Մենք մեր երկրի բնակչության շրջանում խրախուսում ենք այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ոք պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև, այդ թվում նաև ծառայելով ՀՀ Զինված ուժերում:
ՊԱՏԵՐԱԶՄ
Մեղանչումից հետո մարդկության ողջ պատմությունը պատերազմների պատմություն է (Մատթ. 24.6,7, Հայտն. 6.4): Սակայն Եկեղեցին պատերազմը չի համարում մարդկության բնական վիճակ:
Ռազմատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանը հանգեցրեց մի ակնթարթում երկրի վրա եղած ողջ կենդանության վերացման հնարավորություն ունեցող զենքի ստեղծմանը: Սակայն այս ժամանակաշրջանում ապրող մարդիկ իրավունք չունեն որոշելու մոլորակի ճակատագիրը Նրա փոխարեն, Ով այն ստեղծել է: Իհարկե, այսպես կոչված, լոկալ պատերազմները մեր կյանքի դաժան իրականությունն են: Սակայն տարբեր հարանվանությունների քրիստոնյաները միշտ ակտիվորեն համագործակցել և համագործակցում են խաղաղարար գործընթացներում:
Միջազգային հարաբերությունների ոլորտում ժողովուրդների և կառավարությունների վարքագծի վերաբերյալ քրիստոնեական կատարելատիպը սահմանված է "ոսկե կանոնով".
"Ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց այդպես արեք" (Մատթ. 7.12):
Պատերազմի (լոկալ ռազմական հակամարտության) բնույթի հանդեպ Համագործակցության վերաբերմունքը, այն խրախուսելը կամ դատապարտելը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ենթակա է առանձին դիտարկման: Համագործակցությունը չի արգելում իր անդամներին մասնակցելու ռազմական գործողություններին, այդ թվում նաև սահմանադրական կարգի պահպանմանը (Հռոմ. 13.1, Ա Պետր. 2.13): Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում հայրենիքի պաշտպաններին, ովքեր զոհել կամ պատրաստ են զոհել իրենց կյանքը համերկրացիների համար (Հովհ. 15.13):
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Շրջապատող աշխարհն արարված է բոլոր կենդանությունը Ստեղծողի` Աստծո կողմից (Գործք 17.24): Նա երկիրը կատարյալ է ստեղծել (Ծննդ. 2.31): Որպես արարչագործության պսակ` Աստված ստեղծեց մարդուն և նրան կարգեց Իր ստեղծած ամեն ինչը կառավարելու համար (Ծննդ. 1.26, Սաղմ. 8.6): Սակայն մարդը մեղանչեց և զրկվեց Աստծո շնորհքից:
Ադամի մեղք գործելու պատճառով ողջ մարդկությունը հայտնվեց մեղքի իշխանության տակ (Ա Հովհ. 5.19, Հռոմ. 5.12): Կործանվող մարդկությանը փրկելու նպատակով Աստված աշխարհ ուղարկեց Իր Որդուն` Հիսուսին, Ով, մարդկանց մեղքերի համար մահանալով խաչի վրա, վերականգնեց մարդու կորսված կապը Աստծո հետ (Հովհ. 3.16): Դրանում է կայանում աստվածաշնչյան հայացքը խաղաղությանը:
Համագործակցությունը խաղաղությունը համարում է նաև մարդու ներքին վիճակ` որպես Աստծո սիրո պարգև: Բոլոր քրիստոնյաների համար խաղաղությունն օրհնություն է Աստծուց (Հովհ. 14.27, Գաղ. 5.22): Չնայած համատարած պատերազմներին, տարերային աղետներին, տեխնածին վթարներին` հավատացյալ մարդու սրտում խաղաղություն է տիրում (Հովհ. 16.33): Քրիստոսի խաղաղությունն ազատություն է մեղքից (Հռոմ. 15.13) և կյանք` Աստծո հետ համաձայնությամբ (Հռոմ. 5.1): Աստված ցանկանում է, որ Իր զավակները տանեն Քրիստոսի խաղաղությունը և Ավետարանի լույսը կործանվող մարդկությանը, որը տանջվում է միջէթնիկական, քաղաքական և սոցիալական ցնցումներից (Մատթ. 5.9):
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Աստված սահմանել է պետական համակարգը Իր փառքի և համընդհանուր բարօրության համար (Առակ. 8.15,16): Մենք` որպես քաղաքացիներ, պարտավոր ենք բարեխղճորեն կատարել մեր պարտականությունները, որոնցից է պետության կողմից սահմանված զինվորական ծառայությունը` զորակոչմամբ կամ պայմանագրային հիմունքով (Ղուկ. 3.14, Մատթ. 8.9,10):
Հոգ տանելով բանակի հոգևոր նկարագրի մասին և ձգտելով չկտրել հոգևոր կապը Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների զինակոչված անդամների հետ` մենք ընդունում ենք Հայաստանի Զինված ուժերի (այդ թվում նաև իրենց կազմում զինված ստորաբաժանումներ ունեցող գերատեսչությունների) հետ եկեղեցիների համագործակցության անհրաժեշտությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
- Զինծառայողների, զորակոչմամբ կամ պայմանագրով զինվորական ծառայություն իրականացնող Համագործակցության անդամների հոգևոր կարիքների և պահանջմունքների բավարարում,
- Համագործակցության անդամներ հանդիսացող հավատացյալ զինծառայողների կրոնական իրավունքների և դավանանքի ազատության պաշտպանություն,
- Աջակցություն զորամասերի հրամանատարությանը` գրադարանները հոգևոր գրականությամբ համալրելու գործում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- ՀՀ Սահմանադրության, օրենքների, Զինված ուժերի կանոնադրության, համապատասխան նախարարությունների հրամանների և ղեկավար հրահանգների կատարում,
- եկեղեցիների ավանդույթների հանդեպ հարգանք,
- ՀՀ պետական շահերի առաջնայնություն,
- արտառազմական անձնակազմերում միջհարանվանական հակասությունների կարգավորում,
- Համագործակցության ներքին գործերին չմիջամտելը,
- հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ բաց փոխհարաբերություններ:

Комментариев нет:
Отправить комментарий