Ինձ ասել էին՝ սպանի’ր ալլահի անունով, իսկ այս Աստվածն ասում է՝ սիրի՛ր Ինձ նման, ների՛ր, ինչպես Ես եմ ներում…
Ես ծնվել եմ Իրանի հարավային մասում, Աբադան քաղաքում, շիա մահմեդականների ընտանիքում: Պապիկս մուսուլման առաջնորդներից էր, ուներ 19 երեխա և 84 թոռ: Եվ, բնականաբար, նա պետք է րնտրեր մեկին, ով կյանքի և ուսուցումների հոգևոր գործը կշարունակեր հաջորդ սերունդների համար: Ակնհայտորեն որոշ բաներ, որոշ դիպվածներ պատահեցին, երբ ես կարող էի զոհվել, բայց ամեն անգամ, երբ վտանգը մոտենում էր ինձ, ես տեսնում էի մի մարդու կերպարանք, որ միշտ ներկա էր, և ես դա բոլորին բացահայտորեն պատմում էի: Պապս դա ընդունեց որպես նշան այն բանի, որ իսլամի հոգևոր առաջնորդները հետևում են ինձ ու պաշտպանում են: Նա ինձ շատ ուշադիր հետևում էր և իսլամի մասին սովորեցրեց ամեն բան:
Ես ծնվել եմ Իրանի հարավային մասում, Աբադան քաղաքում, շիա մահմեդականների ընտանիքում: Պապիկս մուսուլման առաջնորդներից էր, ուներ 19 երեխա և 84 թոռ: Եվ, բնականաբար, նա պետք է րնտրեր մեկին, ով կյանքի և ուսուցումների հոգևոր գործը կշարունակեր հաջորդ սերունդների համար: Ակնհայտորեն որոշ բաներ, որոշ դիպվածներ պատահեցին, երբ ես կարող էի զոհվել, բայց ամեն անգամ, երբ վտանգը մոտենում էր ինձ, ես տեսնում էի մի մարդու կերպարանք, որ միշտ ներկա էր, և ես դա բոլորին բացահայտորեն պատմում էի: Պապս դա ընդունեց որպես նշան այն բանի, որ իսլամի հոգևոր առաջնորդները հետևում են ինձ ու պաշտպանում են: Նա ինձ շատ ուշադիր հետևում էր և իսլամի մասին սովորեցրեց ամեն բան:
Ես Հեզբալլահին միացա և բանակում էի մոտ 3 տարի: Ես այն ժամանակ ամեն կողմից ուսումնասիրում էի Ղուրանը: Պապիկս իմ մեջ սերմանել էր համոզմունք, որ ես պետք է իսլամը քարոզեմ մոլորված խեղճ քրիստոնյաներին, և հիշեցնում էր ինձ, որ ես պետք է Իրանից դուրս դառնամ մեր ընտանիքից ելած հոգևոր առաջնորդ:
Ես ճանապարհվեցի Փոքր Ասիա, որտեղ ինձ 30 անօրինական անձնագրերը ձեռքիս ձերբակալեցին, բանտ նստեցրին, և ես սկսեցի բանտում իսլամ քարոզել: Բացատրում էի բոլորին, թե ինչ պետք է անեն, որոնք են իրենց պարտականություններն ալլահի առջև: Դա կրկնվում էր ամեն օր, ես օրական հինգ անգամ աղոթք էի անում: Շիա մահմեդականներն օրական երեք անգամ են աղոթում, բայց քանի որ ես ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել աստծու հետ, հինգ անգամ էի աղոթում: Ուշ երեկոյան ես կրկին աղոթքներ էի անում:
