю.
Президент США Барак Обама в эфире телеканала ABC объявил, что в стране следует разрешить заключение однополых браков. По мнению Всемирного Христианского Совета, это заявление показало настоящие принципы, которыми руководствуется президент США в своей деятельности.


Барак Обама впервые публично и прямо сказал о том, что поддерживает идею легализации однополых браков. Вместе с тем, президент подчеркнул, что это его частное мнение и что законодательно этот вопрос должен решаться на уровне штатов.


По словам председателя Всемирного Христианского Совета Игоря Никитина, в своей книге «Смелость надежды» Барак Обама заявил, что является евангельским христианином и придерживается христианских принципов в своей жизни. Нынешнее заявление Обамы —  не просто «ход» на фоне предвыборной кампании, это то, что преднамеренно готовила администрация президента несколько лет, постепенно размывая закон в защиту брака, согласно которому брак является союзом между мужчиной и женщиной.   Также в период президентства Обамы был отменен принцип «Не спрашивай, не говори», согласно которому в американской армии запрещалось служить открытым геям и лесбиянкам.


«Я обращаюсь ко всем верующим США, призываю молиться за американский народ, не допустить подобной провокационной политики, которая показывает истинные принципы американского президента, разрушает христианский фундамент, на котором основана вся американская цивилизация, — сказал Игорь Никитин. – Избрание Барака Обамы  на следующий срок  негативно повлияет не только на ситуацию в Соединенных Штатах Америки, но и отразится на всем мире».

ЦЕРКОВЬ В ИСТОРИИ. Иисус Христос и его церковь (2012)

ЦЕРКОВЬ В ИСТОРИИ. Эпоха мученичества (2012)

ЦЕРКОВЬ В ИСТОРИИ. Эпоха Вселенских соборов (2012)

ЦЕРКОВЬ В ИСТОРИИ. Падение Византии (2012)

ЦЕРКОВЬ В ИСТОРИИ. Православие и современность (2012)

В Армении впервые состоялось рукоположение на епископский сан старшего п...

Гарик Мартиросян о крещении

вторник, 8 мая 2012 г.


Մարդանման կապիկ,թե կապկանման մարդ...



Անկախ ռասայական պատկանելությունից,ազգությունից,սեռից,սոցիալական և  կրոնական հայացքներից` յուրաքանչյուր մարդ ինքն իրեն 4 հարց է տալիս`
1.Ով եմ ես
2..Որտեղից եմ եկել
3.Որն է իմ կյանքի նպատակը
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին


 Սրանք հարցեր են,որոնց եթե հավատալու լինենք Էվոլուցիոն տեսությանը կամ Մեծ պայթյունի տեսությանը,ապա  փակուղու մեջ ենք հայտնվում,ինչու,որովհետև այս 4 հարցերի պատասխանները մոտավորապես ստացվում են այսպես`


1.Ով եմ ես  -միգուցէ բակտերիա,միկրոբ
2..Որտեղից եմ եկել-պայթունի հետևանքով նետվել եմ ափին 
3.Որն է իմ կյանքի նպատակը-թափոնը նպատակ չունի
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին-ոտնակոխ եմ լինելու




 Միթե սա է ամբողջ կյանքի փիլիսոփայությունը:Իհարկե`ՈՉ:Իսկ այդ դեպքում ինչու են միլիարդավոր մարդկանց հիմարացնում սուտ ու նույնիսկ գիտականորեն չհիմնավորվող տեսություւներ փաթաթում մեր վզին:Ով է այդ մեծ ԽԱԲՈՒԹՅԱՆ հեղինակը,ով է շահագրգռված դրանում:Չեմ ուզում նրա անունը տալ,որպեսզի անվճար գովազդ չլինի իր համար))):Այստեղ մի հանգամանք է կարևոր,այն ,որ մեզ փորձում են համոզել` իբրև մենք կենդանական ծագում ունենք,արդյունքում,ինչպես Հիտլերն է ասել,եթե սուտը անընդհատ կրկնես մարդիկ կսկսեն հավատալ դրան,և մարդիկ հավատում են,որ իրենք կենդանուց են առաջացել:Սա ծանոթ ձեռագիր է:Սա սատանայի ոճն է:Դա է պատճառը,որ մարդկության ներկաիյս հումանիստական փիլսուփայությունը ,իրոք, մարդուն վերածում է բնազդաբար շարժվող արարծի` զուրկ ողջամտությունից,բարոյականությունից և բոլոր այն հատկություններից,որունցով մենք Աստծո նմանությունն ու կերպարանքն ունենք:Վերջերս թերթում կարդացի,որ ԱՄՆ-ում մի մարդու դատի էին տվել,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շան վրա հաչելու համար:Դերերը փողվում են,իրավունքների դասավորությունը փոխվում է:Եվ այստեղ ինձ մոտ այլ հարց է ծագում.մարդն է կապիկից առաջացել,թե կապիկը մարդուց:

