Երկար տարիներ աշխատելով Սոչի քաղաքում` Արմինեի ընտանիքն ապրում
էր ֆինանսապես ապահով ու բարեկեցիկ կյանքով: Տարիների ընթացքում նրա
ամուսինը ներգրավվեց այդ քաղաքի հանցագործ շրջապատի մեջ, սկսեց
հաճախակի բացակայել տնից, ընտանիքի հանդեպ անհարգալից վերաբերմունք
ունենալ: Մշտական վիճաբանությունների արդյունքում նրանց ընտանիքը կանգնեց
քայքայման եզրին: Ամուսինը որոշեց հեռանալ Կանադա:
Արմինեն կարծում էր, որ ամուսինն ընդմիշտ հեռացել է իրենից, սակայն մեծ էր
նրա զարմանքը, երբ հանկարծ մի օր ամուսնուց հրավեր ստացավ` մեկնելու Կանադա
եւ միասին ապրելու:
Կանադայում Արմինեի ամուսինը հանդիպել էր մի քրիստոնյայի, որի վկայության
Կանադայում Արմինեի ամուսինը հանդիպել էր մի քրիստոնյայի, որի վկայության
շնորհիվ ապաշխարել եւ նոր կյանք էր սկսել: Նա շատ էր ցանկանում, որ Արմինեն
էլ հետեւի իր քայլին, սակայն անցած տարիների վիրավորանքը խանգարում էր Արմինեին:
Աստծուն դառնալու յուրաքանչյուր առաջարկ նա համառորեն մերժում էր:
Ընտանիքում նորից վիճաբանություններ սկսվեցին: Արմինեն որոշեց մեկնել Հայաստան:
Ընտանիքում նորից վիճաբանություններ սկսվեցին: Արմինեն որոշեց մեկնել Հայաստան:
Սակայն թռիչքի նախորդ օրը որովայնի շրջանում սուր ցավեր սկսվեցին, եւ նրան
տեղափոխեցին հիվանդանոց: Հետազոտությունը ցույց տվեց, որ աղիքներում քաղցկեղ
էր սկսվել եւ տարածվել օրգանիզմում: Արմինեի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկներն
ապրելու հույս չէին տալիս. նրանք նույնիսկ հրաժարվում էին վիրահատել: Բայց քանի որ
Արմինեն հաստատ որոշել էր, վիրահատություն նշանակեցին:
Ամուսինն ու նրա ընկերները անդադար աղոթում էին Արմինեի բժշկության համար:
Ամուսինն ու նրա ընկերները անդադար աղոթում էին Արմինեի բժշկության համար:
Նրանք այցելում էին Արմինեին, հույս տալիս, սակայն Արմինեն չէր հավատում
Աստծո բժշկությանը:Վիրահատությունից հետո Արմինեի վիճակը շարունակում էր մնալ անհույս:
Բժիշկներն ինչ որ կարողացել էին անել` արել էին, իսկ մնացածը միայն Աստված կարող էր անել:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմինեին քիմիոթերապիա նշանակեցին:
Նրան սայլակով էին տեղափոխում, քանի որ ուժ չուներ շարժվելու. սարսափելի
նիհարել եւ հյուծվել էր: Նա զգում էր, որ այլեւս ոչինչ չի մնում անելու, բացի Աստծուն
դիմելուց, որովհետեւ միայն Աստված կարող է օգնել, բժշկել եւ վերականգնել:
Նա սկսեց եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ: Հասկացավ, որ պետք է ների
Նա սկսեց եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ: Հասկացավ, որ պետք է ների
ամուսնուն եւ մոռանա անցյալը: Ժամերով կլանված դիտում էր քրիստոնեական
հեռուստաալիքներ, քարոզներ լսում, տեսնում, թե ինչպես են մարդիկ վկայում
իրենց կյանքում տեղի ունեցած հրաշքների մասին: Եվ դա նրան լցնում էր հավատքով:
Օրերից մի օր ծնկի գալով` նա սկսեց աղոթել. "Տե'ր Աստված, շատ եմ խնդրում բժշկիր ինձ…":
Անցավ մեկ տարի, Արմինեն շարունակում էր քիմիոթերապիա ընդունել: Նա ամեն օր
Անցավ մեկ տարի, Արմինեն շարունակում էր քիմիոթերապիա ընդունել: Նա ամեն օր
տեսնում էր Աստծո միջամտությունը եւ զգում, որ կազդուրվում է:
Երկրորդ վիրահատությունից առաջ բժիշկները եւս մեկ անգամ հետազոտեցին նրան:
Երկրորդ վիրահատությունից առաջ բժիշկները եւս մեկ անգամ հետազոտեցին նրան:
Վիրաբույժը կանչեց Արմինեի աղջկան եւ շատ զարմացած ասաց. "Չեմ կարողանում
հասկանալ, թե այս ինչ հրաշք է կատարվում: Երբ մայրիկիդ տուն ուղարկեցինք, նրա
վիճակն անհույս էր, բայց հիմա բոլոր վերքերն անհայտացել են":
Բժիշկները զարմացած էին, թե ինչպես էին քաղցկեղածին բջիջներն անհետացել նրա օրգանիզմից:
Բժիշկները զարմացած էին, թե ինչպես էին քաղցկեղածին բջիջներն անհետացել նրա օրգանիզմից:
Արմինեն բացատրեց, որ ապաշխարել է եւ Հիսուսին ընդունել որպես իր Տեր եւ Փրկիչ:
Նա էլ բժշկել է իրեն:
Արմինե Քոչարյան
Երևան
Արմինե Քոչարյան
Երևան
Комментариев нет:
Отправить комментарий