Ըստ «Christian Post»-ի տեղեկատվության` Հարավային Կառոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի «Redemption World Outreach Center» եկեղեցին սատանայի ուղերձով երկու մեծ գովազդային վահանակ է տեղադրել:
Գովազդում ասվում է. «Խնդրում եմ, այս կիրակի մի այցելեք «Redemption World Outreach Center» եկեղեցին» ու ներքևում մակագրված է` սատանա:
Տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ եկեղեցու հովիվ Ռոն Քարփենթերը նշել է, որ գովազդի թիրախը երիտասարդներն են:
«Մեր նպատակն է Ավետարանը հասցնել երիտասարդ սերնդին, որին հաճախ ծայրահեղական ենք անվանում: Ուստի հանգել ենք այն եզրակացության, որ հետաքրքրություն առաջացնելու համար պետք է սադրիչ հաղորդագրություններով նրանց եկեղեցի բերենք», -հավելել է նա:
«Hampton Park Baptist Church» մկրտական եկեղեցու ծառայողներից մեկը` Ջոշ ՄաքՔերնենը, գովազդի արդյունավետության վերաբերյալ նշել է. «Երիտասարդներն անմիտ չեն: Ես չեմ ասում, որ այս գովազդն արդյունավետ չի լինի, բայց երբ խոսքը եկեղեցու գովազդի մասին է, ապա դա իմ տեսած գովազդի լավագույն տարբերակը չէ»:
ՄաքՔերնենը նաև նշել է, որ, իր կարծիքով, երիտասարդներին Բարի լուրը հասցնելու լավագույն տարբերակը տեղական բարեգործական կազմակերպություններին հնարավորինս օգնելն է, ինչպես նաև համայնքի հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ունենալը:
Redemption World Outreach Center» եկեղեցին, այնուամենայնիվ, ծրագրում է 4 ամիս շարունակել իր գովազդային ակցիան:
Комментариев нет:
Отправить комментарий