Պատմության ընթացքում առաջացել են քրիստոնեության տարբեր ուղղություններ` կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ: Մենք հիմք ենք ընդունում այն դավանանքը, որը հռչակվել է 325թ. Նիկեայում` Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովի, ինչպես նաև 381թ. Կոստանդնուպոլսում` Եկեղեցու երկրորդ տիեզերական համաժողովի ժամանակ, որն էլ հայտնի է "Նիկեական հավատո հանգանակ" անվամբ:
Բացի այդ, մենք պահպանում ենք բողոքական բարեփոխման հինգ հիմքերը.
ա) Միայն Գրվածքները (Sola Scriptura),
բ) Միայն Քրիստոսը (Sola Christa),
գ) Միայն շնորհքով (Sola Gratia),
դ) Միայն հավատով (Sola Fide),
ե) Փառքը միայն Աստծուն (Soli Deo Gloria):
Ի վերջո, մենք հռչակում ենք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին տիեզերական է, այն ունի մեկ ճշմարտություն և հանդիսանում է մեկ Մարմին` բազմաթիվ անդամներով: Համագործակցությունը խիստ հարգալից է վերաբերվում Հայաստանյայց Առաքելական, ինչպես նաև կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիներին: Մենք համոզված ենք, որ Աստվածաշնչի համաձայն` հարկավոր է պահպանել շփումը տարբեր հարանվանությունների հետ` քրիստոնեական արժեքների հաստատման նպատակով:
Քրիստոնեության մեջ որոշ ավետարանական ուղղությունների և հարանվանությունների առաջացումը և դրանց հետևանքով ստեղծված եկեղեցական համայնքներն առաքյալների վարդապետության դրժված, խեղաթյուրված կամ մոռացված դրույթների վերականգնման ձգտումներ էին, որոնց իրական արմատը Աստծո որոնումն ու Աստծո կարիքն էր:
Մեր համոզմամբ` այդ սերունդներին տրված հայտնությունը և դրա արդյունքում կուտակված հարուստ քրիստոնեական փորձառությունն ու ժառանգությունը այսօր նաև մեր հոգևոր գանձարանի մեկ մասն է կազմում: Այդ պատճառով մենք ձգտում ենք տարբեր եկեղեցիների հետ եղբայրական սիրով հաղորդակցությանը և հավատքի միասնականությանը ավետարանական հիմնարար սկզբունքների շուրջ` պահպանելով եկեղեցական առանձնահատկությունները:
Համոզված ենք, որ ուղղադավան եկեղեցիների համատեղ ջանքերն ազգանպաստ ծառայությունների մեջ մեծապես կօժանդակի հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը, ինչպես նաև եկող սերնդին կթողնի այն ժառանգությունը, որը զերծ կպահի նրան ապագա սխալներից:
Կեղծ քրիստոնեական և մոլորեցուցիչ ուսմունքների դեմ եկեղեցիների պայքարն այսօր չի կարող հաջողության հասնել կրոնական անհանդուրժողականության մթնոլորտ կամ համայնքային ատելություն հրահրելու միջոցով: Առավել ևս որևէ բռնություն չի կարող, վերջին հաշվով, կասեցնել սխալ ուսմունքների զարգացումը:
Մեր հասարակության աստվածաշնչային գրագիտության աճը, կարևոր խնդիրների շուրջ պարզաբանումներն ու երկխոսությունը և, որ ամենակարևորն է, Ավետարանի քարոզությունը միակ ազդեցիկ միջոցներն են կեղծ ուսմունքների դեմ պայքարում:
Ներկայիս քաղաքակրթությունը չի հանդուրժում այլևս կրոնական համոզմունքների հիման վրա բռնությունները և հետապնդումները: Այդ մեթոդներն անընդունելի են նաև քրիստոնեական բարոյականության տեսանկյունից:
ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ
Աստվածաշունչը, որը հանդիսանում է մեր ուսմունքի հիմքը, միանգամայն Աստծո շունչն է, այն մեզ է փոխանցում Աստծո կամքը մարդու փրկության վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով ու նմանությամբ, Նրա փառքի և այն բանի համար, որ փրկություն ստանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն տարբեր կրոններ, ինչպիսիք են քրիստոնեությունը, հուդայականությունը, իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը և այլն: Յուրաքանչյուր կրոն ունի իր տեսակետը Աստծո, մարդու, կյանքի, մահվան և տիեզերքի վերաբերյալ: Քրիստոնեական հավատը պահպանում է մարդու խղճի և դավանանքի ազատության և նրա ընտրության իրավունքը, այսինքն` նա ազատ է անձամբ ընտրելու իր կրոնը կամ չդավանելու ոչ մի կրոն: Մենք գտնում ենք, որ հասարակությունում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ձգտել մարդկանց մեջ դաստիարակելու հանդուրժողականություն տարբեր աշխարհայացքներ ունեցող անձանց նկատմամբ: Պատմության ընթացքում շատ մարդիկ են հալածվել կրոնական անհանդուրժողականության պայքարում, ինչպես նաև մարդու խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:
Մենք խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության և հարգանքի կոչ ենք անում տարբեր կրոնական համոզմունքների հետևորդների, բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխարհայացքային ընտրությունը:
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕԿՈՒԼՏԻԶՄԻ ՀԱՆԴԵՊ
Վերջին տարիներին մեր երկրում լայն տարածում են գտել ոգեհարցությունը և նմանօրինակ տարբեր զբաղմունքները (հորոսկոպներ, գուշակություններ, կախարդություններ, սև և սպիտակ մագիա, հիպնոս, էքստրասենսորիկա, հեքիմություն, պայծառատեսություն, հմայություն և այլն): Աստվածաշնչում պարզ գրված է.
"Եվ երբ ձեզ ասեն, թե` շշնջող և քրթմնջող վհուկներին ու նշանագետներին հարցնենք, այն ժամանակ ասեք` ժողովուրդն իր Աստծուն չպիտի± հարցնի: Ապրողների մասին մեռածների±ց հարցնենք" (Եսայի 8.19):
Աստվածաշունչը կտրականապես արգելում է շփումը խավար ուժերի հետ: Օկուլտիզմով զբաղվելն արտահայտում է մարդու անհնազանդությունն Աստծուն: Օկուլտիզմը սատանայի զենքերից մեկն է: Նա ամեն հնարավոր բան անում է, որպեսզի մարդն առանց այդ հասկանալու հայտնվի Աստծուն թշնամի ուժերի կողմում: Օգտագործելով աստվածաշնչյան գիտելիքների մարդկանց չիմացությունը, սուտը, բամբասանքը և տարբեր գայթակղություններ` սատանան մարդկային հոգում խավար է սերմանում:
Օկուլտիզմը կեղծ աստվածներին երկրպագելու ամենավտանգավոր ձևն է, երբ մարդը չի ընդունում ճշմարիտ Աստծուն: Այսօր դրանց որոշ տեսակները հանդես են գալիս քրիստոնեական հավատքի որոշ տարրերով համեմված տեսքով` անկեղծ քրիստոնյաներին դրանց մեջ ներքաշելու նպատակով, ինչը երբեմն հաջողվում է: Եկեղեցիները պարտավոր են համատեղ ջանքերով պայքար մղել օկուլտիզմի տարբեր դրսևորումների և դրանց մասսայականացման դեմ:

Комментариев нет:
Отправить комментарий