Страницы

вторник, 22 мая 2012 г.


Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը հարություն է առել մեռելներից


By Editor  /   15/05/2012  /   No Comments


Գնդակի փոխանցման պահին Ֆաբրիս Մուամբայի սրտի կանգը դարձավ բազմաթիվ ֆուտբոլիստների և եկեղեցիների աղոթքի պատճառ:


«Ես Աստծուն խնդրել էի պաշտպանել ինձ ,և Նա թույլ չտվեց, որ ես հեռանամ կյանքից»: Սա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ֆաբրիս Մուամբայի վկայությունն է, ֆուտբոլիստ, որ ցնցեց երկիրը սրտի կանգից հետո իր հրաշալի բժշկությամբ:


FA գավաթի առաջնության ժամանակ՝ այս տարվա մարտին, Bolton Wanderers – ի կենտրոնական խաղացողը Tottenham – ի դեմ խաղի ժամանակ անսպասելիորեն ընկել էր: Նրա սիրտը դադարել էր բաբախելուց և չէր աշխատել 78 րոպե: Անհասկանալի էր՝ կապրի՞ արդյոք նա: Բայց Մուամբան հրաշալի կերպով բժշկվեց և անցած շաբաթ դուրս գրվեց լոնդոնյան հիվանդանոցից:


 SUN հրատարակչությանը տված հրացազրույցում 24 – ամյա ճշմարիտ քրիստոնյան ասել է. «Այն, ինչ կատարվեց ինձ հետ, իրականում ավելին է, քան հրաշքը»:


«Իմ ապրելը վկայում է աղոթքի ուժի մասին: 78 րոպե ես մեռած էի: Եթե անգամ ես կենդանի լինեի, իմ ուղեղն ամենայն հավանականությամբ վնասված պետք է լիներ: Սակայն ես կենդանի եմ, նստած եմ այստեղ և զրուցում եմ ձեզ հետ: Այդ առավոտ ես հորս հետ աղոթում էի և խնդրում Աստծուն պաշտպանել ինձ, և Նա ինձ թույլ չտվեց գնալ»:


Հիվանդանոցային մահճակալից հետո իր առաջին քայլերի մասին պատմելիս` Մուամբան ասել է, որ իրեն «ջարդված» էր զգում: «Ես ընդամենը հինգ քայլ արեցի իմ մահճակալի մոտ, բայց այնպիսի զգացում ունեի, կարծես մասնակցել էի լոնդոնյան մարաթոնին: Ինձ համար այդպիսի զգացումն անսպասելի էր, քանի որ ես միշտ մարզվել եմ և եղել եմ լավ մարզավիճակում»:


Մի քանի ամիս առաջ մի քանի կիլոմետր վազելը նրա համար սովորական բան էր, սակայն հիմա նա հոգնում է նույնիսկ 20 րոպեանոց զբոսանքից հետո: Դեռևս հայտնի չէ, կկարողանա՞ վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, թե՞ ոչ, բայց այդ խաղը նա սիրում է:


Հիմա նա շատ երջանիկ է, երբ ամեն բան, այդ թվում՝ իր ֆուտբոլային ապագան հանձնել է Աստծո ձեռքը:


«Գիտեմ, որ կապաքինվեմ: Դեռ շատ վաղ է խոսել այն մասին` կխաղա՞մ արդյոք պրոֆեսիոնալ ֆուտբոլ, բայց ես ամբողջ հոգով հավատում եմ Աստծուն և հույս ունեմ: Եթե ինձ հաջողվեց վերադառնալ մեռելներից, ապա հնարավոր է, որ կարողանամ ինչ որ բանի հասնել: Ո՞վ գիտե…»:


Հաղորդում է www.newgeneration.am-ը` վկայակոչելով CNL News-ը:

Комментариев нет:

Отправить комментарий