Ողջ Սուրբ Գիրքը խոսում է ազգերի մասին: Մարդկության պատմությունը, ըստ էության, ազգերի պատմություն է: Գիտական շրջանակներում գոյություն ունեն "ազգ" հասկացության տարբեր սահմանումներ: "Ազգ"-ի ճշգրիտ կամ անթերի սահմանումը չհամարելով մեր խնդիրը, այդուհանդերձ, հարկ ենք գտնում ընդգծել կարևոր մի տեսանկյուն, որ ազգը պատմության ընթացքում որոշակի խոր ընդհանրությունների (տարածքի, գրական լեզվի, մշակույթի, էթնիկ և այլն) հիման վրա ձևավորված մարդկանց կայուն հավաքականություն է: Յուրաքանչյուր ազգ ունի իր առանձնահատկություններն ու բնութագրիչները, որոնցով էլ պայմանավորվում են տվյալ մարդկային հավաքականության ազգային ինքնակայությունն ու յուրօրինակությունը: Հայ ժողովրդի պատմության և, առհասարակ, պատմագիտության տվյալների համաձայն` հայ ազգը մարդկության պատմության ընթացքում կազմավորված հնագույն ազգերից մեկն է, որի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է:
Ժամանակակից իրավական մտածողությունն առաջ է քաշել "ազգ" հասկացության հետևյալ սահմանումը` ազգը որոշակի պետության քաղաքացիներն ու բնակիչներն են: Այս առումով չենք կարող չվկայակոչել այն առարկությունը, որ շեշտը միայն քաղաքացիության և որոշակի պետությունում բնակության փաստի վրա դնելը էականորեն սահմանափակում և աղքատացնում է "ազգ" հասկացության նշանակությունը, քանի որ այս պարագայում հաշվի չեն առնվում տվյալ մարդկային հավաքականությանը բնորոշ այն բազում ընդհանրություններն ու կապերը, որոնք թույլ են տալիս պետության բնակչին կամ քաղաքացուն իր ինքնությունը նույնացնելու որևէ ազգի հետ:
Մենք ընդունում ենք, որ Եկեղեցին, որպես տիեզերական օրգանիզմ, սահմաններ չի դնում. այն իր մեջ է ընդգրկում բոլոր ազգերի հավատացյալներին: Միևնույն ժամանակ, Եկեղեցու տիեզերական բնույթը որևէ կերպ չի խոչընդոտում քրիստոնյաների ազգային ինքնակայությանն ու ինքնարտահայտմանը: Ընդհակառակը, Եկեղեցին միաձուլում է տիեզերական և ազգային հատկանիշները: Տեր Հիսուսն Ինքը` Եկեղեցու հիմնադիրը, ցույց էր տալիս, որ Իր ուսմունքը չի կրում ո’չ տեղային, ո’չ էլ ազգային բնույթ."...ժամանակ պիտի գա, երբ ո’չ այս լեռան վրա և ո’չ Երուսաղեմի մեջ երկրպագություն պիտի անեք Հորը" (Մատթ. 8.20; Հովհ. 4.21): Դրա հետ մեկտեղ Նա նույնանում էր Իր ժողովրդի հետ, որին պատկանում էր մարդկային ծնունդով: Զրուցելով սամարացի կնոջ հետ` Հիսուսն ընդգծում էր Իր պատկանելությունը հրեա ազգին. "Դուք նրան երկրպագություն կանեք, որին չեք ճանաչում, իսկ մենք նրան երկրպագություն կանենք, որին ճանաչում ենք, քանի որ փրկությունը հրեաներից է" (Հովհ. 4.22):
Թեև քրիստոնեական արժեքները համամարդկային են, սակայն ազգերի` որպես առանձին էթնիկական միավորների գոյության ապահովումը կատարվում է Աստծո կողմից Իր վեհ նպատակների համար, ինչը մասնավորապես վերաբերում է նաև հայ ժողովրդին (Գործք 17.26):
Հայ ժողովրդի բարեկեցությունը և ազգային ինքնության պահպանությունը մեզ համար կարևոր խնդիր է: Մեր կարողությունների սահմաններում մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այդ ասպարեզներում:
Որևէ ազգի առաջադիմության մակարդակը, ըստ Աստվածաշնչի, բնութագրվում է ոչ այնքան նրա գիտատեխնիկական նվաճումներով ու սոցիալական ապահովվածությամբ, որքան նրանում տիրող արդարությամբ, ինչը և հիմք է հանդիսանում վերոհիշյալ ձեռքբերումների համար (Առակ. 14.34):
Մեր համոզմամբ` քրիստոնյաների համար ազգային և կրոնական պատկանելությունների` մեկը մյուսին ստորադասման հարց գոյություն ունենալ չի կարող: Ուստի մենք ճիշտ չենք համարում հիշյալ պատկանելությունների միջև հակադրության որոնումը: Մենք գտնում ենք, որ ազգային և կրոնական պատկանելությունների միջև առկա է ոչ թե ստորադասման կամ գերադասման, այլ` ներդաշնակության հարց:
