Страницы
суббота, 25 августа 2012 г.
пятница, 24 августа 2012 г.
Հերթական գրառումը «Ցավալի է, բայց փաստ» շարքից:
Эдуард Мхитарян
Հերթական գրառումը «Ցավալի է, բայց փաստ» շարքից:
Գաղտնիք չէ, որ այսօր հայկական համացանցում բավականին հաճախ են հանդիպում նյութեր ու գրառումներ, որոնք «լուսաբանում են» կրոնական խնդիրներին վերաբերող հարցեր: Լուսաբանումը չակերտների մեջ եմ վերցրել, քանզի հաճախ է պատահում այնպես, որ այդ ամբողջ լուսաբանման մեջ միակ ճշմարտությունը լինում է լուսաբանվող անձի կամ կազմակերպության անվանումը:
Ընդ որում, լուսաբանողներից որոշ ԶԼՄ-ների կամ լրագրողների պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք լիովին անտեղյակ են, թե ինչ է լրագրողական էթիկան. նրանց համար լուսաբանելու և բամբասանք տարածելու միջև էական տարբերություն չկա: Այսպիսով, այսօրվա ցավալի է, բայց փաստ շարքի առաջին ցավալի իրողությունն այն է, որ «լուսաբանում» գեղեցիկ և օգտակար երևույթի իմաստն ու բովանդակությունը լիովին աղճատվել են: Դե, ես հասկանում եմ. կան մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևէ որևէ բանում առաջինը չեն եղել, ու քանի որ մինչև հիմա դեռ երազում են այդ մասին, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում օգտվում են առիթից, որպեսզի գոնե ինչ-որ բան առաջինը անեն: Եվ ամենևին հոգ չէ, որ այդ «ինչ-որ» բանը բանսարկություն տարածելն է. կարևորն այն է, որ իրենք առաջինն են:
Եվ ուշագրավն այն է, որ այդ վայ-լուսաբանումը կատարվում է հիստերիայի հետ սահմանակցող նույնպիսի վայ-պատրիոտիզմի անվան տակ. թե հայ-հարայ, հասեք, էս անպետք աղանդավորները մեր մի բուռ ազգը պառակտում են, մարդկանց իրար դեմ են հանում և այլն: Ինչպիսի՜ սրտացավություն...:
Իսկ ու՞ր են այդ «հարգելի» լուսաբանողները, երբ քաղաքական կուսակցությունները մարդկանց այն աստիճանի են թշնամացնում իրար դեմ, որ մարդիկ նույնիսկ կրակում են իրար վրա: «Հարգելի» լուսաբանողներ, ձեզ եմ հարցնում՝ ու՞ր եք. բա լուսաբանեք է՛լի... Ու հիմնականում միամիտ երիտասարդներ են՝ պատրաստ իրար դեմ պատերազմելու՝ իրենք էլ չեն հասկանում, թե հանուն ինչի: Միամիտ են ոչ միայն նրա համար, որ չեն հասկանում, թե հանուն ինչի, այլ նաև տեղյակ չեն, որ իրենց հրահրողներն ու մեկմեկու դեմ հանողները ամբիոնների մոտ բարձրախոսներով հոխորտալուց հետո միասին գնում են ռեստորան հայավարի մի կտոր հաց ուտելու: Իսկ էնտեղ՝ փողոցում, կրակ կտրած տղերքը ցուլի նման փնչացնելով իրար վրա զենք են քաշում. սա էլ այսօրվա մյուս իրողությունը՝ ցավալի է, բայց փաստ շարքից:
Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է էս ազգը պառակտում, «հարգելի՛ սրտացավ» լուսաբանողներ... Ձեր պատրիոտիզմը էս դեպքում չի՞ գործում... Ինչու՞, երբ Մասիս քաղաքում ու այլ վայրերում ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների հակամարտությունը հասնում է ծեծկռտուքների ու կրակոցների, դուք լուսաբանելու էնքան էլ մեծ եռանդ չեք դրսևորում, հարայ-հրոց չեք բարձրացնում, թե էս մի բուռ ազգը պառակտում են՝ երիտասարդներին բաժանելով ու իրար դեմ հրահրելով, այլ կրոնական հարցերի (որոնցից գրեթե բան չեք հասկանում) ձեր վայ-լուսաբանումով մի բան էլ շիկացնում եք մթնոլորտը, ագրեսիա եք սերմանում ու հող պատրաստում այդ պառակտման համար...:
Մի՞թե օրվա հացը վաստակելու մղումը միջոցների մեջ արդեն խտրականություն չի դնում...
««« В политике приходится делать много такого, чего не следует делать. »»» _ Теодор Рузвельт
Я добавил бы: «В журналистике тоже...».
Պարոն Ռուզվելտի մեթոդով շարժվողները մտահոգվու՞մ են արդյոք այն առումով, որ դրա ադյունքում վնասվում են մարդիկ... Աստծո պատկերով ստեղծված և Աստծո համար շատ թանկ մարդիկ...
Եթե մտահոգվեին, կարծում եմ, որ մեր երկիրը բոլորովին այլ պատկեր կունենար...: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...
Իրոք, ցավալի է, բայց փաստ...:
Գաղտնիք չէ, որ այսօր հայկական համացանցում բավականին հաճախ են հանդիպում նյութեր ու գրառումներ, որոնք «լուսաբանում են» կրոնական խնդիրներին վերաբերող հարցեր: Լուսաբանումը չակերտների մեջ եմ վերցրել, քանզի հաճախ է պատահում այնպես, որ այդ ամբողջ լուսաբանման մեջ միակ ճշմարտությունը լինում է լուսաբանվող անձի կամ կազմակերպության անվանումը:
Ընդ որում, լուսաբանողներից որոշ ԶԼՄ-ների կամ լրագրողների պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք լիովին անտեղյակ են, թե ինչ է լրագրողական էթիկան. նրանց համար լուսաբանելու և բամբասանք տարածելու միջև էական տարբերություն չկա: Այսպիսով, այսօրվա ցավալի է, բայց փաստ շարքի առաջին ցավալի իրողությունն այն է, որ «լուսաբանում» գեղեցիկ և օգտակար երևույթի իմաստն ու բովանդակությունը լիովին աղճատվել են: Դե, ես հասկանում եմ. կան մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևէ որևէ բանում առաջինը չեն եղել, ու քանի որ մինչև հիմա դեռ երազում են այդ մասին, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում օգտվում են առիթից, որպեսզի գոնե ինչ-որ բան առաջինը անեն: Եվ ամենևին հոգ չէ, որ այդ «ինչ-որ» բանը բանսարկություն տարածելն է. կարևորն այն է, որ իրենք առաջինն են:
Եվ ուշագրավն այն է, որ այդ վայ-լուսաբանումը կատարվում է հիստերիայի հետ սահմանակցող նույնպիսի վայ-պատրիոտիզմի անվան տակ. թե հայ-հարայ, հասեք, էս անպետք աղանդավորները մեր մի բուռ ազգը պառակտում են, մարդկանց իրար դեմ են հանում և այլն: Ինչպիսի՜ սրտացավություն...:
Իսկ ու՞ր են այդ «հարգելի» լուսաբանողները, երբ քաղաքական կուսակցությունները մարդկանց այն աստիճանի են թշնամացնում իրար դեմ, որ մարդիկ նույնիսկ կրակում են իրար վրա: «Հարգելի» լուսաբանողներ, ձեզ եմ հարցնում՝ ու՞ր եք. բա լուսաբանեք է՛լի... Ու հիմնականում միամիտ երիտասարդներ են՝ պատրաստ իրար դեմ պատերազմելու՝ իրենք էլ չեն հասկանում, թե հանուն ինչի: Միամիտ են ոչ միայն նրա համար, որ չեն հասկանում, թե հանուն ինչի, այլ նաև տեղյակ չեն, որ իրենց հրահրողներն ու մեկմեկու դեմ հանողները ամբիոնների մոտ բարձրախոսներով հոխորտալուց հետո միասին գնում են ռեստորան հայավարի մի կտոր հաց ուտելու: Իսկ էնտեղ՝ փողոցում, կրակ կտրած տղերքը ցուլի նման փնչացնելով իրար վրա զենք են քաշում. սա էլ այսօրվա մյուս իրողությունը՝ ցավալի է, բայց փաստ շարքից:
Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է էս ազգը պառակտում, «հարգելի՛ սրտացավ» լուսաբանողներ... Ձեր պատրիոտիզմը էս դեպքում չի՞ գործում... Ինչու՞, երբ Մասիս քաղաքում ու այլ վայրերում ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների հակամարտությունը հասնում է ծեծկռտուքների ու կրակոցների, դուք լուսաբանելու էնքան էլ մեծ եռանդ չեք դրսևորում, հարայ-հրոց չեք բարձրացնում, թե էս մի բուռ ազգը պառակտում են՝ երիտասարդներին բաժանելով ու իրար դեմ հրահրելով, այլ կրոնական հարցերի (որոնցից գրեթե բան չեք հասկանում) ձեր վայ-լուսաբանումով մի բան էլ շիկացնում եք մթնոլորտը, ագրեսիա եք սերմանում ու հող պատրաստում այդ պառակտման համար...:
Մի՞թե օրվա հացը վաստակելու մղումը միջոցների մեջ արդեն խտրականություն չի դնում...
