Страницы

пятница, 3 августа 2012 г.

Հարավային Կորեայի զինծառայողների 60 տոկոսը բողոքականներ են

Կորեացիները կարծում են, որ Աստծուն չհավատացող մարդը չի կարող ունենալ ռազմական հոգի, բարձր բարոյականություն, պատասխանատվություն, հայրենասիրություն:
-Սերգեյ Վասիլևիչ, վերջերս Հարավային Կորեա եք ճամփորդել: Ո՞րն էր ճամփորդության նպատակը:
-Ռուսաստանի բողոքական միությունների առաջնորդներ Պավել Նիկոլաևիչ Օկարայի, Յուրի Կիրիլովիչ Սիպկոյի և Ռուսաստանի ռազմաքրիստոնեական միության նախագահ Օլեգ Ասկալենկոյի հետ միասին այցելեցինք Հարավային Կորեա: Հանդիպեցինք քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեցինք եկեղեցական ծառայությունների, 2 000 զինվորների և սպայերի մկրտության ականատեսը դարձանք: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի Հարավային Կորեայի բանակում մկրտվում է մինչև 300 000 զինծառայող:
-Նրանք գիտակցաբա՞ր են այդ քայլին գնում, թե՞ դա ինչ-որ կրոնական բնույթի միջոցառում է:
-Միանգամայն գիտակցաբար են մկրտվում: Հարավային Կորեայում մոտ 30 000 բողոքական եկեղեցի կա: Զինծառայողների 60%-ը բողոքական հավատացյալներ են: Այդ երկրում բանակը միջոց է քրիստոնեությունը հասարակությանը հասցնելու համար:
Զինծառայությունը խիստ հեղինակավոր է Կորեայում:
Հարավային Կորեան ժամանակին բուդդիստական երկիր էր: Սակայն քրիստոնյա զինվորականները «2020» խորագիրը կրող ծրագիր են մշակել, ըստ որի նախատեսում են, որ մինչ 2020թ.-ը Հարավային Կորեայի բնակչության 75 տոկոսը պետք է քրիստոնյա դառնա:
Այդ շրջագայությունն ինձ ցնցել է: Ես տեսա, թե ինչպես է Աստծո հանդեպ ունեցած հավատքը մի ամբողջ պետություն փոխում: Երկրի խոշոր ձեռնարկություններից շատերի սեփականատերերը քրիստոնյա գործարարներ են:
Մեր շրջագայության վերջին օրը հանդիպեցինք հովիվ Յոնգի Չոյին: Այն եկեղեցին, ուր նա ծառայում է, մոտ մեկ միլիոն անդամ ունի: Սիրով պատմեց իր կյանքի պատմությունն ու պարզվեց, որ երիտասարդ հասակում, երբ դեռ բուդդիստ է եղել, իմացել է Հիսուս Քրիստոսի մասին Լև Տոլստոյի «Հարություն» վեպի շնորհիվ: Հենց այդ ժամանակ է, փաստորեն, Յոնգի Չոն Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Տեր և Փրկիչ:
Հանդիպեցինք նաև երիցական եկեղեցիների հովիվների հետ, որոնք հոգեգալստական եկեղեցիների նման բողոքական մեծ հարանվանություններ են համարվում Հարավային Կորեայում:
-Սերգեյ Վասիլևիչ, եկեք վերադառնանք բանակի քրիստոնեացման հարցին: Որոշ հարանվանություններին մեղադրում են այն բանում, որ օրհնում են ատրճանակներն ու հրթիռները: Արդյոք նույնը կարո՞ղ ենք ասել Հարավային Կորեայի բանակի մասին:
-Նրանց քահանաները չեն օրհնում զենքը: Նրանք օրհնում են մարդկանց: Քահանաները բոլորովին չեն խառնվում ռազմական որևէ ծրագրի: Մարդը Կորեայի քրիստոնյաների ամենամեծ արժեքն է:
-Իսկ ի՞նչ դրական օրինակ կարող է ռուսական բանակը վերցնել հարավկորեական բանակից:
-Քրիստոնեական բարոյականությունը և բարոյախոսությունը կարևոր դեր են խաղացել զինվորի ոգու ձևավորման հարցում: Անմիջապես աչքի ընկավ այն ահռելի սերը, որը Հարավային Կորեայի բնակիչները տածում են իրենց զինվորների և սպաների հանդեպ:
Ինձ զարմացրեց նաև այն, որ Հարավային Կորեայի զինված ուժերում չկան անաստված մարդիկ, աթեիստներ: Կորեացիները կարծում են, որ Աստծուն չհավատացող մարդը չի կարող ունենալ ռազմական ոգի, բարձր բարոյականություն, պատասխանատվություն, հայրենասիրություն:
Հարցազրույցը վարեց Յուլիա Օլեյնիկովան

Комментариев нет:

Отправить комментарий