Страницы

четверг, 9 августа 2012 г.

Նոբելյան մրցանակի դափնեկիրներն Աստծո մասին

«Քրիստոս այն առանցքն է, որի շուրջ պտտվում է աշխարհը»:
Թ. Ս. Էլիոթ – Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում
«Քրիստոս այն առանցքն է, որի շուրջ պտտվում է աշխարհը»: (Մեջբերում՝ Castle 2002, 219):
«Կարծում եմ՝ մարդկանց մեծագույն տարբերությունը քրիստոնեական հայտնությունն ընդունող և այն հերքող մարդկանց միջև է» (Մեջբերում՝ Yancey 1999, 88):

Մայր Թերեզա – Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
«Բարեգործությունը սկսվում է այսօր: Այսօր ինչ-որ մեկը տառապում է, այսօր ինչ-որ մեկն անօթևան է մնացել, այսօր ինչ-որ մեկը քաղցած է: Մենք աշխատում ենք հենց այսօր. «երեկ»-ը անցել է, «վաղը» դեռ չի եկել: Կա միայն «այսօր», որ պատմենք Հիսուսի մասին, որ ապացուցենք Նրան մեր սերը, ծառայենք Նրան, կերակրենք ու հագցնենք Նրան, օթևան տանք Նրան և այլն: Այսօր… Մի սպասեք վաղվան: Վաղը այդ մարդիկ այլևս չեն լինելու, եթե մենք այսօր չկերակրենք նրանց» (Մայր Թերեզա 1991):

Թեոդոր Ռուզվելտ – Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր
«Եթե աշխարհում կա մի վայր, որտեղ ոչնչանում են երկրային տարբերությունները, դա եկեղեցին է՝ Աստծո ներկայությունը: Որքան մարդիկ ավելի են մոտենում Քրիստոսի սրտին, այնքան ավելի են մոտենում միմյանց՝ անկախ երկրային պայմաններից» (Մեջբերում՝ Theodore Roosevelt, The Free Citizen, New York, The Macmillan Company, Hermann Hagedorn, – editor, 1956, 31): 

Комментариев нет:

Отправить комментарий