««« В политике приходится делать много такого, чего не следует делать. »»» _ Теодор Рузвельт
Я добавил бы: «В журналистике тоже...».
Պարոն Ռուզվելտի մեթոդով շարժվողները մտահոգվու՞մ են արդյոք այն առումով, որ դրա ադյունքում վնասվում են մարդիկ... Աստծո պատկերով ստեղծված և Աստծո համար շատ թանկ մարդիկ...
Եթե մտահոգվեին, կարծում եմ, որ մեր երկիրը բոլորովին այլ պատկեր կունենար...: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...
Իրոք, ցավալի է, բայց փաստ...:
Մամլո խոսնակ. «Կյանքի Խոսք» եկեղեցին ուշադիր է ազգային խնդիրներին
Ա.Լուսյան. Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ բոլոր հայերս` անկախ մեր եկեղեցական պատկանելությունից, ունենք միևնույն ազգային ինքնությունը: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են:
CrossNews-ի զրուցակիցն է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո քարտուղար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, կրոնագետ, միջազգայնագետ Արմեն Լուսյանը:
CrossNews-ի զրուցակիցն է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո քարտուղար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, կրոնագետ, միջազգայնագետ Արմեն Լուսյանը:
- Արմեն, հայտնի է, որ մեր երկրի համար չափազանց կարևոր և զգայուն խնդիր է սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը: Այս առումով կցանկանայի իմանալ` արդյոք «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդները ծառայու՞մ են Հայկական բանակում:
- Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր երկրի սահմանների պաշտպանության հարցը բացառիկ կարևորություն ունի մեր ժողովրդի խաղաղ գոյատևման և ապահով զարգացման համար: «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ոչ միայն չի առարկում զինվորական ծառայությանը, այլև գտնում է, որ Հայկական բանակը լուրջ երաշխիք է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:
Հայրենիքի պաշտպանությունը միանգամայն համահունչ է նաև քրիստոնեական դավանաբանությանը և ունի լուրջ աստվածաշնչյան հիմքեր: Ուստի, մեր եկեղեցու հետևորդներին հորդորվում է կատարել իրենց պարտքը հայրենիքի, ժողովրդի, վերջիվերջո` իրենց ընտանիքի առջև:
Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում հայրենիքի պաշտպաններին, ովքեր զոհել կամ պատրաստ են զոհել իրենց կյանքը ազգակիցների համար: «Կյանքի Խոսք» եկեղեցու գոյության ողջ ընթացքում մենք մեծ նշանակություն ենք տվել մեր անկախ պետականության կայացմանն ու զորացմանը: Դա դրսևորվում է նաև զինվորական ծառայություն կատարելու միջոցով: Ես ինքս էլ մեծ պատրաստակամությամբ ծառայել եմ Հայոց բանակում` գիտակցելով իմ պարտքը երկրիս առջև:
- Ինչպե՞ս է «Կյանքի Խոսք» եկեղեցին վերաբերում ազգային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հիմնահարցին:
- «Կյանքի Խոսք» եկեղեցին, անկասկած, ուշադիր է ազգային խնդիրներին և ունի իր մոտեցումները հայությանը հուզող հիմնահարցերին: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ բոլոր հայերս` անկախ մեր եկեղեցական պատկանելությունից, ունենք միևնույն ազգային ինքնությունը: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են, հետևաբար, մենք չենք կարող անտարբեր գտնվել մեր հայրենիքի զորացման և ազգային խնդիրների կարգավորման նկատմամբ:
Կոնկրետ ղարաբաղյան խնդրի առումով մենք համոզված ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը չպետք է ունենա այլընտրանք, նկատի ունեմ ռազմական գործողությունները: Աստված խաղաղության Աստված է, և մենք էլ աղոթում ենք մեր երկրի սահմանների խաղաղության համար: Իհարկե, գուցե տեղին է հիշել նաև հայտնի ասույթը, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Այս առումով, կարծում եմ` մեր պատրաստությունը պետք է լինեն մեր մարտունակ բանակն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը:
Ահա թե ինչու, մենք կարևորում ենք նաև Հայաստանում կրոնական հանդուրժողականության և, առհասարակ, սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտի հաստատումը: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ կողք-կողքի մարտնչում էին առաքելական, կաթոլիկ, բողոքական և անհավատ հայը, և ոչ մեկի մտքով չէր անցնում բաժանության սեպ խրել նրանց միջև: Ուստի այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վաղը այդ նույն համերաշխությունը տիրի հայրենիքը պաշտպանող զինվորների շրջանում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի իրավական կողմին, ապա փաստ է, որ Արցախի հայությունն օգտվել է իր իրավունքից և ինքնորոշվել իր պատմական հայրենիքում, ինչի արդյունքում այսօր գոյություն ունի երկրորդ հայկական պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղի հայությունն ամուր հաստատված է իր հողին և լիովին ընդունակ է պաշտպանելու իր իրավունքները:
Ի դեպ, ասեմ, որ մեր եկեղեցի հաճախում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, ովքեր, հավատացնում եմ Ձեզ, շատ լավ են գիտակցում այս հարցի կարևորությունը:
- Խոսելով ազգային խնդիրների մասին` հասկանում ենք, որ հայությանը հուզող հիմնահարցերից է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը այս հարցում:
- Անշուշտ, Հայոց ցեղասպանությունը շատ ցավոտ հարց է բոլորիս համար, քանի որ դա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, վերքերն ու հիշողությունները դեռևս թարմ են: Սա այն հարցն է, որը շոշափում է յուրաքանչյուր հայի զգացումներն ու անցյալը` անկախ այն իրողությունից` մենք առաքելական ենք, կաթոլիկ, բողոքական, թե առհասարակ աթեիստ: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից և արժանանա համապատասխան հստակ գնահատականի:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին «Կյանքի Խոսք» եկեղեցու հովվական կազմն ու երիտասարդները միանում են համահայկական երթին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ եկեղեցու անունից ծաղկեպսակ ենք տեղադրում Մեծ եղեռնի հուշակոթողին: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Պետք է ասեմ նաև, որ կարևորելով տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ներկայացնելու հանգամանքը` մենք պատրաստել ենք Մեծ եղեռնի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի ցուցադրումները կազմակերպել ենք եվրոպական մի շարք երկրներում: Մեր համեստ ներդրումով ցանկանում ենք այսկերպ նպաստել Հայոց ցեղասպանության խնդիրը եվրոպացիներին լուսաբանելու գործին: Հուսանք` հեռու չէ այն ժամանակը, երբ ողջ Եվրոպան կհետևի Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների օրինակին: Ի դեպ, այս առումով չափազանց ուրախալի էր, որ անցած տարի այդպիսի բանաձև ընդունեց Շվեդիայի խորհրդարանը:
-Արմեն, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին:
- Ես նույնպես շնորհակալ եմ Ձեզ, և վերջում կուզենայի նշել, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին մշակել և հրապարակել է իր «Սոցիալական հայեցակարգի հիմունքները», որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու ծանոթանալ ամենակարևոր հարցերի նկատմամբ մեր եկեղեցու պաշտոնական դիրքորոշմանը: Սա հավաստի և անաչառ աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են իմանալ մեր օբյեկտիվ մոտեցումները, այլ ոչ թե դրանց խեղաթյուրումները:
Զրուցեց Աննա Վարդանյանը
понедельник, 20 августа 2012 г.
