Страницы

вторник, 8 мая 2012 г.

Մեկը մի անգամ ասաց."Գիտես Աստծո   հեռախոսահամարը": Զարմացա,չհասկացա,  մտածեցի ` ինչ 
տարօրինակ բան է ասում:Հետո զրույցի
 ընթացքում պարզ դարձա,վ թե նա ինչ ի նկատի ուներ,բայց մինչև ասելը, թե ինչը պարզ դարձավ,մի բան եմ ուզում ասել:Մենք կարիք ունենք ,որ մեզ լսեն,որ մեր ներսում կուտակաված էմոցիանները,կասկածները,վախերը, անորոշություն կամ հակառակը` ուրախություն,հիացմունքը ինչ-որ մեկ լսի,դա օգնում է կամ ինչպես ասում են ''թեթևացնում է'',իրոք դա այդպես է`լինելով սոցիալական էակներ մենք շփման,հաղորդակցության կարիք ունենք,բայց ամբողջ խնդիրը նրանոմ է,որ միշտ չէ,որ ճիշտ լսարան ենք ընտրում,միշտ չէ ,որ մեզ հասկանում են,միշտ չէ,որ մեզ օբեկտիվ` ոչ շողոքորթող,ոչ ցածրացնող խորհուրդներ են տալիս.արդյունքում մենք հիասթափվում ենք մարդկանցից, դառնում                    կասկածամիտ, չվստահող,բայց ''կիսվելու'',ներսումդ եղածը ''update'' անելու բուռն ցանկությունը ,կարիքը մնում է :Եվ եթե մենք ժամանակին ու ճիշտ խորհրդատու չգտնենք,մեր ներսի բացասական կապիտալը մեզ կդարձնի ագրեսիվ,լարված,ինքնափոփ:Ինչ անենք:Հեռախոսահամարը:Այն,ինչ ինձ պարզ դարձավ վերևում նշված զրույցից,այն է,որ իրականում ոչ թե Աստված բջջային հեռախոսահամար ունի այլ Աստվածաշնչի Երեմիա մարգարեի գրքում մի խոսք կա,որի համարակալումը պայմանականորեն ստացվել է 33-րդ գլխի 3-րդ համարը,այսինքն 33:3 կամ 333,սրա մեջ, իհարկե, ես խորհուրդ չեմ փնտրում ,պարզապես դա օգնում է հիշել խոսքի բովանդակոթյունը`  ԿԱՆՉԻՐ ԻՆՁ ԵՎ ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ ԵՎ ՔԵԶ ՄԵԾ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԲԱՆԵՐ ԿՊԱՏՄԵՄ,ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒ ՉԳԻՏԵՍ:Ես գտա իմ Հավատարիմ Զրուցակցին, Ով երբեք չի դավաճանում,խաբում,քծնում,նվաստացնում,այլ ամեն հարցում միշտ ուղորդում է դեպի ամենակատարյալ տարբերակը:

Комментариев нет:

Отправить комментарий