Страницы

суббота, 18 июня 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ընթերցող, 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդի ժամանակներում մեծ կարևորություն և հրատապություն պարունակող եկեղեցական փաստաթուղթ` "Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության սոցիալական հայեցակարգը": Հաշվի առնելով այն, որ Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դավանանքը և հանրային նշանակության հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները երբեմն անտեղյակության պատճառով, իսկ երբեմն էլ միտումնավոր կերպով ներկայացվում են աղավաղված, հավաստի պաշտոնական տեղեկատվություն ապահովելու առումով այս փաստաթղթի հրապարակումը համարում ենք ժամանակի թելադրանք:

"Սոցիալական հայեցակարգը" համակարգված ձևով մատուցում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ Համագործակցության սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ անձանց` առաջին ձեռքից ծանոթանալու Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դիրքորոշումներին այնպիսի հիմնահարցերի առնչությամբ, ինչպիսին են` Եկեղեցի և պետություն, Եկեղեցի և ազգ, միջեկեղեցական հարաբերություններ, քաղաքականություն, տնտեսություն, աշխատանք, կրթություն, գիտություն եւ մշակույթ, Եկեղեցի-ընտանիք-հասարակություն, պատերազմ եւ զինծառայություն, բարոյագիտություն, կենսաբժշկություն և շատ այլ հիմնախնդիրներ:
"Սոցիալական հայեցակարգը" նախատեսվում է ինչպես Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների սպասավորների և հավատավորների, այնպես էլ պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվամիջոցների, կրոնական փորձագետների և շահագրգիռ հասարակայնության համար: Հուսով ենք, որ այն լավագույնս կլուսաբանի անգամ ամենանուրբ և զգայուն հիմնահարցերի հանդեպ Համագործակցության վերաբերմունքը` տալով ճիշտ պատկերացում եկեղեցիների դավանաբանության եւ սոցիալական հայեցակարգի մասին:

Տիրոջ օրհնություններով`
Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության համանախագահներ`

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների "Կյանքի Խոսք" եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.Արթուր Սիմոնյան

ՀՀ Ավետարանի հավատքի "Միաբանություն" եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.
Ռուբիկ Թումանյան

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ, վեր., դոկտ.Ռաֆայել Գրիգորյան

Համագործակցության քարտուղար` Հայաստանի Ամբողջաավետա-րանական եկեղեցու ավագ հովիվ, վեր., դոկտ. Սամվել Նավոյան

Комментариев нет:

Отправить комментарий