ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աստվածաշունչը շատ է խոսում մերձավորի նկատմամբ գթության և սիրո մասին` "Քո ընկերոջը սիրիր քո անձի պես" (Մատթ. 22.39), "Իմ ընկերն ով է… Նա, ով ողորմություն արեց" (Ղուկ. 10.29-37),"Քեզանից ուզողին տո°ւր…" (Մատթ. 5.42):
Ճշմարիտ գթությունը ուրիշների նկատմամբ այն շնորհքի տարածումն է, որը մենք ստացել ենք Աստծուց: Քրիստոսը սովորեցնում է, որ մարդը ոչ միայն պետք է ստանա ողորմություն Աստծուց, այլ նաև գթած լինի ուրիշների հանդեպ.
"Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն" (Մատթ. 5.7):
Մարդիկ Աստծո աչքերում շատ թանկ են: Քրիստոնյաները կարող են և պետք է լինեն Աստծո սիրո ուղեցույց անձինք` ցուցաբերելով գթասիրություն մարդկանց հանդեպ: Աստված կոչ է անում հավատացյալներին արտահայտել ջերմություն և հոգատարություն, սրտացավություն, աջակցություն և սեր, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Համագործակցության սոցիալական գործունեության ազդեցությունն աճում է հասարակական կյանքի տարբեր տիրույթներում: Համագործակցությանն անդամակցող եկեղեցիները միշտ մեղմացրել են սոցիալական լարվածությունը, նպաստել հասարակությունում խաղաղությանը և համերաշխությանը:
Համագործակցությունը գործում է սոցիալական տարբեր ուղղություններում`
- մասնակցություն մանկատներում և գիշերօթիկներում երեխաների խնամքի գործին,
- տկար մարդկանց խնամատարություն,
- բարոյական աջակցություն կալանավորներին,
- հոգևոր և նյութական օգնության ցուցաբերում այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբերում են:
Համագործակցությունը կազմակերպում է սոցիալական հիմնարկությունների տարբեր ձևեր` վերականգնողական կենտրոններ, անվճար ճաշարաններ, կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերող հաստատություններ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
- Համագործակցության հասարակական ծառայությունը, սոցիալական աշխատողների համակարգի և Համագործակցության գործակցությունը երկրի զարգացման գործում,
- Համագործակցության մասնակցությունը քաղաքացիական համերաշխության հաստատման հարցերում,
- բնակչության շրջանում կրոնական հանդուրժողականության սերմանում,
- կրոնական ուսուցում և դաստիարակություն` անձի մեջ սոցիալական դրական որակների ձևավորման նպատակով,
- բարեգործություն,
- քաղաքացիական հասարակության բարոյական նորմերի խթանում,
- քրիստոնեական և աշխարհիկ սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն ինչպես համազգային խնդիրների լուծման, այնպես էլ առանձին անհատների օգնություն ցուցաբերելու համար:

Комментариев нет:
Отправить комментарий