Մաշկի տակ պատվաստված միկրոչիպեր
«Եվ ստիպում էր բոլորին, այսինքն՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ իրենց աջ ձեռքի կամ իրենց ճակատի վրա դրոշմ կրեն. որպեսզի ոչ մեկը չկարողանա գնել կամ վաճառել, այլ՝ միմիայն նրանք, ովքեր ունեն դրոշմը, կամ գազանի անունը կամ նրա անվան թիվը»: (Հայտ. 13.16-17):
Իլինոյսի (ԱՄՆ) համալսարանի ինժեներները ներկայացրել են ձեռքի էլեկտրոնային դաջվածք, որը կարող է պարունակել տարբեր հաղորդիչներ, արևային մարտկոցներ ու նույնիսկ LED լուսավորություն:
Իլինոյսի (ԱՄՆ) համալսարանի ինժեներները ներկայացրել են ձեռքի էլեկտրոնային դաջվածք, որը կարող է պարունակել տարբեր հաղորդիչներ, արևային մարտկոցներ ու նույնիսկ LED լուսավորություն:
Նման դաջվածքը կարող է կենսաչափական տեղեկատվություն հաղորդել, այդ թվում՝ արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի, նույնիսկ հոգնածության վերաբերյալ:
Մանչեսթերի համալսարանի գիտնականները, ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի լաբորատորիայի (DSTL) հովանու ներքո սկսել են մաշկի տակ պատվաստվող միկրոչիպերի հետազոտությունները:
Այն կարող է ծալվել, խորշոմել և ձգվել, ինչը բնորոշ է մարդու մաշկին: «Մենք կարծում ենք, որ դա կարևոր առաջխաղացում է «չիպերի» հարցում, ստեղծել մի բան, ինչը գրեթե աննկատելի է կրողի համար, – ասել է համակարգչային գիտությունների պրոֆեսոր Թոդ Քոլեմանը: – Տեխնոլոգիան բոլորովին բնական կերպով կարող է միացնել մարդուն ֆիզիկական և կիբեր աշխարհի հետ»:
Մաշկի տակ տեղադրվող չիպը բիոբժշկական մի քանի կիրառություն ունի, այդ թվում` էլեկտրաէնցեֆալոգրամի (ԷԷԳ), որը վերահսկում է նյարդային և մկանային գործունեությունը:
«Եթե ուզում ենք ուղեղի գործունեությունն ուսումնասիրել բնական միջավայրում, չենք կարող դա անել լաբորատորիայում ԷԷԳ-ի միջոցով, – ասել է Քոլեմանը: – Դա անելու լավագույն տարբերակը նյարդային ազդակները բնական միջավայրում արձանագրելն է այնպիսի սարքերի օգնությամբ, որոնք անտեսանելի են կրողի համար»:
Հետազոտությամբ զբաղվողները փորձում են տարբեր սարքերը միացնել մեկ չիպի մեջ և Wi-Fi հնարավորություն ավելացնել:
Աղբյուր` news.illinois.edu
Ներմաշկային էլեկտրոնային չիպեր. մոտենում ենք «Գազանի նշանին»
Ճարտարագետների թիմն այսօր հանդես է եկել այնպիսի մի գյուտի մասին հայտարարությամբ, որն ընդմիշտ կարող է փոխել էլեկտրոնիկայի աշխարհը: Այն կոչվում է «Ներմաշկային էլեկտրոնային համակարգ»: Ճարտարագետների թիմն այսօր հանդես է եկել այնպիսի մի գյուտի մասին հայտարարությամբ, որն ընդմիշտ կարող է փոխել էլեկտրոնիկայի աշխարհը: Այն կոչվում է «Ներմաշկային էլեկտրոնային համակարգ» (EES): Դրանք մաշկի տակ տեղադրվող էլեկտրոնային սխեմաներ են, որոնք կախված մարդու մարմնի շարժումներից ձգվում են, ճկվում, ոլորվում և այլն:
EES-ն իր մեջ ներառում է մի շարք բնագավառներ՝ սկսած բժշկական ախտորոշումներից մինչև տեսախաղերի վերահսկում:
Նոր տեխնոլոգիան նկարագրող փաստաթղթում հետազոտողները ներկայացրել են դրա կիրառման սահմանները. կենսաչափական զգայակներ (սենսորներ), LED լուսավորություն, տրանզիստորներ, ռադիոհաճախականության էլեկտրակուտակիչներ, անլար ալեհավաքներ և, նույնիսկ, արևային մարտկոցներ:
Ճարտարագետներ Ջոն Ռոջերսը և Թոդդ Քոուլմանն իրենց խոսքում ասել են. «Սա հսկայական քայլ է «մեքենայի» և «մարդու» միջև գոյություն ունեցող սահմանագծի նվազեցման:
«Մենք կարող ենք օգտագործել միևնույն տեխնոլոգիան, և մասնավորապես դրա առանձին դաջվածքները` գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այս դեպքում գործակալը կարող է կապի մեջ լինել հրամանատարական կայանի հետ այս էլեկտրական ազդանշանների միջոցով, առանց մեկ բառ անգամ արտաբերելու»,- ասել են ճարտարագետները:
Աղբյուր՝ endtimeheadlines.wordpress.com
Ընթերցեք նաև՝
воскресенье, 19 августа 2012 г.
Իլյուզիայի առեւանգումը
12:50 - 07.08.2012
Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտնվել է մութ պատմության կիզակետում: Նա ՀՀ կառավարության անունից Ֆրանսիայի եւ այլ երկրների թեմերի ղեկավարներից պահանջել է տեղեկություններ ՀՀ քաղաքացիների մասին: Մամուլն ուզում է հասկանալ՝ իրավաչա՞փ է կաթողիկոսի այս հրամանը: Բայց խնդիրը դրա իրավաչափությունը կամ օրինական լինելը չէ: Նաեւ այն չէ խնդիրը, որ եկեղեցին անջատ է պետությունից: Կաթողիկոսը փորձել է հոտի հաշվառում անել ՀՀ կառավարության անունից: Ճիշտ է, ինքն անկասկած հերքելու է մամուլում տեղ գտած տեղեկությունը, կամ հերքելու են նրա անունից: Խնդիրը բնավ կաթողիկոսը չէ, հավատացե'ք: Խնդիրը կառավարությունն է:
Ինչի՞ կամ ու՞մ տեղն է դրել Տիգրան Սարգսյանը Գարեգին 2-րդին: Կաթողիկոսն, իհարկե, լավ բան չի արել կառավարության խնդրանքը կամ հանձնարարականը թեմերի առաջնորդներին փոխանցելով: Սակայն Տիգրան Սարգսյանն իր հանձնարարականով լեգիտիմացրել է կրոնական այլ կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում: Վարչապետը եւ նրա թիմակիցներն այսուհետեւ չեն կարող ասել, թե Հայ Առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ ունի մեր երկրում: Մենք արդեն ուրվագծում ենք, թե այդ ինչ հատուկ կարգավիճակ է տրված եկեղեցուն: Դա կարգավիճակ չէ, այլ՝ ծառայություն ծառայության դիմաց: Այդ կարգավիճակը հոգեւոր գործունեության հետ կապ չունի: Նշանակում է` պետք է լինեն կրոնական կառույցներ, որոնք կիրականացնեն կամ պետք է իրականացնեն այդ գործունեությունը: Որովհետեւ այսպիսի աշխարհիկ հանձնարարականը, նախ եւ առաջ, ահազանգ է Առաքելական եկեղեցու հետեւորդներին նոր կրոնական հենակետ փնտրելու: Նշանակում է` վարչապետը, նախ եւ առաջ, վիրավորել է մարդկանց կրոնական զգացումները (ուրախ կլինեի, եթե մարդիկ կրոնական զգացումները հոգեւոր զգացումների հետ չշփոթեն):
Երկրորդ, վարչապետը հայ ժողովրդին զրկել է հոգեւոր առաջնորդ ունենալու իլյուզիայից: Ըստ էության, նրա արածը մի մեծ հանցագործություն չէ, քանի որ հոգեւոր գործունեությունը նախ հոտի իլյուզիաների բավարարումն է: Բայց եթե դու նրան՝ հոտին, տվել ես այդ իլյուզիան, բարի եղիր լինել հետեւողական՝ թող նրան մնա իր իլյուզիան: Հոտը մի բան է, որն ինքն իրենով հենակետ չունի իր կրոնական պատասխանատվությունը խնամելու, նա ուզում է «շոշափել»այն մեկին, ում դեմքով խնամելու է իր կրոնական զգացումները:
Երրորդ, վարչապետը ցուցադրել է անհատական իր անլրջությունն Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ: Նա, ըստ էության, այդ հանձնարարականով, հրամանով կամ խնդրանքով կաթողիկոսին հասկացրել է, թե որն է իր ստանալիքը Հայ Առաքելական եկեղեցուց: Իշխանության մեջ լինելով, նա ի տես Հայաստանի եւ ի Սփյուռս աշխարհի ցույց է տվել, որ եկեղեցի ասելով, հասկանում է իշխանության մեկ այլ ճյուղ, կամ սպասավորի, որը պետք է ծառայություններ իրականացնի աշխարհիկ իշխանություններին ջրի երեսին մնալու համար: Այդպիսով, վարչապետը ցույց է տվել, որ եթե անգամ հավատում է Աստծուն, կաթողիկոսը նրա նոմինալ ներկայացուցիչը չէ: Նա, իհարկե, կաթողիկոսի հանդեպ ցուցաբերել է մի վերաբերմունք, որը մեր ժողովրդի մի հատվածի իրական վերաբերմունքն է, բայց նա դա արել է երկերեսանիորեն: Ի տես բոլորի` նա կաթողիկոսին ընդունում է որպես հայ ժողովրդի կրոնական առաջնորդ, բայց իր համար Գարեգին 2-րդը մի շարքային թիմակից է, որը գործ ունի անելու իշխանության համար:
Ի դեպ, հետաքրքիր է, այս փաստը երբեւէ տեղ կգտնի՞ մեր դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմությունը» դասագրքի էջերում:
Սեյրան Հանոյան
четверг, 16 августа 2012 г.
