Страницы

четверг, 9 августа 2012 г.

Եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է Սուդանում եկեղեցու փակվելու գործընթացը


Խարտումա քաղաքում քանդել են Սուդանի Ավետարանական եկեղեցու աստվածաշնչյան դպրոցի շենքը, այրել բոլոր գրքերը, այդ թվում` Աստվածաշունչը:
Եկեղեցիների համաշխարհային և համաաֆրիկյան միությունները դատապարտել են Սուդանում եկեղեցի փակելու գործընթացը: Այդ մասին հաղորդում է «Christian Today»-ը:
Նշենք, որ հունիսի 18-ին Սբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցին քանդվել է Սուդանի պետական պաշտոնյաների հրահանգով:
Ապրիլի 21-ին Խարտումա քաղաքում քանդել են Սուդանի Ավետարանական եկեղեցու աստվածաշնչյան դպրոցի շենքը, այրել բոլոր գրքերը, այդ թվում` Աստվածաշունչը:
Երկու օր անց գրավվել են Սուդանի եկեղեցիների միությանը և «Օգնություն Սուդանին» կազմակերպությանը պատկանող տարածքները: Ավելի ուշ բռնագրավվել է նաև ողջ գույքը:
Եկեղեցիների համաշխարհային միության գլխավոր քարտուղար Օլաֆ Ֆյուկսե Թվեյթը և Եկեղեցիների համաաֆրիկյան միության գլխավոր քարտուղար Անդրե Կարագաման հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում կոչ են արել պարզել պաշտոնատար անձանց գործողությունների օրինական լինելը, ինչպես նաև խնդրել են քրիստոնյաներին աղոթել Սուդանի հավատացյալների համար:
«Մենք կրկին վշտացած ենք, որովհետև թեև շարունակաբար հայտարարում են, թե իբր Սուդանում կրոնական ազատություն է և պաշտպանում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, սակայն իրականում պետության քաղաքականությունը միտված է Խարտումայում քրիստոնյաներին ճնշելուն», – ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուր` Christian Today

Комментариев нет:

Отправить комментарий