Ես տասը օրը մեկ Ղուրանը ծայրից ծայր կարդալ վերջացնելու սովորություն ունեի, և ես հոգևոր ուժեր էի ստանում իսլամից: Հոգևոր ուժերի հետ խոսելը չէր արգելվում. ի դեպ, Մուհամեդն էլ է այդպես վարվել: Այդպիսով ես կարողանում էի հոգևոր ուժերի հետ կապվել ու զորություն էի ստանում նրանցից: Ես կարողանում էի աղոթել մարդկանց համար, հատկապես այն ժամանակ, երբ նրանք վիրավորված էին լինում ինչ-որ մեկից, ինչ-որ մեկը նեղացրած էր լինում նրանց, ու նրանք ինձ խնդրում էին աղոթել: Անմիջապես նրանց վիրավորողը հիվանդանում էր, վթարի էր ենթարկվում կամ որևէ այլ բան էր պատահում: Ես կարող էի աչքերս փակել և ասել, թե կողքի սենյակի մարդն ինչ է անում: Եվ ես ավելի էի զորանում: Եվ ես շարունակում էի դրան ավելի շատ ժամանակ տրամադրել, մեդիտացիա էի անում Ղուրանով:
Մի գիշեր, երբ ես մեդիտացիա էի անում Ղուրանով, բառեր կային, որ անդադար կրկնում էի: Դրանք իմաստ չունեին, դրանք Ղուրանի գաղտնիքներն էին: Եվ երբ ես այդպես մեդիտացիա էի անում, մի ոգի մտավ սենյակ: Այդ ոգին այնքան զորավոր էր, որ չէի կարողանում դիմանալ կամ հաղթել նրան: Ինձ պարուրեց վախը, և ես գոռացի՝ օգտագործելով բոլոր միջոցները, որ իսլամը տվել էր ինձ: Ես ալլահի անունով հրամայեցի, որ ոգին հեռանա՝ սպառնալով, որ կծեծեմ և այլն: Ես իմ իմացած բոլոր միջոցներն օգտագործում էի, բայց ոչինչ չէր օգնում: Այդ պահին ես լիովին հուսահատվել էի, զգում էի, որ շնչահեղձ եմ լինում, և այդ ուժը կյանքը միջիցս դուրս է մղում: Ես զգում էի, որ մեռնում եմ:
Եվ ես, երկինք նայելով, աղաղակեցի ու ասացի. «Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ»: Անմիջապես մի շատ հստակ ձայն լսեցի. «Հիսուսի անունը կանչիր»: Ես այդ պահին, ճիշտն ասած, մի վայրկյան իսկ չերկմտեցի: Ես խեղդվում էի, և դրանով կարծես մեկն ինձ պարան մեկներ, ու ինձ համար միևնույն էր այդ պարանի գույնը: Ես պարզապես բռնեցի պարանը: Ես ասացի. «Հիսու´ս, եթե Դու ճշմարտությունն ես, ցույց տուր Քեզ»: Այդ օրը ես չհասկացա, բայց երբ հետ եմ նայում, մտածում եմ, թե ինչո՞ւ ես այդպես ասացի: Ինչո՞ւ պարզապես չասացի. «Հիսու´ս, օգնի՛ր ինձ»: Չգիտեմ ինչու, բայց այդպես ստացվեց:
Եվ նախքան ես կվերջացնեի նախադասությունս, ամեն բան խաղաղվեց: Այդ օրը ես չփոխվեցի: Դա իմ շփոթության օրն էր: Ինչո՞ւ Հիսուսն օգնեց մահմեդականին: Ես իմ ուժերի ներածին չափ ամեն բան արել եմ, որպեսզի օրինակելի մահմեդական լինեմ: Ես փորձել եմ անձս զոհաբերել, քայլել եմ խրամատներով: Ես ունեի Ղուրանը. Իրանի կառավարությունը «ֆիդայիներին»՝ այն մարդկանց, ովքեր անձնազոհության են գնում, նվիրում էր հատուկ Ղուրան՝ կառավարության կնիքով: Ես մտածում էի, որ որպես մուսուլման` ամեն բան արել եմ ալլահի