Страницы

четверг, 23 июня 2011 г.

ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏԵՐ "ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ" ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ-2


Հայաստանի "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու առաքելությունը Ավետարանի խոսքը Քրիստոսին Տեր եւ Փրկիչ չընդունած մարդկանց հասցնելն է, Աստծուն պաշտամունք մատուցելը, իր հավատավոր ժողովրդի նկատմամբ հոգևոր խնամք իրականացնելը, մարդկանց մեջ քրիստոնեական արժեքների, գաղափարների եւ բարոյականության սերմանումը:

Եկեղեցու առաքելության բաղկացուցիչ մասն են կազմում նաեւ գթասիրական ծրագրերը: Ինչպես օրինակ` 90-ականների սկզբներին, երբ մեր երկրում ծանր իրավիճակ էր, կյանքի կոչվեց «Կերակրենք կարիքավորներին» ծրագիրը, որի շրջանակներում 10 հազար մարդ օգնություն ստացավ: Այնուհետև իրականացվեց «Շարժական ճաշարան» ծրագիրը, որի շնորհիվ 1996-1998 թթ. 400 մարդ շաբաթական երեք անգամ ապահովվում էին անվճար սննդով:

2001 թ-ից իրականացվում է «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, ինչի արդյունքում կանխարգելվել է նախկինում բռնության ենթարկված ավելի քան 600 երեխաների մուտքը մանկատուն: Պատկան մարմինների հետ գործակցությամբ այդ երեխաների զգալի մասը հանձնվել է խնամատար ընտանիքների, երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ եւ հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում: Երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք, երբ ծնողների հետ իրականացված աշխատանքի շնորհիվ լիովին վերացած է եղել երեխաների կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված են եղել սոցիալական պայմանները և վտանգի տակ չի եղել կրթության շարունակականությունը:

Ի դեպ, եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեծամասամբ ուղղված չեն եկեղեցու անդամներին, ավելին` հենց եկեղեցու անդամների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ է, որ սոցիալական ծրագրերի մեծ մասի շահառուները դառնում են մեր հասարակության առավել խոցելի խմբերը` խիստ կարիքավոր անձինք, հաշմանդամները, միայնակ ծերերը, անապահով երեխաները, անօթեւանները եւ այլն: 

Комментариев нет:

Отправить комментарий