Страницы

понедельник, 2 января 2012 г.

Գլուխ 2 - ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ


Խղճի ու դավանանքի ազատությունը պետք է իր մեջ ներառի քաղաքացիների իրավունքը`
- դավանել որևէ կրոն կամ չդավանել ոչ մի կրոն, փոխել սեփական դավանանքը, եկեղեցական կամ կրոնական պատկանելությունը,
- ստեղծել կրոնական կազմակերպություններ և ղեկավարել այն սեփական դավանաբանական սկզբունքներով,
- հավաքվել մեկտեղ պաշտամունքի և ուսուցման նպատակով,
- տարածել սեփական կրոնական հավատամքները հրապարակային քարոզության, գրականության և զանգվածային հաղորդակցության միջոցներով,
- չհետապնդվել սեփական կրոնական համոզմունքների պատճառով:

Մարդու իրավունքները, այդ թվում` վերոհիշյալ դրույթներն ամրագրված են հետևյալ միջազգային փաստաթղթերում`
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948թ.),
- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան (1950թ.),
- քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (1976թ.),
- կրոնի և համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության և խտրականության վերացման մասին հռչակագիրը (1981թ.):

Սույն միությունը պատրաստ է համագործակցել այլ կազմակերպությունների հետ խղճի, դավանանքի և մարդու այլ ազատությունների պաշտպանության գործում:

Հասարակական համերաշխության պահպանման նպատակով անհրաժեշտ ենք  համարում եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների երկխոսության կայացումը:


ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավունքը պետական համակարգի կողմից սահմանված նորմերն ու կանոններն են, որոնք կարգավորում են մարդկանց հարաբերությունները տվյալ հասարակությունում: Իրավունքը պարունակում է նաև անձի` ինչ-որ բան անելու կամ ինչ-որ կերպ վարվելու ազատությունը:

Իրավունքն առանձնահատուկ ոլորտ է, որը բարոյաէթիկական ոլորտից տարբերվում է այն պատճառով, որ չի շոշափում մարդու ներքին վիճակը, հոգևոր արժեքների համակարգը և չի սահմանում դրանց սկզբունքներն ու նորմերը:

Սակայն մարդու վարքը և գործունեությունը իրավական կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Առանց իրավական համակարգի որևէ մարդկային միություն գոյություն ունենալ չի կարող:

Օրենսդրությունը մեր համոզմամբ պետք է`
- լինի ոչ հակասական, այսինքն` նրա մեկ մասը տրամաբանորեն կամ կիրառման պարագայում` գործնականորեն չպետք է հակասի մյուս մասին,
- լինի միանշանակ, այսինքն` նրա որևէ մասի մեկնությունը չպետք է հանգեցնի բազմիմաստության,
- բխի տվյալ հասարակության կարիքներից և շահերից, ուղղված լինի միայն նրա բարեկեցությանն ու անվտանգությանը` չստեղծելով տվյալ հասարակության տարբեր խավերի արդարացի շահերի բախում կամ ոտնահարում:

Комментариев нет:

Отправить комментарий