մասին ամեն ինչ քարոզելու համար: Բայց ես զգում էի, որ ինչ-որ բան ճիշտ չէր: Ո՛չ, ես չէի կասկածում ալլահին կամ իսլամին: Ես լիովին հավատում էի, բայց, չգիտեմ ինչու, ինչ-որ բան շփոթեցնում էր ինձ, և ես աշխատում էի պարզապես մոռանալ այդ դեպքը: Բայց մի հարց՝ թե ինչու Հիսուսն օգնեց մուսուլմանին, շարունակ պտտվում էր մեջս: Ես հավատում էի, որ Մուհամեդը վերջին մարգարեն է: Բայց ինչո՞ւ Հիսուսը եկավ ինձ օգնելու:
Երկու շաբաթ ես իսկապես շփոթված էի, և ինքս ինձ ասացի. «Սկսելու եմ աղոթել և ծոմ պահել ու խնդրել Աստծուն, որ ինձ ցույց տա ճանապարհը»: Իրապես այդ պահին ես մտածեցի, որ Ղուրանում կան խոսքեր, որ ասում են, թե ալլահի ճանապարհները շատ են, և անկախ նրանից, թե որ արահետով դու կբարձրանաս, միևնույն սարի գագաթին ես հասնելու: Ես մտածեցի, որ հենց դա է Աստված, կամ միգուցե Աստված ինձ համար մի հատուկ ճանապարհ ունի: Նա ուզում է, որ հետևեմ այդ ճանապարհին: Եվ ես մտածեցի, որ երբեք էլ չեմ իմանա, եթե չհարցնեմ:
Այդպես էլ արեցի: Ես ծոմ էի պահում և աղոթում էի սրտիս խորքից, իմ ողջ զորությամբ: Ես հարցնում էի. «Աստվա՛ծ, ի՞նչ ես ուզում, որ ես անեմ: Ո՞ր ճանապարհին ես ուզում, որ հետևեմ»: Երկու շաբաթ ես նստել էի մի տեղում ու ժամերով աղոթում էի այնքան ժամանակ, քանի դեռ արթուն էի: Ծոմ էի պահում և բառիս բուն իմաստով նույն տեղում քնում էի, ապա արթնանում էի և նորից ու նորից աղոթում էի Աստծուն, որպեսզի Նա հայտներ, թե որն էր Իր ուզած ճանապարհը:
Երկու շաբաթվա ընթացքում ես պատասխան չստացա և իսկապես հուսախաբ եղա: «Սա ի՞նչ է, ես չեմ կարողանում պատասխան ստանալ, թե Դու ինչ ես ուզում: Ես նույնիսկ չգիտեմ՝ Աստված կա՞, թե՞ ոչ: Ես իմ ողջ կյանքն եմ վատնել, վախեցել եմ՝ աշխատելով անել այն ամենը, ինչն ալլահին դուր է գալիս, բայց հիմա նա ինձ շփոթեցնում է: Եթե ալլահը մեծ է, նա գիտի, որ իմ սրտում ես իրեն սիրում եմ: Ի՞նչ նշանակություն ունի՝ ես նրան կանչում եմ, թե ոչ, ինչ անունով եմ կանչում: Նա գիտի, որ ես իրեն իմ սրտում սիրում եմ: Իսկ եթե աղոթելը կարևոր է նրա համար, ես երկու շաբաթ է խնդրում եմ նրան, ես նստած աղոթում եմ, և ոչինչ չի կատարվում: Ուստի, գիտե՞ս ինչ, ես գնում եմ իմ գործին: Գնում եմ իմ ուզած ճանապարհով, ես պիտի անեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»:
Հենց այդ պահին ես զգացի, որ Աստծու զորությունը լցնում է սենյակը: Իսլամի մեջ ամենամեծ մեղքը, որի համար ներում չկա, Աստծու գոյությանը, Նրա ուսմունքին, Նրա մարգարեին կասկածելն է: Եվ ես այդպես էի վարվել: Իսլամի մեջ ինձ սովորեցնում էին, որ ալլահը երբեք չի այցելում մարդկանց: Ես գիտեի, որ իսլամի հանդեպ ամենամեծ մեղքն եմ գործել և չեմ կարող ներվել: Աստծու ներկայությունը սենյակում էր, միանգամից զգացի Նրա սրբությունը, և այդ ամենը կատարվում էր զուգահեռաբար: Ես ինձ վրա մեղքի ծանրություն էի զգում: Ես գիտեի՝ քանի որ Նա արդար է, Նա ինձ պիտի սպանի, պիտի ջնջի երկրի երեսից, որովհետև ես լցված էի մեղքով: Եվ ես գոռացի:
Ես բառացիորեն չէի ուզում մեռնել, բայց գիտեի, որ ուրիշ տարբերակ չկա: «Դու այնքան սուրբ ես, իսկ ես՝ այնքան չար»: Ես վազեցի սենյակի անկյունը, ձեռքերով բռնեցի գլուխս ու գոռում էի. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ, Աստվա՛ծ, ների՛ր ինձ, Աստվա՛ծ, ների՛ր ինձ»: Ես միայն կրկնում էի՝ ների՛ր ինձ, ների՛ր ինձ, ների՛ր ինձ: Եվ մինչ ես գոռում էի՝ «ների՛ր ինձ», զգացի, որ մեկը հպվեց իմ ուսին՝ասելով. «Ես քեզ ներում եմ»: Եվ հենց նույն ակնթարթին, երբ այդ խոսքերն արտասանվեցին, ես ֆիզիկապես ինձ ներված զգացի: Ես դա չհասկացա: Ղուրանի համաձայն` մենք մինչև դատաստանի օրը չենք կարող իմանալ՝ ներվա՞ծ ենք, թե՞ ոչ: Ղուրանում մի բառ անգամ չկա այն մասին, որ Մուհամեդը դրախտում է: Նա նույնպես, բոլոր մարդկանց նման, պետք է սպասի դատաստանի օրվան, երբ բոլոր մեռելները հարություն կառնեն ու կդատվեն: Իսկ սա ո՞վ է: Ո՞վ է այս Աստվածր, որ երբ ասում է՝ ես քեզ ներում եմ, ես այսօր ինձ ներված եմ զգում:
Ես հարցրի. «Դու ո՞վ ես, որ կարող ես ասել՝ ես քեզ ներում եմ, և ես ինձ ներված զգամ»: Նա ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»: Նույն պահին, երբ ես լսեցի այդ խոսքերը, հասկացա, որ դրանք մեծ կարևորություն ունեն: Բայց ես բացարձակապես գաղափար չունեի, թե դրանք ինչ են նշանակում: Չգիտեի՝ ով է այդ Աստվածր: Եվ ես հարցրի Նրան. «Ի՞նչ է քո անունը»: «Հիսուս Քրիստոս, Կենդանի Աստված»,- պատասխանեց Նա: Նույն պահին, երբ այդ բառերն արտասանվեցին, կարծես ոսկորներս մարմնիցս հանեին, և ես ընկա գետնին ու սկսեցի հեկեկալ Աստծու ներկայության մեջ:
Տասնութ տարի է անցել այդ օրվանից, բայց ես դեռևս չեմ կարողանում մոռանալ Նրա սերը, Նրա գութը: Ես չեմ կարողանում մոռանալ, թե այդ օրը Նա ինչ արեց ինձ համար: Նա պարզապես ասաց. «Ես քեզ ներում եմ», և ես ինձ ներված զգացի: Ծնկներիս վրա ընկած՝ ես պարզապես հեկեկում էի, որովհետև շատ տարիներ փորձել էի հաճեցնել Աստծուն, բայց Նրան հաճեցնելու համար ոչինչ էլ չէի կարողացել անել: Ոչինչ չէի արել: Նույնիսկ Նա այն աստվածն էլ չէր, որին ես ճանաչել եմ: Ես ինձ խաբված էի զգում, որովհետև ինձ ասել էին՝ նա աստված է, բայց նա աստված չէր: Ինձ ասել էին՝ սպանի´ր ալլահի անունով, իսկ այս Աստվածն ասում է՝ սիրի՛ր Ինձ նման, ների՛ր, ինչպես Ես եմ ներում:
Իմ սրտում ամեն բան ասում էր՝ այո՛, Նա է ճշմարիտ Աստվածը: Աստված ներող է, Աստված սեր է: Ես Նրա ոտքերի մոտ ծնկած երկու ժամ հեկեկում էի: Եվ այդ պահին, երբ վեր նայեցի, կարծես հեռուստացույցի էկրանի վրա տեսա տարբեր սերունդների մարդիկ՝ տարբեր ազգերից, տարբեր կենսագրություններով, և տեսնում էի յուրաքանչյուրի կատարած բոլոր սխալները: Ես այլևս չէի դիմանում ու ասացի. «Աստվա՛ծ, ես ապրել եմ այդ մեղավոր մարդկանց մեջ»: Եվ Նա ասաց. «Աֆշի´ն, ինչպե՞ս եղավ, որ Ես քեզ ներեցի»: Ես ասացի՝ շատ հեշտ: Նա ավելացրեց. «Հեշտ, ինչպես ջուր խմե՞լը»: Իսկ ես ասացի. «Ո՛չ, ո՛չ ո՛չ, նույնիսկ ավելի հեշտ, քան ջուր խմելը»: Նա ասաց. «Ես նույնպիսի հեշտությամբ, ինչպես ներեցի քեզ, կարող եմ ներել նաև նրանց: Ո՞վ է նրանց պատմելու այդ մասին»: Ես ասացի. «Ուղարկի՛ր ինձ այնտեղ»: Նա ասաց՝ գնա:
Ահա թե ինչպես ես դարձա քրիստոնյա: Եվ ես աղոթեցի. «Աստվա՛ծ, ինձ Աստվածաշունչ ուղարկիր»: Բանտում կողքի բաժնից ինչ-որ մեկը եկավ ինձ մոտ ու մի գիրք մեկնեց՝ ասելով. «Դու սա՞ էիր ուզում»: Երբ նա մեկնեց ինձ Գիրքը, ես անմիջապես իմացա, որ դա Աստվածաշունչ էր: Ես ասացի. «Աստվա՛ծ, ես անցած գիշեր խնդրեցի, և Դու այս առավոտ տվեցիր ինձ: Ի՜նչ հրաշալի է: Դու Ամենակարող Աստված ես, դեռ չխնդրած տալիս ես»:
Սա Աստծու կենդանի Խոսքն է: Ես իմ վկայությունը պատմում եմ, որպեսզի մարդիկ լսեն Ամենակարող Աստծու մասին: Ես չեմ ակնկալում, որ որևէ մեկը, իմ վկայությունը լսելով, քրիստոնյա դառնա: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան այս: Սա պատմություն է Ամենակարող Աստծու մասին, որ ամեն բան կարող է և փնտրում է բոլոր Իրեն փնտրողներին: Եթե որևէ մեկն իմ վկայությունը լսում է այսօր, ես կուզեի, որ նա պարզապես ասեր. «Շատ լավ, երկնքի Աստված, Արարիչ ամենայնի, եթե սա ճշմարիտ է, ես ուզում եմ»: Եվ ես հավատացնում եմ ձեզ, երաշխավորում եմ, որ Ամենակարող Աստված կգա, կհպվի ձեզ ու կփոխի ձեր կյանքը, լիովին կների ձեր գործած բոլոր մեղքերը: Նա իմ մեջ համոզվածություն է դրել, որ ես Իր հետ պիտի լինեմ երկնքում: Նա ձեզ նույնպես կտա նույն հաստատությունը, թույլ կտա ճաշակել նույն ներումը և նույն սերը: Եվ ահա, հենց Նա է Հիսուս Քրիստոսը: Փա՛ռք լինի Նրա անվանը այսօր և հավիտյան: Ամեն:
Աղբյուր` www.muslimjourneytohope.com
Թարգմանություն` www.barilur.org
Թարգմանություն` www.barilur.org
Ընթերցեք նաև՝
Комментариев нет:
Отправить комментарий