ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ" ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Մեջբերումներ տպագիր պարբերականներից
-Ինչ առաքելությամբ է հիմնադրվել եկեղեցին: Եկեղեցու առաքելությունը Ավետարանի խոսքը մարդկանց հասցնելն է, Աստծուն պաշտամունք մատուցելը, իր հավատավոր ժողովրդի նկատմամբ հոգևոր խնամք իրականացնելը, մարդկանց մեջ քրիստոնեական արժեքների, գաղափարների եւ բարոյականության սերմանումը: Եկեղեցին իրականացնում է նաեւ գթասիրական ծրագրեր: Ինչպես օրինակ` 90-ականների սկզբներին, երբ մեր երկրում ծանր իրավիճակ էր, կյանքի կոչվեց «Կերակրենք կարիքավորներին» ծրագիրը, որի շրջանակներում 10 հազար մարդ օգնություն ստացավ: Այնուհետև իրականացվեց «Շարժական ճաշարան» ծրագիրը, որի շնորհիվ 1996-1998 թթ. 400 մարդ շաբաթական երեք անգամ ապահովվում էին անվճար սննդով: 2001 թ-ից իրականացվում է «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, ինչի արդյունքում կանխարգելվել է նախկինում բռնության ենթարկված շուրջ 600 երեխաների մուտքը մանկատուն: Պատկան մարմինների հետ գործակցությամբ այդ երեխաների զգալի մասը հանձնվել է խնամատար ընտանիքների, երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ եւ հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում: Երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք, երբ ծնողների հետ իրականացված աշխատանքի շնորհիվ լիովին վերացած է եղել երեխաների կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված են եղել սոցիալական պայմանները և վտանգի տակ չի եղել կրթության շարունակականությունը: Ի դեպ, եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեծամասամբ ուղղված չեն եկեղեցու անդամներին, ավելին` հենց եկեղեցու անդամների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ է, որ սոցիալական ծրագրերի մեծ մասի շահառուները դառնում են մեր հասարակության առավել խոցելի խմբերը` խիստ կարիքավոր անձինք, հաշմանդամները, միայնակ ծերերը, անապահով երեխաները: Հատված "Պառլամենտ" ամսագրից, հարցազրույց "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու մամլո քարտուղարի հետ
Комментариев нет:
Отправить комментарий