Տնտեսության մեր հասկացողության հիմքում ընկած է երկու փաստ.
ա) Երկիրը ստեղծված է Աստծո կողմից և օրինավորապես պատկանում է Նրան: Իր հերթին` Նա մարդկանց է տվել երկրի բարիքները կառավարելու իրավունքը (Ծննդ. 1. 27, 28):
բ) Մարդկության մեղանչելու պատճառով անկում ապրած արարչագործությունը և մարդկանց միջև հարաբերությունները, ներառյալ տնտեսականը, իրենց վրա կրում են մեղքի կնիքը և չեն կարող կատարյալ լինել:
Տնտեսական ոչ մի համակարգ` լինի դա կապիտալիստական, սոցիալիստական, կոմունիստական կամ մեկ այլ, չի կարող փրկել մարդուն և բավարարել նրա ամենաթաքնված կարիքները: Լավագույն դեպքում` գերզարգացած տնտեսական համակարգը կարող է ապահովել հասարակության մեծամասնության նյութական գոյությունը:
Տնտեսական ոչ մի համակարգ չի կարող կոչվել զուտ քրիստոնեական, բայց և այնպես, որոշ համակարգեր համեմատության եզրեր ունեն Աստծո Խոսքի հետ: Տնտեսական ոլորտում աստվածաշնչյան հիմնական սկզբունքներն են`
ա) սեփականության իրավունքը,
բ) ձեռնարկատիրության ազատությունը,
գ) ջերմեռանդ աշխատանքը,
դ) բարեգործությունը:
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տեր Հիսուս Քրիստոսը, առաքյալները, ինչպես նաև Հին ուխտի մարգարեները շատ անգամ են հաստատել մարդու սեփականության իրավունքը (Ես. 65.21-23; Մարկ. 12.1-9; Մատթ. 25.14-30): Սեփականությունն անձեռնմխելի է, և Եկեղեցին չի միջամտում հավատացյալի սեփականության կառավարմանը: Անձն ազատ է իր սեփականությունը ցանկացած ձևով օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու` ներառյալ Եկեղեցուն նվիրաբերելու հարցում: Քրիստոնեության պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հավատացյալները որոշում են կայացրել մասամբ կամ լիովին հրաժարվել իրենց սեփականությունից: Մի քանի վկայություններ մենք գտնում ենք Գործք առաքելոց գրքում (2. 44, 45):
Աստվածաշունչը չի տալիս նախապատվություն սեփականության ոչ մի ձևի: Սեփականության մասնավոր, հանրային, պետական, կորպորատիվ և այլ ձևերը գոյության հավասար իրավունք ունեն, և պետության հիմնական գործառույթներից մեկն է սեփականության բոլոր ձևերի պաշտպանումը ոտնձգություններից: Սեփականության ինքնակամ վերաբաժանումը և օտարումն արգելված են, քանի որ հանդիսանում են Աստծո հիմնարար պատվիրանների խախտում, մասնավորապես` "Մի գողացիր" (Ելից 20.15):
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ձեռնարկատիրությունը մարդու ստեղծագործ էության անմիջական արտահայտումն է, մարդու, որ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, այդ իսկ պատճառով մարդկային գործունեության այս ձևին պետք չէ խոչընդոտել ավելորդ բյուրոկրատացումով, մենաշնորհացումով և այլ միջոցներով:
Ազատ ձեռնարկատիրությունը և մասնավոր սեփականության իրավունքը տնտեսական արդյունավետ համակարգի հիմքերն են: Նախաձեռնությունն ու ջերմեռանդ աշխատանքը արժանի են արդարացի վարձատրման: Մյուս կողմից` քրիստոնեական մոտեցմամբ մասնավոր սեփականությունը եսասիրական ցանկությունների բավարարման միջոց չէ, այլ մեզ և ուրիշներին բարիք գործելու հնարավորություն:
Գոյություն ունի կարծիք, որ ներկայիս տնտեսական համակարգերի խիստ մրցակցությունը մարդուն դարձնում է ինքնամփոփ և եսակենտրոն: Մեր համոզմամբ` նման եզրակացություններն օբյեկտիվ չեն: Ազատ շուկայական տնտեսություն ունեցող շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտ մրցակցությունը մարդկանց դրդում է համագործակցության, քանի որ արդյունավետ արտադրությունը պահանջում է մասնագիտացում և գործակցում:
Հենց մասնագիտացումն է բերում աշխատանքի արտադրողականության աճի և ապրանքների ու ծառայությունների արժողության նվազման, ինչն էլ դրանք ավելի մատչելի է դարձնում ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Մրցակցությունն ունի ևս մի կարևոր առավելություն. այն հաստատում է յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու արժեքավորությունը:
ՓՈՂ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ
Աստվածաշունչը չի դատապարտում հարստությունը որպես այդպիսին: Աբրահամը, Հոբը, Նիկոդեմոսը և շատ այլ աստվածաշնչյան բարեպաշտ հերոսներ ունևոր մարդիկ էին: Բայց դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք, որ նյութական բարեկեցությունն ինքնըստինքյան չի երաշխավորում երջանիկ և բավարարված կյանք (Ղուկ. 12.15): Աստվածաշունչը բազմաթիվ անգամ զգուշացնում է, որ փողասիրությունը հանդիսանում է շատ պրոբլեմների պատճառ (Ա Տիմ. 6.9-11) և մարդուն տանում է այլասերման: Կյանքի որակի շարունակ լավացումը չպետք է դառնա ինքնանպատակ, ինչը մարդկանց դարձնում է միայն սպառողներ:
Այսօր լայնորեն տարածված են տնտեսական տեսություններ, որոնց համաձայն` հարստության հիմնական աղբյուր է հանդիսանում մարդու կողմից մարդու շահագործումը: Մեր կարծիքով` դա այնքան էլ այդպես չէ, չնայած միմյանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ օրինակներին: Ձեռնարկատիրության ազատությունը և մասնավոր սեփականությունը ոչ միշտ են հանգեցնում շահագործման: Հարստությունը ավելի շուտ հանդիսանում է մարդկանց ստեղծագործելու և նախաձեռնության պտուղ, քան ուղղակի բնական միջոցներին տիրելու կամ ուրիշներին անարդարացիորեն օգտագործելու արդյունք:
Սոցիալական արդարությունը պահանջում է, որ բոլոր մարդիկ` անկախ սեռից, ռասայից կամ սոցիալական ծագումից, հավասար լինեն օրենքի առջև և ունենան դրանից բխող հավասար հնարավորություններ: Սակայն անպայման չէ, որ դա ենթադրի նյութական բարեկեցության միևնույն մակարդակ: Ճիշտ հակառակը` աշխատասիրությունը, ջանասիրությունը, նախաձեռնությունը և ստեղծագործ մոտեցումն արժանի են ավելի բարձր եկամուտների տեսքով հատուցման:
ԱՇԽԱՏԱՆՔ
Մարդու արարման պահից սկսած` աշխատանքը հանդիսանում է նրա կյանքի բնական տարրը, Աստծո սկզբնածրագրի անբաժան մասը (Ծննդ. 2.15): Մեղանչումից հետո աշխատանքի իմաստը փոխվեց: Աշխատանքի ստեղծագործող մասը նվազեց, այն վերածվեց գոյությունը պահպանելու համար միջոցներ հայթայթելու ձևի: Բայց, չնայած դրան, հենց աշխատանքի շնորհիվ այսօր մարդն ունի ստեղծագործելու և ինքնարտահայտման հնարավորություն, որը Աստծուն նրա նմանության անվիճելի վկայությունն է: Աշխատանքի շնորհիվ մարդը հնարավորություն ունի բավարարել իր նյութական կարիքները, ինչպես նաև հոգ տանել նրանց մասին, ովքեր ի վիճակի չեն աշխատել իրենց համար:
Աստվածաշունչը առավելություն չի տալիս մարդկային գործունեության որևէ մի տեսակին: Աստծո սկզբունքների համաձայն` ցանկացած գործունեություն հաճելի է Տիրոջը և օրհնված է Նրա կողմից: Եսասիրական շահերը բավարարող, մեղքը տարածող գործունեությունը տհաճ է Աստծուն և այլասերում է հասարակությունը:
Աշխատողներն ունեն վարձատրման իրավունք (Ա Կորնթ. 9.7-10): Մարդու կողմից մարդու շահագործումը, շրջապատող անձանց հանդեպ անարդարացի վերաբերմունքը հանցանք են և անխուսափելիորեն հանգեցնում են սոցիալական ցնցումների: Աստվածաշունչը պարզ ասում է.
"Քո դրացուն զրկանք մի արա և հափշտակություն մի արա, վարձքով աշխատողի օրական վարձքը մեկ գիշեր մինչև առավոտ թող ձեզ մոտ չմնա" (Ղևտ. 19.13):
Իրենց հերթին` վարձու աշխատողները նույնպես կրում են որոշակի պատասխանատվություն: Աստված նրանց կոչ է անում աշխատել ջանասիրաբար (Եփես. 6.5-8):
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Բարեգործությունը վառ ապացույցն է այն բանի, որ մարդիկ են Աստծո սեփականության կառավարիչները: Աստվածաշունչը բազմաթիվ անգամ կոչ է անում մեզ` հոգ տանել նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող հոգալ իրենց կարիքները (Երկրորդ Օրինաց 24.19-22): Ցավոք, մերօրյա ժամանակներում անշահախնդիր բարեգործությունն ավելի հազվագյուտ է դառնում:
Թեև կյանքի նյութական կողմը պակաս նշանակություն չունի, չի կարելի մարդուն` ամբողջական անհատին, արժևորել` նայելով նրան միայն տնտեսական օգտակարության լույսի ներքո: Աղքատությունը, հարստությունը կամ տնտեսական արդյունավետությունը մարդու արժանապատվության գնահատման կատարյալ չափորոշիչը չեն:

Комментариев нет:
Отправить комментарий