Տեղեկատվական վեճերի խորհուրդն անդրադարձել է «Կյանքի Խոսք»-ի գործով դատական վճռին
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով, քանի որ դատարանը չի ապահովել դատական ստուգման ամբողջական և արդյունավետ շրջանակներ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով, քանի որ դատարանը չի ապահովել դատական ստուգման ամբողջական և արդյունավետ շրջանակներ:
Այսօր տարածած հայտարարության մեջ Խորհուրդը նշում է, որ դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ տվյալ լրատվամիջոցը, իր առջև ունենալով կրոնական կազմակերպության մասին հասարակության շրջանում արձագանքներ առաջացնելու նպատակ, ինչն ինքնին իրավաչափ նպատակ է, պատրաստել է լրատվական նյութ՝ ամբողջությամբ և անվերապահորեն հիմնվելով երրորդ անձի հրապարակային հայտարարության վրա՝ առանց իր սեփական քննությունը կատարելու: Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ լրագրողական էթիկայի և պատասխանատու լրագրության տեսանկյունից լրագրության նման եղանակը խնդրահարույց է:
«Դատական ստուգում իրականացնելիս դատարանը պետք է պարզեր, թե արդյոք լրագրողը վիճահարույց նյութը հրապարակելուց առաջ բարեխիղճ կերպով կատարել է իր սեփական քննությունը, և այդ իմաստով արդյոք կարելի էր ասել տվյալ հանգամանքների ներքո, որ լրագրողը ազատված էր իր հայտարարությունների փաստական հանգամանքները ստուգելու լրագրողական պարտականությունից»,- ասված է հայտարարության մեջ:
«Ի վերջո, նշելով պատասխանատու լրագրության մասին, Խորհուրդը նկատի ունի ոչ թե իրավական, այլ սոցիալական և մասնագիտական պատասխանատվության շրջանակները, որից առաջինը ենթադրում է, որ լրագրողը պետք է չափազանց մեծ զգուշություն ցուցաբերի, երբ լրատվական նյութն առնչվում է հասարակության բոլոր անդամների սոցիալական արժեքներին՝ այդ թվում… յուրաքանչյուրի կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքը, իսկ երկրորդը՝ ճշգրիտ և անաչառ լրատվություն տարածելու լրագրողի մասնագիտական պարտքը»,- նշում է Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ):
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ ՏՎԽ-ն մայիսի 11-ին անդրադարձել է այս դատական վեճին՝ իր տարածած եզրահանգման մեջ նշելով, որ կրոնական կազմակերպության հասցեին ուղղված պատասխանող լրատվամիջոցների հայտարարությունները զուրկ էին փաստական հիմքերից և որպես այդպիսին վիճահարույց հայտարարությունները հնարավոր չէր որակել որպես բարեխիղճ դատողություններ (fair comment):
Խորհուրդը նաև գտել էր, որ հոդվածի ընդհանուր համատեքստը, ընդհուպ մինչև «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը, լրատվական խոսքը վերածել էին կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան – «Արմմեդիա» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
среда, 15 августа 2012 г.
пятница, 10 августа 2012 г.
Նախկին մուսուլմանի վկայությունը
Ինձ ասել էին՝ սպանի’ր ալլահի անունով, իսկ այս Աստվածն ասում է՝ սիրի՛ր Ինձ նման, ների՛ր, ինչպես Ես եմ ներում…
Ես ծնվել եմ Իրանի հարավային մասում, Աբադան քաղաքում, շիա մահմեդականների ընտանիքում: Պապիկս մուսուլման առաջնորդներից էր, ուներ 19 երեխա և 84 թոռ: Եվ, բնականաբար, նա պետք է րնտրեր մեկին, ով կյանքի և ուսուցումների հոգևոր գործը կշարունակեր հաջորդ սերունդների համար: Ակնհայտորեն որոշ բաներ, որոշ դիպվածներ պատահեցին, երբ ես կարող էի զոհվել, բայց ամեն անգամ, երբ վտանգը մոտենում էր ինձ, ես տեսնում էի մի մարդու կերպարանք, որ միշտ ներկա էր, և ես դա բոլորին բացահայտորեն պատմում էի: Պապս դա ընդունեց որպես նշան այն բանի, որ իսլամի հոգևոր առաջնորդները հետևում են ինձ ու պաշտպանում են: Նա ինձ շատ ուշադիր հետևում էր և իսլամի մասին սովորեցրեց ամեն բան:
Ես ծնվել եմ Իրանի հարավային մասում, Աբադան քաղաքում, շիա մահմեդականների ընտանիքում: Պապիկս մուսուլման առաջնորդներից էր, ուներ 19 երեխա և 84 թոռ: Եվ, բնականաբար, նա պետք է րնտրեր մեկին, ով կյանքի և ուսուցումների հոգևոր գործը կշարունակեր հաջորդ սերունդների համար: Ակնհայտորեն որոշ բաներ, որոշ դիպվածներ պատահեցին, երբ ես կարող էի զոհվել, բայց ամեն անգամ, երբ վտանգը մոտենում էր ինձ, ես տեսնում էի մի մարդու կերպարանք, որ միշտ ներկա էր, և ես դա բոլորին բացահայտորեն պատմում էի: Պապս դա ընդունեց որպես նշան այն բանի, որ իսլամի հոգևոր առաջնորդները հետևում են ինձ ու պաշտպանում են: Նա ինձ շատ ուշադիր հետևում էր և իսլամի մասին սովորեցրեց ամեն բան:
Ես Հեզբալլահին միացա և բանակում էի մոտ 3 տարի: Ես այն ժամանակ ամեն կողմից ուսումնասիրում էի Ղուրանը: Պապիկս իմ մեջ սերմանել էր համոզմունք, որ ես պետք է իսլամը քարոզեմ մոլորված խեղճ քրիստոնյաներին, և հիշեցնում էր ինձ, որ ես պետք է Իրանից դուրս դառնամ մեր ընտանիքից ելած հոգևոր առաջնորդ:
Ես ճանապարհվեցի Փոքր Ասիա, որտեղ ինձ 30 անօրինական անձնագրերը ձեռքիս ձերբակալեցին, բանտ նստեցրին, և ես սկսեցի բանտում իսլամ քարոզել: Բացատրում էի բոլորին, թե ինչ պետք է անեն, որոնք են իրենց պարտականություններն ալլահի առջև: Դա կրկնվում էր ամեն օր, ես օրական հինգ անգամ աղոթք էի անում: Շիա մահմեդականներն օրական երեք անգամ են աղոթում, բայց քանի որ ես ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել աստծու հետ, հինգ անգամ էի աղոթում: Ուշ երեկոյան ես կրկին աղոթքներ էի անում:
Ես տասը օրը մեկ Ղուրանը ծայրից ծայր կարդալ վերջացնելու սովորություն ունեի, և ես հոգևոր ուժեր էի ստանում իսլամից: Հոգևոր ուժերի հետ խոսելը չէր արգելվում. ի դեպ, Մուհամեդն էլ է այդպես վարվել: Այդպիսով ես կարողանում էի հոգևոր ուժերի հետ կապվել ու զորություն էի ստանում նրանցից: Ես կարողանում էի աղոթել մարդկանց համար, հատկապես այն ժամանակ, երբ նրանք վիրավորված էին լինում ինչ-որ մեկից, ինչ-որ մեկը նեղացրած էր լինում նրանց, ու նրանք ինձ խնդրում էին աղոթել: Անմիջապես նրանց վիրավորողը հիվանդանում էր, վթարի էր ենթարկվում կամ որևէ այլ բան էր պատահում: Ես կարող էի աչքերս փակել և ասել, թե կողքի սենյակի մարդն ինչ է անում: Եվ ես ավելի էի զորանում: Եվ ես շարունակում էի դրան ավելի շատ ժամանակ տրամադրել, մեդիտացիա էի անում Ղուրանով:
Մի գիշեր, երբ ես մեդիտացիա էի անում Ղուրանով, բառեր կային, որ անդադար կրկնում էի: Դրանք իմաստ չունեին, դրանք Ղուրանի գաղտնիքներն էին: Եվ երբ ես այդպես մեդիտացիա էի անում, մի ոգի մտավ սենյակ: Այդ ոգին այնքան զորավոր էր, որ չէի կարողանում դիմանալ կամ հաղթել նրան: Ինձ պարուրեց վախը, և ես գոռացի՝ օգտագործելով բոլոր միջոցները, որ իսլամը տվել էր ինձ: Ես ալլահի անունով հրամայեցի, որ ոգին հեռանա՝ սպառնալով, որ կծեծեմ և այլն: Ես իմ իմացած բոլոր միջոցներն օգտագործում էի, բայց ոչինչ չէր օգնում: Այդ պահին ես լիովին հուսահատվել էի, զգում էի, որ շնչահեղձ եմ լինում, և այդ ուժը կյանքը միջիցս դուրս է մղում: Ես զգում էի, որ մեռնում եմ:
Եվ ես, երկինք նայելով, աղաղակեցի ու ասացի. «Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ»: Անմիջապես մի շատ հստակ ձայն լսեցի. «Հիսուսի անունը կանչիր»: Ես այդ պահին, ճիշտն ասած, մի վայրկյան իսկ չերկմտեցի: Ես խեղդվում էի, և դրանով կարծես մեկն ինձ պարան մեկներ, ու ինձ համար միևնույն էր այդ պարանի գույնը: Ես պարզապես բռնեցի պարանը: Ես ասացի. «Հիսու´ս, եթե Դու ճշմարտությունն ես, ցույց տուր Քեզ»: Այդ օրը ես չհասկացա, բայց երբ հետ եմ նայում, մտածում եմ, թե ինչո՞ւ ես այդպես ասացի: Ինչո՞ւ պարզապես չասացի. «Հիսու´ս, օգնի՛ր ինձ»: Չգիտեմ ինչու, բայց այդպես ստացվեց:
Եվ նախքան ես կվերջացնեի նախադասությունս, ամեն բան խաղաղվեց: Այդ օրը ես չփոխվեցի: Դա իմ շփոթության օրն էր: Ինչո՞ւ Հիսուսն օգնեց մահմեդականին: Ես իմ ուժերի ներածին չափ ամեն բան արել եմ, որպեսզի օրինակելի մահմեդական լինեմ: Ես փորձել եմ անձս զոհաբերել, քայլել եմ խրամատներով: Ես ունեի Ղուրանը. Իրանի կառավարությունը «ֆիդայիներին»՝ այն մարդկանց, ովքեր անձնազոհության են գնում, նվիրում էր հատուկ Ղուրան՝ կառավարության կնիքով: Ես մտածում էի, որ որպես մուսուլման` ամեն բան արել եմ ալլահի մասին ամեն ինչ քարոզելու համար: Բայց ես զգում էի, որ ինչ-որ բան ճիշտ չէր: Ո՛չ, ես չէի կասկածում ալլահին կամ իսլամին: Ես լիովին հավատում էի, բայց, չգիտեմ ինչու, ինչ-որ բան շփոթեցնում էր ինձ, և ես աշխատում էի պարզապես մոռանալ այդ դեպքը: Բայց մի հարց՝ թե ինչու Հիսուսն օգնեց մուսուլմանին, շարունակ պտտվում էր մեջս: Ես հավատում էի, որ Մուհամեդը վերջին մարգարեն է: Բայց ինչո՞ւ Հիսուսը եկավ ինձ օգնելու:
Երկու շաբաթ ես իսկապես շփոթված էի, և ինքս ինձ ասացի. «Սկսելու եմ աղոթել և ծոմ պահել ու խնդրել Աստծուն, որ ինձ ցույց տա ճանապարհը»: Իրապես այդ պահին ես մտածեցի, որ Ղուրանում կան խոսքեր, որ ասում են, թե ալլահի ճանապարհները շատ են, և անկախ նրանից, թե որ արահետով դու կբարձրանաս, միևնույն սարի գագաթին ես հասնելու: Ես մտածեցի, որ հենց դա է Աստված, կամ միգուցե Աստված ինձ համար մի հատուկ ճանապարհ ունի: Նա ուզում է, որ հետևեմ այդ ճանապարհին: Եվ ես մտածեցի, որ երբեք էլ չեմ իմանա, եթե չհարցնեմ:
Այդպես էլ արեցի: Ես ծոմ էի պահում և աղոթում էի սրտիս խորքից, իմ ողջ զորությամբ: Ես հարցնում էի. «Աստվա՛ծ, ի՞նչ ես ուզում, որ ես անեմ: Ո՞ր ճանապարհին ես ուզում, որ հետևեմ»: Երկու շաբաթ ես նստել էի մի տեղում ու ժամերով աղոթում էի այնքան ժամանակ, քանի դեռ արթուն էի: Ծոմ էի պահում և բառիս բուն իմաստով նույն տեղում քնում էի, ապա արթնանում էի և նորից ու նորից աղոթում էի Աստծուն, որպեսզի Նա հայտներ, թե որն էր Իր ուզած ճանապարհը:
Երկու շաբաթվա ընթացքում ես պատասխան չստացա և իսկապես հուսախաբ եղա: «Սա ի՞նչ է, ես չեմ կարողանում պատասխան ստանալ, թե Դու ինչ ես ուզում: Ես նույնիսկ չգիտեմ՝ Աստված կա՞, թե՞ ոչ: Ես իմ ողջ կյանքն եմ վատնել, վախեցել եմ՝ աշխատելով անել այն ամենը, ինչն ալլահին դուր է գալիս, բայց հիմա նա ինձ շփոթեցնում է: Եթե ալլահը մեծ է, նա գիտի, որ իմ սրտում ես իրեն սիրում եմ: Ի՞նչ նշանակություն ունի՝ ես նրան կանչում եմ, թե ոչ, ինչ անունով եմ կանչում: Նա գիտի, որ ես իրեն իմ սրտում սիրում եմ: Իսկ եթե աղոթելը կարևոր է նրա համար, ես երկու շաբաթ է խնդրում եմ նրան, ես նստած աղոթում եմ, և ոչինչ չի կատարվում: Ուստի, գիտե՞ս ինչ, ես գնում եմ իմ գործին: Գնում եմ իմ ուզած ճանապարհով, ես պիտի անեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»:
Հենց այդ պահին ես զգացի, որ Աստծու զորությունը լցնում է սենյակը: Իսլամի մեջ ամենամեծ մեղքը, որի համար ներում չկա, Աստծու գոյությանը, Նրա ուսմունքին, Նրա մարգարեին կասկածելն է: Եվ ես այդպես էի վարվել: Իսլամի մեջ ինձ սովորեցնում էին, որ ալլահը երբեք չի այցելում մարդկանց: Ես գիտեի, որ իսլամի հանդեպ ամենամեծ մեղքն եմ գործել և չեմ կարող ներվել: Աստծու ներկայությունը սենյակում էր, միանգամից զգացի Նրա սրբությունը, և այդ ամենը կատարվում էր զուգահեռաբար: Ես ինձ վրա մեղքի ծանրություն էի զգում: Ես գիտեի՝ քանի որ Նա արդար է, Նա ինձ պիտի սպանի, պիտի ջնջի երկրի երեսից, որովհետև ես լցված էի մեղքով: Եվ ես գոռացի:
Ես բառացիորեն չէի ուզում մեռնել, բայց գիտեի, որ ուրիշ տարբերակ չկա: «Դու այնքան սուրբ ես, իսկ ես՝ այնքան չար»: Ես վազեցի սենյակի անկյունը, ձեռքերով բռնեցի գլուխս ու գոռում էի. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ, Աստվա՛ծ, ների՛ր ինձ, Աստվա՛ծ, ների՛ր ինձ»: Ես միայն կրկնում էի՝ ների՛ր ինձ, ների՛ր ինձ, ների՛ր ինձ: Եվ մինչ ես գոռում էի՝ «ների՛ր ինձ», զգացի, որ մեկը հպվեց իմ ուսին՝ասելով. «Ես քեզ ներում եմ»: Եվ հենց նույն ակնթարթին, երբ այդ խոսքերն արտասանվեցին, ես ֆիզիկապես ինձ ներված զգացի: Ես դա չհասկացա: Ղուրանի համաձայն` մենք մինչև դատաստանի օրը չենք կարող իմանալ՝ ներվա՞ծ ենք, թե՞ ոչ: Ղուրանում մի բառ անգամ չկա այն մասին, որ Մուհամեդը դրախտում է: Նա նույնպես, բոլոր մարդկանց նման, պետք է սպասի դատաստանի օրվան, երբ բոլոր մեռելները հարություն կառնեն ու կդատվեն: Իսկ սա ո՞վ է: Ո՞վ է այս Աստվածր, որ երբ ասում է՝ ես քեզ ներում եմ, ես այսօր ինձ ներված եմ զգում:
Ես հարցրի. «Դու ո՞վ ես, որ կարող ես ասել՝ ես քեզ ներում եմ, և ես ինձ ներված զգամ»: Նա ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»: Նույն պահին, երբ ես լսեցի այդ խոսքերը, հասկացա, որ դրանք մեծ կարևորություն ունեն: Բայց ես բացարձակապես գաղափար չունեի, թե դրանք ինչ են նշանակում: Չգիտեի՝ ով է այդ Աստվածր: Եվ ես հարցրի Նրան. «Ի՞նչ է քո անունը»: «Հիսուս Քրիստոս, Կենդանի Աստված»,- պատասխանեց Նա: Նույն պահին, երբ այդ բառերն արտասանվեցին, կարծես ոսկորներս մարմնիցս հանեին, և ես ընկա գետնին ու սկսեցի հեկեկալ Աստծու ներկայության մեջ:
Տասնութ տարի է անցել այդ օրվանից, բայց ես դեռևս չեմ կարողանում մոռանալ Նրա սերը, Նրա գութը: Ես չեմ կարողանում մոռանալ, թե այդ օրը Նա ինչ արեց ինձ համար: Նա պարզապես ասաց. «Ես քեզ ներում եմ», և ես ինձ ներված զգացի: Ծնկներիս վրա ընկած՝ ես պարզապես հեկեկում էի, որովհետև շատ տարիներ փորձել էի հաճեցնել Աստծուն, բայց Նրան հաճեցնելու համար ոչինչ էլ չէի կարողացել անել: Ոչինչ չէի արել: Նույնիսկ Նա այն աստվածն էլ չէր, որին ես ճանաչել եմ: Ես ինձ խաբված էի զգում, որովհետև ինձ ասել էին՝ նա աստված է, բայց նա աստված չէր: Ինձ ասել էին՝ սպանի´ր ալլահի անունով, իսկ այս Աստվածն ասում է՝ սիրի՛ր Ինձ նման, ների՛ր, ինչպես Ես եմ ներում:
Իմ սրտում ամեն բան ասում էր՝ այո՛, Նա է ճշմարիտ Աստվածը: Աստված ներող է, Աստված սեր է: Ես Նրա ոտքերի մոտ ծնկած երկու ժամ հեկեկում էի: Եվ այդ պահին, երբ վեր նայեցի, կարծես հեռուստացույցի էկրանի վրա տեսա տարբեր սերունդների մարդիկ՝ տարբեր ազգերից, տարբեր կենսագրություններով, և տեսնում էի յուրաքանչյուրի կատարած բոլոր սխալները: Ես այլևս չէի դիմանում ու ասացի. «Աստվա՛ծ, ես ապրել եմ այդ մեղավոր մարդկանց մեջ»: Եվ Նա ասաց. «Աֆշի´ն, ինչպե՞ս եղավ, որ Ես քեզ ներեցի»: Ես ասացի՝ շատ հեշտ: Նա ավելացրեց. «Հեշտ, ինչպես ջուր խմե՞լը»: Իսկ ես ասացի. «Ո՛չ, ո՛չ ո՛չ, նույնիսկ ավելի հեշտ, քան ջուր խմելը»: Նա ասաց. «Ես նույնպիսի հեշտությամբ, ինչպես ներեցի քեզ, կարող եմ ներել նաև նրանց: Ո՞վ է նրանց պատմելու այդ մասին»: Ես ասացի. «Ուղարկի՛ր ինձ այնտեղ»: Նա ասաց՝ գնա:
Ահա թե ինչպես ես դարձա քրիստոնյա: Եվ ես աղոթեցի. «Աստվա՛ծ, ինձ Աստվածաշունչ ուղարկիր»: Բանտում կողքի բաժնից ինչ-որ մեկը եկավ ինձ մոտ ու մի գիրք մեկնեց՝ ասելով. «Դու սա՞ էիր ուզում»: Երբ նա մեկնեց ինձ Գիրքը, ես անմիջապես իմացա, որ դա Աստվածաշունչ էր: Ես ասացի. «Աստվա՛ծ, ես անցած գիշեր խնդրեցի, և Դու այս առավոտ տվեցիր ինձ: Ի՜նչ հրաշալի է: Դու Ամենակարող Աստված ես, դեռ չխնդրած տալիս ես»:
Սա Աստծու կենդանի Խոսքն է: Ես իմ վկայությունը պատմում եմ, որպեսզի մարդիկ լսեն Ամենակարող Աստծու մասին: Ես չեմ ակնկալում, որ որևէ մեկը, իմ վկայությունը լսելով, քրիստոնյա դառնա: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան այս: Սա պատմություն է Ամենակարող Աստծու մասին, որ ամեն բան կարող է և փնտրում է բոլոր Իրեն փնտրողներին: Եթե որևէ մեկն իմ վկայությունը լսում է այսօր, ես կուզեի, որ նա պարզապես ասեր. «Շատ լավ, երկնքի Աստված, Արարիչ ամենայնի, եթե սա ճշմարիտ է, ես ուզում եմ»: Եվ ես հավատացնում եմ ձեզ, երաշխավորում եմ, որ Ամենակարող Աստված կգա, կհպվի ձեզ ու կփոխի ձեր կյանքը, լիովին կների ձեր գործած բոլոր մեղքերը: Նա իմ մեջ համոզվածություն է դրել, որ ես Իր հետ պիտի լինեմ երկնքում: Նա ձեզ նույնպես կտա նույն հաստատությունը, թույլ կտա ճաշակել նույն ներումը և նույն սերը: Եվ ահա, հենց Նա է Հիսուս Քրիստոսը: Փա՛ռք լինի Նրա անվանը այսօր և հավիտյան: Ամեն:
Աղբյուր` www.muslimjourneytohope.com
Թարգմանություն` www.barilur.org
Թարգմանություն` www.barilur.org
четверг, 9 августа 2012 г.
Քրիստոնյան և ալկոհոլը
Մեզ՝ Քրիստոսին հավատացողներիս համար թույլատրելի չէ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը:
Pages: 1 2
Իմ ողջ քրիստոնեական կյանքի ընթացքում նկատել եմ, որ բավականին հաճախ է բարձրանում այն հարցը, թե արդյոք քրիստոնյան պե՞տք է լիովին հրաժարվի ալկոհոլից: Երբ շոշափվում է այս թեման, նկատում եմ, որ նույնիսկ հավատացյալների մեջ զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր համոզված չեն, որ Աստվածաշունչը սովորեցնում է լիովին հրաժարվել ալկոհոլային խմիչքների օգտագործումից: Նման մարդիկ մեծ մասամբ իրենց տեսակետը հիմնավորում են հետևյալ ձևով. նախ՝ նրանք մատնանշում են Հովհաննեսի Ավետարանի 2-րդ գլխում նկարագրված դեպքը, երբ Հիսուս ջուրը գինի դարձրեց: Եվ երկրորդ, նրանք ասում են, որ Սուրբ Գիրքը հարբեցողությունն է արգելում, բայց ոչ մի տեղ կոչ չի անում բոլորովին հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, հետևաբար կարելի է եզրակացնել, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը թույլատրելի է:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԳԻՆԻՆԵՐԸ
Մեր օրերում, երբ որևէ մեկն ասում է, թե Կանայում Քրիստոսի ստեղծած գինին ոչ ալկոհոլային էր, նրանք, ովքեր քրիստոնյայի համար թույլատրելի են համարում ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը, անմիջապես արձագանքում են արհամարհանքով և դժկամությամբ: Փաստն այն է, որ գինու մասին թեման շատ քիչ է հետաքրքրում խմողներին ու շատ քիչ է ուսումնասիրված նրանց կողմից: Նրանք բավարարված են դրա վերաբերյալ ունեցած խղճուկ գիտելիքներով, ինչը և հանգստացնում է իրենց խիղճը՝ ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործման հարցում:
Աստվածաշնչյան հարցերի լուրջ հետազոտությունը պահանջում է բառերն ուսումնասիրել բնագրի լեզուներով (եբրայերեն, հունարեն). դա օգնում է, որ թարգմանելիս խոսքերի ճշգրիտ իմաստը պահպանվի, ինչը շատ կարևոր է հետազոտությունների ժամանակ: Այդ պատճառով էլ երբ դիտարկում և ուսումնասիրում ենք այն ժամանակվա գրականությունը, հնարավոր է դառնում գտնել և հաստատել մեզ հետաքրքրող հարցի ճշգրիտ իմաստն ու նշանակությունը: Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել այնպիսի տեղեկություն, որն այս թեմայի հետ կապված անվիճելի եզրակացության է հանգեցնում:
Իսկ ի՞նչ են ասում պատմական փաստերն աստվածաշնչյան ժամանակներում եղած գինիների մասին: Դոկտոր Վիլյամ Պատոնը այս թեմայի շուրջ հետազոտություններ կատարելիս բազմաթիվ նյութեր է հայտնաբերել, որոնց մասին նա գրել է իր «Աստվածաշնչյան գինիներ» գրքում:
Շատ է շեշտադրվում այն գինին, որը Հիսուս ստեղծեց Կանայում հարսանիքի ժամանակ: Հատուկ ուշադրության է արժանանում այն փաստը, որ սեղանապետը փեսացուին ուղղված իր խոսքերում Հիսուսի ստեղծած գինին անվանում է «լավ գինի» (Հովհ. 2.10): Եվ շատ մարդիկ կարծում են, որ «լավ» գինին միանշանակ ալկոհոլային գինի է: Բայց ի՞նչ ենք մենք գտնում ոչ աստվածաշնչյան աղբյուրներում, որոնք գոյություն են ունեցել այն ժամանակ, երբ կատարվել է այդ հրաշքը: Եվ ի՞նչ է ասվում դրա մասին հին պատմագիրների աշխատություններում:
Հույն կենսագիր և փիլիսոփա Պլուտարքոսը, որն իր «Համաժողով» ստեղծագործությունը գրել է մ.թ. 60թ.-ին, նշում է. «Գինին…, որը զտված է… չի բորբոքում ուղեղը, չի գրգռում միտքն ու կրքերը և խմելու համար ավելի դուրեկան է»:
Սրանից մենք, նախ և առաջ, եզրակացնում ենք, որ Քրիստոսի ժամանակ արդեն գոյություն ունեին ոչ ալկոհոլային գինիներ: Եվ դեռ ավելին՝ համարվում էին «լավ գինիներ»: Այս տեղեկությունը բխում է ոչ աստվածաշնչյան աղբյուրից, հետևաբար հաստատում է, որ սա պատմական փաստ է: Եսայի 25.6-ում կարդում ենք Աստծո կողմից կազմակերպված մի խնջույքի նկարագրություն. Այնտեղ մատուցվում է «մաքրված (զտված) գինի», որի մասին խոսում է Պլուտարքոսը: Նույն Պլուտարքոսը գրել է նաև, որ «մինչև Փսամետիկոսի ժամանակները (Քրիստոսից 600 տարի առաջ) եգիպտացիները թթված գինի չէին խմում և չէին օգտագործում դա իրենց զոհաբերությունների ժամանակ»: Սա ևս ապացուցում է, որ ոչ ալկոհոլային գինու օգտագործումը լայն տարածում ուներ նաև հնագույն ժամանակներում՝ մինչև Քրիստոսի ծնունդը:
Որպեսզի ավելի խորը հասկանանք Քրիստոսի հրաշքի էությունը (երբ ջուրը «գինի» դարձրեց), մի մեջբերում անենք Արիստոտելի (մ.թ.ա. 384թ.) գրվածքներից: Դա կօգնի մեզ պատկերացում կազմել գինու պատրաստման և պահպանման գործընթացների վերաբերյալ: Նա գրել է. «Արքադիայից բերված թանձր գինին քերում էին տիկի պատերից և խառնում ջրի հետ»: Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչպես էին պահպանում գինին (խաղողի հյութը), որ չթթվի. ջրի քանակը նվազեցնելու նպատակով գինին եռացնում էին, ինչը և թույլ էր տալիս չորս տարուց ավելի դա պահել առանց մակարդման (թթվելու): Գինու (խաղողի հյութի) եռացման այս եղանակի մասին գրել են Դեմոկրիտը (մ.թ.ա. 361թ.), Վերգիլիոսը (մ.թ.ա. 70թ.) և Պլինիոսը (մ.թ. 23թ.), որոնք էլ տվել են այդ գինիների անվանումները՝ Սապա (ջրի 70%-ը գոլորշիացած, այսինքն՝ շոգեմաքրված) և Դեֆրուտամ (ջրի 50%-ը գոլորշիացած): Ինչպես տեսնում ենք, չթթված գինուն ջուր խառնելու փորձառությունը սովորական և անհրաժեշտ երևույթ էր այն ժամանակվա համար, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել առանց թթվելու պահպանման «գինին»:
Առայժմ ես պատմական տեղեկություններ էին բերում այն մասին, որ ոչ ալկոհոլային «գինիները» գոյություն են ունեցել և Քրիստոսի, և Հին Ուխտի ժամանակներում: Իսկ ի՞նչ են գրել Գալիլիայի Կանայում կատարված հրաշքի մասին այն քրիստոնյա պատմագիրները, որոնք ապրել են վաղ քրիստոնեական դարաշրջանում: Քրիսոստոմը (մ.թ. 344թ.) և Ավգուստինոսը (մ.թ. 345թ.) գրել են, որ Քրիստոսի ստեղծած գինին քաղցր գինի էր: 1-ին Տիմոթեոս 5.23-ում Տիմոթեոսին ուղղված Պողոսի խոսքերի վերաբերյալ Աթանասիոսը (328-373թթ.) պարզաբանելով՝ գրում է, թե Պողոսն ինչ նկատի ուներ. «Թող նա (Տիմոթեոսը) վերցնի ջրի հետ խառնած կամ տաքացրած քաղցր գինի… որը շատ լավ է ստամոքսի համար»: Այս եզրակացությունը հաստատվում է Պլինիոսի (մ.թ. 23թ.) թողած տեղեկությամբ. «Բոլոր հիվանդների համար էլ գինին շատ օգտակար է, եթե նրա զորությունը խափանված է զտման միջոցով»: Սա վերաբերում է նաև գինու այն տեսակին, որը հիշատակվում է Եսայի 25.6-ում:
Pages: 1 2
Հայության ժամանակակից խնդիրները կրոնական հարթության մեջ
Հայ ժողովրդի պատմության ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերևս, ամենից շատ քննարկված ու վերլուծված խնդիրների շրջանակի մեջ են մտնում կրոնական, եկեղեցական ու աստվածաբանական բնույթի հարցերը:
Հայ ժողովրդի պատմության ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերևս, ամենից շատ քննարկված ու վերլուծված խնդիրների շրջանակի մեջ են մտնում կրոնական, եկեղեցական ու աստվածաբանական բնույթի հարցերը: Դեռևս 5-րդ դարում Քաղկեդոնի «տիեզերաժողովի» արդյունքում տեղի ունեցած քաղկեդոնականների ու հակաքաղկեդոնականների բաժանումը պայմանավորեց հետագա ժամանակաշրջանի ոչ միայն եկեղեցակրոնական, այլ նաև քաղաքական կյանքի հետագա ընթացքը:
Հետագայում եկեղեցական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ այլ բաժանումներն էլ ավելի խորացրին ոչ միայն զուտ եկեղեցական կամ կրոնադավանաբանական տարբերությունները, այլև պայմանավորեցին ազգերի ու տարբեր էթնիկական խմբերի ինքնության ձևավորման ու տարբերակման գործընթացները: Այս գործընթացներից չէին կարող անմասն մնալ Հայ եկեղեցին և Հայ ժողովուրդը: 1054թ. արևմուտքում տեղի ունեցած Մեծ սխիզմը, իսկ հետագայում` ռեֆորմացիայի դարաշրջանում տեղի ունեցած եկեղեցական պառակտումն ուղղակի ազդեցություն ունեցան նաև հայ իրականության վրա:
Քրիստոնեական տարաբնույթ ուղղությունների ձևավորմանը զուգընթաց, արևմտյան եկեղեցական կառույցները սկսեցին առավել ակտիվ միսիոներական գործունեություն ծավալել հատկապես հայաբնակ շրջաններում` զուգահեռ օգտագործելով իսլամական միջավայրի ճնշման ազդեցությամբ պայմանավորված սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև հայ ազգաբնակչության կրոնական կրթության պակասն ու քաղաքական իշխանության բացակայությունը: Քաղաքական, հասարակական, սոցիալական, կրոնական ու հոգևոր այդ անկայուն վիճակից էլ երբեմն օգտվում էին կաթոլիկ ու բողոքական քարոզիչները, որոնք ժամանակի ընթացքում ակտիվ քարոզչության շնորհիվ կարողացան մեծ թվով հետևորդներ ձեռք բերել հայ ազգաբնակչության շրջանում: Այս իմաստով մտադիր չենք վերլուծել այն պատճառները, որոնց ազդեցությամբ հայության մի ստվար հատված կրոնափոխ եղավ, քանի որ այդ պատճառների վերլուծությունը կարող է խիստ տարբեր լինել` ադապտացման հնարավորությունների օգտագործումից մինչև ֆիզիկական ոչնչացման վտանգին դիմակայելու միակ միջոց: Չնայած դրան, պետք է նշել, որ ուշ միջնադարյան եկեղեցական և քաղաքական պատմությունը հեղեղված է օտարերկրյա քարոզիչների մասին վկայող պատմություններով, ինչը հաճախ դիտվել է որպես ազգային միասնականությունը խաթարող և ազգային ինքնությանը սպառնալիք ներկայացնող լուրջ գործոն:
Հայության բազմաշերտությունն առավել խորացավ և ընդլայնվեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ հայության տարաբնույթ կրոնական շերտերը թողեցին հայրենի տները և ցրվեցին աշխարհով մեկ: Պետք է նկատել, որ այդ ժամանակահատվածում եվրոպական պետությունների ու կրոնաեկեղեցական կառույցների կողմից հայ բողոքականներին ու հայ կաթոլիկներին ցույց տրված ընդգծված վերաբերմունքը շատ դեպքերում էլ ավելի խորացրեց հայ առաքելականների և հայ ավետարանականների ու կաթոլիկների միջև տեղ գտած հակասություններն ու անտագոնիստական վերաբերմունքը1:
Ավելին, շատ դեպքերում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն ուղղակի մեղադրանքներ էին հնչեցնում այլակրոն հայերի նկատմամբ` դրա մեջ տեսնելով իրենց կոտորածների մեղսակիցների: Նման մոտեցումները ոչ միայն չէին նպաստում ազգային միասնականության կայացմանը, այլև առավել էին խորացնում տարաբնույթ կրոնական պատկանելություն ունեցող հայերի միասնական մոտեցումները հայությանը հուզող հարցերին: Ավելորդ է խոսել այստեղ մահմեդականացված հայերի մասին, որոնց հայ լինելն առհասարակ մերժվում էր հայ առաքելականների կողմից, քանի որ ավանդաբար Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները միայն իրենց են համարում էթնիկ հայեր, իսկ այլադավանների հայ լինելն ընդհանրապես մերժում էին:
Հայ Առաքելական, Կաթոլիկ ու Ավետարանական եկեղեցիների հետ կապված հարցերում ավելորդ է խոսել կրոնադավանաբանական, կանոնական կամ ծիսական հարցերի վերաբերյալ, քանի որ եկեղեցիների միջև առկա տարբերությունները ոչ միայն մշտապես գոյություն են ունեցել, այլև իրենց տարբեր լինելու փաստով պայմանավորել են հայության նկատմամբ դիվերսիֆիկացված մոտեցումների բազմազանությունը: Չնայած կրոնական տարբերություններին, պետք է նշել, որ նշված եկեղեցիներն ունեն նաև կրոնադավանաբանական նմանություններ՝ կապված առաջին երեք Տիեզերաժողովների որոշումների ընդունման հետ (Նիկեա – 325թ., Կոստանդնուպոլիս – 381թ., Եփեսոս – 431թ.), ինչը հաճախ անտեսվում կամ էլ ստորադասվում է հետագա դարերում շարունակ խորացող տարբերություններին ու հակասություններին: Մյուս կողմից՝ կրոնական հարցերի արծարծումը կարող է միայն շինծու խնդիր հանդիսանալ և չի արտահայտում եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բնույթն ու դուրս է հայ ժողովրդին հուզող էական հարցերի համատեքստից: Ավելորդ չէ նշել նաև, որ Հայաստանի տարածքում բնակվող հայ կաթոլիկներից շատերը «ժառանգական կրոնական ինքնությամբ են կաթոլիկ, քան հավատքով»2: Նրանցից շատերը պատկերացում չունեն իրենց «ֆրանկ» անվանման իմաստաբանական արմատների մասին, Հայ եկեղեցու հետ դավանանքային հակասությունների ընկալում չունեն, իսկ հոգևոր պահանջների բավարարման համար հանգիստ դիմում են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների օգնությանը: Մյուս կողմից էլ՝ պետք է նշել, որ հայ ավետարանականներին հասարակության մեջ անվանել են «ընգլիզ»:
Այլ է խնդիրը հայ ավետարանականների պարագայում, որոնք արևմուտքից ստացած աջակցության շնորհիվ էլ առավել խորացրին իրենց հետևորդների կրոնական պատկանելության գիտակցումը` դրանով ուժեղացնելով կրոնական ինքնության դրսևորումները: Այս տեսանկյունից հոդվածում հիմնական շեշտադրում է կատարվելու ոչ թե կրոնական տարբերությունների կամ նմանությունների, այլ Սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի ազգային միասնականության, ինքնության արժևորման, միասնական գործողություններ մշակելու, ազգային խնդիրներին միասնաբար արձագանքելու, համաշխարհային ու տեղական մարտահրավերներին արագ արձագանքելու և ազգային ճակատ կազմելու առումով: Այս տեսանկյունից տեղին է նկատում քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը` նշելով. «ՀՀ-ի և Սփյուռքի միջև հարաբերությունները շարունակում են դժվարություններ կրել` կապված Համաշխարհային հայության գլխավոր համակարգաստեղծ տարրերի` Ազգային պետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև արդյունավետ փոխշահագրգիռ մոդելի ձևավորման անհրաժեշտությունը չհասկանալու հետ»: Հայ ինքնության խնդիրների շոշափումը կրոնական հարթությունում
Ֆրեդերիկ Բարթն իր «Էթնիկ խմբերն ու սահմանները» աշխատության մեջ նոր մոտեցումներ է առաջ քաշում խմբային ինքնությունների համար և նախանշում այդ ինքնությունների սահմանները3: Հայ Առաքելական4, Կաթոլիկ և Ավետարանական5 եկեղեցիները յուրօրինակ խմբեր են ներկայացնում, որոնք ունեն իրենց բնորոշ ինքնությունը և դրանով իրենց առանձնացնում են այլ խմբերից, այդ թվում նաև հայ ժողովրդի այլ հատված ներկայացնող եկեղեցիներից: Մյուս կողմից՝ հայության կրոնական այս խմբերը ժամանակի ընթացքում ենթարկվել են տարբեր քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցությունների, ինչն էլ հաճախ պայմանավորել է նրանց խմբերի սահմաններն ու ինքնության առանձնահատկությունները:
Եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է Սուդանում եկեղեցու փակվելու գործընթացը
Խարտումա քաղաքում քանդել են Սուդանի Ավետարանական եկեղեցու աստվածաշնչյան դպրոցի շենքը, այրել բոլոր գրքերը, այդ թվում` Աստվածաշունչը:
Եկեղեցիների համաշխարհային և համաաֆրիկյան միությունները դատապարտել են Սուդանում եկեղեցի փակելու գործընթացը: Այդ մասին հաղորդում է «Christian Today»-ը:
Նշենք, որ հունիսի 18-ին Սբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցին քանդվել է Սուդանի պետական պաշտոնյաների հրահանգով:
Ապրիլի 21-ին Խարտումա քաղաքում քանդել են Սուդանի Ավետարանական եկեղեցու աստվածաշնչյան դպրոցի շենքը, այրել բոլոր գրքերը, այդ թվում` Աստվածաշունչը:
Երկու օր անց գրավվել են Սուդանի եկեղեցիների միությանը և «Օգնություն Սուդանին» կազմակերպությանը պատկանող տարածքները: Ավելի ուշ բռնագրավվել է նաև ողջ գույքը:
Եկեղեցիների համաշխարհային միության գլխավոր քարտուղար Օլաֆ Ֆյուկսե Թվեյթը և Եկեղեցիների համաաֆրիկյան միության գլխավոր քարտուղար Անդրե Կարագաման հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում կոչ են արել պարզել պաշտոնատար անձանց գործողությունների օրինական լինելը, ինչպես նաև խնդրել են քրիստոնյաներին աղոթել Սուդանի հավատացյալների համար:
«Մենք կրկին վշտացած ենք, որովհետև թեև շարունակաբար հայտարարում են, թե իբր Սուդանում կրոնական ազատություն է և պաշտպանում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, սակայն իրականում պետության քաղաքականությունը միտված է Խարտումայում քրիստոնյաներին ճնշելուն», – ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուր` Christian Today
Подписаться на:
Сообщения (Atom)