Մենք սխալ ենք համարում նաև անհատի կրոնական պատկանելությունը` որպես ազգային ինքնության առաջնային և որոշիչ հատկանիշ ներկայացնելու փորձերը` գտնելով, որ դա հղի է կրոնական հողի վրա ազգի պառակտման և նրա տարբեր հատվածների միմյանցից օտարման վտանգով:
Յուրաքանչյուր ազգ ունի ազգային խորհրդանիշեր: Եկեղեցին գտնում է, որ քրիստոնյա հավատացյալները, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով վերաբերվեն ազգային խորհրդանիշերին` պետական օրհներգին, դրոշին և զինանշանին:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենասիրությունը նվիրվածություն և սեր է դեպի հայրենիքն ու ժողովուրդը, պատրաստակամություն է` հանուն հայրենի երկրի շահերի գնալ զոհողությունների և սխրանքների: Քրիստոնյան կանչված է սիրելու իր հայրենիքն ու ժողովրդին: Քրիստոնյայի հայրենասիրությունը պետք է լինի գործուն: Այն դրսևորվում է թշնամիներից հայրենիքի պաշտպանությամբ, ինչպես նաև ժողովրդի զարգացմանը, բարեկեցությանն ու բարոյական կատարելագործմանը միտված գործունեությամբ:
Ժամանակակից իրավական մտածողությունն առաջ է քաշել "ազգ" հասկացության հետևյալ սահմանումը` ազգը որոշակի պետության քաղաքացիներն ու բնակիչներն են: Այս առումով չենք կարող չվկայակոչել այն առարկությունը, որ շեշտը միայն քաղաքացիության և որոշակի պետությունում բնակության փաստի վրա դնելը էականորեն սահմանափակում և աղքատացնում է "ազգ" հասկացության նշանակությունը, քանի որ այս պարագայում հաշվի չեն առնվում տվյալ մարդկային հավաքականությանը բնորոշ այն բազում ընդհանրություններն ու կապերը, որոնք թույլ են տալիս պետության բնակչին կամ քաղաքացուն իր ինքնությունը նույնացնելու որևէ ազգի հետ:
Թեև քրիստոնեական արժեքները համամարդկային են, սակայն ազգերի` որպես առանձին էթնիկական միավորների գոյության ապահովումը կատարվում է Աստծո կողմից Իր վեհ նպատակների համար, ինչը մասնավորապես վերաբերում է նաև հայ ժողովրդին (Գործք 17.26):
Հայ ժողովրդի բարեկեցությունը և ազգային ինքնության պահպանությունը մեզ համար կարևոր խնդիր է: Մեր կարողությունների սահմաններում մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այդ ասպարեզներում:
Որևէ ազգի առաջադիմության մակարդակը, ըստ Աստվածաշնչի, բնութագրվում է ոչ այնքան նրա գիտատեխնիկական նվաճումներով ու սոցիալական ապահովվածությամբ, որքան նրանում տիրող արդարությամբ, ինչը և հիմք է հանդիսանում վերոհիշյալ ձեռքբերումների համար (Առակ. 14.34):
Մեր համոզմամբ` քրիստոնյաների համար ազգային և կրոնական պատկանելությունների` մեկը մյուսին ստորադասման հարց գոյություն ունենալ չի կարող: Ուստի մենք ճիշտ չենք համարում հիշյալ պատկանելությունների միջև հակադրության որոնումը: Մենք գտնում ենք, որ ազգային և կրոնական պատկանելությունների միջև առկա է ոչ թե ստորադասման կամ գերադասման, այլ` ներդաշնակության հարց:
Մենք սխալ ենք համարում նաև անհատի կրոնական պատկանելությունը` որպես ազգային ինքնության առաջնային և որոշիչ հատկանիշ ներկայացնելու փորձերը` գտնելով, որ դա հղի է կրոնական հողի վրա ազգի պառակտման և նրա տարբեր հատվածների միմյանցից օտարման վտանգով:
Յուրաքանչյուր ազգ ունի ազգային խորհրդանիշեր: Եկեղեցին գտնում է, որ քրիստոնյա հավատացյալները, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով վերաբերվեն ազգային խորհրդանիշերին` պետական օրհներգին, դրոշին և զինանշանին:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենասիրությունը նվիրվածություն և սեր է դեպի հայրենիքն ու ժողովուրդը, պատրաստակամություն է` հանուն հայրենի երկրի շահերի գնալ զոհողությունների և սխրանքների: Քրիստոնյան կանչված է սիրելու իր հայրենիքն ու ժողովրդին: Քրիստոնյայի հայրենասիրությունը պետք է լինի գործուն: Այն դրսևորվում է թշնամիներից հայրենիքի պաշտպանությամբ, ինչպես նաև ժողովրդի զարգացմանը, բարեկեցությանն ու բարոյական կատարելագործմանը միտված գործունեությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий