«Ես հասկանում եմ պետության դիրքորոշումը, բայց այն ինձ դուր չի գալիս: Ես չեմ պատրաստվում փոխզիջումների գնալ», – «Christian Post»-ին է ասել Սարթեյնը:
Քահանաներին, ովքեր հոգևոր ծառայություն են մատուցում Հյուսիսային Կառոլինայի Շառլոթ-Մեքլենբուրգ (ՀԿՇՄ) քաղաքի ոստիկանության բաժանմունքում, հասարակական միջոցառումների ժամանակ արգելել են աղոթել «Հիսուսի անունով»:
Թորի Սարթեյնը` «Horizon Christian Fellowship» եկեղեցու ավագ հովիվը և ՀԿՇՄ-ի մի քահանա վերջերս ինչ-որ միջոցառման ժամանակ պետք է հրապարակավ աղոթք բարձրացնեին առ Աստված, սակայն հրաժարվել են, այն բանից հետո, երբ նրանց տեղեկացրել են, որ հասարակական միջոցառումների ժամանակ չի թույլատրվում աղոթել «Հիսուս Քրիստոսի անունով»:
«Ես հասկանում եմ պետության դիրքորոշումը, բայց այն ինձ դուր չի գալիս: Ես չեմ պատրաստվում փոխզիջումների գնալ», – «Christian Post»-ին է ասել Սարթեյնը:
Քաղաքապետ Ջոն Դիգսը նշել է, որ «Հիսուսի անունով» արտահայտությունն աղոթքից հանելու որոշումը ընդունվել է մոտ մեկ ամիս առաջ, որի նպատակը, ըստ քաղաքապետի, այլ կրոնների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելն է: «Մենք բոլորովին էլ չենք փորձում ինչ-որ մեկի քրիստոնեական հավատքը նսեմացնել, – նշել է Դիգսը: – Նպատակը միայն մեկն է. հարգանք ցուցաբերել բոլորի նկատմամբ: ՀԿՇՄ-ն ինչ-որ մեկի եկեղեցին չէ»:
Комментариев нет:
Отправить комментарий