Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամը քրիստոնեություն է ընդունել: Նա ուղերձ է հղել նշելով, որ եթե անգամ իրեն սպանեն, նա վստահ է, որ դրախտում կհայտնվի: Այս մասին տեղեկատվություն է հայտնվել Сhristian Тelegraph և Assist News պարբերականներում:
Ինչպես հաղորդում է իրանական Mohabatnews.com քրիստոնեական նորությունների գործակալությունը` արաբական Al-Haqiqa արբանյակային հեռուստակայանը, որը քրիստոնեական հաղորդումներ է հեռարձակում, ներկայացրել է Քուվեյթի արքայազն Աբդալլահ Աս-Սաբահի խոսքերը: «Ես լիովին համաձայն եմ տարածված այս տեղեկությունների հետ: Ես նաև հավատում եմ, որ եթե ինձ սպանեն, ապա հավերժ Հիսուս Քրիստոսի հետ կլինեմ», - նշել է արքայազն Աս-Սաբահը:
Նա ավելացրել է, որ շատ գոհ է իր որոշումից, քանի որ հենց Աստվածաշունչն է նրան ճշմարիտ ուղղու վրա դրել: Բացի այդ, արքայազնը խոսել է մահմեդականության և Եգիպտոսում իշխանության եկած իսլամիստների մասին: «Մահմեդական խմբավորումները մշտապես ցանկացել են հարձակվել աշխարհի տարբեր քաղաքների վրա, սակայն Աստված պահել է և շարունակում է պահպանել ամբողջ աշխարհը: Հենց այդ է պատճառը, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է իսլամիստների շարքերում բաժանումներ ու հակամարտություններ առաջանում, որոնք կշարունակեն աճել, իսկ խմբերը ավելի կտրոհվեն ու քփոքրանան», - նշել է Քուվեյթի արքայազնը:
Դավանափոխության մասին լուրը փոթորկել է մահմեդական աշխարհը և արաբական ԶԼՄ-ների առաջին տողերում է:
Իր հերթին, մահմեդական անկախ կայքերից մեկը հերքել է այդ հաղորդագրությունը, մեջբերելով Քուվեյթի մեկ ուրիշ` Ազբա Աս-Սաբահա արքայազնի խոսքերը, որն ասել է, թե թագավորական ընտանիքում նման անունով արքայազն չկա:
Իսլամը Քուվեյթի պաշտոնական կրոնն է, այն դավանում է երկրի գրեթե ամբողջ բնակչությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ, իսլամից քրիստոնեության էր անցել ՀԱՄԱՍ-ի հիմնադրի որդին` Մոսաբ Հասան Յուսեֆը:
Tert.am
Комментариев нет:
Отправить комментарий