Страницы

среда, 25 января 2012 г.

Что бы сделал Иисус? 2010г

Христианский фильм об обращении к Богу - oBoge.net

ԴԱՄԱՍԿՈՍ:

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

ARTUR QOCHARYAN,,Tuyl tur zrucakcid artahaytvel,,(egoizmi sharqic) 3.flv

воскресенье, 22 января 2012 г.

  Все мы желаем, чтобы в нашей жизни происходили замечательные вещи, но очень часто мы хотим, чтобы все это произошло сейчас, немедля и ни на мгновение позже. Когда же это не происходит, мы подвергаемся искушению задать вопрос: «Когда же Бог, когда?» Большинству из нас необходимо расти в доверии Богу, вместо того, чтобы постоянно жить с вопросом «когда?». Если вы не имеете радости и мира, значит вы не доверяете Богу. Если ваш разум находится в постоянном замешательстве - вы не доверяете Богу. 
            Тенденция знать все, что происходит вокруг, может причинить вред вашей христианской жизни. Иногда полное знание производит дискомфорт, и даже причиняет боль.

Гонения новости.mp4

Гонение христиан в Китае

Христиане (для чего ты крещён).wmv

пятница, 20 января 2012 г.

Пауло Коэль

 - Цени жизнь Если бы на одно мгновение Бог забыл, что я всего лишь тряпичная марионетка, и подарил бы мне кусочек жизни, я бы тогда, наверно, не говорил всё, что думаю, но точно бы думал, что говорю. Я бы ценил вещи, не за то сколько они стоят, но за то, сколько они значат. Я бы спал меньше, больше бы мечтал, понимая, что каждую минуту когда мы закрываем глаза, мы теряем шестьдесят секунд света. Я бы шёл, пока все остальные стоят, не спал, пока другие спят. Я бы слушал, когда другие говорят, и как бы я наслаждался чудесным вкусом шоколадного мороженного. Если бы Бог одарил меня ещё одним мгновением жизни, я бы одевался скромнее, валялся бы на солнце, подставив тёплым лучам не только моё тело, но и душу. Господь, если бы у меня было сердце, я бы написал всю свою ненависть ко льду и ждал пока выйдет солнце. Я бы нарисовал мечтой Ван Гога на звёздах поэму Бенедетти, и песня Серрат стала бы серенадой, которую я бы подарил Луне. Я бы полил слезами розы, чтобы почувствовать боль их шипов и алый поцелуй их лепестков… Господь, если бы у меня ещё оставался кусочек жизни, я бы не провёл ни одного дня, не сказав людям, которых я люблю, что я их люблю. Я бы убедил каждого дорогого мне человека в моей любви и жил бы влюбленный в любовь. Я бы объяснил тем, которые заблуждаются, считая, что перестают влюбляться, когда стареют, не понимая, что стареют, когда перестают влюбляться! Ребёнку я бы подарил крылья, но позволил ему самому научиться летать. Стариков я бы убедил в том, что смерть приходит не со старостью, но с забвением. Я столькому научился у вас, люди, я понял, что весь мир хочет жить в горах, не понимая, что настоящее счастье в том, как мы поднимаемся в гору. Я понял, что с того момента, когда впервые новорожденный младенец сожмёт в своем маленьком кулачке палец отца, он его больше никогда его не отпустит. Я понял, что один человек имеет право смотреть на другого свысока только тогда, когда он помогает ему подняться. Есть столько вещей, которым я бы мог ещё научиться у вас, люди, но, на самом-то деле, они вряд ли пригодятся, потому что, когда меня положат в этот чемодан, я, к сожалению, уже буду мёртв. Всегда говори то, что чувствуешь, и делай, то что думаешь. Если бы я знал, что сегодня я в последний раз вижу тебя спящей, я бы крепко обнял тебя и молился Богу, чтобы он сделал меня твоим ангелом-хранителем. Если бы я знал, что сегодня вижу в последний раз, как ты выходишь из дверей, я бы обнял, поцеловал бы тебя и позвал бы снова, чтобы дать тебе больше. Если бы я знал, что слышу твой голос в последний раз, я бы записал на плёнку всё, что ты скажешь, чтобы слушать это ещё и ещё, бесконечно. Если бы я знал, что это последние минуты, когда я вижу тебя, я бы сказал: Я люблю тебя и не предполагал, глупец, что ты это и так знаешь. Всегда есть завтра, и жизнь предоставляет нам ещё одну возможность, чтобы всё исправить, но если я ошибаюсь и сегодня это всё, что нам осталось, я бы хотел сказать тебе, как сильно я тебя люблю, и что никогда тебя не забуду. Ни юноша, ни старик не может быть уверен, что для него наступит завтра. Сегодня, может быть, последний раз, когда ты видишь тех, кого любишь. Поэтому не жди чего-то, сделай это сегодня, так как если завтра не придёт никогда, ты будешь сожалеть о том дне, когда у тебя не нашлось времени для одной улыбки, одного объятия, одного поцелуя, и когда ты был слишком занят, чтобы выполнить последнее желание. Поддерживай близких тебе людей, шепчи им на ухо, как они тебе нужны, люби их и обращайся с ними бережно, найди время для того, чтобы сказать: "мне жаль", "прости меня, пожалуйста" и "спасибо", и все те слова любви, которые ты знаешь. Никто не запомнит тебя за твои мысли. Проси у Господа мудрости и силы, что бы говорить о том, что чувствуешь. Покажи твоим друзьям, как они важны для тебя. Если ты не скажешь этого сегодня, завтра будет таким же как вчера. И если ты этого не сделаешь никогда, ничто не будет иметь значения. Воплоти свои мечты. Это мгновение пришло.

среда, 18 января 2012 г.

Ник Вуджич без рук и ног, женился.


Ник Вуджич, христианин без рук и ног, который стал известен своим впечатляющим свидетельством на телеканале «ТБН», женился. Ранее наши корреспонденты сообщили, что Ник обручен — об этом он написал в Facebook.
«Самым большим благословением моей жизни, после самой возможности жить, быть спасенным и иметь общение с Богом является моя помолвка с Кани»,  — написал он, комментируя фотографию со своей избранницей.
Ник Вуджич родился 4 декабря 1982 года в Мельбурне (Австралия) в семье сербских эмигрантов-христиан. Его отец Борис Вуджич — пастор, мать Душка Вуджич — медсестра.
Ник родился абсолютно ментально здоровым мальчиком за исключением того факта, что у него не было ни одной из четырех конечностей. Мы постараемся взять интервью у Ника Вуджича в ближайшие дни.

Уже не я живу

воскресенье, 15 января 2012 г.

Духовный дефибриллятор

Рик Реннер: Почему Иисус сравнил обиду со смоковницей

Рик Реннер об Иисусе: По виду став как человек

Քուվեյթի արքայազնը քրիստոնեություն է ընդունել21:31 • 13.01.12






Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամը քրիստոնեություն է ընդունել: Նա ուղերձ է հղել նշելով, որ եթե անգամ իրեն սպանեն, նա վստահ է, որ դրախտում կհայտնվի: Այս մասին տեղեկատվություն է հայտնվել Сhristian Тelegraph և Assist News պարբերականներում:
Ինչպես հաղորդում է իրանական Mohabatnews.com քրիստոնեական նորությունների գործակալությունը` արաբական Al-Haqiqa արբանյակային հեռուստակայանը, որը քրիստոնեական հաղորդումներ է հեռարձակում, ներկայացրել է Քուվեյթի արքայազն Աբդալլահ Աս-Սաբահի խոսքերը: «Ես լիովին համաձայն եմ տարածված այս տեղեկությունների հետ: Ես նաև հավատում եմ, որ եթե ինձ սպանեն, ապա հավերժ Հիսուս Քրիստոսի հետ կլինեմ», - նշել է արքայազն Աս-Սաբահը:
Նա ավելացրել է, որ շատ գոհ է իր որոշումից, քանի որ հենց Աստվածաշունչն է նրան ճշմարիտ ուղղու վրա դրել: Բացի այդ, արքայազնը խոսել է մահմեդականության և Եգիպտոսում իշխանության եկած իսլամիստների մասին: «Մահմեդական խմբավորումները մշտապես ցանկացել են հարձակվել աշխարհի տարբեր քաղաքների վրա, սակայն Աստված պահել է և շարունակում է պահպանել ամբողջ աշխարհը: Հենց այդ է պատճառը, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է իսլամիստների շարքերում բաժանումներ ու հակամարտություններ առաջանում, որոնք կշարունակեն աճել, իսկ խմբերը ավելի կտրոհվեն ու քփոքրանան», - նշել է Քուվեյթի արքայազնը:
Դավանափոխության մասին լուրը փոթորկել է մահմեդական աշխարհը և արաբական ԶԼՄ-ների առաջին տողերում է:
Իր հերթին, մահմեդական անկախ կայքերից մեկը հերքել է այդ հաղորդագրությունը, մեջբերելով Քուվեյթի մեկ ուրիշ` Ազբա Աս-Սաբահա արքայազնի խոսքերը, որն ասել է, թե թագավորական ընտանիքում նման անունով արքայազն չկա:
Իսլամը Քուվեյթի պաշտոնական կրոնն է, այն դավանում է երկրի գրեթե ամբողջ բնակչությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ, իսլամից քրիստոնեության էր անցել ՀԱՄԱՍ-ի հիմնադրի որդին` Մոսաբ Հասան Յուսեֆը:
Tert.am

четверг, 5 января 2012 г.

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Մեզ և ձեզ մեծ ավետիս


Սիրելի բարեկամներ, Կապանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների ,,Կյանքի խոսք,, եկեղեցին, հրավիրում է բոլոր համաքաղաքացիներին մասնակցելու սուրբ ծննդյան տոնական ցերեկույթին: Անցկացման վայրը, Կապանի ,,Լեռնագործ,, հյուրանոցահամալիր, ռեստորանի դահլիճ, հունվարի 7 -ին ժամը15.00-ին, մուտքն ազատ է:

среда, 4 января 2012 г.

Мавзолей(Нервных просим не смотреть!!!).

УЧЕНЫЙ ГОВОРИТ О БОГЕ. Невероятно! Смотреть! Ад Рай

ПРОФЕССОР ОКАЗАЛСЯ В АДУ! Невероятно! Смотреть! Ад Рай

УЧЕНЫЙ ДОКАЗАЛ- БОГ СУЩЕСТВУЕТ. Наука Религия Открытие

МИЛЛИОНЕР ВОСКРЕС и отказался от денег! Невероятно!

СКАЙДАВЕР РАЗБИЛСЯ НА СМЕРТЬ И ВОСКРЕС! Невероятно!

СКАЙДАВЕР РАЗБИЛСЯ НА СМЕРТЬ И ВОСКРЕС! Невероятно!

Он умирал дважды...был в аду...был перед Богом

Նայեք Կյանքի Խոսք եկեղեցու իրական դեմքը

Կյանքի Խոսք եկեղեցու կառուցողական աշխատանքը - մաս 4

Созидательная деятельность церкви "Слово Жизни"часть 1

HISUS

понедельник, 2 января 2012 г.

Рождество Иисуса - Артур Симонян

Կտոր մը երկինք


Հայֆիլմի լավագույն ֆիլմերի շարքին դասվող "Կտոր մը երկինք" կինոնկարը քաջածանոթ է հայ հանդիսատեսին: Սա մի դժբախտ, որբ երեխայի պատմություն է, որը մերժված էր հասարակության կողմից: Ֆիլմի գլխավոր դերակատարի` փոքր Թորիկի դերում ընտրվեց Արմեն Կոյումջյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա կյանքի հետաքրքրաշարժ վկայությունը:

"Կտոր մը երկինք" կինոնկարի նկարահանումների ժամանակ ես ընդամենը 6 տարեկան էի: Փոքր Թորիկն ինչ-որ առումով շատ նման էր ինձ: Ինչպես փոքր Թորիկին, այնպես էլ ինձ երջանիկ երեխա համարելը դժվար կլինի, որովհետեւ մենք երկուսս էլ տեսել ենք դառնություններ, ընտանեկան վիճաբանություններ, հիասթափություններ, լքվածություն եւ հուսահատություն: Հայրս հարբեցող էր եւ երեք անգամ դատապարտվել էր: Ճիշտ է, ես ունեի հոգատար մայր, բայց ընտանիքում հոր ներկայությունը շատ կարեւոր է տղա երեխայի համար: Ինձ համար շատ դժվար էր ինչ-որ բան փոխել եւ հաղթահարել հիասթափությունները, որովհետեւ ինքս ինձ անզոր էի զգում` գիտակցելով, որ այդ ամենը մարդկային կարողությունից վեր է:

Մի օր մանկությանս ընկերը հրավիրեց ինձ եկեղեցի: Հավաքույթի ժամանակ տեսա, թե ինչպես են մարդիկ փառաբանում Աստծուն, ուրախանում, բայց ինքս չէի կարողանում ուրախանալ: Այդպես էլ չկարողանալով ազատվել պրոբլեմներից` հեռացա Հայաստանից, մեկնեցի Լիբանան` փորձելով այլ երկրում գտնել իմ երջանկությունը: Որոշ ժամանակ անց եղբայրս ընտանիքով եկավ Լիբանան, որտեղ սկսեց հանցագործ կյանքով ապրել: Շուտով նրան կալանավորեցին: Ընտանիքի ամբողջ հոգսն ընկավ ինձ վրա: Ծնողներիս, եղբորս կնոջ եւ նրանց նորածին երեխայի հետ մենք տեղափոխվեցինք մի վատ թաղամաս, որովհետեւ ոչ փող ունեինք, ոչ աշխատանք: Փառք Աստծուն, այնտեղ հայ ընտանիքներ կային, որոնք օգնում էին մեզ: Ես ծանոթացա երաժիշտների հետ եւ սկսեցի նվագել: Դառնալով երաժիշտ` ֆինանսապես բարգավաճեցի, բայց հոգեպես միշտ ճնշված էի, չկար ոչ մի ուրախություն: Երկու անգամ ինքնասպանության փորձ կատարեցի, բայց բժիշկներին հաջողվեց փրկել կյանքս:

Շուտով ծանոթացա քրիստոնյաներ Սալբի Քելեշչյանի ու նրա ամուսնու հետ: 

Որոշեցի նրանց հետ եկեղեցի գնալ, սակայն Աստծո իրական վերապրումը չունենալով` չկարողացա հաստատվել հավատքի մեջ եւ իմ կյանքում ամեն բան ավելի բարդացավ: Սպառվել էին բոլոր ուժերս եւ հույսի ոչ մի նշույլ չկար: Այնքան հիասթափված էի, որ երրորդ անգամ փորձեցի ինքնասպանությամբ վերջ տալ կյանքիս: Բարեբախտաբար, այս անգամ էլ կենդանի մնացի:

Ի վերջո հասակացա, որ ինքնասպանությունը խնդիրներից ազատվելու ելք չէ եւ նորից որոշեցի գնալ եկեղեցի:

Մի անգամ Աստծո ծառայողներից մեկին խնդրեցի աղոթել ինձ համար: Աղոթքի ժամանակ տեսիլք տեսա, որ մի սեւ թռչուն դուրս թռավ իմ սրտից, եւ ես ազատագրվեցի ճնշող ծանրությունից: Թեթեւացած գնացի քնելու, իսկ առավոտյան զգացի, որ ուրիշ մարդ եմ դարձել, փոխվել է իմ մտածելակերպը, խնդիրները կարծես վերացել էին իմ կյանքից: Սկսեցի ավելի լուրջ նայել Աստծո Խոսքին: Հասկացա, որ մինչ այդ սխալ պատկերացում եւ վերաբերմունք եմ ունեցել Աստծո եւ հավատքի նկատմամբ: Ես անդադար աղոթում էի հարազատներիս համար եւ հավատքով սպասում աղոթքներիս պատասխանին:

Ժամանակի ընթացքում հայրս դադարեց խմել, եղբայրս, որ 14 տարի թմրադեղեր էր ընդունում, հրաշքով ազատագրվեց թմրամոլությունից եւ այժմ հաջողակ գործարար է: Աստծո մեջ մենք գտանք սեր, ուրախություն, խաղաղություն եւ երջանկություն:

Վերջում ցանկանում եմ ասել, որ այն կյանքը, որ Աստված պարգեւել է մեզ, անգին գանձ է եւ ոչ մի դեպքում դա չի կարելի կորցնել:





Արմեն Կոյումջյան, 38 տարեկան
Լիբանան
 

Գլուխ 16 - ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Եկեղեցին անխախտ հավատում է, որ մարդը հոգևոր արարած է` ստեղծված Աստծո կողմից և Աստծո համար: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ հարկավոր է ուշադրությամբ հետազոտել գիտական հայտնագործությունների բարոյական տեսանկյունները հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին ժամանակակից կենսաբուժության մեթոդներն են:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՈՒՄ

Մենք կողմնակից ենք մնում քրիստոնեական Եկեղեցու համար ավանդական հանդիսացող մոտեցմանը արհեստական վիժեցմանը` որպես Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված անմեղ մարդկային էակի կանխամտածված սպանության (Ծննդ. 1.27):

Աստվածաշունչը որովայնում գտնվող պտուղը բազմաթիվ անգամներ նկարագրում է որպես մարդկային լիարժեք արարած.
"Դու ստեղծեցիր իմ երիկամունքները ու իմ մոր որովայնի մեջ Դու ինձ ծածկեցիր… Քո աչքերն իմ անկատար կազմվածքը տեսան ու անդամներիս բոլորը Քո գրքի մեջ էին գրված, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից մեկը չկար" (Սաղմ. 139.13-16):
"Չէ±  որ ինձ որովայնի մեջ ստեղծողը նրանց էլ ստեղծեց: Մեկը չէ±  մեզ բոլորիս էլ արգանդի մեջ ձևակերպողը" (Հոբ 31.15):

Ելնելով նրանից, որ միայն Աստված է կյանք տալիս, և այդ կյանքը սուրբ է, մենք մերժելի ենք համարում արհեստական վիժեցումը: Ժամանակակից հասարակությունում արհեստական վիժեցումների լայն տարածումն ու արդարացումը մենք դիտարկում ենք որպես մարդկության ապագայի հանդեպ սպառնալիք:

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ հազվադեպ դեպքերում կանայք արհեստական վիժեցման են դիմում ծանր կենսական իրավիճակներից ելնելով, որոնք հաճախ երեխայի դաստիարակությունը դարձնում են ոչ լիարժեք կամ անհնարին: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ արհեստական վիժեցման քրիստոնեական այլընտրանքը սոցիալական օգնությունն է մորը և մանկանը:

Մենք պնդում ենք, որ բժիշկը պետք է առավելագույն պատասխանատվություն ցուցաբերի մոր և պտղի մոտ հայտնաբերված հիվանդությունների ախտորոշման, բուժման և հետագա ընթացքի ժամանակ, քանի որ հիշյալ փուլերից յուրաքանչյուրում բժշկի կողմից թույլ տրված որևէ սխալ կարող է կնոջը դրդել հղիության ընդհատման: Մեր համոզմամբ` բժիշկը կոչված է մարդուն առողջացնելու, դարձնելու նրա կյանքը երկար, անվտանգ, որակյալ, ոչինչ չխնայելու մահվան գնացողներին փրկելու համար, այլ ոչ թե հանդիսանալ մահվան պատճառ:

Միաժամանակ մենք չենք ընդունում արհեստական վիժեցման դեմ պայքարի արմատական մեթոդները: Աստված սիրով է վերաբերվում բոլոր մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր կողմնակից են մեր կարծիքին հակառակ տեսակետի: Այդ պատճառով հարկավոր է նրանց վերաբերվել սրտացավորեն և միևնույն ժամանակ անել ամեն հնարավորը` մեր երկրում մանկածնությունը պաշտպանելու համար:

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեր համոզմամբ` հատուկ ուշադրություն և գնահատական են պահանջում նաև հակաբեղմնավորիչ միջոցների կիրառմանն առնչվող հարցերը:

Մարդկանց համար Աստծո սկզբնական ծրագիրը տրված է եղել դեռևս Ծննդոց գրքում.
"Աստված օրհնեց նրանց և Աստված նրանց ասաց. "Աճե’ք ու շատացե’ք ու լցրե’ք երկիրը և նրան տիրեք…" (Ծննդ. 1.28):

Մեծ ընտանիքը Աստծո օրհնություն էր համարվում (Սաղմ. 127.3-5): Շատ երկրներում այսպիսի մոտեցումը պահպանվել է մինչ օրս:

Որոշ քրիստոնյաներ գտնում են, որ սեռական հարաբերությունների նպատակը միայն մարդկային սերնդի շարունակությունն է, ինչի պատճառով էլ չեն օգտագործում ոչ մի հակաբեղմնավորիչ միջոց: Հարգելով այս տեսակետը` մենք չենք համարում այն միակը: Մենք գտնում ենք, որ ամուսինները պատասխանատվություն են կրում Աստծո առջև երեխաների լիարժեք դաստիարակության համար:

Մենք համարում ենք, որ ընտանիքները կարող են ունենալ արդարացված պատճառներ, որպեսզի միառժամանակ հետաձգեն կամ սահմանափակեն երեխաների ծնունդը: Մենք նաև հարգում ենք նրանց, ովքեր որոշում են կայացրել չունենալ երեխաներ, թեպետև չենք դիտում դա որպես նորմ:

Ընտրություն կատարելիս ամուսինները պետք է հասկանան, որ որոշ հակաբեղմնավորիչ միջոցներ փաստացի ունենում են վիժեցնող ազդեցություն` արհեստականորեն ընդհատելով սաղմի կյանքը ամենավաղ փուլերում: Դրանց գործածումը մենք համարում ենք բացարձակապես անընդունելի:

Ընդհանուր առմամբ, մենք այն տեսակետին ենք, որ երեխաները Աստծո պարգևն ու օրհնությունն են: Տերը հոգ է տանում երեխայի համար, երբ նա գտնվում է դեռ մոր արգանդում: Նա ցանկանում է, որ երեխաները ծնվեն և դաստիարակվեն արժանավայել պայմաններում` սիրող ծնողների կողմից:

ՄԱՐԴՈՒ ԿԼՈՆԱՎՈՐՈՒՄ

Մարդուն բազմացնելու ցանկացած փորձ, որը դուրս է հավիտենական հոգու և շնչի համար մարմին ստեղծելու Աստծո սկզբնական ծրագրի շրջանակներից, մենք համարում ենք միանգամայն անթույլատրելի: Այդպիսի գործողությունները ոտնձգություններ են Աստծո` որպես Արարչի իրավունքի հանդեպ և հանդիսանում են Նրան նետված անմիջական մարտակոչ: 

Դրանք զրկում են մարդուն իր յուրահատկությունից` իջեցնելով մինչև փորձարկումների համար նյութ հանդիսացողի մակարդակի:

Մարդու կլոնավորումը ընդունակ է խաթարելու որդեծնության բնական հիմքերը, արյունակցական կապերը, մայրությունն ու հայրությունը: Ոչ պակաս վտանգավոր են կլոնավորման հոգեբանական հետևանքները, ինչպես օրինակ` որպես անձ ինքնանույնացման կորուստը: Չէ±  որ մարդը Աստծո ստեղծագործություն լինելուց դառնում է ապրող կամ ապրած մարդու մեխանիկական պատճեն:

Նույնիսկ օրգանիզմի մեկուսացված բջիջների և հյուսվածքների կլոնավորումը, թեպետ այն չի հանդիսանում անձի արժանապատվության նսեմացում և որոշ դեպքերում օգտակար է լինում կենսաբանական և բժշկական պրակտիկայում, պետք է իրականացվի նման փորձառությունների էթիկական ասպեկտների հաշվառումով: Յուրաքանչյուր մարդ արարած Աստծո բացառիկ ստեղծագործությունն է (Սաղմ. 139.13-16):

ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Մեր օրերում մեկ այլ լայն տարածում գտած փորձառություն է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը: Չնայած նրան, որ մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ մարմնով հարությանը, միաժամանակ գիտակցում ենք, որ Պողոս առաքյալի խոսքերի համաձայն`
"մարմինն ու արյունը Աստծո թագավորությունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունը կժառանգի անապականություն" (Ա Կորնթ. 15.50):

Մահից հետո մարդու մարմինը վերածվում է հողի, ինչից էլ ստեղծված էր (Ծննդ. 3.19): Ապագա կյանքի համար այն հարկավոր չէ: Այդ իսկ պատճառով մահից հետո հյուսվածքների և օրգանների հանձնումը կարող է դառնալ մերձավորի հանդեպ սիրո նշանի արտահայտում, թեպետ այդպիսի գործողությունը չի կարող ընդունվել որպես մարդու պարտականություն:

Հատուկ դեպք է կենդանի դոնորի օրգանների փոխպատվաստումը: Դա կարող է թույլատրելի համարվել միայն ուրիշի կյանքը փրկելու համար կամավոր ինքնազոհողության պարագայում: Այս դեպքում օրգանը հանելու համաձայնությունը դառնում է սրտացավության արտահայտման առավել վառ օրինակ: Սակայն հավանական դոնորը պետք է միանգամայն տեղեկացված լինի իր առողջության համար օրգանի փոխպատվաստման հնարավոր հետևանքների մասին:

Մեր համոզմամբ` օրգանների փոխպատվաստման համար միակ արդարացված դրդապատճառ հանդիսանում են մերձավորի հանդեպ սերն ու սրտացավությունը: Այս գործողության առևտրականացումն արմատապես սխալ է և կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

ԷՎԹԱՆԱԶԻԱ

Վերջին ժամանակներում գիտական շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում ավելի է ակտիվանում քննարկումը անհույս հիվանդների միտումնավոր, այդ թվում նաև սեփական ցանկությամբ մահացության (էվթանազիա) օրինականացումն արդարացնելու մասին:

Մեր համոզմունքն է, որ մարդկային կյանքը Տիրոջ սուրբ պարգևն է, և միայն Նա իրավունք ունի տնօրինելու այն: Մենք էվթանազիան համարում ենք սպանության կամ ինքնասպանության ձև, որոնք ծանրագույն մեղք են Աստծո առջև: Մարդկային կյանքի հանդեպ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու փոխարեն էվթանազիայի կողմնակիցներն անմիջապես առաջին պլան են մղում դրա սոցիալական "առավելությունը"` սկսած "անարդյունավետ" համաքաղաքացիների հեռացումից մինչև բժշկական "անիմաստ" ծախսերից խուսափումը: Հավատալով, որ գերբնական բժշկությունը հնարավոր է ցանկացած ժամանակ, մենք գտնում ենք, որ անբուժելի հիվանդների համար հարկավոր է աղոթել, ինչպես նաև ուժերի ներածին չափով անել հնարավորը` նրանց ֆիզիկական տանջանքները թեթևացնելու համար:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՌԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ (ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄ)

Աստվածաշունչը համասեռամոլային սեռական կապերը դիտարկում է որպես մարդկային կյանքի համար Աստծո ծրագրի բիրտ աղճատում: Աստված նման վերաբերմունքն անվանում է "պղծություն" (Ղևտ. 20.13) և "անարգ կրքեր" (Հռոմ. 1.26, 27), այդ անողները "Աստծո թագավորությունը չեն ժառանգի" (Ա Կորնթ. 6.9,10):

Ժամանակակից հասարակությունում մենք ավելի հաճախ ենք հանդիպում համասեռամոլության հանդեպ մոտեցմանը` որպես "սեռական բացառիկ կողմնորոշման": Կարծիքներ են արտահայտվում, որ համասեռամոլությունը պայմանավորված է "անհատական սեռական նախատրամադրվածությամբ":

Աստվածաշունչը սովորեցնում է, որ սեռական հարաբերությունների միակ նորմալ և բնական ձևն ամուսնական կապի մեջ եղող տղամարդու և կնոջ միջև հարաբերություններն են: Համասեռամոլային ոչ մի կապեր չեն կարող համեմատվել դրա հետ: Մենք դատապարտում ենք մեղսալի չափանիշը որպես նորմա, առավել ևս` որպես պարծենալու առիթ և ընդօրինակման ձև ներկայացնելու փորձը, մենք նաև դատապարտում ենք համասեռամոլության ցանկացած քարոզչություն:

Այս ամենով ակնհայտ պարզ է դառնում մեր դիրքորոշումը սեռի փոփոխման փորձերի վերաբերյալ, որոնք իբրև թե առաջանում են հակառակ սեռին պատկանելու զգացումից: Նման փորձերը հանդիսանում են անհնազանդություն Աստծո սահմանված կարգին և ընդունակ են ավելի շատ խորացնելու մարդու ներքին հոգեկան ճգնաժամը:

Գլուխ 15 - ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Եկեղեցին գիտակցում է իր պատասխանատվությունը երկրագնդի ճակատագրի համար և խորին մտահոգություն է արտահայտում ժամանակակից քաղաքակրթության կողմից հարուցված խնդիրների վերաբերյալ:

Այսօր վնասված են երկրագնդի հողը, ջուրը, օդը, կենդանական և բուսական աշխարհը: Բնական միջավայրի համատարած աղտոտումը արտադրական թափոններով, սխալ բնատնտեսությունը, անտառների և հողային ծածկույթի վերացումը հանգեցնում են կենսաբանական ակտիվության ճնշմանը, կյանքի գենետիկ բազմազանության սահմանափակմանը: Սպառվում են ընդերքի անվերականգնելի հանքային ռեսուրսները, կրճատվում են մաքուր ջրի պաշարները, առաջանում են բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք կուտակվում են կենսամթնոլորտում: Էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է, մարդկությունը կանգնած է համընդհանուր բնապահպանական աղետի շեմին:

ՄԱՐԴԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մարդու և շրջակա բնության միջև ներդաշնակությունը խախտվել է դեռևս վաղնջական ժամանակներում: Դրա պատճառ է հանդիսացել մարդու մեղանչումը: Մարդու հոգում ծնված մեղքը կործանարար ազդեցություն ունեցավ ոչ միայն նրա, այլ նաև ողջ աշխարհի վրա: Բնության հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ մարդիկ սկսեցին ավելի հաճախ ղեկավարվել եսասիրական, սպառողական մղումներով և ամենաթողությամբ:

Եկեղեցին կոչ է անում ավելի լուրջ պատիժ կիրառել բնությանը հասցված վնասների համար, միջազգային լայն համագործակցության հիման վրա միաբանել ուժերը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:

Բնապահպանական հարցերում Եկեղեցու դիրքորոշման գլխավոր սկզբունքներից մեկը Աստծո կողմից արարված աշխարհի միասնականության և ամբողջականության սկզբունքն է: Բուսական, կենդանական և մարդկային աշխարհը փոխկապակցված են: Բնությունը եսասիրական և անպատասխանատու օգտագործման համար նախատեսված ռեսուրսների շտեմարան չէ, այլ` տուն, որտեղ մարդը ոչ թե տեր է, այլ կառավարիչ, ինչպես նաև տաճար, որտեղ նա քահանա է` ոչ թե բնությանը, այլ Արարչին ծառայող:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԿԱՊԸ


Էկոլոգիական խնդիրները, ըստ էության, մարդաբանական բնույթ են կրում. դրանք ծագել են մարդու, այլ ոչ թե բնության կողմից: Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի ճգնաժամից առաջացած շատ հարցերի պատասխանները պահվում են մարդու հոգում և ոչ թե տնտեսության, կենսաբանության, տեխնոլոգիաների կամ քաղաքականության ոլորտներում: Բնությունն այլակերպվում կամ կործանվում է ոչ թե ինքն իրեն, այլ մարդու ազդեցության ներքո:

Մարդաբանության և էկոլոգիայի կապը պարզորոշ կերպով բացահայտվում է մեր օրերում, երբ աշխարհը միաժամանակ վերապրում է երկու ճգնաժամ` հոգևոր և բնապահպանական:

Հոգևորապես աղճատվող անձը առաջ է բերում բնության աղճատում, քանզի նա ընդունակ չէ դրական ազդեցություն թողնել աշխարհի վրա:

Մեղքերի մեջ ընկղմված մարդկությանը չեն օգնում և վիթխարի տեխնիկական հնարավորությունները, իսկ երբեմն էլ նույնիսկ վնաս են պատճառում:

Գլուխ 14 - ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
Համագործակցությունը հարգանքով է վերաբերվում լրագրողների աշխատանքին, ովքեր կանչված են հասարակության լայն շերտերին ապահովելու յուրաժամանակ տեղեկատվությամբ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին:

Հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին իրազեկելը պետք է հիմնված լինի ոչ միայն ճշմարտության նկատմամբ անխախտ հավատարմության, այլ նաև անհատի և հասարակության բարոյական վիճակի մասին հոգածության վրա, որն իր մեջ ներառում է դրական իդեալների մատուցումը, ինչպես նաև չարիքի, մեղքի և արատի տարածման դեմ պայքարը:

ԶԼՄ-ները հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև` հասարակական գիտակցության, անձի բարոյական և աշխարհայացքային համոզմունքների ձևավորման գործիք: Այդ իսկ պատճառով Համագործակցության համար անհանդուրժելի են ԶԼՄ-ներով բռնության, թշնամության, ատելության, ազգային, սոցիալական և կրոնական խտրականությունների քարոզչությունը, ինչպես նաև մարդկային բնազդների մեղսալի շահագործումը:

ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը փոխգործակցում է աշխարհիկ ԶԼՄ-ների հետ, որպեսզի Ավետարանի պատգամը հասցնի հասարակության տարբեր խավերին:

"…Միշտ պատրա’ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու ամենքին, ովքեր ձեր ունեցած հույսի մասին կհարցնեն" (Ա Պետր. 3.15)
:

Յուրաքանչյուր հոգևոր ծառայող կանչված է արժանի ուշադրությամբ վերաբերվելու աշխարհիկ ԶԼՄ-ների հետ կապերին` հովվական և լուսավորչական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև աշխարհիկ հասարակության մեջ եկեղեցական կյանքի և քրիստոնեական մշակույթի տարբեր կողմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

ԶԼՄ-ների հետ հարաբերություններում հարկավոր է ցուցաբերել շրջահայացություն և հաշվի առնել կոնկրետ ԶԼՄ-ի դիրքորոշումը հավատքի և եկեղեցիների հանդեպ, ԶԼՄ-ի բարոյական ուղղվածությունը: Քրիստոնյաները կարող են աշխատել աշխարհիկ ԶԼՄ-ում` հասարակությանը մատուցելով նաև քրիստոնեական բարոյականության գաղափարները:

Եկեղեցիների և աշխարհիկ ԶԼՄ-ների համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Լրագրողին տրամադրվող և նրա կողմից լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի: Հոգևոր ծառայողի` ԶԼՄ-ի միջոցով տարածվող տեսակետը պետք է համապատասխանի հասարակական հարցերի վերաբերյալ Համագործակցության ուսմունքին և դիրքորոշմանը: Իր հերթին` լրագրողը պետք է անաչառ լուսաբանի Համագործակցության գործունեությունը, չխեղաթյուրի հոգևոր ծառայողների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև ստույգ ներկայացնի Համագործակցության սկզբունքային մոտեցումները բարձրացված հարցերին:

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Համագործակցության և աշխարհիկ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների ընթացքում կարող են բարդություններ և նույնիսկ լուրջ հակասություններ առաջանալ: Խնդիրները ծնվում են եկեղեցական կյանքի մասին ո’չ ճշգրիտ կամ թյուր տեղեկատվությունից, ո’չ պատշաճ համատեքստում այն հիշատակելուց, հասարակական դիրքորոշումը հեղինակի անձնական մոտեցումով փոխարինելուց: Միաժամանակ Համագործակցության և աշխարհիկ ԶԼՄ-ների միջև կարող են ծագել ավելի խոր սկզբունքային վեճեր: Դա տեղի է ունենում Աստծո անունը անարգելու, սրբապղծության այլ դրսևորումների, եկեղեցական կյանքի վերաբերյալ տեղեկատվության գիտակցված և կանոնավոր խեղաթյուրման, եկեղեցիների և հոգևոր սպասավորների մասին ակնհայտ չարախոսությունների պարագայում: Բոլոր դեպքերում բարդություններն ու հակասությունները պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

Գլուխ 13 - ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԻԺ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր պետության օրինապահ քաղաքացին:
"Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի" (Հռոմ. 13.1):

Հանցագործությունը պետության օրենքների խախտումն է: Հանցագործությունները մարդկային մեղքի հետևանքներ են: Մեղքը մարդու սրտում և հոգում կատարվող խորը ընթացքն է, և ոչ միայն պետության կողմից սահմանված բարոյական նորմերի կամ քրեական օրենսգրքի հոդվածների խախտումը:

"Որովհետև սրտից են ելնում չար խորհուրդները, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայություններն ու հայհոյությունները: Սրանք են, որ պղծում են մարդուն" (Մատթ. 15.19):

Հանցագործության աճին նաև նպաստում են օրենսդրության անկատարությունը, տնտեսական և սոցիալական թույլ բազան: Պետությունում հանցավորության դեմ պայքարի համար ստեղծված են իրավապահ մարմիններ և հատուկ հաստատություններ, որոնց նպատակն է հանցագործությունների կանխումը և հետախուզումը, ինչպես նաև հանցագործություն կատարող անձանց պատժելն ու վերադաստիարակելը: Հանցագործությունն արմատապես վերացնելը ոչ միայն պետության, այլ նաև Համագործակցության կարևորագույն խնդիրն է:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Հանցագործությունը կանխելու հարցում Համագործակցությունը նախ և առաջ տեսնում է ազգի հոգևոր վերածնունդը, հոգևոր արժեքների պատվաստումը, հոգևոր-բարոյական դաստիարակությունը և լուսաբանումը: Դրա համար հարկավոր է ստեղծել քրիստոնեական ուսումնական հաստատություններ` պետական ուսումնական հաստատությունների հետ համատեղ պտղաբեր համագործակցությամբ: Անհրաժեշտ է նաև ստեղծել քրիստոնեական զանգվածային լրատվության միջոցներ: Հարկավոր է համագործակցել պետության հետ հանցագործության կանխարգելման հարցերի շուրջ: Վախի, բռնության և պատժի ոչ մի միջոց ի զորու չէ արմատախիլ անել չարությունը մարդու սրտից: Հենց այդ պատճառով էլ Ավետարանի քարոզչությունը, ազնիվ և արժանապատիվ կյանք վարելը հանդիսանում են օրինազանցության կանխման գործուն ձևը:

Ավետարանական հավատքի քրիստոնյաները հատուկ ուշադրություն են դարձնում, այսպես կոչված, ռիսկի խմբերին` թմրամոլներին, անտուններին, խնամազուրկ երեխաներին և այլն, որոնց շրջանում է առավել հնարավոր հանցագործության առաջացումը: Համագործակցության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոնների գործունեությունը նույնպես պետք է ուղղված լինի հանցավորության սոցիալական պատճառները հաղթահարելուն: Ավետարանական հավատքի քրիստոնյաները դրանում մեծ փորձ ունեն և պատրաստ են այդ ուղղությամբ համագործակցել պետական համակարգերի հետ:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Կատարված հանցանքը ենթադրում է արժանի և արդարացի պատիժ: Համագործակցությունը պնդում է այն, որ հետաքննության ենթակա անձանց իրավունքները չպետք է խախտվեն, նրանց անհրաժեշտ է երաշխավորել պաշտպանություն և անկաշառ դատավարություն: Համագործակցությունը դատապարտում է հետաքննության ենթակա անձանց հանդեպ ճնշման փորձերը, ինչպես նաև ստորացումն ու կտտանքները, ինչ եղանակով էլ դրանք իրագործվեն:

Հանցագործին կալանքի տակ վերցնելը ենթադրում է ոչ միայն նրան մեկուսացնելը հասարակությունից, այլ նաև նրան ուղղելը: Ազատազրկման վայրերում գտնվող անձանց վերադաստիարակման գործում պետական մարմիններին էապես կարող է աջակցել հենց Համագործակցությունը: Դատապարտյալներն Աստծո Խոսքը լսելու և Նրա սերը զգալու ուրիշ հնարավորություն չունեն, եթե ոչ հոգևոր ծառայողի միջոցով: Այդ նպատակով մենք մշտապես պատրաստ ենք համագործակցել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ: Անընդմեջ եկեղեցական ծառայությունները, դատապարտյալներին իրենց մեկուսացման պատճառների և Աստծուն հավատալու միջոցով առողջ ապրելակերպին դառնալու ճանապարհների բացատրությունը, հոգևոր գրականության տարածումը, նրանց հետ նամակագրությունը և նմանատիպ գործերը Ավետարանական հավատքի քրիստոնյաները համարում են նաև իրենց հոգսը, որի նպատակն է սայթաքած մարդու մտածելակերպի նորոգումն ու նրա բարոյական առողջացումը:

Ազատազրկման վայրերում առավել արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է հոգևոր սպասավորների հատուկ նախապատրաստությունն ու նրանց ամրակայումը յուրաքանչյուր ուղղիչ հաստատությունում:

Համագործակցությունն իր խնդիրը տեսնում է նաև ազատազրկման վայրերում գտնվող անձանց կենսապայմանների բարելավման գործում պետությանը սատարելու մեջ:

Իրավապահը պարտավոր է ապահով կերպով պաշտպանել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից և ամուր պատնեշ դնել հանցագործի ճանապարհին: Հանցագործը պետք է իմանա, որ յուրաքանչյուր հանցանքին անխուսափելիորեն հետևելու են համարժեք պատժամիջոցներ:

Ցավոք, ազատազրկման վայրերում գտնվելու ընթացքում շատ քաղաքացիներ կորցնում են իրենց սոցիալական արմատները, իրենց ընտանիքը: Այդպիսի անձանց վերականգնումը հնարավոր է Համագործակցության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոններում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համագործակցությունը ձգտում է ցուցաբերել հատուկ հոգածություն պետությունում հանցավորության կանխարգելման հարցում (Ա Հովհ. 5.18):

Հարգելով խնամատարների, իրավապահ մարմինների աշխատակիցների, արդարադատության նախարարության մասնագետների աշխատանքը` Համագործակցությունը պատրաստ է փոխգործակցել նրանց հետ և օգտակար լինել նրանց: Այդպիսի օժանդակությունը կարող է իրագործվել տարաբնույթ համատեղ նախագծերում, ինչպիսիք են` վերականգնողական կենտրոնների ստեղծումը, գիտամշակութային միջոցառումների կազմակերպումը, նաև գրականության ու արվեստի դերակատարությունը:

Քրիստոնեության հիմնական առաքելությունն Աստծո Արքայության Ավետարանի քարոզչությունն է աշխարհում (Մարկ. 16.15): Փոխգործակցությունն իրավապահ մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի հետ կարող է կառուցվել համատեղ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա:

Միայն եկեղեցիների և պետության միասնական ջանքերը կօգնեն շատ մարդկանց` թողնելու հանցավոր ուղին և վերադառնալու լիարժեք կյանքի հանուն Հայաստանի բարօրության:

Գլուխ 12 - ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մենք մեր երկրի բնակչության շրջանում խրախուսում ենք այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ոք պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև, այդ թվում նաև ծառայելով ՀՀ Զինված ուժերում:

ՊԱՏԵՐԱԶՄ

Մեղանչումից հետո մարդկության ողջ պատմությունը պատերազմների պատմություն է (Մատթ. 24.6,7, Հայտն. 6.4): Սակայն Եկեղեցին պատերազմը չի համարում մարդկության բնական վիճակ:

Ռազմատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանը հանգեցրեց մի ակնթարթում երկրի վրա եղած ողջ կենդանության վերացման հնարավորություն ունեցող զենքի ստեղծմանը: Սակայն այս ժամանակաշրջանում ապրող մարդիկ իրավունք չունեն որոշելու մոլորակի ճակատագիրը Նրա փոխարեն, Ով այն ստեղծել է: Իհարկե, այսպես կոչված, լոկալ պատերազմները մեր կյանքի դաժան իրականությունն են: Սակայն տարբեր հարանվանությունների քրիստոնյաները միշտ ակտիվորեն համագործակցել և համագործակցում են խաղաղարար գործընթացներում:

Միջազգային հարաբերությունների ոլորտում ժողովուրդների և կառավարությունների վարքագծի վերաբերյալ քրիստոնեական կատարելատիպը սահմանված է "ոսկե կանոնով".
"Ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց այդպես արեք" (Մատթ. 7.12):

Պատերազմի (լոկալ ռազմական հակամարտության) բնույթի հանդեպ Համագործակցության վերաբերմունքը, այն խրախուսելը կամ դատապարտելը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ենթակա է առանձին դիտարկման: Համագործակցությունը չի արգելում իր անդամներին մասնակցելու ռազմական գործողություններին, այդ թվում նաև սահմանադրական կարգի պահպանմանը (Հռոմ. 13.1, Ա Պետր. 2.13): Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում հայրենիքի պաշտպաններին, ովքեր զոհել կամ պատրաստ են զոհել իրենց կյանքը համերկրացիների համար (Հովհ. 15.13):

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Շրջապատող աշխարհն արարված է բոլոր կենդանությունը Ստեղծողի` Աստծո կողմից (Գործք 17.24): Նա երկիրը կատարյալ է ստեղծել (Ծննդ. 2.31): Որպես արարչագործության պսակ` Աստված ստեղծեց մարդուն և նրան կարգեց Իր ստեղծած ամեն ինչը կառավարելու համար (Ծննդ. 1.26, Սաղմ. 8.6): Սակայն մարդը մեղանչեց և զրկվեց Աստծո շնորհքից:

Ադամի մեղք գործելու պատճառով ողջ մարդկությունը հայտնվեց մեղքի իշխանության տակ (Ա Հովհ. 5.19, Հռոմ. 5.12): Կործանվող մարդկությանը փրկելու նպատակով Աստված աշխարհ ուղարկեց Իր Որդուն` Հիսուսին, Ով, մարդկանց մեղքերի համար մահանալով խաչի վրա, վերականգնեց մարդու կորսված կապը Աստծո հետ (Հովհ. 3.16): Դրանում է կայանում աստվածաշնչյան հայացքը խաղաղությանը:

Համագործակցությունը խաղաղությունը համարում է նաև մարդու ներքին վիճակ` որպես Աստծո սիրո պարգև: Բոլոր քրիստոնյաների համար խաղաղությունն օրհնություն է Աստծուց (Հովհ. 14.27, Գաղ. 5.22): Չնայած համատարած պատերազմներին, տարերային աղետներին, տեխնածին վթարներին` հավատացյալ մարդու սրտում խաղաղություն է տիրում (Հովհ. 16.33): Քրիստոսի խաղաղությունն ազատություն է մեղքից (Հռոմ. 15.13) և կյանք` Աստծո հետ համաձայնությամբ (Հռոմ. 5.1): Աստված ցանկանում է, որ Իր զավակները տանեն Քրիստոսի խաղաղությունը և Ավետարանի լույսը կործանվող մարդկությանը, որը տանջվում է միջէթնիկական, քաղաքական և սոցիալական ցնցումներից (Մատթ. 5.9):

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Աստված սահմանել է պետական համակարգը Իր փառքի և համընդհանուր բարօրության համար (Առակ. 8.15,16): Մենք` որպես քաղաքացիներ, պարտավոր ենք բարեխղճորեն կատարել մեր պարտականությունները, որոնցից է պետության կողմից սահմանված զինվորական ծառայությունը` զորակոչմամբ կամ պայմանագրային հիմունքով (Ղուկ. 3.14, Մատթ. 8.9,10):

Հոգ տանելով բանակի հոգևոր նկարագրի մասին և ձգտելով չկտրել հոգևոր կապը Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների զինակոչված անդամների հետ` մենք ընդունում ենք Հայաստանի Զինված ուժերի (այդ թվում նաև իրենց կազմում զինված ստորաբաժանումներ ունեցող գերատեսչությունների) հետ եկեղեցիների համագործակցության անհրաժեշտությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

- Զինծառայողների, զորակոչմամբ կամ պայմանագրով զինվորական ծառայություն իրականացնող Համագործակցության անդամների հոգևոր կարիքների և պահանջմունքների բավարարում,
- Համագործակցության անդամներ հանդիսացող հավատացյալ զինծառայողների կրոնական իրավունքների և դավանանքի ազատության պաշտպանություն,
- Աջակցություն զորամասերի հրամանատարությանը` գրադարանները հոգևոր գրականությամբ համալրելու գործում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

- ՀՀ Սահմանադրության, օրենքների, Զինված ուժերի կանոնադրության, համապատասխան նախարարությունների հրամանների և ղեկավար հրահանգների կատարում,
- եկեղեցիների ավանդույթների հանդեպ հարգանք,
- ՀՀ պետական շահերի առաջնայնություն,
- արտառազմական անձնակազմերում միջհարանվանական հակասությունների կարգավորում,
- Համագործակցության ներքին գործերին չմիջամտելը,
- հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ բաց փոխհարաբերություններ:

Գլուխ 11 - ԱՆՁԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ


ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշունչը մարդուն սովորեցնում է հոգ տանել իր առողջության մասին, ինչպես հոգևոր, այնպես էլ հոգեկան և ֆիզիկական:

"Չե± ք իմանում, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, և դուք եք այդ տաճարը" (Ա Կորնթ. 3.16, 17):

Տեր Հիսուս Քրիստոսը բժշկում էր մարդկանց ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական հիվանդություններից: Ավետարանի քարոզչությանը միշտ ուղեկցել են բժշկությունները` որպես Տիրոջ` մեղքեր ներելու իշխանության նշան: Առաքյալները նույնպես բժշկության ծառայություններ էին ունենում Սուրբ Հոգու զորությամբ: Իր Աստվածային Հիմնադրի կողմից Սուրբ Հոգու պարգևների լիությամբ օժտված Եկեղեցին եղել և մնում է բժշկարար համայնք:

Համագործակցությունը խիստ կարևորում է աստվածային բժշկությունը, որի հիմքում ընկած է սիրո ծառայությունը` ուղղված մարդկային տանջանքների կանխմանն ու թեթևացմանը: Մարդկային ախտերի բժշկությունը դիտարկվում է որպես մարդու վերաբերյալ Աստծո ծրագրի իրականացում.

"Եվ Ինքը` խաղաղության Աստվածը, ձեզ բոլորովին սուրբ անի ու ձեր հոգին և շունչը ու մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակը" (Ա Թեսաղ. 5.23):

Միևնույն ժամանակ, կախարդություններից և մոգական այլ գործողություններից ու սնահավատությունից հարկավոր է տարբերել Սուրբ Հոգու բժշկող զորությունը, որը գործում է միակ Տեր Հիսուս Քրիստոսին հավատալով` եկեղեցական խորհուրդներին մասնակցելու և աղոթելու միջոցով:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Համագործակցությունն անհրաժեշտ է համարում բժշկական ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների ծանոթացումը քրիստոնեական հիմնարար վարդապետությանը: Համագործակցության գործունեությունն ուղղված է Աստծո Խոսքի հռչակմանը և Սուրբ Հոգու շնորհքի ուսուցմանը հիվանդներին և նրանց խնամողներին, որն առողջապահության բնագավառում իրենից ներկայացնում է ընդամենը խնամատարություն: Համագործակցությունն օրհնում և նպաստում է եկեղեցական հիվանդանոցների ստեղծմանը, որտեղ բուժման և վերականգնման բոլոր փուլերի բուժօգնությունն իր մեջ կհամատեղի բժշկական և հովվական խնամատարությունը:

Բժշկի և հիվանդի փոխհարաբերությունները պետք է կառուցված լինեն անձի ազատ ընտրության և արժանապատվության հարգման վրա: Բժիշկը պետք է պատասխանատվություն կրի հիվանդի համար, ցուցաբերի որակյալ բժշկական օգնություն` անկախ նյութական վարձատրության առկայությունից և դրա չափից` իր մասնագիտությունը չվերածելով հարստանալու աղբյուրի: Միաժամանակ հասարակության և պետության կարևորագույն խնդիրն է` բուժաշխատողների աշխատանքն ապահովել արժանի վարձատրությամբ:

Եկեղեցին զգուշացնում է օկուլտային մեթոդների ներդրման վտանգի մասին, որը թաքնված է "այլընտրանքային բժշկության" ներքո. այն մարդկանց կամքն ու գիտակցությունը ենթարկում է դիվային ուժերի ազդեցությանը: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իրավունք և իրական հնարավորություն` հրաժարվելու նմանօրինակ բժշկական միջամտություններից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՆԴԵՊ

Անձի և ժողովրդի առողջության պահպանման համար կարևոր են նախապահպանական միջոցառումները, ֆիզկուլտուրան և սպորտը:
Փորձը ցույց է տալիս, որ առողջության պահպանման և ամրապնդման համար պրոֆիլակտիկ գործունեության մեջ ֆիզկուլտուրայի և սպորտի միջոցների արդյունավետությունը շատ բարձր է թմրամոլության, ալկոհոլիզմի, ծխամոլության և հանցավորության դեմ պայքարում` հատկապես երիտասարդների շրջանում:

Ֆիզիկական կուլտուրայի և զանգվածային սպորտի քարոզչության կարևորագույն խնդիրներից է դրանցում մարդասիրության ուժեղացումը: Չպետք է խրախուսվի այն մարզաձևը և ֆիզիկական վարժանքը, որը կապված է կյանքի և առողջության վտանգի հետ, իր հիմքում ունի օկուլտային  մեթոդների կիրառում, այսպես կոչված, բիոէներգետիկ դաշտերի ազդեցություն, և որը ձևավորում է բռնության և դաժանության պաշտամունք: Համագործակցությունը չի ընդունում սպորտի մեջ առողջության համար քայքայիչ դոպինգային մանիպուլյացիաները և հաշմանդամության պատճառումը:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԼԿՈՀՈԼԻԶՄԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Համագործակցությունը հոգեկան հիվանդությունները դիտարկում է որպես մարդկային էության հոգևոր վնասման ընդհանուր դրսևորումներից մեկը: Հոգեկան հիվանդությունները ներքին` էնդոգեն գործոնների (ժառանգական նախատրամադրվածություն) և արտաքին գործոնների ազդեցությունն է կենտրոնական նյարդային համակարգի (գանգուղեղային, հոգեկան տրավմաներ), ինչպես նաև ամբողջ օրգանիզմի վրա, կա’մ դիվային ազդեցության, կա’մ մարդուն գերող կրքերի արդյունք են: Այդ պատճառով ճիշտ չէ բոլոր հոգեկան հիվանդությունները վերագրել դիվահարության, ինչպես նաև փորձել հոգևոր հիվանդությունները բուժել միանգամայն բժշկական մեթոդներով:

Հոգեբուժության ոլորտում առավել պտղաբեր է հանդիսանում հովվական և բժշկական օգնության համատեղումը` հոգեկան հիվանդների վրա բժշկի և հոգևոր սպասավորի որոշակի սահմանափակ իրավասություններով:

Հոգեկան հիվանդությունը մարդու արժանապատվությունը չի նվազեցնում: Նա շարունակում է մնալ Աստծո պատկերը կրող և կարիք ունի սրտացավության ու օգնության: Բժշկական միջամտության ձև ընտրելիս հարկավոր է առաջնորդվել հիվանդի ազատության ամենաքիչ սահմանափակման սկզբունքով:

Համագործակցությունը խստորեն դատապարտում է հարբեցողությունը, որը հաճախ դառնում է ընտանիքի կործանման պատճառ, անթիվ տանջանքներ է պատճառում ինչպես այդ մեղսալի հիվանդության զոհին, այնպես էլ մտերիմներին` հատկապես երեխաներին:

Առավել կործանիչ կիրք է թմրամոլությունը: Ընկնելով թմրադեղերից կախման մեջ` մարդը խիստ խոցելի է դառնում չար ուժերի ներգործության համար: Թմրամոլության ավելի շատ հակված է երիտասարդությունը, ում դրդում են վարքի այն  կարծրատիպերը, որոնք թմրանյութերի օգտագործումը համարում են "սովորական" և նույնիսկ շփման համար պարտադիր հատկանիշ:

Հարբեցողության և թմրամոլության պատրանքների գիրկն ընկնելու մեր ժամանակակիցներից շատերի հիմնական պատճառը հոգևոր դատարկությունն է, կյանքի իմաստի կորուստը, բարոյական կողմնորոշման աղավաղումը: Թմրամոլությունն ու հարբեցողությունը դառնում են ողջ հասարակության հոգևոր հիվանդության արտահայտումը: Դա սպառողականության, անհոգևորության և ճշմարիտ իդեալների կորստի վարձքն է:

Համագործակցությունը սրտացավորեն է վերաբերվում հարբեցողության և թմրամոլության զոհերին և նրանց առաջարկում է հոգևոր, պրոֆիլակտիկ ու վերականգնողական բնույթի աջակցություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջամտում է ցուցաբերելու հատուկ բժշկական օգնություն` կործանիչ կապվածությունը հաղթահարելու գործում:

Գլուխ 10 - ԱՆՁՆԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՅԱՑՔԸ ՄԱՐԴՈՒՆ
Աստված մարդուն (ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը) ստեղծել է յուրահատուկ` Իր պատկերով և նմանությամբ: Տերը օրհնում է ամուսնական կապը` որպես մարդկության սերնդի շարունակության միջոց (Ծննդ. 1.28): Տղամարդն ու կինը կարիք ունեն միմյանց հետ հարաբերման և փոխլրացման (Ա Թեսաղ. 5.23, Գործք 4.23, Ա Կորնթ. 3.18):

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

Հռոմեական իրավունքի համաձայն, որն ընկած է ժամանակակից պետություններից շատերի քաղաքացիական իրավունքի հիմքում, ամուսնությունը հանդիսանում է իրենց ընտրության մեջ ազատ երկու կողմերի համաձայնությունը: Համագործակցությունը, ճշմարիտ համարելով ամուսնության սույն սահմանումը, միաժամանակ այն  իմաստավորում է Սուրբ Գրքի լույսի ներքո:

Քրիստոնյաների համար ամուսնությունը ոչ միայն իրավաբանական պայմանագիր է, սերնդի շարունակության միջոց և բնական պահանջների բավարարում, այլ ըստ Հովհաննես Ոսկեբերանի` "սիրո խորհուրդ", ամուսինների` Քրիստոսի մեջ միմյանց հետ հավիտենական միաբանում: Ամուսնացող քրիստոնյաները խնդրում են եկեղեցական օրհնությունը և հաղորդություն են ընդունում, որն ամուսնական խորհուրդ կատարելու հնագույն ձև է:

Քրիստոսի Մարմնի անդամներ հանդիսացող ամուսինների հավատքի ընդհանրությունը կազմում է ճշմարիտ քրիստոնեական ամուսնության կարևոր պայմանը: Միայն հավատքի մեջ միաբան եղող ընտանիքը կարող է դառնալ տնային եկեղեցի (Հռոմ. 16.4, Փիլիպ. 1.2), որտեղ ամուսինն ու կինը երեխաների հետ միասին աճում են Աստծո ճանաչելիության մեջ:

Միակարծիքության բացակայությունը լուրջ վտանգ է ամուսնական միության ամբողջականության համար: Հենց այդ պատճառով է Համագործակցությունն իր պարտքը համարում` հավատացյալներին կոչ անել` ամուսնանալու միայն Տիրոջ մեջ (Ա Կոր. 7.39), այսինքն` նրանց հետ, ովքեր կիսում են իրենց քրիստոնեական համոզմունքները:

Համագործակցությունը հարգանքով է վերաբերվում այն ամուսնություններին, որտեղ միայն մի կողմն է պատկանում հավատքին` Պողոս առաքյալի խոսքերի համաձայն.
"Անհավատ ամուսինը սրբված է կնոջով, և անհավատ կինը սրբված է ամուսնով" (Ա Կորնթ. 7.14):

Համագործակցությունը պնդում է ամուսինների ցմահ հավատարմությունը և ամուսնությունը չբաժանելը` հիմնվելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա.

"…Այն, որ Աստված միավորեց, մարդը թող չքանդի… Ով որ առանց պոռնկության պատճառի իր կնոջը արձակի և ուրիշին առնի, շնություն կանի: Եվ ով որ արձակվածին առնի, շնություն կանի" (Մատթ. 19.6-9):

Համագործակցությունը դատապարտում է ամուսնալուծությունը որպես մեղք, քանի որ դա բերում է ծանր տառապանքներ և’ ամուսիններին, և’ հատկապես երեխաներին: Ժամանակակից հասարակությունում ամուսնությունների զգալի մասը բաժանվում է, հատկապես երիտասարդների շրջանում: Կատարվածը միանգամայն ողբերգություն է դառնում տվյալ անհատների և ողջ ազգի համար:

Աստվածաշունչն ապահարզանի համար թույլ է տալիս միայն երկու հիմք`
- պոռնկությունը, որը պղծում է ամուսնության սրբությունը և քանդում է ամուսնական հավատարմության կապերը,
- անհավատ կողմի բաժանվելու ցանկությունը (Ա Կորնթ. 7.15):

Համագործակցությունն իր խնդիրն է տեսնում նրանում, որ ունեցած բոլոր հնարավորություններով պահպանի ամուսնության ամբողջականությունը և կանխի բաժանությունը: Հոգևոր սպասավորները նույնպես կանչված են զրույցներ անցկացնելու ամուսնանալ ցանկացողների հետ` բացատրելով նրանց որոշվող քայլի ողջ նշանակությունն ու պատասխանատվությունը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԸ
Ընտանեկան փորձը մարդուն օգնում է հաղթահարել եսասիրությունը և առողջ քաղաքացիության հիմքեր է գցում: Հատկապես ընտանիքում են ձևավորվում ճիշտ հարաբերությունները մտերիմների, որն էլ նշանակում է ընդհանուր առմամբ հասարակության հետ: Անհատականության ձևավորման գործում ընտանիքի դերը բացառիկ է, դրան չեն կարող փոխարինել սոցիալական այլ համակարգերը:

Ժամանակակից հասարակության համար լուրջ խնդիր է դարձել որբությունը կենդանի ծնողների առկայությամբ: Մանկատները համալրող, իսկ երբեմն էլ ուղղակի փողոցում հայտնվող լքված երեխաները հասարակության խորին հիվանդության կենդանի վկայությունն են: Այդպիսի երեխաներին հոգևոր, սոցիալական և նյութական օգնություն ցուցաբերելով` Համագործակցությունը միևնույն ժամանակ ուղղում է իր ջանքերը ընտանիքի ամրապնդման, ծնողների կողմից իրենց առաքելությունը կատարելու վրա, ինչը հնարավորություն կտա կանխել լքված երեխայի ողբերգությունը:

Նախաքրիստոնեական աշխարհում գոյություն ուներ ընկալում, որ կինը տղամարդու համեմատ ավելի ցածր դիրքում է գտնվում: Քրիստոսի Եկեղեցին ամբողջությամբ բացահայտել է կնոջ արժանապատվությունն ու բարձր կոչումը: Եկեղեցում կինը ակտիվ մասնակցություն ունի կազմակերպչական, քարոզչական, դաստիարակչական, միսիոներական, բարեգործական աշխատանքներում:

Բարձր գնահատելով կանանց դերը և ողջունելով նրանց քաղաքական, մշակութային և սոցիալական իրավահավասարությունը տղամարդկանց հետ` Համագործակցությունը միաժամանակ չի արդարացնում կնոջ` որպես ամուսնուհու և մոր դերի ցածրացման միտումը:

Տղամարդն ու կինը Աստծո և հասարակության առջև հավասար են իրենց արժեքավորմամբ, բայց դա չի վերացնում նրանց բնական տարբերությունը և չի դարձնում նրանց կոչումը միանման ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում: Համագործակցությունը կնոջ կոչումը տեսնում է ոչ թե տղամարդուն ուղղակի նմանվելու և նրա հետ մրցակցելու, այլ Տիրոջ կողմից կնոջը տրված կարողությունների զարգացման մեջ:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Համագործակցությունը կոչ է անում բարոյական մաքրության: Սեռական սանձարձակություններն անխուսափելիորեն քայքայում են մարդու կյանքը` ծանր հարված հասցնելով նրա հոգեկան և ֆիզիկական առողջությանը: Առևտրային, սեռական կամ այլ նպատակներ հետապնդող սեռական հակումների շահագործում հանդիսացող պոռնոգրաֆիան նպաստում է հոգևոր և բարոյական անկմանը` դրանով իսկ մարդուն իջեցնելով մինչև անասնական մակարդակի, որն առաջնորդվում է միայն բնազդով:

Հասարակական արատների քարոզչությունը հատկապես վնաս է հասցնում երեխաների և դեռահասների չհաստատված հոգիներին: Համագործակցությունը կոչ է անում հավատացյալներին համագործակցել բոլոր բարոյապես առողջ ուժերի հետ և ընդդիմանալ այդ սատանայական գայթակղության տարածմանը, որը քայքայում է ընտանիքներն ու կործանում հասարակության հիմքերը:

"Ով կնոջը կնայի նրան ցանկանալու համար, արդեն նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ" (Մատթ. 5.28)
:
"Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը, որ կատարվի, մահ կծնի" (Հակ. 1.15):
"Պոռնիկները… Աստծո Արքայությունը չեն ժառանգի" (Ա Կորնթ. 6.9, 10):

Համագործակցությունն ամենևին էլ կոչ չի անում զզվել մարմնից կամ սեռական մերձեցումից որպես այդպիսին: Աստված օրհնում է սեռական հարաբերությունները ընտանիքում, որտեղ դրանք դառնում են սիրո և կնոջ ու տղամարդու միաբանության արտահայտում, մարդկային սերնդի շարունակության աղբյուր:

Համագործակցությունն անփոփոխ կերպով դատապարտում է պոռնկությունը և, այսպես կոչված, ազատ սիրո քարոզչությունը, որոնք տղամարդու և կնոջ միջև մաքուր հարաբերությունները, ինչպես նաև հենց մարդկային մարմինը վերածում են ստոր շահագործման և առևտրի, եսասիրական ու պիղծ բավարարության առարկա:

Գիտակցելով, որ դպրոցը ընտանիքի հետ մեկտեղ պետք է երեխաներին և դեռահասներին որոշակի գիտելիքներ տա սեռերի հարաբերությունների և մարդու մարմնական բնության մասին, Համագործակցությունը չի կարող աջակցել "սեռական լուսաբանության" այն ծրագրերը, որոնք նորմ են ընդունում արտամուսնական կապերը, առավել ևս` տարբեր այլասերությունները: Միանգամայն անընդունելի է աշակերտներին նման ծրագրով ուսման պարտադրումը: Դպրոցը կանչված է դիմակայելու արատին, դաստիարակելու բարոյական անձ, որը պատրաստ կլինի կառուցելու հավատարմության և մաքրության վրա հիմնված ամուր ընտանիք:

Գլուխ 9 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աստվածաշունչը շատ է խոսում մերձավորի նկատմամբ գթության և սիրո մասին` "Քո ընկերոջը սիրիր քո անձի պես" (Մատթ. 22.39)"Իմ ընկերն ով է… Նա, ով ողորմություն արեց" (Ղուկ. 10.29-37),"Քեզանից ուզողին տո°ւր…" (Մատթ. 5.42):

Ճշմարիտ գթությունը ուրիշների նկատմամբ այն շնորհքի տարածումն է, որը մենք ստացել ենք Աստծուց: Քրիստոսը սովորեցնում է, որ մարդը ոչ միայն պետք է ստանա ողորմություն Աստծուց, այլ նաև գթած լինի ուրիշների հանդեպ.
"Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն" (Մատթ. 5.7):

Մարդիկ Աստծո աչքերում շատ թանկ են: Քրիստոնյաները կարող են և պետք է լինեն Աստծո սիրո ուղեցույց անձինք` ցուցաբերելով գթասիրություն մարդկանց հանդեպ: Աստված կոչ է անում հավատացյալներին արտահայտել ջերմություն և հոգատարություն, սրտացավություն, աջակցություն և սեր, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Համագործակցության սոցիալական գործունեության ազդեցությունն աճում է հասարակական կյանքի տարբեր տիրույթներում: Համագործակցությանն անդամակցող եկեղեցիները միշտ մեղմացրել են սոցիալական լարվածությունը, նպաստել հասարակությունում խաղաղությանը և համերաշխությանը:

Համագործակցությունը գործում է սոցիալական տարբեր ուղղություններում`

- մասնակցություն մանկատներում և գիշերօթիկներում երեխաների խնամքի գործին,
- տկար մարդկանց խնամատարություն,
- բարոյական աջակցություն կալանավորներին,
- հոգևոր և նյութական օգնության ցուցաբերում այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբերում են:

Համագործակցությունը կազմակերպում է սոցիալական հիմնարկությունների տարբեր ձևեր` վերականգնողական կենտրոններ, անվճար ճաշարաններ, կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերող հաստատություններ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

- Համագործակցության հասարակական ծառայությունը, սոցիալական աշխատողների համակարգի և Համագործակցության գործակցությունը երկրի զարգացման գործում,
- Համագործակցության մասնակցությունը քաղաքացիական համերաշխության հաստատման հարցերում,
- բնակչության շրջանում կրոնական հանդուրժողականության սերմանում,
- կրոնական ուսուցում և դաստիարակություն` անձի մեջ սոցիալական դրական որակների ձևավորման նպատակով,
- բարեգործություն,
- քաղաքացիական հասարակության բարոյական նորմերի խթանում,
- քրիստոնեական և աշխարհիկ սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն ինչպես համազգային խնդիրների լուծման, այնպես էլ առանձին անհատների օգնություն ցուցաբերելու համար:

Գլուխ 8 - ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
Ժամանակակից գիտությունը (հումանիտար և բնական) գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի թյուր համոզմունք, որ գիտությունը կարող է զարգանալ հոգևոր-բարոյական սկզբունքներից անկախ: Մարդկային նորմալ կյանքի վերածննդի համար հարկավոր է վերադառնալ գիտական իմացության ու հոգևոր արժեքների կորսված կապին:

Գերմանացի ֆիզիկոս, 1954 թվականի Նոբելյան դափնեկիր Մաքս Բորնն իր "Իմ կյանքը և հայացքները" գրքում գրում է. "Դեռ ոչ ոք միջոցներ չի գտել մարդկային հասարակության կայունության համար` առանց ավանդական էթիկական սկզբունքների օգնության, և ոչ ոք չգիտի, թե գիտական մեթոդներով ինչպես պետք է հիմնավորել ավանդական էթիկական նորմերը": Այնուհետև նա շարունակում է. "Քրիստոսը սովորեցնում էր, թե մարդն ինչպես պետք է վերաբերվի մարդուն":

Մեր համոզմամբ` Աստծո նկատմամբ հավատքը բարոյական նորմերի համակարգի համար կայուն և անփոփոխ հիմք է ստեղծում: Անգամ աթեիստական բարոյական դաստիարակության շատ հիմունքներ փոխառված էին Աստվածաշնչից:

Ռացիոնալիզմի և աթեիզմի կողմից գիտության և հավատքի միջև հակասության գաղափարախոսության շեշտադրման նպատակը մարդկային կյանքից ու պրակտիկայից կրոնի և  հավատքի վերացումն  է եղել:

Մինչդեռ գիտությունն ու մշակույթն իրենց առաջացման համար պարտավոր են կրոնին. դրանք կյանք են ստացել նրա ներսում դեռևս վաղ ժամանակներում, կային և գոյություն ունեն մինչ այսօր, կապված են սերտ կապերով և համագործակցում են միմյանց հետ: Գիտությունն ու փիլիսոփայությունն առաջացել են աշխարհի հանդեպ կրոնական հայացքներն իմաստավորելու փորձերից:
Միջին դարերում Եկեղեցին մնացել էր միակ մշակութային օջախը Եվրոպայում, որ պահպանել էր անտիկ գիտության սերմերը:

Վանական միաբանությունները հավաքում էին հնագույն գրականությունը` իրենց պատերի ներսում համատեղելով այդ դարաշրջանի գիտության բոլոր գանձերը:

Մենք կարող ենք համոզված լինել հետևյալում.
ա) Պատմության գրեթե ողջ ընթացքում կրոնն ու գիտությունը կարող էին ազատ զարգանալ` առանց խոչընդոտելու միմյանց: Գիտությունն ուսումնասիրում է, այսպես կոչված, տեսանելի աշխարհը: Նրա ուսումնասիրության առարկան նյութական տիեզերքն է: Իսկ կրոնը հոգևոր ձգտումն է դեպի գերբնական աշխարհ, որը շատ հաճախ անհասանելի է գիտական մեթոդներով: Գիտության համար ոչ նյութական ոլորտը մնում է փակ: Հետևաբար, գիտնականը պետք է շատ զգույշ լինի ոչ նյութական ոլորտի վերաբերյալ փիլիսոփայական համոզմունքներում և հիմնվի իրեն հայտնի փաստերի վրա:
բ) Կրոնական միտքը հաճախ է օգտագործում գիտական մեթոդները կրոնական բնազդային փորձը բացահայտելու և իմաստավորելու համար: Դա հիշատակվում է Աստվածաշնչում.
"Ինչ որ Աստծո մասին պետք է իմանալ` իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց: Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվեն, կտեսնվեն, այսինքն Իր մշտնջենավոր զորությունը ու աստվածությունը…" (Հռոմ. 1.19, 20):
գ) Ճիշտ այդպես գիտությունը կարող է զարգանալ կրոնական աշխարհայացքի և հայտնության հովանու ներքո: Շատ գիտական հայտնագործություններ` ենթադրաբար ծնված և առաջացած որպես բնազդային մտածողության արգասիք, հանդիսանում են աստվածային հայտնության արդյունք:

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ լոկ բնագիտության փաստերի վրա կառուցված "գիտական աշխարհայացք" գոյություն չունի: Կյանքի, բարու և չարի նշանակության բարձրագույն կատեգորիաները վերաբերում են հավատքի ոլորտին: Կրոնը մարդուն տալիս է գիտելիք այն մասին, թե ինչի համար է նա ապրում: Գիտությունը չի կարող պատասխանել այս հարցին, այն ուղղակի փորձում է հասկանալ` ինչպես է ստեղծված նյութական աշխարհը: Գիտության ուսումնասիրման ոլորտը մեծ մասամբ գաղափարի ոլորտն է: Բայց մարդը չի կարող և չպետք է սահմանափակի իրեն միայն այդ  ոլորտով: Կրոնական աշխարհայացքը մի ամբողջական շրջան է, որում գտնվում է մարդկային ողջ կյանքը` ներառյալ գիտության ծարավը, բնական աշխարհի գիտական փորձառությունները:

Բարոյական արժեքների հանդեպ գիտնականի անտարբերությունը մեծ վտանգի աղբյուր կարող է դառնալ հասարակության համար: Մաքս Բորնը նույն գրքում գրում է. "Դրա համար բավական կլիներ ամբողջ լրջությամբ վերաբերվել Քրիստոսի ուսմունքին և չարն ու բարին չափել ոչ թե ազգային, այլ համամարդկային չափով: Պատմության մեջ դեռ երբեք այս պահանջն այսքան ստիպողական չի եղել, դեռ երբեք այն կատարելուց հրաժարվելու դեպքում պատիժն այսքան ակնհայտ չի եղել": Այսպիսով` գիտությունն ու կրոնը` իրականության բացահայտման այս երկու ուղիները, չպետք է միմյանցից անկախ ոլորտներ լինեն, նրանք պետք է նպաստեն մարդկության ընդհանուր առաջընթացին դեպի ճշմարտության ուղին: Մենք գտնում ենք, որ գիտությունը և հավատքը մարդկային էության, կյանքի և գործունեության իրարից տարբերվող, սակայն միմյանց չհակասող և փոխադարձ լրացնող ոլորտներին են վերաբերում, և դրանց ներդաշնակ ու ազատ  զարգացումը կենսական նշանակություն ունի մարդկության համար:

Միևնույն ժամանակ, չնայած քրիստոնեության և գիտական հետազոտությունների համագործակցության դրական ազդեցությանը` ներկայումս ավելի շատ խորացումներ են նկատվում դեպի աշխարհականացված գաղափարախոսությունների գիտություն:

Գիտությունը դուրս է գալիս հոգևոր ազդեցության տիրույթից և խզում է կապը հոգևոր-բարոյական արժեքների հետ, ինչն էլ ծանր հետևանքների է հանգեցնում, ինչպիսիք են, օրինակ` էկոլոգիական ճգնաժամերը: Նման բացասական հետևանքները կաճեն ժամանակակից հասարակության գիտատեխնիկական զարգացման հիմքում դրված սխալ սկզբունքի պատճառով: Այդ սկզբունքը հիմնվում է կանխամտածված որոշման վրա, որ հասարակության զարգացումը չպետք է սահամանափակված լինի որևէ բարոյական, փիլիսոփայական կամ կրոնական պահանջով: Սակայն նման "ազատության" պարագայում գիտատեխնիկական զարգացումը հայտնվում է մարդկության արատների` փառասիրության, հպարտության, շահասիրության և առավել հարմարավետության իշխանության ներքո: Դա խախտում է կյանքի հոգևոր ներդաշնակությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այսօր մարդկային կանոնավոր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է վերադառնալ դեպի գիտության և հոգևոր-բարոյական արժեքների կապին:

Եկեղեցին զգուշացնում է մարդուն` գիտությունը որպես բարոյական սկզբունքներից միանգամայն անկախ ոլորտ դիտարկելու գայթակղությունից: Կյանքի ավետարանական նորմերը հնարավորություն են տալիս անհատին դաստիարակելու այնպես, որ նա ստացած գիտելիքները չօգտագործի որպես չարիք: Եկեղեցին և գիտությունը կանչված են համագործակցելու հանուն երկրի վրա կյանքի փրկության և անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման:

Եկեղեցին նախազգուշացնում է` չփորձել մարդու ներաշխարհի վրա հսկողություն սահմանել` օգտագործելով գիտության և տեխնիկայի նվաճումները, ներշնչման և մարդկային գիտակցության ու ենթագիտակցության մենաշնորհման ինչ-որ տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ յուրաքանչյուր մարդ պատկանում է միայն Տեր Աստծուն և Նրա անգին սեփականությունն է: Այդ պատճառով Եկեղեցու տեսանկյունից կենսաբուժության շատ տեխնոլոգիաներ ու փորձառություններ անթույլատրելի են: Նկատի ունենք արհեստական վիժեցումը, մարդու կլոնավորումը, էվթանազիան, սեռի փոփոխումը և այլն:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ
Մշակույթը հասարակական կյանքի անբաժանելի մասն է: Աստված մարդու մեջ դրել է հսկայական ստեղծագործական ներուժ: Դրանով է բացատրվում ազգերի մշակութային հսկայական ձեռքբերումները և դրանց բազմազանությունը:

Արվեստի լավագույն ստեղծագործություններն ընդունակ են ուղղորդել մարդու միտքը և զգացմունքները հոգևոր բարձրագույն արժեքներին, նպաստել Աստվածորոնմանը:

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը բավականաչափ հարուստ է և արժանավայել տեղ է գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում:

Այնուամենայնիվ, մշակույթն ինքնին ի զորու չէ արմատախիլ անել մարդու մեղանչական բնույթը և նրան հասցնել հոգևոր վերածննդին: Չնայած մարդու վիթխարի ստեղծագործական ներուժին, հատկապես գեղեցիկի ստեղծման գործում տաղանդավոր և հանճարեղ մարդկանց մեջ դրա ցայտուն դրսևորմանը, նրան զերծ չի պահել թուլություններից և մեղանչականությունից: Այդ պատճառով մշակույթի որոշ երևույթներ (հատկապես ժամանակակից) արտահայտում են այնպիսի արժեքներ և տեսակետներ, որոնք  խորթ են քրիստոնեությանը, երբեմն նույնիսկ թշնամական են նրան, ինչը չի կարող չմտահոգել մեզ:

Ժամանակակից շահադիտական արվեստի ջատագովները ստեղծագործական գործընթացն իջեցրել են փեշակի մակարդակի, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե որակով, այլ` շահութաբերությամբ:

Շահեկան գործարքները մշակույթի որոշ գործիչների հասցրել է այն բանին, որ իրենց ընդունակությունը ծառայեցնեն մարդկային ցանկությունների, դաժանության և սարսափի քարոզմանը:

Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք նպաստել արվեստի մեջ քրիստոնեական արժեքների ներթափանցմանը և հաստատմանը: Մենք ողջունում ենք մշակույթի քրիստոնեական գործիչների գործունեությունը` պայմանով, որ դրանք երբեք դուրս չեն գա քրիստոնեական հավատի և բարոյականության շրջանակներից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Քրիստոնյա անհատի կատարյալ, ներդաշնակ և ինտելեկտուալ զարգացման հարցերում Աստծո և պետության առջև մեր ունեցած պատասխանատվությունը գիտակցելով` մենք խրախուսում ենք աշխարհիկ և հոգևոր կրթության բոլոր տեսակների տիրապետումը:

Կրթության բովանդակությունը պետք է միտված լինի մարդկանց, ժողովուրդների, տարբեր ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական և սոցիալական խմբերի միջև փոխըմբռնմանն ու համագործակցությանը, հաշվի առնի աշխարհայացքային մոտեցումների տարբերությունները:

Համագործակցությունն անթույլատրելի է համարում ուսումնական հաստատություններում բռնության, թշնամության և ատելության, ազգային, սոցիալական ու կրոնական թշնամանքի քարոզչությունը: Անհանդուրժելի է նաև աշխարհիկ կրթական հաստատություններում որևէ կրոնի ներկայացումը որպես միակ ընդունելի կամ միակ ճշմարիտ:

Փաստորեն, մարդկության պատմության մեջ հիմնարար և կիրառական գիտությունների հայտնագործությունների զգալի մասը կատարվել են հոգևոր ծառայողների և հավատացյալ գիտնականների կողմից: Այդուհանդերձ, հետևելով բազմադարյա ավանդությանը` Համագործակցությունը հարգում է աշխարհիկ դպրոցը և պատրաստ է կառուցել իր փոխհարաբերությունները նրա հետ` ելնելով աշխարհիկ կրթության ազատության ճանաչումից: Միևնույն ժամանակ, Համագործակցությունը անընդունելի է համարում սովորողների հանդեպ մտածված կերպով գործադրվող պարտադրանքը` ընդունելու հակակրոնական ու հակաքրիստոնեական գաղափարները և աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների մենաշնորհի պնդումը: Նա նախազգուշացնում է մերժել օկուլտային, նեոհեթանոսական ազդեցությունների վտանգի ներթափանցումը դպրոց: Ուսուցիչները երեխաներին հատուկ կարգապահություն սովորեցնելու հետ մեկտեղ պետք է խրախուսեն նրանցում ճշմարտության, բարոյականության, մերձավորի և հայրենիքի հանդեպ սիրո ձգտումը:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեական կրթությունը Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների անբաժանելի մասն է կազմում: Տեր Հիսուս Քրիստոսը հավատացյալներին մեծ պատվիրան է տվել.
"Ուրեմն գնացե’ք բոլոր ազգերը աշակերտեցե’ք, մկրտե’ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե’ք նրանց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի: Ահա ամեն օր Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը: (Մատթ. 28.19, 20):

Պայմանականորեն քրիստոնեական կրթությունը կարելի է բաժանել պաշտոնականի և ոչ պաշտոնականի: Վերջինին են պատկանում եկեղեցական ծառայության տարբեր տեսակները` ջրի մկրտության պատրաստությունը, տնային փոքր խմբերը, սեմինարները, տարբեր մակարդակների համաժողովները և այլն:

Քրիստոնեական պաշտոնական կրթությունն իր մեջ ներառում է ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է հոգևոր ծառայողների և շարքային անդամների աստվածաբանական գրագիտության մակարդակի բարձրացումը` համապատասխան վկայականների և դիպլոմների վավերացումներով:

Քրիստոնեական պաշտոնական կրթության ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով երկրի և համաշխարհային կրթական համակարգի համընդհանուր պահանջները` որոշակի ոլորտում (աստվածաբանություն, հովվական խնամատարություն, երաժշտական ծառայություն և այլն) մասնագիտական պատրաստության բակալավրի և մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Քրիստոնեական պաշտոնական կրթության խնդիրն է յուրաքանչյուր քրիստոնյայի տալ այնպիսի որակավորում, որը նրան թույլ կտա արդյունավետ կերպով գործել Եկեղեցու համար:

Գլուխ 7 - ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության մեր հասկացողության հիմքում ընկած է երկու փաստ.
ա) Երկիրը ստեղծված է Աստծո կողմից և օրինավորապես պատկանում է Նրան: Իր հերթին` Նա մարդկանց է տվել երկրի բարիքները կառավարելու իրավունքը (Ծննդ. 1. 27, 28):

բ) Մարդկության մեղանչելու պատճառով անկում ապրած արարչագործությունը և մարդկանց միջև հարաբերությունները, ներառյալ տնտեսականը, իրենց վրա կրում են մեղքի կնիքը և չեն կարող կատարյալ լինել:

Տնտեսական ոչ մի համակարգ` լինի դա կապիտալիստական, սոցիալիստական, կոմունիստական կամ մեկ այլ, չի կարող փրկել մարդուն և բավարարել նրա ամենաթաքնված կարիքները: Լավագույն դեպքում` գերզարգացած տնտեսական համակարգը կարող է ապահովել հասարակության մեծամասնության նյութական գոյությունը:

Տնտեսական ոչ մի համակարգ չի կարող կոչվել զուտ քրիստոնեական, բայց և այնպես, որոշ համակարգեր համեմատության եզրեր ունեն Աստծո Խոսքի հետ: Տնտեսական ոլորտում աստվածաշնչյան հիմնական սկզբունքներն են`
ա) սեփականության իրավունքը,
բ) ձեռնարկատիրության ազատությունը,
գ) ջերմեռանդ աշխատանքը,
դ) բարեգործությունը:

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տեր Հիսուս Քրիստոսը, առաքյալները, ինչպես նաև Հին ուխտի մարգարեները շատ անգամ են հաստատել մարդու սեփականության իրավունքը (Ես. 65.21-23; Մարկ. 12.1-9; Մատթ. 25.14-30): Սեփականությունն անձեռնմխելի է, և Եկեղեցին չի միջամտում հավատացյալի սեփականության կառավարմանը: Անձն ազատ է իր սեփականությունը ցանկացած ձևով օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու` ներառյալ Եկեղեցուն նվիրաբերելու հարցում: Քրիստոնեության պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հավատացյալները որոշում են կայացրել մասամբ կամ լիովին հրաժարվել իրենց սեփականությունից: Մի քանի վկայություններ մենք գտնում ենք Գործք առաքելոց գրքում (2. 44, 45):

Աստվածաշունչը չի տալիս նախապատվություն սեփականության ոչ մի ձևի: Սեփականության մասնավոր, հանրային, պետական, կորպորատիվ և այլ ձևերը գոյության հավասար իրավունք ունեն, և պետության հիմնական գործառույթներից մեկն է սեփականության բոլոր ձևերի պաշտպանումը ոտնձգություններից: Սեփականության ինքնակամ վերաբաժանումը և օտարումն արգելված են, քանի որ հանդիսանում են Աստծո հիմնարար պատվիրանների խախտում, մասնավորապես` "Մի գողացիր" (Ելից 20.15):

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ձեռնարկատիրությունը մարդու ստեղծագործ էության անմիջական արտահայտումն է, մարդու, որ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, այդ իսկ պատճառով մարդկային գործունեության այս ձևին պետք չէ խոչընդոտել ավելորդ բյուրոկրատացումով, մենաշնորհացումով և այլ միջոցներով:

Ազատ ձեռնարկատիրությունը և մասնավոր սեփականության իրավունքը տնտեսական արդյունավետ համակարգի հիմքերն են: Նախաձեռնությունն ու ջերմեռանդ աշխատանքը արժանի են արդարացի վարձատրման: Մյուս կողմից` քրիստոնեական մոտեցմամբ մասնավոր սեփականությունը եսասիրական ցանկությունների բավարարման միջոց չէ, այլ մեզ և ուրիշներին բարիք գործելու հնարավորություն:

Գոյություն ունի կարծիք, որ ներկայիս տնտեսական համակարգերի խիստ մրցակցությունը մարդուն դարձնում է ինքնամփոփ և եսակենտրոն: Մեր համոզմամբ` նման եզրակացություններն օբյեկտիվ չեն: Ազատ շուկայական տնտեսություն ունեցող շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտ մրցակցությունը մարդկանց դրդում է համագործակցության, քանի որ արդյունավետ արտադրությունը պահանջում է մասնագիտացում և գործակցում:

Հենց մասնագիտացումն է բերում աշխատանքի արտադրողականության աճի և ապրանքների ու ծառայությունների արժողության նվազման, ինչն էլ դրանք ավելի մատչելի է դարձնում ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Մրցակցությունն ունի ևս մի կարևոր առավելություն. այն հաստատում է յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու արժեքավորությունը:

ՓՈՂ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ
Աստվածաշունչը չի դատապարտում հարստությունը որպես այդպիսին: Աբրահամը, Հոբը, Նիկոդեմոսը և շատ այլ աստվածաշնչյան բարեպաշտ հերոսներ ունևոր մարդիկ էին: Բայց դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք, որ նյութական բարեկեցությունն ինքնըստինքյան չի երաշխավորում երջանիկ և բավարարված կյանք (Ղուկ. 12.15): Աստվածաշունչը բազմաթիվ անգամ զգուշացնում է, որ փողասիրությունը հանդիսանում է շատ պրոբլեմների պատճառ (Ա Տիմ. 6.9-11) և մարդուն տանում է այլասերման: Կյանքի որակի շարունակ լավացումը չպետք է դառնա ինքնանպատակ, ինչը մարդկանց դարձնում է միայն սպառողներ:

Այսօր լայնորեն տարածված են տնտեսական տեսություններ, որոնց համաձայն` հարստության հիմնական աղբյուր է հանդիսանում մարդու կողմից մարդու շահագործումը: Մեր կարծիքով` դա այնքան էլ այդպես չէ, չնայած միմյանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ օրինակներին: Ձեռնարկատիրության ազատությունը և մասնավոր սեփականությունը ոչ միշտ են հանգեցնում շահագործման: Հարստությունը ավելի շուտ հանդիսանում է մարդկանց ստեղծագործելու և նախաձեռնության պտուղ, քան ուղղակի բնական միջոցներին տիրելու կամ ուրիշներին անարդարացիորեն օգտագործելու արդյունք:

Սոցիալական արդարությունը պահանջում է, որ բոլոր մարդիկ` անկախ սեռից, ռասայից կամ սոցիալական ծագումից, հավասար լինեն օրենքի առջև և ունենան դրանից բխող հավասար հնարավորություններ: Սակայն անպայման չէ, որ դա ենթադրի նյութական բարեկեցության միևնույն մակարդակ: Ճիշտ հակառակը` աշխատասիրությունը, ջանասիրությունը, նախաձեռնությունը և ստեղծագործ մոտեցումն արժանի են ավելի բարձր եկամուտների տեսքով հատուցման:

ԱՇԽԱՏԱՆՔ
Մարդու արարման պահից սկսած` աշխատանքը հանդիսանում է նրա կյանքի բնական տարրը, Աստծո սկզբնածրագրի անբաժան մասը (Ծննդ. 2.15): Մեղանչումից հետո աշխատանքի իմաստը փոխվեց: Աշխատանքի ստեղծագործող մասը նվազեց, այն վերածվեց գոյությունը պահպանելու համար միջոցներ հայթայթելու ձևի: Բայց, չնայած դրան, հենց աշխատանքի շնորհիվ այսօր մարդն ունի ստեղծագործելու և ինքնարտահայտման հնարավորություն, որը Աստծուն նրա նմանության անվիճելի վկայությունն է: Աշխատանքի շնորհիվ մարդը հնարավորություն ունի բավարարել իր նյութական կարիքները, ինչպես նաև հոգ տանել նրանց մասին, ովքեր ի վիճակի չեն աշխատել իրենց համար:

Աստվածաշունչը առավելություն չի տալիս մարդկային գործունեության որևէ մի տեսակին: Աստծո սկզբունքների համաձայն` ցանկացած գործունեություն հաճելի է Տիրոջը և օրհնված է Նրա կողմից: Եսասիրական շահերը բավարարող, մեղքը տարածող գործունեությունը տհաճ է Աստծուն և այլասերում է հասարակությունը:

Աշխատողներն ունեն վարձատրման իրավունք (Ա Կորնթ. 9.7-10): Մարդու կողմից մարդու շահագործումը, շրջապատող անձանց հանդեպ անարդարացի վերաբերմունքը հանցանք են և անխուսափելիորեն հանգեցնում են սոցիալական ցնցումների: Աստվածաշունչը պարզ ասում է.

