Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով, քանի որ դատարանը չի ապահովել դատական ստուգման ամբողջական և արդյունավետ շրջանակներ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցով դատարանի կայացրած վճռով, քանի որ դատարանը չի ապահովել դատական ստուգման ամբողջական և արդյունավետ շրջանակներ:
Այսօր տարածած հայտարարության մեջ Խորհուրդը նշում է, որ դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ տվյալ լրատվամիջոցը, իր առջև ունենալով կրոնական կազմակերպության մասին հասարակության շրջանում արձագանքներ առաջացնելու նպատակ, ինչն ինքնին իրավաչափ նպատակ է, պատրաստել է լրատվական նյութ՝ ամբողջությամբ և անվերապահորեն հիմնվելով երրորդ անձի հրապարակային հայտարարության վրա՝ առանց իր սեփական քննությունը կատարելու: Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ լրագրողական էթիկայի և պատասխանատու լրագրության տեսանկյունից լրագրության նման եղանակը խնդրահարույց է:
«Դատական ստուգում իրականացնելիս դատարանը պետք է պարզեր, թե արդյոք լրագրողը վիճահարույց նյութը հրապարակելուց առաջ բարեխիղճ կերպով կատարել է իր սեփական քննությունը, և այդ իմաստով արդյոք կարելի էր ասել տվյալ հանգամանքների ներքո, որ լրագրողը ազատված էր իր հայտարարությունների փաստական հանգամանքները ստուգելու լրագրողական պարտականությունից»,- ասված է հայտարարության մեջ:
«Ի վերջո, նշելով պատասխանատու լրագրության մասին, Խորհուրդը նկատի ունի ոչ թե իրավական, այլ սոցիալական և մասնագիտական պատասխանատվության շրջանակները, որից առաջինը ենթադրում է, որ լրագրողը պետք է չափազանց մեծ զգուշություն ցուցաբերի, երբ լրատվական նյութն առնչվում է հասարակության բոլոր անդամների սոցիալական արժեքներին՝ այդ թվում… յուրաքանչյուրի կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքը, իսկ երկրորդը՝ ճշգրիտ և անաչառ լրատվություն տարածելու լրագրողի մասնագիտական պարտքը»,- նշում է Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ):
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ ՏՎԽ-ն մայիսի 11-ին անդրադարձել է այս դատական վեճին՝ իր տարածած եզրահանգման մեջ նշելով, որ կրոնական կազմակերպության հասցեին ուղղված պատասխանող լրատվամիջոցների հայտարարությունները զուրկ էին փաստական հիմքերից և որպես այդպիսին վիճահարույց հայտարարությունները հնարավոր չէր որակել որպես բարեխիղճ դատողություններ (fair comment):
Խորհուրդը նաև գտել էր, որ հոդվածի ընդհանուր համատեքստը, ընդհուպ մինչև «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը, լրատվական խոսքը վերածել էին կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան – «Արմմեդիա» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Комментариев нет:
Отправить комментарий