Հովհաննես Թումանյան - Հայոց ամենահանճարներից մեկը:
Ձեվն ու Հոգին.
Ամեն երևույթ ունի իր արտաքին, կերպարանքը – ձևը և ներքին իմաստը – հոգին: Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությանը դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վագում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երթ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում: պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում:
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հեց բառը – եկեղեցի բոլորովին այյ բան կնշանակի:
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ:
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք: Եվ եթե նա ավետարանը փչացնի – ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողաթյուններ են հասկանում:
Комментариев нет:
Отправить комментарий