Մեկը մի անգամ ասաց."Գիտես Աստծո   հեռախոսահամարը": Զարմացա,չհասկացա,  մտածեցի ` ինչ 
տարօրինակ բան է ասում:Հետո զրույցի
 ընթացքում պարզ դարձա,վ թե նա ինչ ի նկատի ուներ,բայց մինչև ասելը, թե ինչը պարզ դարձավ,մի բան եմ ուզում ասել:Մենք կարիք ունենք ,որ մեզ լսեն,որ մեր ներսում կուտակաված էմոցիանները,կասկածները,վախերը, անորոշություն կամ հակառակը` ուրախություն,հիացմունքը ինչ-որ մեկ լսի,դա օգնում է կամ ինչպես ասում են ''թեթևացնում է'',իրոք դա այդպես է`լինելով սոցիալական էակներ մենք շփման,հաղորդակցության կարիք ունենք,բայց ամբողջ խնդիրը նրանոմ է,որ միշտ չէ,որ ճիշտ լսարան ենք ընտրում,միշտ չէ ,որ մեզ հասկանում են,միշտ չէ,որ մեզ օբեկտիվ` ոչ շողոքորթող,ոչ ցածրացնող խորհուրդներ են տալիս.արդյունքում մենք հիասթափվում ենք մարդկանցից, դառնում                    կասկածամիտ, չվստահող,բայց ''կիսվելու'',ներսումդ եղածը ''update'' անելու բուռն ցանկությունը ,կարիքը մնում է :Եվ եթե մենք ժամանակին ու ճիշտ խորհրդատու չգտնենք,մեր ներսի բացասական կապիտալը մեզ կդարձնի ագրեսիվ,լարված,ինքնափոփ:Ինչ անենք:Հեռախոսահամարը:Այն,ինչ ինձ պարզ դարձավ վերևում նշված զրույցից,այն է,որ իրականում ոչ թե Աստված բջջային հեռախոսահամար ունի այլ Աստվածաշնչի Երեմիա մարգարեի գրքում մի խոսք կա,որի համարակալումը պայմանականորեն ստացվել է 33-րդ գլխի 3-րդ համարը,այսինքն 33:3 կամ 333,սրա մեջ, իհարկե, ես խորհուրդ չեմ փնտրում ,պարզապես դա օգնում է հիշել խոսքի բովանդակոթյունը`  ԿԱՆՉԻՐ ԻՆՁ ԵՎ ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ ԵՎ ՔԵԶ ՄԵԾ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԲԱՆԵՐ ԿՊԱՏՄԵՄ,ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒ ՉԳԻՏԵՍ:Ես գտա իմ Հավատարիմ Զրուցակցին, Ով երբեք չի դավաճանում,խաբում,քծնում,նվաստացնում,այլ ամեն հարցում միշտ ուղորդում է դեպի ամենակատարյալ տարբերակը:

понедельник, 7 мая 2012 г.

ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՔԸ ԴՐԵՑ ԱՍՏՎԱԾ ԵՎ ԱՅԴ ԸՆՏԱՆԻՔՆ, Ի ՎԵՐՋՈ, ՀԱՆԳԵՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ


Սե՞ր, թե՞ հաշվարկ, անկեղծ հարաբերություննե՞ր, թե՞ բարեկեցիկ ապրելու տենչ, խաղաղ ընտանիքի հո՞ւյս, թե՞ շքեղության նկատմամբ ունեցած անհագուրդ ցանկություն…


Այս ամենի շուրջ խորհեցին դերասաններ և օրինակելի ամուսիններ` Արմեն և Աննա Էլբակյանները:


-Ամուսնությունն ի՞նչ կարևորություն ունի հասարակության համար: Ընտանիք բջիջը որքանո՞վ է կարևոր հասարակություն, պետություն համակարգում:


Արմեն Էլբակյան  -Առհասարակ չեմ սիրում կոմունիստներից մեջբերումներ անել, բայց դեռևս ինստիտուտում մեզ սովորեցնում էին, որ ընտանիքը պետության հիմքն է: Եվ, իրոք, դա էդպես է, դա միայն Էնգելսի միտքը չէ, դա աշխարհի փորձառությունն է: Չէ՞ որ հենց առաջին ընտանիքի հիմքը դրեց Աստված, և այդ ընտանիքը ի վերջո հանգեց պետության: Բայց ինձ համար խիստ կարևոր է ոչ այդքան այդ ամուսնական սիմվոլը, այլ բարոյական չափանիշը, թե հանուն ինչի է ստեղծվել այդ ընտանիքը, ինչ նպատակներ է հետապնդում և որն է նրա ապրելու տեսիլքը: Ընտանիքը կուռ է լինում և ամուր, երբ նրա ապրելու տեսիլքը ոչ միայն ընտանիքի ամուր և բարեկեցիկ լինելն է, այլ նաև հասարակական կյանքում իր ուրույն դերն ունենալն ու մերձավորի մասին մտածելը:




Ես Արմենին չեմ հետապնդել, պարզապես նրա մեջ գրգռել եմ այդ հայցը...
Աննա Էլբակյան  -Ես ուզում եմ նախ խոսել խնդրից: Հիմա միայն մեկ խնդիր եմ տեսնում, որ «դիալոգ»-ն է վերացել: Մարդիկ կարիք ունեն, «վերևը» ուզում է բռնությամբ լուծել այդ կարիքը, բայց էդպես դա չի լուծվում: Չլսել ու հաշվի չնստել, «դիալոգ»-ի չնստել, դա ամենամեծ խնդիրն է: Եվ այս խնդիրը, ցավոք, ընտանիքներում է: Եթե ամեն մեկն իր կյանքով է ապրում և չի ուզում գոնե փորձել լսել, ոչինչ չի ստացվի: Պարզապես կբարձրանան կարիքները, կգա վիրավորանք, վիրավորանքը կդառնա ատելություն, խզում և ի վերջո` մարդասպանություն:  Բաժանումն էլ է մարդասպանություն, մարդուց հրաժարվելը և ներքին երդումով վճռել նրա հետ այլևս գործ չունենալ. սա էլ է սպանություն: Երբ քո հասարակությունից, քո անձի շրջանակից այդ մարդու վրա փակում ես դուռը, այդպիսով սպանում ես նրան:


-Ի՞նչ հիմքի վրա են լինում ամուսնությունները:


Արմեն Էլբակյան  -Ես մի հիմք գիտեմ. դա սերն է, որովհետև առանց սիրո մնացած բոլոր տեսակի ամուսնությունները հիմք չեն ունենում: Եվ ի վերջո հանգեցնում են մեղքի, սթրեսների և ողբերգության: Իսկ ընտանիքը, ինչպես և արվեստը, զոհաբերություններ է պահանջում, որովհետև ընտանեկան հարաբերություններն էլ արվեստ են:


-Ինչպե՞ս եք վերաբերվում հաշվարկով ամուսնություններին:


Արմեն  Էլբակյան – Իմ ողջ ստեղծագործական կյանքում, բոլոր պիեսները, բոլոր գործերը, որ բեմադրել եմ, շատերի մեջ էդպիսի դեպքերի հանդիպում ենք, հատկապես Սունդուկյանի պիեսներում, և, իհարկե, դրա դեմ ենք բեմադրում, որպեսզի մարդը հասկանա, որ հաշվարկով ամուսնությունը ապրելու ճանապարհ չէ, որովհետև սերն է, որ կկառավարի աշխարհը:


-Բայց մի՞թե նյութականը կարևոր չէ:


Արմեն էլբակյան  -Նյութականը միշտ էլ քիչ է, բոլորի համար քիչ է: Մեկը խնդիր ունի, որ մեքենայի բենզինը չի կարողանում լցնել, մեկ ուրիշն էլ ուզում է մեքենա ունենալ, մի չորորդն էլ… Այսինքն` նյութականը միշտ էլ քիչ է, եթե դու չունես չափի զգացողություն և չես հասկանում, որ էդ նյութականը ընդամենը նրա համար է, որպեսզի կարողանաս իրականացնել այն նպատակը, հանուն որի ապրում ես: Ես ապրում եմ հանուն նրա, որպեսզի փորձեմ իմ կարողության չափով էս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել: Եվ, իհարկե, եթե նյութականի հնարավորություն ունենամ, կփորձեմ նաև նյութականի միջոցով:


Աննա էլբակյան  -Հաշվարկով ամուսնություններին ես մի փոքր այլ կերպ եմ վերաբերվում, որովհետև հաշվարկը միայն շահամոլությունը չէ: Մենք կարող ենք էմոցիոնալ որոշում կայացնել, դէ, իհարկե, էստեղ սրտի գործոնն էլ կա: Երբ ես տեսա Արմենին, չգիտեմ դա ինտուիցիա էր, թե մարգարեական մի բան, բայց սրտումս ասացի` սա իմ ամուսինն է: Այդ ժամանակ նա իմ դասախոսն էր, և ես ել շատ փոքր էի` 17 տարեկան: Նույնիսկ երբ ամուսնացանք, շատերը Արմենին խոսքով «կծում էին»` ասելով` դու մանկապիղծ ես: Բայց միևնույն է, երբ ես նրան տեսա, ես չգիտեի, թե ով է, ում տղան է, անմիջապես էդպես արձագանքեցի: Սունդուկյանի թատրոնում գյուղացի աղջիկ էի խաղում և սովորում էի ստուդիայում, իսկ Արմենը մեզ դաս էր տալիս: Ժողովի ժամանակ ինչ-որ բան ասաց և այդ բոլորի միջից նրա հայացքը ուղղվեց ինձ, գուցե նա անգամ չնկատեց էլ էդ պահը, բայց երբ էդ հայացքը տեսա, ներսումս մի բան խոսեց` «սա քո ամուսինն է»: Հետո ես նրան չեմ հետապնդել, պարզապես նրա մեջ գրգռել եմ այդ հայցը: Ու կապ չուներ, որ նա ինձանից տասը տարի մեծ էր, կապ չուներ, որ ընտանիքս դեմ կլիներ, որովհետև ընտանիքում չորրորդ երեխան էի, և բոլորը ինձ որպես փոքրի էին վերաբերվում: Նրանց  համար իմ ամուսնանալու գաղափարը շատ օտար էր: Բայց ես գուցե համարձակ մարդ եմ ու գուցե §ձեռնոց նետող¦, ուստի ինքս սկսեցի առիթներ փնտրել, որ հետը զրուցեմ, երբեմն նաև դասից դուրս: Առաջին ձեռնոցը սիրտս նետեց, բայց հետո շատ բաներ չէի հաշվարկել: Աստծո խոսքն ասում է, որ մինչ տուն կառուցելը պետք է դրա ռազմավարությունը որոշես, թե ինչպես պետք է այն ավարտին հասցնես: Իսկ ես դա չէի մտածել, չգիտեի, թե ինչ բան է ընտանիքը: Ուստի շատ մեծ դժվարություններով անցա:

Ինչ է հարկավոր մեծ ձեռքբերումների հասնելու համար
Մտորելով հասկացել եմ, որ մեծ ձեռքբերումներ ունենալու համար հինգ կարեւոր բաներ կան, որոնք պետք է տեղ գտնեն մարդու կյանքում:


1. Ձգտիր ունենալ ավագ, ով բխող աղբյուրի պես է: Գիտեք` միշտ էլ մարդ կարիք է զգում թարմ ջրերի, նոր հայտնությունների, եւ այդ ամենը կարող է լինել, եթե ունես ավագ, որից գետեր են հոսում: Ես կասեմ` երանի քեզ, եթե դու ունես այդպիսի ավագ, որից թարմ եւ քաղցր ջրեր ես խմում: Եթե ավագդ ցամաքել է կամ նրանից դառը ջրեր են բխում, քո կյանքն էլ կչորանա եւ կխամրի: 


2.  Երբ Աստծուց ծրագրեր ես ստանում, դրանք դիր գործի մեջ: Լինում են ժամանակներ, երբ վառվում ենք ինչ-որ ծրագրերով, որոնք գիտենք, որ Տերն է մեզ տվել: Պահը բաց մի թող եւ ջանք արա դրանց իրագործման ուղղությամբ: Թույլ մի տուր, որ մեջիդ կրակը հանգի եւ ծրագրերն էլ մոռացության գիրկն անցնեն:


3.  Մի ձգտիր հասնելու քո մարմնի ցանկություններին, այլ անձդ ձեւավորիր Աստծո արքայության մեջ: Մարմինը շատ հետաքրքիր հատկություն ունի. նա քաջատեղյակ է, որ երկնքի արքայությունը չի ժառանգելու, ուստի ցանկանում է ամեն ինչ “վայելել” երկրի վրա: Բայց հոգեւոր մարդը գիտի, որ նախ պետք է փնտրել երկնքի արքայությունը, իսկ կյանքի համար անհրաժեշտ մնացած բաները կտրվեն:


4.  Ֆինանսներդ դիր կարգուկանոնի մեջ: Շատ կարեւոր է հետեւել, թե ինչպես ենք ծախսում մեր ֆինանսները: Այս առումով հարկավոր է ունենալ առաջնայնություններ եւ ամեն կերպ խուսափել անիմաստ ծախսերից:


5.  Ջանք մի խնայիր, որպեսզի աճես եւ կարողություններդ զարգացնես: Միգուցե մենք ունենք ընդունակություններ, տաղանդ, մասնագիտություն, բայց մեծ ձեռքբերումների հասնելու համար անչափ կարեւոր է ձգտել, ջանք անել, կատարելագործվել, էլ ավելի մասնագիտանալ, օգտակար գրականություն, նյութեր ուսումնասիրել, սովորել նոր բաներ:


Եթե այս հինգ բաներն ունենանք մեր կյանքում, համոզված եմ, որ պտղաբեր եւ հաջողակ մարդիկ կլինենք: