ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Այժմ Նա բարեխոս է համայն մարդկության համար: Փրկությունը չվաստակած պարգև է, որը ձեռք է բերվում հավատքով առ այն, որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար (Եփես. 2.5, Ա Կորնթ. 3.5-7, Հովհ. 3.16, 1.14, Եբր. 4.14, Բ Կորնթ. 5.19-21):
ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Մենք հավատում ենք, որ մարդն Աստծուն է դառնում, երբ տեղի է ունենում ապաշխարություն, երբ նա վերստին ծնվում է, արդարություն է ստանում և հաշտվում է Աստծո հետ: Այդ պահից նա սկսում է աճել սուրբ կյանքի մեջ` Աստծո հետ հաղորդակցության միջոցով (Հովհ. 3.3, Բ Կորնթ. 5.17):
Մենք հավատում ենք, որ ապաշխարությունը մարդու անձնական որոշումն է` հետ դառնալ յուր մեղքերից և հավատքով ընդունել Հիսուս Քրիստոսի արդարությունը: Այս որոշումը ներշնչված է Աստծո Հոգով (Գործք 3.19):
Մենք հավատում ենք, որ արդարացումը մի այնպիսի վերամիավորում է Աստծո հետ, որ կարծես թե երբեք էլ չէինք մեղանչել (Հովհ. 1.16, Գործք 13.39, Հռոմ. 8.1):
ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԿՅԱՆՔԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Մենք հավատում ենք Ընդհանրական Եկեղեցու գոյությանը` որպես Քրիստոսի Մարմինը, որը կազմված է երկրի վրա երբևիցե ապրած և ապրող բոլոր փրկվածներից (Եփես. 1.23, 5.23, Ա Կորնթ. 12.27, Գաղ. 3.28):
Մենք հավատում ենք, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է, երբ նա մեռնում է մեղքի համար և հարություն առնում Քրիստոսի մեջ նոր կյանքի համար: Ջրի մկրտությունը մարդու ներքին հավատքի և փրկության դավանությունն է, ինչպես նաև ինքնակամ ու գիտակցված որոշման արտահայտումը Աստվածահաճո կյանք ապրելու համար (Հռոմ. 6.4, Գործք 3.38, Ա Պետրոս 3.21):
Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգով մկրտությունը Հոր խոստմունքն է` տրված բոլոր ժամանակների հավատացյալներին: Սուրբ Հոգով մկրտության նշանը, որ վերապրեցին առաքյալները Պենտեկոստեի օրը, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, այսօր նույնպես արդիական է: Մկրտության ապացույց է նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ` ողջ աշխարհում Քրիստոսի վկան լինելու և արդյունավետ ավետարանչություն իրականացնելու համար (Գործք 1.8, 2.1-4):
Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկեց հավատացյալներին` բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15):
Մենք հավատում ենք, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման, Ավետարանի տարածման, Եկեղեցու և անձի հոգևոր շինության, մարմնավոր բժշկության համար (Մարկ. 16.17, 18, Ա Կորնթ. 12-13):
Մենք հավատում ենք, որ Տերունական ընթրիքը կամ սուրբ հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն է. "…Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ և գոհանալուց հետո կտրեց և ասաց. "Առե’ք, կերե’ք. այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է: Այս արեք իմ հիշատակի համար": Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. "Այս բաժակը Նոր ուխտն է իմ արյունով. այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև որ Նա կգա" (Ա Կորնթ. 11. 23-26): Ընդունելով հացը և գինին` քրիստոնյաները դավանում են Աստծո հետ հաշտությունը և իրենց փրկագնումը Քրիստոսի մահվան միջոցով, Եկեղեցու միասնականությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատն ու սպասումը (Ա Կորնթ. 10.16,17, 11. 23-26):
Մենք հավատում ենք, որ Աստծո կամքն է, որպեսզի մեր հոգին, շունչը և մարմինը առողջ լինեն: Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով: Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56, Ես. 53.5, Ա Պետ. 2.24):
ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը` ի Տեր ննջած փրկվածների հարության, կենդանի մնացած փրկվածների վերափոխման և նրանց միասին իր մոտ հավաքելու, ինչպես նաև աշխարհն ամբարշտությունից մաքրելու և Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու նպատակով (Ա Թեսաղ. 4.12-17):
Комментариев нет:
Отправить комментарий