"Քո դրացուն զրկանք մի արա և հափշտակություն մի արա, վարձքով աշխատողի օրական վարձքը մեկ գիշեր մինչև առավոտ թող ձեզ մոտ չմնա" (Ղևտ. 19.13):

Իրենց հերթին` վարձու աշխատողները նույնպես կրում են որոշակի պատասխանատվություն: Աստված նրանց կոչ է անում աշխատել ջանասիրաբար (Եփես. 6.5-8):

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Բարեգործությունը վառ ապացույցն է այն բանի, որ մարդիկ են Աստծո սեփականության կառավարիչները: Աստվածաշունչը բազմաթիվ անգամ կոչ է անում մեզ` հոգ տանել նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող հոգալ իրենց կարիքները (Երկրորդ Օրինաց 24.19-22): Ցավոք, մերօրյա ժամանակներում անշահախնդիր բարեգործությունն ավելի հազվագյուտ է դառնում:

Թեև կյանքի նյութական կողմը պակաս նշանակություն չունի, չի կարելի մարդուն` ամբողջական անհատին, արժևորել` նայելով նրան միայն տնտեսական օգտակարության լույսի ներքո: Աղքատությունը, հարստությունը կամ տնտեսական արդյունավետությունը մարդու արժանապատվության գնահատման կատարյալ չափորոշիչը չեն:

Գլուխ 6 - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՐԱՆՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ

Պատմության ընթացքում առաջացել են քրիստոնեության տարբեր ուղղություններ` կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ: Մենք հիմք ենք ընդունում այն դավանանքը, որը հռչակվել է 325թ. Նիկեայում` Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովի, ինչպես նաև 381թ. Կոստանդնուպոլսում` Եկեղեցու երկրորդ տիեզերական համաժողովի ժամանակ, որն էլ հայտնի է "Նիկեական հավատո հանգանակ" անվամբ:

Բացի այդ, մենք պահպանում ենք բողոքական բարեփոխման հինգ հիմքերը.
ա) Միայն Գրվածքները (Sola Scriptura),
բ) Միայն Քրիստոսը (Sola Christa),
գ) Միայն շնորհքով (Sola Gratia),
դ) Միայն հավատով (Sola Fide),
ե) Փառքը միայն Աստծուն (Soli Deo Gloria):

Ի վերջո, մենք հռչակում ենք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին տիեզերական է, այն ունի մեկ ճշմարտություն և հանդիսանում է մեկ Մարմին` բազմաթիվ անդամներով: Համագործակցությունը խիստ հարգալից է վերաբերվում Հայաստանյայց Առաքելական, ինչպես նաև կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիներին: Մենք համոզված ենք, որ Աստվածաշնչի համաձայն` հարկավոր է պահպանել շփումը տարբեր հարանվանությունների հետ` քրիստոնեական արժեքների հաստատման նպատակով:

Քրիստոնեության մեջ որոշ ավետարանական ուղղությունների և հարանվանությունների առաջացումը և դրանց հետևանքով ստեղծված եկեղեցական համայնքներն առաքյալների վարդապետության դրժված, խեղաթյուրված կամ մոռացված դրույթների վերականգնման ձգտումներ էին, որոնց իրական արմատը Աստծո որոնումն ու Աստծո կարիքն էր:

Մեր համոզմամբ` այդ սերունդներին տրված հայտնությունը և դրա արդյունքում կուտակված հարուստ քրիստոնեական փորձառությունն ու ժառանգությունը այսօր նաև մեր հոգևոր գանձարանի մեկ մասն է կազմում: Այդ պատճառով մենք ձգտում ենք տարբեր եկեղեցիների հետ եղբայրական սիրով հաղորդակցությանը և հավատքի միասնականությանը ավետարանական հիմնարար սկզբունքների շուրջ` պահպանելով եկեղեցական առանձնահատկությունները:

Համոզված ենք, որ ուղղադավան եկեղեցիների համատեղ ջանքերն ազգանպաստ ծառայությունների մեջ մեծապես կօժանդակի հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը, ինչպես նաև եկող սերնդին կթողնի այն ժառանգությունը, որը զերծ կպահի նրան ապագա սխալներից:

Կեղծ քրիստոնեական և մոլորեցուցիչ ուսմունքների դեմ եկեղեցիների պայքարն այսօր չի կարող հաջողության հասնել կրոնական անհանդուրժողականության մթնոլորտ  կամ համայնքային ատելություն հրահրելու միջոցով: Առավել ևս որևէ բռնություն չի կարող, վերջին հաշվով, կասեցնել սխալ ուսմունքների զարգացումը:

Մեր հասարակության աստվածաշնչային գրագիտության աճը, կարևոր խնդիրների շուրջ պարզաբանումներն ու երկխոսությունը և, որ ամենակարևորն է, Ավետարանի քարոզությունը միակ ազդեցիկ միջոցներն են կեղծ ուսմունքների դեմ պայքարում:

Ներկայիս քաղաքակրթությունը չի հանդուրժում այլևս կրոնական համոզմունքների հիման վրա բռնությունները և հետապնդումները: Այդ մեթոդներն անընդունելի են նաև քրիստոնեական բարոյականության տեսանկյունից:

ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ
Աստվածաշունչը, որը հանդիսանում է մեր ուսմունքի հիմքը, միանգամայն Աստծո շունչն է, այն մեզ է փոխանցում Աստծո կամքը մարդու փրկության վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով ու նմանությամբ, Նրա փառքի և այն բանի համար, որ փրկություն ստանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:

Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն տարբեր կրոններ, ինչպիսիք են քրիստոնեությունը, հուդայականությունը, իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը և այլն: Յուրաքանչյուր կրոն ունի իր տեսակետը Աստծո, մարդու, կյանքի, մահվան և տիեզերքի վերաբերյալ: Քրիստոնեական հավատը պահպանում է մարդու խղճի և դավանանքի ազատության և նրա ընտրության իրավունքը, այսինքն` նա ազատ է անձամբ ընտրելու իր կրոնը կամ չդավանելու ոչ մի կրոն: Մենք գտնում ենք, որ հասարակությունում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ձգտել մարդկանց մեջ դաստիարակելու հանդուրժողականություն տարբեր աշխարհայացքներ ունեցող անձանց նկատմամբ: Պատմության ընթացքում շատ մարդիկ են հալածվել կրոնական անհանդուրժողականության պայքարում, ինչպես նաև մարդու խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:

Մենք խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության և հարգանքի կոչ ենք անում տարբեր կրոնական համոզմունքների հետևորդների, բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխարհայացքային ընտրությունը:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕԿՈՒԼՏԻԶՄԻ ՀԱՆԴԵՊ

Վերջին տարիներին մեր երկրում լայն տարածում են գտել ոգեհարցությունը և նմանօրինակ տարբեր զբաղմունքները (հորոսկոպներ, գուշակություններ, կախարդություններ, սև և սպիտակ մագիա, հիպնոս, էքստրասենսորիկա, հեքիմություն, պայծառատեսություն, հմայություն և այլն): Աստվածաշնչում պարզ գրված է.

"Եվ երբ ձեզ ասեն, թե` շշնջող և քրթմնջող վհուկներին ու նշանագետներին հարցնենք, այն ժամանակ ասեք` ժողովուրդն իր Աստծուն չպիտի± հարցնի: Ապրողների մասին մեռածների±ց հարցնենք" (Եսայի 8.19):

Աստվածաշունչը կտրականապես արգելում է շփումը խավար ուժերի հետ: Օկուլտիզմով զբաղվելն արտահայտում է մարդու անհնազանդությունն Աստծուն: Օկուլտիզմը սատանայի զենքերից մեկն է: Նա ամեն հնարավոր բան անում է, որպեսզի մարդն առանց այդ հասկանալու հայտնվի Աստծուն թշնամի ուժերի կողմում: Օգտագործելով աստվածաշնչյան գիտելիքների մարդկանց չիմացությունը, սուտը, բամբասանքը և տարբեր գայթակղություններ` սատանան մարդկային հոգում խավար է սերմանում:

Օկուլտիզմը կեղծ աստվածներին երկրպագելու ամենավտանգավոր ձևն է, երբ մարդը չի ընդունում ճշմարիտ Աստծուն: Այսօր դրանց որոշ տեսակները հանդես են գալիս քրիստոնեական հավատքի որոշ տարրերով համեմված տեսքով` անկեղծ քրիստոնյաներին դրանց մեջ ներքաշելու նպատակով, ինչը երբեմն հաջողվում է: Եկեղեցիները պարտավոր են համատեղ ջանքերով պայքար մղել օկուլտիզմի տարբեր դրսևորումների և դրանց մասսայականացման դեմ:

Գլուխ 5 - ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովրդավարական հասարակությունների մեջ իշխանությունների ձևավորման և հույժ կարևոր ազգային խնդիրների նկատմամբ քաղաքացու կամքի արտահայտման հիմնական միջոցներն են ընտրությունը և հանրաքվեն: Սույն Համագործակցությունն իր անդամների շրջանում որևէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն չի իրականացնում: Համագործակցության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություններին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Եկեղեցին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց կոչ է անում խաղաղության և համերաշխության: Համագործակցության անդամները` ծառայողները, այցելուները, կարող են ունենալ քաղաքական տարբեր համոզմունքներ, բացառությամբ այնպիսիները, որոնք հստակ տանում են Համագործակցության ուսմունքներին և քրիստոնեական բարոյականությանն ակնհայտորեն  հակասող գործողությունների:

Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր ծառայողները չեն կարող մասնակցել քաղաքական կազմակերպությունների գործունեությանը, նախընտրական գործընթացներին, ինչպիսիք են` քաղաքական կազմակերպություններին կամ առանձին թեկնածուներին բացահայտ աջակցելը, նրանց օգտին քարոզչությունը և այլն: Նրանք չեն կարող նաև առաջադրել իրենց թեկնածությունը ցանկացած մակարդակի ընտրություններում: Միևնույն ժամանակ ծառայողներին և այցելուներին ոչինչ չպետք է խոչընդոտի մյուս քաղաքացիների հետ համահավասար մասնակցելու քվեարկությանը:

Սույն Համագործակցությունը կուսակցություններ չի ստեղծում:

Քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ և նախընտրական գործընթացներում Համագործակցության մասնակցության առարկումն ամենևին չի նշանակում, որ նա չի կարող բացահայտ արտահայտել իր դիրքորոշումը հասարակական կարևորության հարցերի վերաբերյալ և իր մոտեցումները ներկայացնել կառավարական մարմիններին: Նման դիրքորոշումը Համագործակցության անունից արտահայտում են Համագործակցության ղեկավարությունը և նրա լիազորված անձինք:

Ոչինչ չի արգելում հավատացյալներին` ներգրավված լինելու իշխանության օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերում, ինչպես նաև քաղաքական կուսակցություններում:

Հավատացյալները` որպես քաղաքացիներ, կոչված են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցելու բոլոր մակարդակների իշխանությունների ընտրություններին: Պետական կամ քաղաքական գործունեություններում մասնակցություն ունեցող հավատացյալներն անհատապես կամ տարբեր կազմակերպությունների շրջանակներում դա անում են ինքնուրույն` առանց նույնացնելու իրենց դիրքորոշումը Համագործակցության դիրքորոշման հետ և ելույթ չունենալով նրա անունից: Բացի այդ, Համագործակցությունը չի տալիս իր հատուկ օրհնությունը հավատացյալների քաղաքական գործունեությանը:

Սույն Համագործակցությունը կողմ է հասարակական բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստում  են ազգային համերաշխությանը  և հասարակական բոլոր խնդիրներում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Մենք ընդունում ենք, որ`
- բարեպաշտ, բարոյական և առաքինի մարդիկ կարող են տարակարծիք լինել քաղաքական և սոցիալական հարցերում,
- մենք` որպես քրիստոնյաներ, կարող ենք ծառայել մեր հասարակության և պետության բարօրությանը տարբեր համակարգերում` պահպանելով քրիստոնեական բարոյական նորմերը և եկեղեցու ու պետության տարանջատման սկզբունքը,
- հանդուրժողականության ձևավորումը, կառուցողական քննարկումների առկայությունը միաբանում են մարդկանց, բարելավում հասարակությունը և պահպանում կրոնական ազատությունը:

Մենք չենք ընդունում`
- հասարակական ինստիտուտները (կրթական, սոցիալական հաստատությունները, հասարակական միավորումներն ու քաղաքական կուսակցությունները) քաղաքացիների շրջանում որպես կրոնական հայացքների տարածման միջոցներ օգտագործելու փորձերը,
- քաղաքական և օրենսդրական գործընթացների վրա ազդելու այն փորձերը, որոնք ուղղված են երկրի քաղաքացիների` սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանն ու սահմանափակմանը,
- պետական հաստատությունների օգտագործումը հասարակությանը որևէ կրոնական առանձին հայացքներ պարտադրելու փորձերը,
- այն տեսակետը, ըստ որի` ով մեր հայացքների հետ համաձայն չէ, պետք է նրան համարել անբարոյական, անբարեպաշտ, հակառակորդ,
- հասարակությունը պառակտելու, կրոնական անհանդուրժողականություն, թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով քաղաքական գործընթացներն օգտագործելու մղումը:

Մեր հասարակության ցանկացած անձ թանկ է Աստծո համար` անկախ նրա հասարակական դիրքից: Որևէ անձի արժեքը չի որոշվում ըստ նրա համայնքային, կրոնական կամ քաղաքական հայացքների, ազգային կամ ազգակցական պատկանելության: Այդ կատեգորիաներով մարդկանց տարանջատումը բարոյալքում է հասարակությանը և բեկանում մարդկանց վստահությունը հասարակական ցանկացած գործընթացի նկատմամբ` օտարելով նրանց հանրային կյանքից:

Բոլոր մարդկանց հավասար հնարավորությունները, ինչպես նաև մարդկանց հավասարությունը օրենքի առջև` անկախ նրանց հասարակական դիրքից, այն երաշխիքն է, որի կենսական կարիքն ունեն բոլոր ժողովուրդները:

Աստված Ինքը մարդու համար ստեղծել է փրկության և Իր երկնային բարիքներից օգտվելու հավասար հնարավորություններ` ընտրության ազատ իրավունքը թողնելով նրան: