Մարդանման կապիկ,թե կապկանման մարդ...
Անկախ ռասայական պատկանելությունից,ազգությունից,սեռից,սոցիալական և կրոնական հայացքներից` յուրաքանչյուր մարդ ինքն իրեն 4 հարց է տալիս`
1.Ով եմ ես
2..Որտեղից եմ եկել
3.Որն է իմ կյանքի նպատակը
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին
Սրանք հարցեր են,որոնց եթե հավատալու լինենք Էվոլուցիոն տեսությանը կամ Մեծ պայթյունի տեսությանը,ապա փակուղու մեջ ենք հայտնվում,ինչու,որովհետև այս 4 հարցերի պատասխանները մոտավորապես ստացվում են այսպես`
1.Ով եմ ես -միգուցէ բակտերիա,միկրոբ
2..Որտեղից եմ եկել-պայթունի հետևանքով նետվել եմ ափին
3.Որն է իմ կյանքի նպատակը-թափոնը նպատակ չունի
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին-ոտնակոխ եմ լինելու
Միթե սա է ամբողջ կյանքի փիլիսոփայությունը:Իհարկե`ՈՉ:Իսկ այդ դեպքում ինչու են միլիարդավոր մարդկանց հիմարացնում սուտ ու նույնիսկ գիտականորեն չհիմնավորվող տեսություւներ փաթաթում մեր վզին:Ով է այդ մեծ ԽԱԲՈՒԹՅԱՆ հեղինակը,ով է շահագրգռված դրանում:Չեմ ուզում նրա անունը տալ,որպեսզի անվճար գովազդ չլինի իր համար))):Այստեղ մի հանգամանք է կարևոր,այն ,որ մեզ փորձում են համոզել` իբրև մենք կենդանական ծագում ունենք,արդյունքում,ինչպես Հիտլերն է ասել,եթե սուտը անընդհատ կրկնես մարդիկ կսկսեն հավատալ դրան,և մարդիկ հավատում են,որ իրենք կենդանուց են առաջացել:Սա ծանոթ ձեռագիր է:Սա սատանայի ոճն է:Դա է պատճառը,որ մարդկության ներկաիյս հումանիստական փիլսուփայությունը ,իրոք, մարդուն վերածում է բնազդաբար շարժվող արարծի` զուրկ ողջամտությունից,բարոյականությունից և բոլոր այն հատկություններից,որունցով մենք Աստծո նմանությունն ու կերպարանքն ունենք:Վերջերս թերթում կարդացի,որ ԱՄՆ-ում մի մարդու դատի էին տվել,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շան վրա հաչելու համար:Դերերը փողվում են,իրավունքների դասավորությունը փոխվում է:Եվ այստեղ ինձ մոտ այլ հարց է ծագում.մարդն է կապիկից առաջացել,թե կապիկը մարդուց:
Комментариев нет:
Отправить комментарий